Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող հառիճեցիները եւս սկսել են զինել Հայոց բանակը

Շիրակի մարզի Հառիճ գյուղի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հառիճեցիները, համախմբվելով, գումար են ուղարկել գյուղ, որպեսզի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը գյուղի անունից այն փոխանցի Արցախի ֆոնդին՝ զենք գնելու նպատակով: Գյուղապետն ասաց, որ հավաքված գումարն այս պահի դրությամբ 3 միլիոն դրամից ավել է, սակայն հստակ թիվ դեռ չի կարող նշել, քանի

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած քաղաքացին ձերբակալվել է. armtimes.com

Մեր տեղեկություններով, քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետած քաղաքացուն: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «armtimes.com»-ի կայքում

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին եւ Էկվադորի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր և պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության Նախագահ Ռաֆայել Վիսենտե

«Ադրբեջանն առաջիկայում նոր գրոհ է փորձելու». Երվանդ Բոզոյան

«Ռուսաստանը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հարցում միակողմանի Հայաստանին պաշտպանելու պարտավորություն չէր  վերցրել, այլ հարց է՝ Հայաստանի իշխանություններն այդպես էին ներկայացրել հասարակությանը». քաղաքագետ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի մեկնաբանմամբ, չորսօրյա պատերազմը զգալի փոփոխություններ մտցրեց մեր հասարակական գիտակցության մեջ, եւ բոլորս հասկացանք՝  անվտանգությունը մեր պետության գլխավոր խնդիրն է: «Լուրջ անելիքներ ունենք պաշտպանության համակարգի արդիականացման առումով՝ զենք, զինամթերքի ձեռք բերման հարցում:

Հայոց ցեղասպանությունը նախազգուշացման կոչ է պարունակում մարդկության համար. «El Imparcial»

Հայոց ցեղասպանության մասին հոդված իսպանական «El Imparcial» պարբերականում

Հայ-ռուսական քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ-ում

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով: Կողմերը բարձր գնահատեցին լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդատվություններ անցկացնելու երկու երկրների միջև ձևավորված դրական փորձը: Միմյանց ներկայացվեցին լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվեցին հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա

«Ադրբեջանի կազմում Արցախի լինելը ենթադրում է նոր 1915 թվական». Աշոտ Մելքոնյան

Պետք է հասնել Արցախի անկախության ճանաչմանը

Հառիճից ցուցադրաբար հեռացրեցին Նազարբաեւի նկարն ու նրա անունը կրող փողոցի ցուցանակները

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչները, անչափ վրդովված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Էրդողանի հետ Թուրքիայում գրկախառնվելուց ու ձեռք ձեռքի տված լուսանկարվելուց, պոկել էին Նազարբաևի անվան փողոցի ցուցանակներից մեկը: Այսօր պարզեցինք, որ հանվել են մյուս երեք ցուցանակները եւս (Տես լուսանկարում): Ավելին, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը. «Նազարբաևի անունը, նկարը բոլորը հանել

«ԵՄ-ի համար Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությունը առաջնահերթություն է

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայի նախաձեռնության մասին. «Կա շահագրգռվածություն կողմերի դիրքորոշումը մերձեցնել»

ՌԴ-ի կողմից ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների նախաձեռնության վերաբերյալ ՀԱԿ անդամն ասում է՝ իսկապես կան նախանշաններ, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական դերակատարություն ունի

Հուրի Գեբեշյանը դարձավ օլիմպիական խաղերի մասնակից հայաստանցի առաջին մարմնամարզուհին

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված սպորտային մարմնամարզության վարկանիշային «Թեստ Իվենթ» մրցաշարում ամերիկաբնակ մեր հայրենակից Հուրի Գեբեշյանը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, հաստատեց աշխարհի առաջնությունում ձեռք բերած նախնական ուղեգիրը: Հուրին սպորտային մարմնամարզությունում Հայաստանին բերեց ռիոյի օլիմպիական խաղերի երրորդ վարկանիշը՝ միաժամանակ դառնալով այս մարզաձեւում օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին կին մասնակիցը: Հուրի Գեբեշյանի վարկանիշը նաեւ Հայաստանի օլիմպիական

Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել

2016թ. ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել ապրիլի 18-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ

Նիկոլ Փաշինյան. «Մենք քաղաքացուն չենք տարել դեպի պարտություն»

«Մենք ընտրություններում պարտվել ենք, քաղաքացին չի պարտվել»

ՀՀ վարչապետն ընդունել է SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր

Ստացվել է 9 հաղորդում՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ

2016թ. ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է 9 ահազանգ: Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելուն, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխան չունի

