Հարգելի պարոն Սարգիս Շահինյան,
Դուք ՀՀ դեսպանության անունից պատասխանել եք «Առավոտում» հրապարակված իմ հոդվածին «Ինչո՞վ է զբաղված Շվեյցարիայի Հայաստանի դեսպանատունը»: Ձեր տեքստում «Ահա թե ինչով է զբաղված Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը՝ իր համախոհներով» հանրությանը տեղեկացրել եք 2022 թվականի հունիսի 7-ին Բեռնում կայանալիք ձեր կազմակերպած միջոցառման մասին։ Ըստ Ձեր հայտարարությունների՝ դա լինելու է արտասովոր և բոլորովին աննախադեպ իրադարձություն իր կարևորությամբ, որը համախմբելու է առանցքային դեմքերի՝ և՛ հայ, և՛ շվեյցարացի, եւ որտեղ «շատ նուրբ ու Հայաստանի համար կարեւոր կետեր պիտի ծեծվեն»:
Այս համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի ագրեսիայի ավարտից ի վեր 2020թ., Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի չորս նիստերից ոչ մեկում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն խնդրել ընդգրկել քննարկման օրակարգին Հայաստանին կամ Արցախին առնչվող թեմաները։
Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման այս թեմաները նույնպես ընդգրկված չեն 50-րդ նստաշրջանի օրակարգում, որը տեղի կունենա ս.թ հունիսի 13-ից մինչև հուլիսի 8-ը։
Կարդացեք նաև
Հայ դիվանագետների այս անգործության մասին ես արդեն գրել էի իմ հոդվածում «Հայաստանը լռում է Մարդու իրավունքների խորհրդում»։
Օգտվելով ձեր կողմից կազմակերպված միջոցառումից՝ խնդրում եմ ձեզ լոբբինգ իրականացնել հօգուտ մեր հայրենակիցների, ովքեր դեռ պատանդ են, որպեսզի Շվեյցարիայի իշխանությունները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ հօգուտ նրանց ազատ արձակելու։
Ես նաև երկու հարց ունեմ.
1.Հնարավո՞ր է արդյոք տեղեկատվություն ունենալ հայկական լրատվամիջոցների համար Բեռնում ձեր իրադարձությունից հետո դրա կոնկրետ արդյունքների մասին:
2. Որպես Depop կառավարման ինստիտուտի (Depop Institute for Governance) գործադիր տնօրեն, որո՞նք են ձեր կազմակերպության աշխատանքի արդյունքները և որտեղ կարող եմ գտնել նրա կայքը: Դուք այս հարցազրույցում խոսում էիք ձեր նպատակների մասին։
Շնորհակալություն ուշադրության և արձագանքի համար։
Հարգանքներով՝
Աննա Ազնաուր



















































Շվեյցարիայի բենզինի լցակայանները ադրբեջանական են…
Եթե Աննա Ազնաուրի հայրենասիրական և հումանիստական գործունեությանը միանան մեր համապատասխան կառույցների պաշտոնատար անձինք, մարդու իրավունքների պաշտպանը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ապա հնարավոր է, որ այս կարևոր հարցերի լոբբինգը արդյունք տա: Սակայն նրանք գտնվում են անտարբերության ճահիճում կամ էլ անհասկանալի զգուշավորություն են ցուցաբերում: