Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Պատերազմը պարտություն է պարտադրում այն սկսողին: ՌԵՄԱՐԿ

Արամ Սաֆարյան. «Կգերադասեի, որ Ադրբեջանը զինված լիներ այնպիսի զենքերով, որոնք ծանոթ են հայ զինվորականությանը». «Հայոց աշխարհ»

Կարծում եմ, այն զենքերը, որ Ադրբեջանը գնել է, օրինակ, Իսրայելից եւ ներկրել Թուրքիայից, ավելի մեծ անհանգստություն են պատճառում մեր զինված ուժերին։

Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է (Տեսանյութ)

«Հանուն հայ զինծառայողի անվտանգության՝ խստագույնս հորդորում ենք բջջային հեռախոսով կամ համացանցում չքննարկել զինվորական ծառայության վերաբերող թեմաներ: Առաջնագծում զինվորականները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ուստի իրենց իսկ անվտանգության համար խորհուրդ չի տրվում զանգահարել նրանց: Վստահ եղեք, առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք կկապվեն ձեզ հետ»,-ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Զարմանալի է, թե այդ ի՞նչ հրամանի է սպասում Ժիրայր Սեֆիլյանը. «Հայոց աշխարհ»

Ժիրայր Սեֆիլյանը, պարզվում է, այս օրերին Արցախ չի մեկնել: Շատ այլ քաղաքական գործիչներ էլ չեն մեկնել: Բայց Սեֆիլյանը պարզապես քաղաքական գործիչ չէ: Նա հայտնի է դարձել որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար: Այդ գումարտակը Արցախյան պատերազմի լեգենդներից է, ու Ժիրայր Սեֆիլյանն էլ է ազատամարտի կենդանի լեգենդներից մեկը համարվում ու այդպես էլ ներկայացվում է մամուլում: Եվ ապրիլի

Պաշտպանության նախարար. «Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ» (Տեսանյութ)

Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող:

Հերմինե Նաղդալյան. Ճիշտ էր եւ անհրաժեշտ էր գնալ Մոսկվա

«Պետք է ոչ թե խռոված կամ նեղացած դիրքորոշումներ ունենալ, այլ պետք է աշխատել»

Փաստաբանական գրասենյակում ցուցահանդեսներ էլ էին կազմակերպվում

Հայ ուսանողուհին ներկայացնում է իր տպավորությունները Ֆրանսիայում անցկացրած պրակտիկայի վերաբերյալ

Հերմինե Նաղդալյան. ԵԱՏՄ-ն իսկապես մեզ համար առողջ եւ ապագա ունեցող ընտրություն է

«Մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը այդ միությանը»

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Համլետ Հաջոյանը

Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: — ԼՂՀ

«Եթե դուք գիտակցում եք կրթության առաջնային դերը, ուրեմն ճիշտ ուղու վրա եք». Դեն Շեխտման

Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակակիրները՝ մեր երկրից ստացած իրենց տպավորությունների մասին

Նաղդալյանը՝ Սեֆիլյանի մասին. Սուր հայտարարություններով առանձնանալու փորձ է

Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ քաղաքական ուժերի համախմբումը շատ կարեւոր էր

Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն

Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել:

Տիկնիկային թատրոն՝ սահմանամերձ Բերդում

Հայաստանի անկախացումից հետո Բերդում տիկնիկային թատրոն չէր եղել

«Բանակում մահվան դեպքերի հետ իշխանությունները կամ պաշտպանության նախարարն ինչ կապ ունեն». ՀՀԿ-ական պատգամավոր

Պետդեպարտամենտի՝ Մարդու իրավունքների 2015 թվականի զեկույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը համարում է քաղաքական պատվեր:

«Նազիկ Ավդալյանն աշխարհին ցույց տվեց, որ հայի հետ խաղեր տալը հեշտ չէ». Շիրակի մարզպետարանի սպորտբաժնի պետ