Այս պահին ԵԽԽՎ-ում իր տարեկան հաշվետվությունն է ներկայացնում  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնեկսը, որին հարց է ուղղել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը մասնավորապես  հարցրել է. «Հարգելի հանձնակատար, ապրիլի առաջին օրերին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման ողջ գծով՝ օգտագործելով իր կանոնավոր բանակը եւ ծանր հրետանի՝ խախտելով 1949  թվականի ժնեւյան կոնվենցիան, որը

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիական պայմանագիրը ապացուցել է, որ ինքը կարող է պահել ամեն տրված ձայն

«Հանցագործ իշխանությունը մեզնից չի կարող ձայներ տանել»

Քառօրյա մարտերի ընթացքում հակառակորդի մի քանի դիվերսիոն-հետախուզական խմբերի են հետ շպրտել (Ֆոտոշարք)

Ապրիլ ամիսը մեր ժողովուրդը դիմավորեց պատերազմով: Թշնամին Արցախի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողություններ սկսեց՝ օգտագործելով իր ռազմատեխնիկայի ողջ կարողությունը: Անսպասելի հարձակմանը զոհ դարձան դպրոցականներ ու ծերունիներ, մարտիրոսվեցին տասնյակ զինվորականներ՝ իրենց կյանքով անառիկ պահելով սահմանը Հայոց: Հենց առաջին օրվանից Քաշաթաղի շրջանից հազարից ավելի կամավորներ ցանկություն հայտնեցին տեր կանգնել հայրենի սահմանին ու զորավիգ լինել առաջնագծի զինվորին: Այժմ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Արոնյանը մեկնարկում է Norway Chess գերմրցաշարում

Վաղը Սավանգերում մեկնարկում է շախմատի 4-the Norway Chess գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 10 գրոսմայստերները՝ Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Լեւոն Արոնյանը, Պավել Էլյանովը, Պենտալա Հարիկրիշնան, Լի Չաոն, Վեսելին Տոպալովը եւ Նիլս, Գրանդելիուսը: Իսկ այսօր շախմատիստները կանցկացնեն բլից մրցաշար, որտեղ զբաղեցրած տեղերով էլ որոշվելու է հիմնական մրցաշարում նրանց դասավորությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել». Լիլիթ Արզումանյան

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում տարեկան մոտ 500 գիտական աշխատանքի պաշտպանություն է կազմակերպվում: «Կարող է թվալ, որ 500-ը շատ է, բայց երբ դրանից հանում ենք նրանց, որոնք չգիտես ինչու են պաշտպանում (գուցե նաև բանակից ազատվելու համար), ինչպես նաև մոտ հարյուր իրանցու, մնում է 300-ը, որը բնավ էլ շատ չէ

Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառած պատժամիջոցներից  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 730.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 409.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել

Ակնհայտ սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ. քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Պավել Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչին: Պավել Շ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության

Արտաշես Ներսիսյան. «Նազիկ Ավդալյանի ողնաշարը հիմա ավելի ամուր է, քան իմը եւ ձերը»

Հայ մարզասերներին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, թերեւս, ամենից ավելի հուզում էր Նազիկ Ավդալյանի մասնակցությունը: Եվ դա միանգամայն հասկանալի է: Նազիկը ավտովթարի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել ու ծանր վիրահատության ենթարկվել: Անգամ բժիշկները սկզբում կասկածում էին, որ նա երբեւէ կկարողանա սպորտով զբաղվել: Փառք ու պատիվ նրանց, որոնք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական ջանքերով արեցին հնարավոր ամեն

Իրավապահները քննելու են Հրազդանում ընտրախախտումների մասին ԶԼՄ հրապարակումները

Սույն թվականի ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:   ՀՀ դատախազություն  

Սյունիքում վերընտրվել են գործող գյուղապետերը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 13-ի N2-Ա որոշմամբ 2016 թվականի ապրիլի 17-ին նշանակվել էին մարզի Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում՝ համայնքի ղեկավարի, իսկ Կուրիս և Չափնի համայնքներում՝ համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Նշված համայնքներում ապրիլի 17-ին ընտրությունները կայացել են: Արծվանիկ, Խնձորեսկ և Վարդավանք համայնքներում վերընտրվել են համայնքի գործող ղեկավարները. Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը, Խնձորեսկում` Սերյոժա

Եթե Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական քաշը գոնե 100 կգ դառնա…

Տատյանա Կաշիրինան եւ Լուլու Ժուն լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն

Արշակյանը դժգոհեց. «Սահմանում շարժական խոհանոց եւ բաղնիք չկա» (Տեսանյութ)

ԳԽ նախկին պատգամավորը եւ Դեւրիկյանը վիճեցին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031