Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է՝ ներողություն խնդրեմ». Միքայել սրբազանը «մեղա» է գալիս՝ Փաշինյանին ողջունելու համար

Հունիս 06,2024 14:33 Share

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ ներողություն խնդրելով իր գործած «մեղքի» համար. «Ես էլ ունեմ լուսանկար Փաշինյանի հետ, հեղափոխության ժամանակ դժբախտություն եմ ունեցել նույնիսկ իրեն ողջունելու, ինչի համար ցավում եմ, մեղա եմ գալիս, ներողություն եմ խնդրում և ասում եմ, որ սխալվել եմ: Իբր իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են, պիտի չլուսանկարվեի իրենց կողքին: Ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում, բայց էդ բիծը կմնա իմ կենսագրության վրա միշտ: Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն: Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է ներողություն խնդրեմ»:

Խոսելով ՔՊ-ի մասին, որի անցած ճանապարհը Փաշինյանը համեմատել էր Քրիստոսի անցած ճանապարհի հետ՝ ասաց. «Դուք բոլշևիկների անհաջող պառոդիան եք, ա՛յ նեոբոլշևիկներ»:

Ըստ նրա, Փաշինյանը վախենում է եկեղեցուց, որովհետեւ «չարիքը, տգետը վախենում է լույսից». «Բնական է, որ տգիտությունը հակոտնյա է եկեղեցուն, անշուշտ, պիտի վախենա»:

Թե ինչու Մայր աթոռը իր ողջ ռեսուրսներով չի միանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Միքայել սրբազանն այսպես բացատրեց. «Եթե եկեղեցին ամբողջական մտնի պայքարի մեջ, շատ հնարավոր է իրենց ուզածը լինի՝ քաղաքացիական պատերազմ, արյունահեղություն»:

Հարցին՝ տեսնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին շարժման հետեւում, աջ կամ ձախ կողմերում՝ պատասխանեց. «Ես չեմ տեսնում, դրանք իշխանական նարատիվներն են: Ես Ռոբերտ Քոչարյանի ստվերը չեմ տեսնում ո՛չ աջում, ո՛չ ձախում: Ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանը այն է, ինչ ներկայացվում է, իրավունք չունի՞ համակրի շարժմանը: Եթե ինքը համակրում է, նշանակում է՝ վա՞տն է, կամ եթե համակրում է, նշանակում է՝ ղեկավարո՞ւմ է, առաջնորդո՞ւմ է: Դա տգետ եւ սոցիալապես չկայացած խավն է, որ այդ կուտն ուտում է: Լինի կամ չլինի Քոչարյանը՝ ի՞նչ: Մենք տեսնում ենք Բագրատ սրբազանին, վստահում ենք կամ չենք վստահում: Եթե չենք վստահում, էլ խունջիկ-մունջիկ գալս ո՞րն է: Բացահայտ ասե՛ք, թե չէ՝ հետեւում Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Պողոսն է, Պետրոսն է, Մարտիրոսն է, Կրեմլն է, նարկոբարոններն են: Էլ ուրիշ հեքիաթներ կա՞ն: Ոչ մի ձեւով այդ մարդու դեմ չեք կարողացել գտնել կոմպրոմատ: Մարդը հստակ գիտի՝ ինչի է գնում: Հավատու՞մ եք՝ միացեք, չեք հավատում՝ ձևեր մի թափեք»:

Խոսելով մեր երկրի համար այս ծանր օրերին Փաշինյանի գործողությունների մասին, որ բանուգործ թողած՝ հեծանիվ քշելու է հիմա էլ հրավիրում՝ Միքայել սրբազանն ասաց, որ Բագրատ սրբազանին է լսում, բայց լավ կլինի՝ ուրիշ հարցերում էլ լսի, մասնավորապես, հրաժարականի մասը. «Պետք է պարզել՝ իր հեծանվային վոյաժը ինչ նստեց պետության վրա, բյուջեի վրա, իր ամբողջ շքախումբը, դիպուկահարները, անվտանգությունը, որն այդպես աննկատ հետևում էին իրեն, հարկատուների վրա ի՞նչ նստեց իր այդ հեծանվավազքը»:

 

Մանրամասները՝ հաղորդման տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ առաքելական եկեղեցու հետևորդ says:

    Ես լսել եմ Փաշինյանին նաև, որտեղ ինքը շեշտում է, որ ինքը հայ առաքելական եկեղեցու զավակ է։ Այդպիսով ընդունում է հայ առաքելական եկեղեցին, բայց ոչ եկեղեցու վերնախավին ու եկեղեցում իշխող մթնոլորտին, եկեղեցու ոչ ամեն ժամանակ ադեկվատ լինելուն։
    Միգուցե ինքը ճիշտ է, եկեղեցին պետք է վերանայի իրեն։ միայն առողջ քննադատություն։

Պատասխանել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930