Քիչ առաջ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 69 կիլոգրամ քաշային կարգում գյումրեցի Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մեր չեմպիոնուհին իր հաղթանակը նվիրեց սահմանին կանգնած մեր հերոս զինվորներին՝ խոստովանելով, որ ուժ է առնում նրանից: Նազիկ Ավդալյանը փոքր-ինչ փոխեց ծանր հոգեապրումների մեջ գտնվող, պատերազմող հայ ժողովրդի տրամադրությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պայթում է ցնծությունից: Գյումրեցի Գայանե

Իսրայէլի հայերը պահանջած են դադրեցնել զէնքի վաճառքը Ատրպէյճանին. Եռագոյն

Եռագոյն. Երուսաղմի մէջ Ապրիլ 14-ին, Իսրայէլի Արտաքին գործոց նախարարութեան շէնքին դիմաց, հայ համայնքի քանի մը հարիւր ներկայացուցիչներ իրականացուցած են բողոքի ցոյց` Ատրպէյճանին զէնքի վաճառքը դադրեցնելու պահանջով: Ցոյցը կազմակերպած է Երուսաղէմի Միացեալ յանձնախումբը, որուն մասնակցած են Երուսաղէմի, Եայֆայի, Բեդախ Դիգուայի եւ Հայֆայի հայ համայնքի անդամներն ու նաեւ հրեաներ: Ցոյցի ընթացքին ելոյթ ունեցած է Երուսաղէմի նախկին փոխքաղաքապետ

Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. «ՏԱՍՍ»

Մոսկվայի դատարաններից մեկը ռուսաստանաբնակ հայազգի ձեռնարկատերեր Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Հայրապետյանը վերցրել էր այդ գումարը, որպեսզի նախկին սենատորի հանդեպ մեղմ վճիռ հրապարակվի, բայց այդպես էլ չի

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն ցուցաբերելու գործընթացը

Գեղարքունիքի մարզի կազմակերպությունները շարունակում են կամավոր դրամ հանգանակել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ, ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները Արցախի օգնության ֆոնդին են փոխանցել մոտ 21 միլիոն դրամ: Նույն ֆոնդին 700 հազար դրամ փոխանցել են Կարմիրգյուղի, 550 հազար դրամ՝ Լանջաղբյուրի, 150 հազար դրամ՝ Գեղարքունիքի գյուղապետարանի, 800

Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ, իսկ Հադրութի ուղղությամբ` նռնականետ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական բանակի կրտ. ս-տ Ռուստամ Ահմեդովի զոհվելու մասին տեղեկատվության տարածումը, որն իբր տեղի է ունեցել հայկական կողմի մեղքով, ոչ այլ ինչ է քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն: ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռքբերված բանավոր

«Բաց թողե՛ք տղերքին»

«Այս պահին դիրքերում է գտնվում նաեւ Մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանի տղան՝ Մուշեղը: Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը՝ Փարուխի Խաչիկը, Զիմը, Ապարը, «Տիգրան Մեծ»-ի Վովան այս պահին ձերբակալված են՝ իբր զինված հեղափոխություն ծրագրելու մեղադրանքով: Այս օրերին տղերքն անգամ նամակով դիմել են՝ առաջնագիծ հասնելու համար: Բաց թողե՛ք նրանց, էժան կապիկությունների ժամանակը չէ, թողե՛ք միանան իրենց մարտական ընկերներին»,- «Առավոտի»

Նազիկ Ավդալյանը անհավատալի սխրանք գործեց Եվրոպայի առաջնությունում

Գյումրեցի 69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանը իսկական հերոսություն գործեց Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ միանգամից նվաճելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Պոկումում Նազիկը 105 կգ-ով դարձավ փոքր արծաթե մեդալակիր, իսկ ահա հրումում (132) եւ երկամարտում (237) ոչ մի շանս չթողեց մրցակիցներին՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայաստանը ծանրամարտում չեմպիոններ շատ է ունեցել:

