Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Ամենաազդեցիկ ուժը ՀՀԿ-ն է

Հունիս 28,2016 13:31

«Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավարը պետք է ունենա իր կարծիքը: Պարոն նախագահն արտահայտել է իր կարծիքը, և այն օբյեկտիվ է, տրամաբանական ու ընդունելի: Այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է: Կուսակցության վարկանիշը բարձր բղավելով չէ, առաջիկայում Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններ են, տեսնենք, թե քանի ձայն կհավաքեն այն քաղաքական ուժերը, որոնք բարձր խոսում են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողների հարցերին`երեկ Reuters գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի  վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եթե չհաղթի, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: Լրագրողի ճշտող հարցին էլ` նման բան ակնկալո՞ւմ է, նախագահն արձագանքում է ծիծաղով. «Ոչ»։

Լրագրողների դիտարկումներին ի պատասխան, որ Հայաստանում միակուսակցական համակարգ է ձեւավորվում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք բաց ենք մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է, բոլորը իրավունք ունեն մասնակցել ընտրություններին: Մենք բոլորին հրավիրում ենք բաց, ազատ, թափանցիկ մրցակցության: Այդքան բարձր բացականչելու փոխարեն՝ լավ կլինի մասնակցել ընտրություններին: Մենք այդ իմաստով բաց ենք, մեր հանրությունը կորոշի: Հանրությունը չի ցանկանում ընտրել Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժին, թող ընտրի Պողոս Պողոսյանի գլխավորած ուժին»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ն անհա՞ղթ է, ԱԺ փոխնախագահն ասաց. «Անհաղթ է միայն Աստված եւ հայ ժողովուրդը»: Իսկ որտեղի՞ց այդքան վստահություն, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա ընտրություններում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կան կուսակցություններ, որոնք «ոտքից գլուխ 7 հոգի են, 9.5 ձայն ունեն», սակայն այնպես են խոսում, որ թվում է, թե եթե առաջիկայում ընտրություններ լինեն, իրենք 80 տոկոս ձայն կհավաքեն:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ 2018թ. իր ամբողջ լիազորություններով շարունակելու է պաշտոնավարել, դրա համար հիմա կոռեկտ չէ խոսել նման բաների մասին: Օրը կգա, բարին հետը, դանդաղ շտապեք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը` պատասխանելով հարցին, թե ո՞ր պաշտոնում է ինքը տեսնում Սերժ Սարգսյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդրանիկ says:

    Կոմունիստները նույնպես միակ ազդեցիկ ուժն էին,քանի դեռ իշխանությունը իրենց ձեռքում էր,իսկ առանց իշխանության տեսեք թե ինչ ողբալի վիճակում են.

Պատասխանել Անդրանիկ

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930