Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա ծրագիր՝ Հայաստանը վերածել Սիրիայի, որի տարածքներում այսօր թուրքական վարչակազմն է իշխում, ապա ամեն ինչ էլ հնարավոր է». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Հունիս 06,2023 11:32

Նախօրեին Հ1-ի եթերում Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ կերպ ասած՝ Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող տրանսպորտային հաղորդակցության ուղիների նկատմամբ ռուսական վերահսկողությունից, գուցե նաեւ՝ Արցախի կապի ապահովումը:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան քաղաքական եւ պետական գործիչներ, որոնք ղեկավարվում են մի սկզբունքով՝ «կորչի Հայաստանը, միայն թե ռուսներին վատություն անենք»։ Նա հիշեցրեց, որ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան այդ գործիչները, որոնց չէր մտահոգում Հայաստանի պարտությունը, նրանք ոգեւորված գրառումներ էին անում, որ Ռուսաստանի դիրքերը Կովկասում թուլանում են։ Հիշեցնենք, որ նման գրառում անողներից մեկը Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն էր։ Ինչ վերաբերում է սուվերենությանը, ապա, ըստ քաղաքագետի, դա ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ցուցաբերել․ «Սեւ լճում, Վարդենիսում, Սոթքում, Աղավնոյի պատմությունը մինչեւ հիմա չհասկացանք՝ ինչպես եղավ։ Այսինքն, բազմաթիվ դեպքեր կային, երբ պետք է գործով ցուցաբերեին սուվերենությունը, ինչպես, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհն առանց կրակոցի զիջեցին՝ չմտածելով սուվերենության մասին, եւ հիմա սուվերեն տարածքից են խոսում, որն ինձ համար անհասկանալի է։ Բնական է, որ այս բոլոր հայտարարությունները հենց այնպես չեն արվում, համաձայնեցված են լինում, բայց պետք է պատասխանել՝ ինչպե՞ս են սուվերենությունը պահպանելու իրական երաշխիքներով»։

Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ գործընթացը հասնի նրան, որ Հայաստանը հրաժարվի ռուսական անվտանգային երաշխիքներից, օրինակ, դուրս բերեն 102-րդ ռազմաբազան։ «Եթե կա ծրագիր՝ Հայաստանը վերածել Սիրիայի, որի տարածքներում այսօր թուրքական վարչակազմն է իշխում, ապա ամեն ինչ էլ հնարավոր է, եթե հեռանան ռուսական սահմանապահները, թուրքական տարբեր օպերացիաների համար լայն դաշտ կստեղծվի։ Հիմա եթե նրանք Սիրիայում պատրվակ են ներկայացնում, թե քրդական ապստամբների են հետապնդում, նույն պատրվակով կարող են գործել Դիլիջանում կամ Երեւանում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930