«Հրեաները պետք է առաջինը կանգնեին հայերի կողքին, ճանաչեին Հայոց ցեղասպանությունը».Յահիր Աուրոն

ՀԱՀ-ի ուսանողները, «Ամոթ Իսրայելին, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», «Ձեր անօդաչու սարքերը սպանում են մեզ» պաստառներով, իրենց բողոքն արտահայտեցին Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:

Արցախին փոխանցվել է 2,169,459,376 դրամ գումար

Ֆինանսական հանգանակության միջանկյալ հաշվետվություն՝ ապրիլի 4-13 ժամանակահատվածի կտրվածքով Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2,648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ  2,169,459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով և ռուբլիով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222,163,041 դրամ՝ 507 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության

«Հաշվեհարդարի վախը հանգեցրել է ԶԼՄ-ների ինքնագրաքննության»․ հայաստանյան մեդիայի մասին. epress.am

2015 թվականի ընթացքում հայաստանյան տպագիր մամուլում և հեռուստատեսությունում հիմնականում բացակայել է քաղաքական բազմակարծությունն ու օբյեկտիվ լրատվությունը: Թերթերի մեծամասնությունը պատկանում են մասնավոր անձանց ու խմբերի, դրանք սահմանափակ շրջանառություն ունեն և արտացոլում են իրենց՝ հաճախ կառավարությանը մոտ կանգնած սեփականատերերի ու ֆինանսական հովանավորների քաղաքական նախապատվությունները: Քաղաքականապես զգայուն թեմաների վերաբերյալ մամուլը մեծ մասամբ տրամադրել է միայն կառավարամետ տեսանկյուններ ու

«Եթե ռազմավարական դաշինքն էդպիսին է, թող կորչեն գրողի ծոցը»

«Առավոտ»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը – Պարոն Սարգսյան, երեկ եք վերադարձել Արցախից: Տեղեկատվության պակաս, կարծես, չկա, այնուամենայնիվ՝ Դուք ի՞նչ տեսաք, Ձեր գնահատականը կատարվածին: – Նախ՝ ինչ տեսա: Տեսա արցախցուն, ով մի կողմից՝ իր խաղաղ գործին էր՝ ժամանակավոր հրադադարից օգտվելով, մյուս կողմից՝ ինքնաձիգը միշտ պատրաստ ու ամենակարեւորը՝ վճռականության անպատմելի էներգիա՝ կռվելու, պաշտպանելու հայրենիքը,

Ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող. Հրահանգ չի եղել. (Տեսանյութ)

«Ինձ ուրիշ ոչ ոք իրավունք չունի դատելու եւ ինչ-որ բան ավելացնելու»

Հացադուլ հայտարարած 6 կալանավորները՝ Սերժ Սարգսյանին. «Մենք հանցագործներ չենք, մանր ու միջին բիզնեսով զբաղվողներ ենք»

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վրաստանից դեռեւս 3 տարի առաջ բեռնատարներով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով մաքսանենգությանը օժանդակելու մեջ մեղադրվող վեց ամբաստանյալներ հացադուլ են հայտարարել: Նրանք են Ժորա Ասլանյանը, Վարուժան Վարդանյանը, Ալբերտ Ներսիսյանը, Ջհանգիր Ապրեսյանը, Բադրի Գումբերիձեն ու Միխեիլ Դանելիան:

«Ադրբեջանի զենքը մի քանի անգամ գերազանցում է, չենք կարող համեմատվել». Սուրիկ Խաչատրյան

Նախօրեին գեներալ Մանվելը պարգեւատրել է Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանին:

Արմինե Ֆանյան. Եթե իմ պաշտպանյալը ցանկանա, Aravot.am-ի հրապարակման առնչությամբ կդիմենք համապատասխան մարմիններին

Արմինե Ֆանյանը չցանկացավ մանրամասնել, թե էթիկայի վարքականոնի որ կետն ենք խախտել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031