Օրվա լրահոսը
ՀՀ ՊՆ. գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ
Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել են նաև 60 մմ-ոց (6 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՀՀ
Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 86 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի, ում ինքնությունը պարզվում է: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում
Հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել մի քանի մարզի վրա կուտակված ամպեր
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է Ապրիլի 22-ին, ժամը 06.31-ից մինչև ժամը 06.53-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 3 կայանքներից ներգործության է ենթարկվել Արարատի մարզի՝ Այգեվան և Ոսկետափ համայնքների 2-րդ կարգի 2 ամպ, կատարվել է 416 կրակոց: *** Ապրիլի 22-ին, ժամը 05.10-ից մինչև ժամը 05.25-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և
ԱՍԵԿՈՍԵ
Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե Ադրբեջանը միջուկային զենք ունենար, դա էլ կկիրառեր: ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Պատրաստվում են հաջորդ օգնությունը հասցնել Ղարաբաղ` առաջին գիծ
Սահմանին տիրող իրավիճակը դարձել է ամենաքննարկվողն ու ամենահրատապը: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լայնածավալ պատերազմական գործողությունները լարվածություն և անհանգստություն առաջացրեցին ոչ միայն սահմանին մոտ գտնվող բնակավայրերում, այլ մարզերում, մայրաքաղաքում, նաև սփյուռքում: Ադրբեջանական ագրեսիան և դրա հետևանքով առաջացած կորուստները ոգևորող ու համախմբող դարձան ինչպես անհատներին, այնպես էլ մի շարք կազմակերպություններին: Վերջին շրջանում օգնություն ցույց տվողների քանակն ընդլայնվել
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է 70 անգամ
Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):
Վահան Բաբայան. Փորձ է արվում մեր դաշնակից պետության նկատմամբ հակաքարոզչություն իրականացնել. «Հայոց աշխարհ»
Նա այն կարծիքին է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը պատրվակ էր ներսի եւ դրսի որոշ ուժերի համար հակառուսական տրամադրությունների տարածման նպատակով:
Հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է սոցցանցերում (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Հայ եւ ադրբեջանցի ծնողների որդի, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դասախոս պատմաբան Միխայիլ Մամեդովի խոսքով, սոցցանցերում ատելության աստիճանն անտանելի է դառնում:
Օբամա այս տարի եւս պիտի չարտասանէ «Հայոց Ցեղասպանութիւն» բառերը. «Ասպարեզ»
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Ապրիլ 21ին տեղեկացուց, թէ Սպիտակ տան Ապահովութեան խորհուրդի պաշտօնատարները նշած են, որ Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամա այս տարի եւս որոշած է անտեսել Հայոց Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն կոչելու նպատակով իրեն կատարուած դիմումները, հակառակ այն իրողութեան, որ նախագահի պաշտօնին համար իր թեկնածութեան օրերուն, ան խոստացած էր իբրեւ նախագահ ե՛ւս յստակօրէն հաստատել Հայոց Ցեղասպանութեան
Հարութ Սասունյան. «Ադրբեջանին մի այնպիսի հզոր հարված տալ, որ ադրբեջանցիները այլեւս չմտածեն հարձակման մասին». «Հայոց աշխարհ»
Ես շատ կուզենամ, որ մեզ նայեն որպես ագրեսորի. պետք է լինել ագրեսոր եւ ոչ թե զոհ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը ԵԱՀԿ-ի փոխարեն՝ սխալմամբ աջակցել է ՄԱԿ-ի գործընթացին (Տեսանյութ). VOA
Մենք հաստատակամորեն ենք տրամադրված, որ հարատեւ խաղաղության հասնելու համար հարկավոր է կողմերի հետ աշխատել ՄԱԿ-ի միջոցով», հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակ Ջոն Քըրբին։
«Ստեղ դրա տեղը չի». «միտինգ» անող կանանց հակադարձեցին զոհված զինվորի հարազատները
Գրիգոր Հարությունյանի բարեկամները պատմում էին, թե ինչ պայմաններում է ապրել զինվորը, ինչպես է ուսումը կիսատ թողել, որ հաց վաստակի:
ԵԽԽՎ-ն կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Նադյա Սավչենկոյի կալանքի եւ դատավարության գործում ներգրավվածների նկատմամբ
Վեհաժողովը նաեւ կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին տրամադրել բժշկական, սոցիալական եւ հոգեբանական աջակցություն
Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի առաջնության, Արցախում կռվող հայ զինվորների եւ անձնական կյանքի մասին
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր հյուրընկալվել էին «Հայելի» մամուլի ակումբում: «Մենք Եվրոպայում կարողացանք հաջող հանդես գալ, որովհետեւ մտածում էինք, որ մեր երկիրն ապահով ձեռքերում է», – վստահեցրին չեմպիոնները: Նազիկ Ավդալյանը խոստովանեց, որ իր հաղթանակը Արցախում կռվող հայ զինվորներին նվիրելու գաղափարը պահի տակ է ծնվել: Իսկ Հռիփսիմեն ավելացրեց. «Քանի որ ես վերջին
«Արյունոտ ռուսի սապոգ» եւ «մոլոտովի կոկտեյլ». նվեր ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստներն ընդդեմ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանի»
Դատարանը մերժեց Հովհաննես Մուրադյանին կալանավորելու` քննիչի միջնորդությունը. «Փաստինֆո»
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հովհաննես Շահնազարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քր.դատ.օր-ի 135-րդ հոդվածով՝ խափանման միջոց կիրառելու հիմքերը, նախատեսված և միջնորդության մեջ վկայակոչված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց մեղադրյալի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը համալրվել է հյուսիսօսեթացի ըմբիշով
