Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական իրադարձությունների, միասեռականության եւ միջուկային զենքի կապը

Մարտ 03,2014 17:26

«Աստանայում, մի քննարկման ժամանակ, ելույթ ունեցավ մի երիտասարդ, ով ծնվել էր Սեմիպալատենսկի պալիգոնում: Այդպիսի մարդ ես իմ կյանքում չեմ տեսել. Նորմալ գլուխ, մարդը հանգիստ խոսում էր անգլերեն եւ ռուսերեն, մարմին, բայց իրեն բերեցին ու դրեցին այդտեղ: Այդ մարդը ձեռքեր եւ ոտքեր չուներ: Կարող ե՞ք պատկերացնել, թե ինչ վտանգ է սպառնում մարդկությանը, եթե մենք շարունակենք մեր այս սպառազինությունը»,- այսօր «2014 թվականի Միջուկային անվտանգության գագաթաժողովի ներկայացում /Հաագա/. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» խորագրով գիտաժողովի ժամանակ իր տպավորություններով կիսվեց «Հանուն կայուն զարգացման» հ\կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը`«Միջուկային անվտանգությունը կայուն զարգացման համատեքստում» թեմայով զեկույցի ժամանակ: Աստանայում, տարիներ առաջ կայացած այդ քննարկման արդյունքում կենտրոնական Ասիան հայտարարվել է միջուկային սպառազինությունից զերծ գոտի, ինչն, ըստ բանախոսի նաեւ Հայաստանի համար է դրական:

Տարեց-տարի աճող բնական աղետներն ու կլիմայական կտրուկ, անհասկանալի փոփոխություններն, ըստ տիկին Դանիելյանն, նույնպես մոլորակի սպառազինության արդյունք են: Դրանք, ըստ նրա, վկայում են նաեւ ՄԱԿ-ի ուսումնասիրությունները: Նա չվախեցավ ոչ տոլերանտ երեւալուց ու ասաց, որ միասեռականությունն էլ սպառազինության արդյունք է. «Արդյոք մեր գենոֆոնդն այնքան դիմացկուն  է, որքան մենք են պատկերացնում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին հարվածը ստանում է մեր հորմոնալ համակարգը: Աղտոտված շրջակա միջավայրում սեքսուալ փոփոխություն է տեղի ունենում օրգանիզմում: Լուրջ փոփոխությունների է ենթարկվում նաեւ մեր գենոնը: Դե եթե այսպես շարունակենք`ինչպե՞ս պետք է փոխվի մարդկության գենոֆոնդը: Եթե խաղաղություն չլինի, մենք չենք կարող խոսել կայուն զարգացման մասին»:

Ուկրաինական դեպքերը, որոնք աշխարհին սպառնում են երրորդ համաշխարհայինով, բանախոսը մաղթում է խաղաղ լուծում ստանան եւ խուսափենք անասելի աղետներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31