Օրվա լրահոսը

«Խցում 12 ծխող մարդ կա. օրը 24 ժամ ծխում են եւ այդ կերպ սպանում ինձ»,-դատավորին ասել է բեռնատարի վարորդ Խ. Գիչյանը

«Սասնա ծռեր»-ի գործով անցնող բեռնատարի վարորդի կալանքի վերացման դեմ ներկայացրած միջնորդությունը մերժվել է

Պավել Մանուկյանի կենսաթոշակի վճարումը չի դադարեցվել

Ի պատասխան galatv.am կայքում վերջերս հրապարակված «Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է… սլաքներն ուղղում են դեպի Հայաստան » հոդվածի, որտեղ պնդվում է, որ Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է, իրազեկում ենք, որ սույն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: ԼՂՀ գործող օրենքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուի թոշակի գումարը կարող է

Վարչապետ. «Նոր եկածների մեջ լիքը մարդ կա, որ մտերիմ չենք» (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանն իր որոշ գործընկերների հետ օղի չի խմում, ռեստորան չի գնում

Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնը հաստատել է Երևանի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը

Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնն ուսումնասիրել և հաստատել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» (ԿԷԶԳԾ): Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ՝ տրանսպորտի, արտաքին լուսավորության հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում, հանրային և բնակելի շենքերում: Երևանի քաղաքապետարանի և «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կողմից

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է արել համաձայնության գալ Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում տարածաշրջանային առաքելությունների երկարաձգման հարցում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ, ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը կոչ է արել քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հաղորդագրության մեջ: «Դաշտային առաքելությունները երկար ժամանակ եղել են ԵԱՀԿ թագը՝ միաժամանակ օգնելով ԵԱՀԿ երկրներին կատարել իրենց պարտականությունները գործնական նախագծերի միջոցով, ինչպես նաև եղել են ԵԱՀԿ աջակցության հնարավորությունների կենսական

Արթուր Վարդանյանը չի ընդունում, որ ահաբեկչության փորձ է արել. «Մեղադրանքը համարում է հնարածին, շինծու»

Լրագրողները հարցրեցին փաստաբանին՝ Արթուր Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն զինված խմբի անդամներից: Նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կստանանք դատաքննության ընթացքում: Նա ասաց, որ Արթուր Վարդանյանն ուզում է, որ դատական նիստերը կայանան եւ լինի արդարություն:

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի՝ Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին ապօրինի են հետապնդում (Տեսանյութ)

«Իմ պաշտպանյալը հետապնդվում է ապօրինի: Սա զուտ քրեական գործ չէ: Այն վերաբերում է մի լրատվամիջոցի, որը համարձակություն էր ունեցել խոսել ՀՀ-ում ռուսական բանկի գործունեության եւ դրանում առկա ադրբեջանական կապիտալի մասին»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր խոսելով շորթում կատարելու մեջ մեղադրվող «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործի մասին, ասաց վերջինիս պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա նշեց. «Սկզբում

«Կեղծ ցուցմունքները տվել են, իրանք դուրսն են, մեզ տանում-բերում են». Նորք-Մարաշի զինված խմբի անդամ Խաչիկ Ավետիսյան

Ուշագրավ է, որ նիստի ավարտին զինված խմբի անդամ Խաչիկ Ավետիսյանը բորբոքվեց եւ մատը թափահարելով ասաց. «Կեղծ ցուցմունքները տվել են, իրանք դուրսն են, մեզ տանում-բերում են, տանում-բերում են»: Նա ասաց, որ հաջորդ նիստին չի գա:

Կարեն Կարապետյան. «Իրականում սա շաբաշ չէ» (Տեսանյութ)

Վարչապետը գազի սակագնի նվազեցման մասին

Վահան Շիրխանյանը հրաժարվել է գալ դատարան. Ալումյանը հայտարարեց, որ բժիշկը կեղծ տեղեկանք է տվել դատավորին

Դատավորն ասաց, որ քրեակատարողականից տեղեկացրել են, թե Վահան Շիրխանյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին ու հրաժարվել է առհասարակ դուրս գալ խցից: Նա ասաց, որ բժիշկը տեղեկանք է տվել, թե Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, բայց նա չի ուզում գալ:

Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին: Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք

Պահանջում են երեխաներին տալ մորը. ակցիա. «Ա1+»

Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց այսօր մի խումբ ցուցարարներ պահանջում էին պատժել Լոռու մարզի դատավոր Բորիկ Գրիգորյանին: Իսկ պատճառը նրա կայացրած որոշումն է ընդդեմ 5 երեխաների մայր Լուսինե Ղաբուզյանի: «Լուսինե Ղաբուզյանը, ենթարկվելով ընտանեկան բռնության, ամուսնալուծվել է, սակայն ամուսինը նրան թույլատրել է տանել 5 երեխաներից երեքին միայն, իսկ երբ Լուսինեն դիմել է դատարան, դատավորն առանց կողմերից որևէ

Կարեն Բեգլարյանի խոսքով՝ տոնական օրերին մաքսային կանոնների խախտում չի արձանագրվել

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով տոնական օրերին մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով. մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում, մաքսային հսկողության գոտիներում ու մաքսային պահեստներում 31.12.2016-08.01.2017թ. ժամանակահատվածում հերթապահություն է իրականացվել: Ըստ ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Կարեն Բեգլարյանի, այդ օրերին մաքսային մարմինների կողմից երրորդ երկրներից ընդունվել է ներմուծման՝

Ոչ պետական բուհի ռեկտոր. «Ավելի լավ է կաշառք վերցնեն, քան մարդ սպանեն»

 Երեք ռեկտորի մեղադրանք է առաջադրվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ հայտարարում են ակցիա՝ Դուբայում Գնումների փառատոնի մասնակիցների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին: Գնումների փառատոնի ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առևտրային կետերում և ժամանցի կենտրոններում: Բացի այդ, Փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչև 25 % զեղչ Դուբայի Jumeirah

