Օրվա լրահոսը
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը հեռացվեց վարույթից
Փայլակ Հայրապետյանն է հորդորել նրան նիստերին չմասնակցել
Բունդեսթագի նախագահը խստորեն քննադատել է Էրդողանին. Die Welt
Նորբերտ Լամերտը հավելել է նաև, որ Գերմանիայի Բունդեսթագը չի պատրաստվում հանդուրժել այդ ամենը և կարող է օրենքով սահմանված կարգով համապատասխան արձագանք տալ։
«Հայաստանն օրինակելի երկիր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում». ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մուն
ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասնակցությամբ Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը: «Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 15 տարվա ընթացքում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 56%-ով. 4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից
Աշոտ Խուրշուդյան. «Նպատակը պետք է լինի գինն իջեցնելը». «168 ժամ»
Եթե նման հարթակ լիներ, շատ հարցեր, որ օրեր առաջ բարձրացվեցին ԵԱՏՄ ֆորումի ժամանակ, ավտոմատ կերպով կլուծվեին, և մարդիկ չէին մտածի, թե ինչպես գալ շուկա և ինչպես վաճառել։
Ջեմ Օզդեմիր. Ի տարբերություն Թուրքիայի մեր գործընկերների, մեզ չեն սպանում փողոցի կենտրոնում. «Ակօս»
2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման գործում մեծ ավանդ ունեցող Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրը «Ակօսի» հետ խոսել է վերջին իրադարձություների մասին։ «Ակօսի» լրագրողի հարցին, թե Գերմանիայի հասարակությունն ու քաղաքական գործիչներն ինչպես են ընկալում Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից Օզդեմիրի հասցեին հնչեցված վիրավորանքներին ու սպառնալիքներին, Գերմանիայի խորհրդարանականը պատասխանել է. «Ինչպես
Նոր քիմիական տարրն անվանվել է հայ գիտնականի անունով
Մենդելեևի աղյուսակում հայտնվել են նաև nihonium (Nh) moscovium (Mc), tennessine (Ts) նոր տարրերը, որոնք անվանակոչելիս հաշվի են առնվել դրանց հայտնաբերման վայրերը:
ԱՎԾ-ի արձանագրած գնանկման ազդեցությունը քաղաքացին չի զգում. «Ժողովուրդ»
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին 2015 թվականի մայիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում։ Իսկ, ահա, պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 4.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 3.5 տոկոս։ Վերոնշյալ ժամանակահատվածում բարձրացել են միայն ծառայությունների սակագները՝ 2.2 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությունը արձանագրված գնանկման պատճառներն էլ է նշել։ Այդ պատճառներից մեկը ձվի
Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին ոչ միայն օրակարգ չի թելադրում, այլ ընդհանրապես ասպարեզում չկա. «168 ժամ»
Մի խոսքով, ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը կամ ընդհանրապես գլուխ չի հանում տնտեսական անցուդարձից (բացառությամբ որոշ անհատ պատգամավորների), կամ էլ պարզապես «զահլա չունի» խորանալ օրենսդրական հաստափոր թղթապանակների մեջ։
Թուրքիան գործողությունների ծրագիր է նախապատրաստում Գերմանիայի դեմ. Bild
Գերմանական հայտնի Bild պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ձեռնարկելիք հնարավոր քայլերին։ Գերմանական լրատվամիջոցը մեջբերել է Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքերը. «Համապատասխան մարմինները, առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը, գործողությունների ծրագիր են մշակում»։ Քալընն ասել է, որ այդ
Վաղարշակ Հարությունյան. «Այս համակարգը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ ուժեղացնում մեր անկախությունը». «Հայկական ժամանակ»
Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների վավերացմանը ներկայացված Կովկասի տարածաշրջանում համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության ու ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում։ Նրանք, հղում կատարելով համաձայնագրի 6-րդ կետին, որտեղ ասվում է, որ միասնական ՀՕՊ համակարգի կոորդինացիան իրականացնելու է ռուսական կողմը, նշում են, որ Հայաստանն իր հակաօդային պաշտպանության համակարգը ստորադասում է Մոսկվայի ամբիցիաներին կամ
Ալիև. Հայաստանը փորձում է Արցախի հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխել. «Անադոլու»
