Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն այսօր կխաղա Վեսելին Տոպալովի հետ

Երեկ Ստավանգերում կայացավ «4-the Norway Chess»-ի բլից մրցաշարը: Դրա արդյունքով գրոսմայստերները դասակարգվեցին մրցաշարային աղյուսակում եւ որոշվեցին այսօր մեկնարկող հիմնական մրցաշարի առաջին տուրի զույգերը: Լեւոն Արոնյանը 4,5 միավորով զբաղեցրեց հինգերորդ տեղը եւ սպիտակներով խաղալու է Բուլղարիայի լավագույն շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կասկածյալը ձերբակալվել է, ավտոմեքենան` հայտնաբերվել. ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան: 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված

ԱՍԵԿՈՍԵ

Ադրբեջանում նավթի վրա են նստած. եթե մի քանի ականանետ գցես, Ադրբեջանի 40 տոկոսը կկորի: ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ի՞նչ է նշանակում «համախմբում»

Նախ ասեմ, թե ինչո՞ւ եմ ես կարծում, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը վերսկսելու է հարձակումը Արցախի վրա: 1) ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում հակառակորդի կողմից կուտակվել է հսկայական զորք ու զինտեխնիկա՝ հաստատ ոչ մեր որպիսությունը հարցնելու նպատակով: 2) Ռուսաստանը, Եվրոպան իր կառույցներով եւ Միացյալ Նահանգները, շատ լավ իմանալով, թե ով է հարձակվողը, չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ սահմանափակվելով կրակը դադարեցնելու

Հայ առյուծները փրկեցին հայրենիքը, նրանց հոգիները բարձրացան երկինք

Իմ հասակակիցներն, ովքեր ծնվել են Մեծ Հայրենականից հետո, միայն ֆիլմերից էին տեղեկանում այդ պատերազմի արհավիրքների և Սովետական ժողովրդի, մասնավորապես նաև հայ ժողովրդի գործած սխրանքների մասին: Այնուամենայնիվ, այդ բոլորը մեզ համար մի տեսակ վերացական էին, և դրանց մասին նկարահանված ֆիլմերը այնքան էլ խորքային զգացում և ցավ չէին առաջացնում մեր սրտերում: Այն, ինչ տեղի ունեցավ 2016թ. ապրիլի

Իրադրությունն առաջնագծում. օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել

Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման

Հնգօրեայ Պատերազմ(ները) Եւ Զէնքի Վաճառականը. «Ասպարեզ»

Պարզ զուգադիպութեամբ Կովկասի մէջ ռազմական լայնածաւալ բախումներու երկու իրադարձութիւնները, Վրաստան-Ռուսիա 2008 եւ Ապրիլի առաջին շաբթուան ընթացքին՝ Արցախի արեւելեան ճակատի երկայնքին, որոնք իրաւամբ յատկանշուեցան որպէս «պատերազմ», տեւեցին հինգ օր եւ արդէն ծանօթ են որպէս հնգօրեայ պատերազմներ: Առաջին պարագային, սակայն, Կովկասեան տարածաշրջանի ռազմաքաղաքական կացութիւնը փոխուեցաւ: Վրաստանի այն ժամանակուան նախագահ Սահակաշվիլիի արկածախնդրութիւնը, որուն դրդապատճառներու յետին ծալքերը այնպէս ալ

«Զգաստ», «հավսար», «ընտրություններ»

Ասածս ինչ է. առաջիկա ընտրություններին ես պատրաստվում եմ լեն ու բոլ ընտրակաշառք վերցնել, ավելին` ես արդեն աջ ու ձախ կոչ եմ անում այդպես վարվել նաև մյուս բոլոր հայրենակիցներիս:

Վահրամ Բաղդասարյան. «Հայոց բանակը զենքի պակաս չունի». «Հայոց աշխարհ»

Այն, ինչ ասվում է մեր բանակի ուժի, մեր ռազմատեխնիկայի իբր քիչ լինելու մասին` բամբասանքներ են:

Փիթըր Բալաքյանը` Պուլիցերյան մրցանակակիր

Ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանը ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերյան պոեզիայի մրցանակին: Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար նա արժանացել է այս մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Փիթըր Բալաքյանի բանաստեղծություններից մեկը Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:

Հրդեհ Էրեբունի օդանավակայանի տարածքում

Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում: Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻԱ խումբը և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝ 

ԱՄՆ-ը պատրաստվում է ոչնչացնել «ԴԱԻՇ»-ը. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները հավելյալ զինվորականներ է ուղարկելու Իրաք՝ «ԴԱԻՇ»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Բաղդադ ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը. «Մենք հավելյալ ռազմական խորհրդականներ ենք ուղղելու՝ Իրաքի ուժերին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Դրանից բացի, ռազմական ուղղաթիռներով Իրաքի ուժերին օգնելու ենք շրջապատել եւ հետ վերցնել Մոսուլը»: Քարթերի խոսքով, խոսքը գնում է սահմանափակ թվով ամերիկյան

