Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում հրո ճարակ  են  դարձել դաշտեր, մրգատու եւ ոչ մրգատու  ծառեր(ֆոտոշարք)

Օգոստոս 14,2017 12:55

Օգոստոսի 13-ին, ժամը 11-ի սահմաններում  դեպի Բերդ ուղեւորվելիս Ազատամուտ-Կայան  հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին տեսանք բազմաթիվ հրդեհներ: Դրանք մարող չկար: Կրակից այրվել էին դաշտեր, մոշի թփեր, շոգեխաշվել ընկուզենու եւ այլ ծառեր:

Նոյեմբերյանի հրշեջ- փրկարարական ջոկատից տեղեկացանք, որ օգոստոսի 13-ին Բերդավան գյուղի «Գարդուշ»  հանդամասում այրվել է 3 հեկտար  խոտածածկ տարածք, այնտեղ է մեկնել  հրշեջ-փրկարարների մեկ հաշվարկ, կրակը մարվել է:  Նույն ջոկատից  հայտնեցին, որ օգոստոսի 13-ին Բագրատաշենում այրվել է 300 հեկտար խոտածածկ տարածք, շոգեխաշվել են Բագրատաշենի բնակիչ Սաշիկ Բադալյանին պատկանող 300  հատ նռենի եւ թզենի,20 հատ  դեղձի ծառեր: Հրդեհի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ հաշվարկ, կրակը մարվել է:

Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղի բնակիչներն ասացին, որ  օգոստոսի 13-ին դաշտերում բռնկված հրդեհը սպառնում էր տարածվել  դեպի գյուղ, դեբեդավանցիները համախմբվելով՝ կարողացանել են մարել հրդեհը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031