Մուսուլմանների ամենագլխավոր տոնի՝ Ռամադանի առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այդ երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող մուսուլման դեսպաններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Մուսուլման դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ Ալիևը կարևորել է 2016թ. ապրիլին Ստամբուլում կայացած «Իսլամական համագործակցություն» կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումը։ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել մուսուլման երկրների
Կոմպոզիտորը տպավորված է խաչատրյանական մրցույթում իր ստեղծագործության մեկնաբանություններով
Հունիսի 9-ին եզրափակվում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Այսօր երեկոյան ժյուրիի և հանդիսատեսի առջև հանդես կգան Հանկյոլ Յունը (Հարավային Կորեա), Տոսիֆումի Կանայը (Ճապոնիա), Միրան Վոպոտիչը (Խորվաթիա), Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա)։ Բոլոր 12 դիրիժորները մրցույթի առաջին փուլում ներկայացնում են Հայդնի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Էդուարդ Հայրապետյանի՝ հատուկ մրցույթի համար գրված
Կրճատելու են 10 օրվա ընթացքում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց այն ավտոմեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն, նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը: Կառավարությունը որոշեց պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացնել կառավարության աշխատակազմին պատկանող 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը՝ հետագայում դրանք օտարելու նպատակով: Նույն նպատակով որոշվեց նաեւ
Իրազեկում` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի առևանգման փաստով հարուցված քրեական գործով
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հասարակությանը պարբերաբար իրազեկելու ԼՂՀ ոստիկանության հանձնառությանը հավատարիմ՝ հայտնում ենք, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես, ի թիվս այլոց՝ – կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ
Վանաձորի քաղաքապետ. «Որեւէ քրեական գործ քաղաքապետի վրա չկա, չի եղել ու չի էլ լինի». «Ժողովուրդ»
Չէ չէ, ես պարզապես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ։
Էրդողան. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քննարկել ենք անվտանգության խորհրդի նիստում. «Հաբերլեր»
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամմադ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Լրագրողները Էրդողանին հարցրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան ի պատասխան Գերմանիայի, որի խորհրդարանը 2016թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունեց։
Հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց են եղել Ադրբեջանի վերաբերյալ ձեւակերպումները. «Հրապարակ»
Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երեւանում կայացած նիստից անցել է մոտ 2 ամիս, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։ Ռուսական կողմը չի պատասխանել այս առիթով ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վերջերս հղած պաշտոնական հարցումին, որը փորձել է համատեղ հայտարարությունից լուր իմանալ։ Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս
Օտարերկրյա ներդրումները նվազել են 35 անգամ. «Հայկական ժամանակ»
Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Իսկ այն արդեն հասնում է 20 տոկոսի։
Իսպանիայի մի շարք շրջաններ մերժել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը. «Աքշամ»
2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի ընդունումից հետո նմանատիպ բանաձևեր են հայտնվում այլ պետությունների, կամ դրանց ենթակայությամբ գործող ինքնավար շրջանների և տեղական խորհրդարանների օրակարգում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամ» պարբերականը։ Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևն այս անգամ քվեարկության է դրվել Իսպանիայի ենթակայությամբ գործող 17 ինքնավար համայնքների՝ այդ թվում
Երեք փոխնախարարներ ազատվել են պաշտոններից
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հրթիռակոծուեցաւ Հալէպի Ազգային Կիւլպէնկեան Վարժարանի թաղամասը. «Գանձասար»
