Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացիներ․ Տելեգրամյան ալիքից պատվիրած թմրանյութի հետքերով

Օգոստոս 12,2025 22:20

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 8-ի ուշ երեկոյան ոստիկանության ՀՈԳՎ Ախուրյանի բաժնի և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Շիրակի մարզի Ազատան գյուղի  փողոցներից մեկի սկզբնամասում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա ու թմրանյութ ձեռք բերելու, պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի։

Ձերբակալվածներից մեկը վարորդն է՝ գյումրեցի  Հ․ Բ․-ն և երկու ուղևորները՝ Ե․Ռ-ն և Ս․Գ-ն, որոնք ՌԴ քաղաքացիներ են, սակայն բնակվում են Գյումրիում։

Անձնական խուզարկությամբ ոստիկանները ՌԴ քաղաքացի Ե․Ռ․-ի մոտից հայտնաբերել են 0,54 գրամ քաշով սպիտակ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն գույնի  թմրամիջոցի նմանվող զանգված և ծալովի դանակ։

Ե․Ռ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր մոտինը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, այն ձեռք է բերել քիչ առաջ տելեգրամյան «Սաս» կայքից ռուսական 2000 ռուբլի գումարով, պահել է իր մոտ անձամբ օգտագործելու համար, մի մասը ծխել է, իսկ դանակը պահել է որպես խցանահան։

Մյուս երկու տղամարդկանց մոտ անձնական խուզարկությամբ օրենքով արգելված իրեր չեն հայտնաբերել։

Ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, երեք անձանց ձերբակալել են։

Գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031