Օրվա լրահոսը
«Եթե Սամվել Բաբայանը Արկադի Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձ կատարած լիներ, ամեն ինչ այդպես չէր ավարտվի». Գուրգեն Եղիազարյան
Գուրգեն Եղիազարյանն արձագանքում է Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե Բաբայանը հանցագործություն է կատարել
Նոյեմբերյանում գլխավոր խնդիրներից է երիտասարդների բնակարանաշինության հարցը
«Փակ դռներ շատ կան, բայց այն ընտանիքները` որոնք Ռուսաստանում են, նրանք երբեք իրենց տները չեն վաճառում»
Հայաստան եկած ադրբեջանցի կինը տարօրինակի տպավորություն է թողել
Նա Մեհրաբի ուղղությամբ է հատել սահմանը
Սպառնում են Ռոնալդուի գլուխը ջախջախել (Տեսանյութ)
Իսլանդացի 27-ամյա հսկա Հաֆթոր Բյերնսսոնը, որն ունի 206 սմ հասակ եւ կշռում է մոտ 180 կգ, սպառնացել է՝ որտեղ էլ լինի, գտնել Կրիշտիանու Ռոնալդուին եւ ջախջախել գլուխը, եթե նա համարձակվի Եվրո 2016-ի խմբային մրցաշարի Պորտուգալիա-Իսլանդիա առաջին խաղում գոլ խփել իր երկրի դարպասը: 27-ամյա հսկան, որ նաեւ 2 անգամ ճանաչվել է Եվրոպայի եւ 8 անգամ էլ՝
Ուսումնավարժություն Գյումրիում. հայ փրկարարների շքահանդեսը՝ շվեյցարացիների աջակցությամբ
Հունիսի 7-ից 9-ը ԱԻ նախարարությունը Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է 5 փրկարարական ջոկատների՝ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը,
Վահան Բադասյան. «Քոչարյանը նախանձ մարդ է. մեզ էլ պիտի էդ հնարքները սովորեցներ». (Տեսանյութ)
Վահան Բադասյանին հանդիպեցի Հադրութի արտերում. «Հաց արտադրելը ստրատեգիական նշանակություն ունի: Մենք այս հողերն այսպես պետք է պահենք: Սա էլ է պաշտպանության ձև»,- համոզված է նախկին հրամանատարը: Զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ: Խաղաղությունը փխրուն է և խաբուսիկ, բայց ավելի մտահոգողը, Վահան Բադասյանի խոսքով, ներքին տականքն է, որն օր ու արև չի տալիս ո՛չ գյուղացուն, ո՛չ զինվորին, և
ԼՂՀ նախագահը այցելել է Բրյուսելում ՀՀ դեսպանատուն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակիցների հետ: Արծարծվել են եվրոպական տարբեր կառույցներում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ այս հարթությունում առկա են կապերի ընդլայնման ու խորացման բավարար հիմքեր՝
Հետախուզվում են
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը: Ովքեր որևէ տեղեկություն ունեն Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել
«Ես մտածում էի, որ լավագույնը պիտի ցույց տամ նրանց». Նոնա Գաբրիելյան
Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվեն «Երկնքի ու երկրի միջև» և «Հայաստանն իմ աչքերով» ցուցահանդեսները
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ
Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման եւ Արցախին մշտապես սատարելու
58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության ընթացքում պարզվել է սպանության շարժառիթը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում,
Գյումրու հարկայինի պետը շտկեց իր սխալը
Ինչպես օրերս անդրադարձել էինք,Գյումրու հարկային տեսչություն մուտքի մոտ փակցվել էր ցուցանակ՝ համաձայն որի սպորտային համազգեստով քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում էր: Այս մասին Aravot.am-ին ահազանգել էր տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը, որի մեկնաբանմամբ, խստիվ արգելելը մարդու ազատ տեղաշարժի խոչընդոտում է, սահմանադրական իրավունքի խախտում, միգուցե հորդորեին, խնդրեին, հասկացնեին, որ ցանկալի է պետական կառույց մտնել ոչ սպորտային համազգեստով:
Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի համերգասրահն ապշեցրել է օտարերկրյա պրոդյուսերներին
1834 թվականին կառուցված Գյումրու «Սեւ բերդ» ամրոցը, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում է, այս տարվա սեպտեմբերին կհյուրընկալի «Գյումրի Ռոք ֆեստ 2016» փառատոնի մասնակիցներին: Նշենք, որ ամրոցն այժմ պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որը վերանորոգելուց հետո նրա մի հատվածը դարձրել է համերգասրահ: Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրի Ռոք ֆեստ 2016» փառատոնի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ասաց, որ
Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն
ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթների շրջանակը, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննիչի անկախության երաշխիքների
Սեյրան Օհանյանն հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության շարունակականությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է
Վահե Էնֆիաջյան. Եթե Հայաստանից արտերկիր ուղևորվելն ավելի մատչելի է, ապա ինչու են մարդիկ Վրաստանից մեկնում
Խնդիրն արդեն ունի տարիների պատմություն և ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում օդային ճանապարհով ուղևորափոխադրումներ իրականացնելը գտնվում է գրեթե բարձիթողի վիճակում: Այն առավել սուր է արտահայտվում տուրիստական շրջանում, երբ մեր հայրենակիցները բախվում են մի շարք ֆինանսական անհամաչափ խոչընդոտների և ստիպված են արտերկիր ուղևորվել Վրաստանից: Հարցը գրավոր տարբերակով արդեն ուղարկել եմ կառավարություն և պատասխանը ստանալուն պես կտեղեկացնեմ: Խնդրին
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է
«Հաստատ համոզված եղեք, որ վնասները այդքան մեծ ծավալների չեն». Գյուղնախարարը՝ կարկուտի վնասների մասին
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ այս ամիսներին կարկտահարություն է լինում: Վնասվել են հիմնականում Արմավիրի մարզի 4 համայնքներ, Կոտայքի մարզի 7 համայնքներ Լոռու մարզի 3 համայնքներ, Տավուշի մարզի 4 համայնքներ:
Չեխիայի Հանրապետության նախագահն այցելել է Ազգային ժողով
Հունիսի 8-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի
Հովիկ Աբրահամյանը՝ իր 1.2 մլն դոլար շահույթի ու կոռումպացված չինովնիկների մասին
Նիկոլ Փաշինյանը վարչապետին հարցրեց՝ կարող եմ մոտեցնել ձեզ, կարծում եմ, ձեր ձեռագիրը հիշում եք, ստեղ գրված է, որ դուք 1 տարվա ընթացքում 1 մլն 200 հազար դոլար աշխատել եք, հիմա բացատրեք՝ 1 մլն 200 հազար դոլարը ո՞նց եք գյուղմթերքի իրացումից ստացել:
Հայկ Խանումյանի կինը` Բակո Սահակյանի հայտարարության մասին. «Այսինքն` ի՞նչ պիտի լինի, որ ասեն նախագահն է վերահսկում»
Հայկ Խանումյանի կնոջ` Դիանա Մովսիսյանի փոխանցմամբ` Հայկ Խանումյանի վիճակն աստիճանաբար բարելավվում է. նա այժմ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքում և համապատասխան բուժումներ է ստանում: Aravot.am-ը տիկին Մովսիսյանին հիշեցրեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարություն է տարածել, որտեղ հավաստիացնում է. «Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում
Երևանի քաղաքապետը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետ Կոնստանտին Սլիշենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Կամչատկայի մարզում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունն ու տեղերում
Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեկ հոգի ձերբակալվել է
Սպանության գործով այս պահին մեկ հոգի ձերբակալվել է, պարզվել է մասնակիցների ինքնությունը
«Վաղը կարող եք հայտնվել նույն խրամատում». Թեւան Պողոսյանը` իրար քննադատող ռազմական գործիչների մասին
«Մի խրամատում հիշելու են, թե ինչ են իրար ասե՞լ, թե՞ թշնամու դեմ են կռվելու»,-ասում է ԱԺ պատգամավորը
18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու նախագիծը դիտողությունների է արժանացել ու հետ ուղարկվել
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց նախագիծը մի շարք դիտողությունների է արժանացել ու պարզ է դարձել, որ այն պատրաստ չէ դրվելու քննարկման, հետեւաբար հետ է ուղարկվել լրամշակման:
«Սկսել ենք կրճատումները՝ փոխնախարարների մակարդակով, կրճատելու ենք եւս 3-4 փոխնախարար». Հովիկ Աբրահամյան
Վարչապետի խոսքերով՝ մենք դրա անհրաժեշտությունը չունենք, որ բյուջեից գումարներ ներդնենք՝ ՀՀԿ-ի PR անելու համար: Ինչ վերաբերում է բյուջեի գումարների ծախսման արդյունավետությանը, շատ քաղաքական գործիչներ ցանկանում են չհավատալ, բայց մենք իրենց մեր գործունեության արդյունքով համոզելու ենք:
Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին


















