Երէկ յետմիջօրէի ժամը 4:30-ին զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին Հալէպի Սիւլէյմանիէ շրջանը։ Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթին փոխանցած տեղեկութիւններով՝ հրթիռ մը ինկաւ Ազգային Կիւլպէնկեան վարժարանին դիմացը գտնուող շէնքի մը երդիքին վրայ։ Ճեմարանի 9-րդ կարգի աշակերտները հանդէսի նախապատրաստական փորձերուն համար ժամանած էին վարժարան։ Թեթեւակիօրէն վիրաւորուեցաւ 9-րդ կարգի աշակերտ Առաքել Թերզեանը, որ անմիջապէս հիւանդանոց փոխադրուեցաւ։ Առաքելին առողջական վիճակը կայուն է։
Երեւանի օդն աղտոտված է փոշով եւ տարատեսակ ծանր մետաղներով. «Հայոց աշխարհ»
Մասնագետները ահազանգում են՝ Երեւանի օդն այն աստիճանի է աղտոտված փոշով եւ տարատեսակ ծանր մետաղներով, որ լրջորեն սպառնում է երեւանաբնակներիս առողջությանը: Առանց այն էլ մեր առողջությանը սպառնացող գործոնները՝ նստակյաց, լարված եւ նյարդային կյանքը, սթրեսները, անառողջ սնունդը, ծխելը, բջջային կապը եւ այլն, բազմաթիվ են եւ զգալիորեն վատացնում են կյանքի որակը՝ տարատեսակ հիվանդությունների առկայության, քրոնիկ հոգնածության, վատ ինքնազգացողության
Նման պատմությունների մասին լսելիս մի պահ ափսոսում ես, որ մահապատիժը վերացվել է. «Հրապարակ»
Գրեթե ամեն օր որեւէ սպանության մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցողի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այնքանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր՝ համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շրջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծերություն։ Բայց երբ կարդում ես
Թուրքիայի վարչապետ. Մենք խոսելու ոչինչ չունենք Քրդական աշխատավորական կուսակցության հետ. «Միլիյեթ»
Թուրքիայի վարչապետ, այդ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է իր կուսակցության պատգամավորների հետ, եւ խոսել է Թուրքիայի ահաբեկչությանը և քրդերին առնչվող մի շարք թեմաների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթը»։ Վարչապետ Յըլդըրըմն ասել է, որ այս օրերին իրենք առաջարկներ են ստանում ահաբեկչական խմբավորումներից, որոնք պատրաստակամություն են հայտնում վայր դնել
Երեխային՝ մանկատուն, իրեն էլ «կանանց գաղութ» ուղարկելու սպառնալիքով խոստովանական ցուցմունք են կորզել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ. օգոստոսի 2-ին «6-րդ վարչության 4 աշխատակիցներ» ներխուժել են իրենց բնակարան և միայն ծառայողական վկայականներ ներկայացնելով՝ առանց որևէ հիմնավորման՝ իրեն և ամուսնուն տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ, պահելով առանձին սենյակներում, բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Կազմակերպության Երևանի գրասենյակ ներկայացրած դիմումով Տ. Մ.-ը նշել
Ռուսաստանի, Իրանի և Սիրայի ՊՆ նախարարները կհանդիպեն Թեհրանում. «Կոմերսանտ»
2016թ. հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում նախատեսվում է այդ երկրի, Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախատեսված հանդիպման բուն պատճառը վերջին օրերին Սիրիայում իրավիճակի կտրուկ լարումն է։ Սպասվում է, որ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրան կժամանի Աշխաբադից, որտեղ իր թուրքմեն գործընկերոջ Յայլըմ
Ի՞նչ պարտավորություն է ստանձնել Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ Երևանում համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և իր հասցեին արվող այդ հայտարարությունները ժամանակավոր տղայություն են, ոչ թե Վիեննայի պայմանավորվածություններից հրաժարվելու նախապատրաստություն: Սարգսյանը հիշեցրել է, որ ունեն լուրջ աշխատանքի պարտավորություն, և հույս է հայտնել, որ Ալիևը կմնա դրան հավատարիմ: Թե ինչ
Հարուցվել է քրեական գործ` երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության դեպքի առթիվ: 2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 20.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997 թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ,
Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած խորհրդարանական. Մենք ներկայացնում ենք Գերմանիան, այլ ոչ թե Թուրքիան. «Յենի շաֆաք»
2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին կողմ քվեարկած ծագումով թուրքերից մեկը՝ այդ երկրի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու Այդան Օզօղուզը խոսել է նախագծի ընդունման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենի շաֆաք» պարբերականը։ Անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը կողմ քվեարկած ծագումով թուրք խորհրդարանականների դիրքորոշմանը՝ Օղօղուզն ասել է. «Մեզանից թող չսպասեն,


















































