Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավետիսյան. «Ինձ թվում էր, որ բոլորն ինձ վրա էին ծիծաղում»

Հոկտեմբեր 10,2014 20:15

«Ես, լինելով «Առավոտի» ներկայացուցիչ, Լոնդոնում մասնակցել էի «Ռոյթերսի» «Միջազգային լրագրություն» կոչվող կուրսերին, որոնք հիմնված էին 2003-2004թթ. Զամբիայի նախագահական ընտրությունների վրա: Երբ մենք ուսումնասիրում էինք այդ փորձը, զգում էի, տեսնում էի, որ Հայաստանի ժողովրդավարական իրականությունից Զամբիայի իրականությունը գրեթե ոչնչով չի տարբերվում: Միակ տարբերությունը երեւի աֆրիկյան երկրներին բնորոշ երգուպարերն էին, որոնք ուղեկցում էին ողջ ընտրական գործընթացը. ընտրակեղծիքները, ընդդիմությանը հալածելը, լցոնումները, ընդդիմադիրներին մեղադրելը, որ մեր կեղտոտ սպիտակեղենն ամբողջ աշխարհին ի ցույց եք դնում, ամբողջը նման էր մեր իրականությանը: Այս ամեն ինչով այնքան էի տպավորված, որ երբ եկա, հաջորդ օրն իսկ խմբագրական գրեցի: Շատ անկեղծ գրեցի, դա շատ ապրված էր: Ես խմբագրականում այդ ամեն ինչը նկարագրեցի. Լոնդոնում Զամբիայի ընտրությունները նկարագրելը ուղեկցվում էր ծիծաղով: Խմբագրականիս վերջին նախադասությունը հետեւյալն էր՝ «ինձ թվում էր, որ բոլորն ինձ վրա էին ծիծաղում», որովհետեւ ինձ թվում էր, որ այդ ամեն ինչը իմ մասին է»,- «Առավոտում» հրապարակված իր խմբագրականի մասին է հիշում «Ազատություն» ռադիոկայանի ռադիոհաղորդումների խմբագիր Տիգրան Ավետիսյանը:

«Առավոտ» օրաթերթում նրա աշխատանքային տարիների մասին կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտի» «Առավոտցիներ» շարքում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031