«Միակ զավակին սահման չեն տանում». Ա1+

Տասն օրից ավելի է՝ 18-ամյա Ռուբեն Առաքելյանն Էրեբունի բժշկական կենտրոնում պայքարում է կյանքի համար։ 8 ամիս է՝ Ռուբենը ծառայում էր Թալիշում, որտեղ էլ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում վիրավորվեց։ «Ըստ օրենքի՝ սևով սպիտակի վրա գրված է՝ միակ ժառանգին չեն տանում առաջնագիծ։ Բայց օրենքը չի գործել»,-նշեց նրա ազգական Նարինե Թումանյանը։ Ռուբենը վիրավորվել է ապրիլի 7-ին։ Այն

Մոսկվան կրկին ԼՂ բանակցությունները կղեկավարի

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը ստացվել է Մոսկվայից եւ ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացը, «հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի իր

«Մեր երկիրը քանդում է մեր ժողովուրդը». Զոյա Թադեւոսյան

Զոյա Թադեւոսյանն առաջարկում է տնետուն ընկնել եւ հայտնաբերել ընտրակաշառք վերցնողներին՝ նրանց դատաստանի ենթարկելու համար: Ըստ նրա, պետք է ամոթանք տալ այդ մարդկանց, որ հասկանան՝ անմեղ զինվորի արյունը ի՛ր պատճառով է նաեւ թափվել:

«Ցմահ ազատազրկման դատապարտվածին սկսել են Հիսուսի հետ համեմատել». Իզաբելլա Աբգարյան

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ, Մհեր Ենոքյանի մասին իրենց ձեռք բերած տեսանյութը շատ հարցերի պատասխան է տալու:

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանը բերման է ենթարկվել

Ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին: Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ: Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները

«Քառօրյա պատերազմի արդյունքում Սերժ Սարգսյանի վարկանիշն անկում ապրեց». Երվանդ Բոզոյան

«Երբ հասարակությունը զարմացավ, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը չկա, միանգամից Սերժ Սարգսյանի վարկանիշն անկում ապրեց». քաղաքագետ

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Ապրիլի 18-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ` երկկողմ օրակարգի, ինչպես նաև եվրասիական տարածքի ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հարցերի շուրջ: Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ղազախական կողմից` ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման ներկա ընթացքն

Սամվել Ֆարմանյան. «Ագրամունտի հայտարարությունը կրկին անգամ հարցականի տակ դրեց իր անաչառությունը»

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը` ԵԽԽՎ նիստում «Պարոն նախագահ, հարգարժան գործընկերներ, գրեթե երկու ամիս է անցել Վեհաժողովի վերջին նիստից: Եվ այստեղ մենք քննարկում ենք, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում: Ակնհայտորեն, մեր արժեքների վրա դաժանաբար եւ ցինիկորեն հարձակում են գործել, առաջինը՝ Եվրոպայի հենց սրտում՝ արյունալի ահաբեկչական հարձակումները Բրյուսելում, իսկ հետո մեր մայրցամաքի հարավ-արեւելյան մասում՝

Նիկոլ Փաշինյան. «Հարձակվել են հետեւյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք»». Հարձակում Վանատուրում

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ  ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Քիչ առաջ, երբ Վանատուրում հավաքույթ էինք կազմակերպել մեր ենթաշտաբների պետերին եւ հրազդանցի կամավորներին շնորհակալություն հայտնելու համար, խնջույքի մեկնարկից տասը րոպե անց անհավանական բան տեղի ունեցավ: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մի խումբ թիմակիցներ խաբեությամբ երեկույթից փողոց են հրավիրել մեր թիմի անդամներից մի քանիսին եւ տասը

Հերմինե Նաղդալյան. «Թուրքիան հանդես է գալիս որպես ահաբեկչական կազմակերպության «հանգույց»

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ելույթը Այսօր միգրացիոն ճգնաժամը Եվրոպայի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Ավելի քան մեկ միլիոն գաղթյալներ, փախչելով պատերազմից, հետապնդումներից և հակամարտություններից, ավելի լավ ապագա են փնտրում այլ երկրներում: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (UNHCR)` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմները, տարածաշրջանային հակամարտությունները

Հակոբ Նազարի-Դեխնավիի գործը դատարանում է

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Հակոբ Նազարի-Դեխնավիի գործը Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: Նրան մեղադրանք է առաջադրվել Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար:

Արթուր Աղաբեկյան. «ԼՂՀ կառավարությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի էլ ավելի բարձրացնի պաշտպանական բանակի մարտունակությունը»

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. 18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով: Սիրելի հայրենակիցներ, հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ

200 մլն դոլար արժողությամբ ուրան իրացնելու մեղադրանքով Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել. «Հետք»

Թբիլիսիում երեք Հայաստանի և երեք Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել 200 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ «Ուրան-238» նյութի իրացման մեղադրանքով: Ձերբակալվածներից մեկի փաստաբան Դավիդ Աբեսաձեն հայտնել է, որ 6 ձերբակալվածներից 4-ը թոշակառուներ են՝ 74-75 տարական, որոնցից 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ, երկուսը՝ Վրաստանի: Փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի անվտանգության

500.000 դոլար Արցախին, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 2000-ական դոլար

Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին: «Տաշիրի» բարեգործական հիմնադրամ

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է, որ ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի բացթողումը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալին

Գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ազատվել է պաշտոնից

Փրկարար ծառայության տնօրենին ազատեցին պաշտոնից։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել. «Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի հետ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031