Իրանն այսօր. Բարձրաստիճան զինվորականության շրջանում Իրանի զոհերի թիվը շարունակում է աճել (առնվազն 15 զոհ)։
Այս անգամ սպանվել են ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավար Մոհամմադ Քազեմին ու նրա տեղակալ Հասան Մոհաղաղը։ Ավելի շատ զոհեր կան ցածր օղակներում։
Այս ընթացքում Իրանն էլ մեկնարկել է հարվածների հերթական ալիքը։ Հաղորդվում է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի թիրախավորման մասին։