Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Թունյանը կեղծիքների գնով ընտրվեց ՀՀ ՍԴ անդամ․ «Ժողովուրդ»

Հունիս 10,2014 10:15

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեծ դժվարությամբ, նույնիսկ կեղծիքների գնով, հաջողվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին ընտրել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ:

Քանի որ 10 ՀՀԿ-ական բոյկոտեց Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին, ՀՀԿ-ին երեկ հաջողվեց քվորում ապահովել ՕԵԿ-ից Ի. Խաչատրյանի, Լ. Դոխոլյանի, ՀԱԿ-ից՝ Հ. Բագրատյանի եւ ԱԴԿ-ից՝ Ա. Արզումանյանի մասնակցության շնորհիվ:
Արդյունքում 65 կողմ, 3 դեմ ձայներով Թունյանը դարձավ ՍԴ անդամ: Ու եթե չլինեին այդ 3 դեմ մասնակիցները, Թունյանը չէր ընտրվի՝ անգամ ստանալով 65 կողմ ձայն:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի մասնակցություն:

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30