Վաղը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Մոնղոլիա, որտեղ մասնակցելու է օլիմպիական խաղերի երկրորդ վարկանիշային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ թիմի կազմը համալրել է հյուսիսօսեթացի 97 կգ քաշային ըմբիշ Գեորգի Կիտոեւը, որը Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալու: «Նա մեր տեսադաշտում էր: Կիտոեւը ժամանակին եղել է աշխարհի ու Եվրոպայի
Ռուզաննա Խաչատրյանն այցելել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին
Ապրիլի 20-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանի և բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Շիրակի մարզ (Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Մեծ Մանթաշ)՝ իր ցավակցությունները, զորակցությունը հայտնելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, լեյտենանտ
Հայաստան ժամանեց լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը
100 LIVES & Aurora Prize Րոպեներ առաջ հատուկ #AuroraPrize-ի համար Հայաստան ժամանեց լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը։ Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 24-ին, Երևանում։
ԵԽԽՎ ենթահանձնաժողովը քննարկել է տարեկան աշխատանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ժամանակավոր ենթահանձնաժողովի նիստում չի քննարկվել: Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե ԼՂ հակամարտության հարցը քննարկվել է Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստում: Տիկին Նաղդալյանը պարզաբանեց, որ նշված նիստում ամփոփվել
«Եթե խաղաղապահ զորքերը մտնեն, ուրեմն այդ տարածքն էլ քոնը չէ, ձեռք քաշեք». Սասուն Միքայելյան
«Մենք պետք է թույլ չտանք, որ խաղաղապահ զորքեր մտնեն». Սասուն Միքայելյան
Պաշտոնական Երեւան. Ադրբեջանին կարգի հրավիրելու համար հարկավոր են հստակ քայլեր
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։ Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու
ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորում են ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին
ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունների հայտարարությունը Մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության Զամոսկվորեչյան դատարանը հրապարակել է հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը՝ մեղադրելով նրան ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով եւ դատապարտելով 4 տարվա ազատազրկման: Արցախի խորհրդարանի պատգամավորական խմբակցությունները իրենց անհանգստությունն են հայտնում Լեւոն Հայրապետյանի ներկայիս առողջական ծանր վիճակի կապակցությամբ: Լուրջ մտահոգության տեղիք
«Հրազդանցիները գերադասում են հինգ օր կուշտ հաց ուտել, մի հինգ տարի բողոքել». Սասուն Միքայելյան
Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանի համար Հրազդանի ընտրություններում անկանխատեսելի բան չկար:
Հայազգի պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում հիշատակել է ցեղասպանության հետևանքով զոհված հայ պատգամավորներին. Bianet.org
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պահանջում է ձևավորել խորհրդարանական հանձնաժողով և քննել 1908-1915թթ. Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի 7 պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչեան, Նազարէթ Տաղաւարեան, Կարապետ Փաշաեան, Հովհաննէս Սէրէնկիւլեան, Օնիկ Դերձակեան, Համբարձում Բոյաջեան) ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել պատշաճ կարգով։ Այս մասին տեղեկացնում
«Դրանց չեք ճանաչում, կմորթեն, կթափեն մեր հայերին». միջադեպ հանրահավաքում (Տեսանյութ)
Քիչ առաջ ԱԳՆ-ի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ընդդեմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի բողոքի ակցիան, միջադեպ գրանցվեց: Ռուսախոս մի հայ երիտասարդ մխրճվեց ցուցարարների մեջ եւ սկսեց նախատել, որ բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Ռուսաստանի: «Դուք դրանց չեք ճանաչում, կմորթեն կթափեն մեր հայերին»,- բղավում էր երիտասարդը: Ոստիկանները շատ արագ նրան «մեկուսացրեցին»
Ստեփանակերտ. Մադրիդյան սկզբունքները` բանակցություններում առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության, կենսունակ չեն
ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ այդ թվում և Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի
Արթուր Մեսչյան-Սամվել Մարտիրոսյան. Չգիտեի՞ք՝ ուր եք մտնում, կամ չէի՞ք պարզել, թե ինչ պայմաններով եք մտնում. (Տեսանյութ)
boon.am. Սամվել Մարտիրոսյան, Արթուր Մեսչյան Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը բավականին լուրջ է և պահանջում է մաքսիմալ մոբիլիզացիա բոլորի կողմից՝ նախագահից մինչև բանվոր, և ուզենք, թե՝ ոչ, մենք մտնում ենք մեծ ու վտանգավոր մի խաղի մեջ, որ կոչվում է պատերազմական իրավիճակ: Որքանո՞վ ենք մենք ադեկվատ իրավիճակին, սա է ինձ հուզող թեման, և ի՞նչ կարող
Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է Շվեյցարիայի մամուլի ակումբի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին
Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևի Շվեյցարական մամուլի ակումբում «Լեռնային Ղարաբաղ․ լարվածության ուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմիցսանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներին: ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները, ընթացքը և նրանց հետևանքները։
Կայացել է Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստը վարում էր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին մասնակցում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, ԱՄՆ-ից լրագրողներ Հակոբ Վարդիվառյանը


















