Սահմանամերձ Բերդավանում՝ բազում լավ գործեր

Զինվորներին ծանրոցներ են նվիրել

Վարչապետը՝ տարածքների հանձնման մասին (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

«Հուսանք, որ տերն ենք Շուշիի ազատագրման, ոչ թե բոլշեւիկյան հեղաշրջման հոբելյանի»

«2017-ը սիմվոլիկա ունի: Դա Ռուսական եւ մեծ հաշվով նաեւ Օսմանյան ու Գերմանական կայսրության կործանման 100-ամյակի տարին է: Բայց մենք պետք է մտասեւեռվենք, որ դա նաեւ Շուշիի ազատագրման, Հայաստան-Արցախ միջանցքի բացման 25-ամյակի տարին է»,- «Առավոտի» հարցին` անցյալ տարեվերջին շատ խոսվեց այն մասին, որ 2017-ը բեկումնային է լինելու նաեւ Արցախի հարցում, ի՞նչ զարգացումներ են ակնկալվում՝ այսպես պատասխանեց

Զինված խմբի ղեկավար. «Ինչքան ուզեն փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու»

Այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով դատական նիստը չկայացավ, քանի որ Վահան Շիրխանյանը դատական նիստին չէր ներկայացել: Այս մասին մանրամասները՝ ավելի ուշ: Նախ, դատարան ներկայանալուն պես զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նայելով դահլիճին՝ ողջունեց ու ձեռքով միավորման նշան ցույց տվեց: Նիստի ավարտից հետո նա

Որոշ ՀՀԿ-ականներ Պարույր Հայրիկյանին գաղտնի աջակցելու առաջարկություն են արել. Պարույր Հայրիկյան

«Մարդիկ կան Հանրապետականից, ասում են՝ կարելի է մեր անունը չգրանցվի, բայց մենք քեզ հետ ենք». Հայրիկյան

«Ծառուկյանը չի կանգնել նախագահի կողքին. նա նորից կարող է վերադառնալ նույն կարգախոսով». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

«Նրան հաջողվել է իրար կողք նստեցնել լուրջ հակադրություններ ունեցող ուժերին»

Կարեն Կարապետյան. «Կարո՞ղ եմ զանգել ու կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք»

Վարչապետն ասում է, որ օլիգարխների հետ իրեն լավ է զգում Վարչապետն օլիգարխների հետ իրեն հանգիստ է զգում: Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ հարց հնչեց՝ թե ինչպե՞ս է շփվում օլիգարխների հետ, այն դեպքում, երբ այդ օլիգարխ-ներկրողները ասենք՝ թանկացնում են ապրանքը: «Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Եթե ապահով

«Սեյրան Օհանյանը լուրջ ներուժ ունի. ազատամարտիկներն ու սպաները կսատարեն նրան». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

«Բայց քաղաքական իմաստով նա դեռեւս չի խոսել՝ ցանկություններ արտահայտելուց բացի»,-ասում է Հարությունյանը

Ինչո՞ւ հնարավոր չէ առաջընթաց արձանագրել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Ապրիլյան քառօրյա պատերազմը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չթողնել ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այնպես էլ հայկական կողմերի դիրքորոշման վրա: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո քաղաքական կարգավորման գործընթացը որոշակի փակուղային փուլ է մտել, ինչն առավել քան տրամաբանական է, քանզի որեւէ իրական առաջընթաց ակնկալելը ոչ այլ ինչ է, քան միամտություն, քանի դեռ չկա փոխվստահություն, քանի

«Ընդդիմության մի մասն ավելի շատ զբաղված է նրանով, որ այդ դաշինքները չկայանան». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը խաղում է իշխանության պարտադրած կանոններով: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը տեղեկություններ ունի այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է ՀՀԿ նախընտրական շտապը ղեկավարելու: Այս մասին նա այսօր լրագրողներին հայտնեց «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում: «Այսինքն, նախագահը բան ու գործը թողած՝ ոչ մեկին չի վստահում

Փոքրիկ Միշա Գրիգորյանը զուգերգ է կատարել Լեոնիդ Ագուտինի հետ (Տեսանյութ)

«Մանկական նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ արցախցի Միշա Գրիգորյանը զուգերգ է կատարել ռուսական էստրադայի աստղ Լեոնիդ Ագուտինի հետ: Ելույթը տեղի է ունեցել «Օլիմպիյսկի» համերգասրահում՝ տոնական համերգի շրջանակում, որին ավանդաբար մասնակցում են «Մանկական նոր ալիքի» և «Մանկական եվրատեսիլի» հաղթողները: Ագուտինը և փոքրիկ Միշան միասին կատարել են «Мир зеленого цвета» երգը: https://www.youtube.com/watch?v=lPZPKVqyPpY Հիշեցնենք, Միքայել Գրիգորյանը «Մանկական նոր

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Առանց հետաքննության Ադրբեջանին հանձնել դիվերսանտի դին նշանակում է միջադեպը համարել հարթված»

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը` վերջին իրադարձությունների մասին – Հայաստանում մեծ դժգոհություններ առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` օրերս տարածած հայտարարությունը դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով: ՀՀ ԶՈՒ-ին մեղադրանք է ուղղվում առ այն, որ շարունակում են իրենց մոտ պահել զոհված ադրբեջանցիների մարմինները: Ինչո՞ւ նախկինում էլ համանախագահներն այսպես «հետեւողական»

Կարեն Կարապետյան. «Ինձ միլիցա մի սարքեք» (Տեսանյութ)

Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ:

Նոր կադրային փոփոխություններ Հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին: Մեկ այլ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930