Օրվա լրահոսը
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. Zeit
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, քանի որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծման տարբերակ։ Այս մասին տեղեկացնում է Zeit լրատվական կայքը։ Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել
Անդրիաս Ղուկասյան. «Մենք մեզ ենք խաբում, որ հավաքվում-քննարկում ենք »
«Բոլորը համակարծիք են, որ ՀՀԿ-ն տապալել է մեր երկրի սահմանադրական կարգը, այսինքն` հսկում է դատական, իրավական, ուժային համակարգերը: ՀՀԿ-ն վերահսկում է ընտրական համակարգը եւ որոշում է` ով պետք է լինի պատգամավոր: Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են»,-այսօր «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակում Ընտրական օրենսգրքի շուրջ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջեւ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց
ԼՂՀ ԱԳՆ. Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին դատապարտել Ադրբեջանին
ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում
Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացրել է այդ երկրի՝ պաշտոնապես հայտարարված կորուստները. «ՏԱՍՍ»
2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով լարված իրավիճակի հետևանքով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական կողմի մի շարք կորուստների մասին։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Աղբյուրը հղում է կատարել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ Ադրբեջանի կրած վնասների հատվածում նշվում է. «Տեղի ունեցած բախումների արդյունքում
ԼՂ փոխվարչապետը հերքում է 2 գյուղ գրավելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը. Azatutyun.am
Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական զինուժին հաջողվել է գրավել Ղարաբաղի Թալիշ և Սեյսուլան գյուղերը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք»
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության
12 -ամյա Վաղինակ Գրիգորյանը սպանվել է հենց դպրոցի բակում
Այսօր Արցախում սպանված տասներկուամյա Վաղինակ Գրիգորյանը դեպքի ժամանակ եղել է դպրոցի բակում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Մեր տեղեկություններով, վիրավորվածներից մեկն էլ սպանված
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ողջ հայությանը համախմբել իր ուժերը
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող
ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Չկա բանակցային եղանակով հակամարտության լուծման այլընտրանք, եւ պատերազմն էլ տարբերակ չէ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (երեք միջնորդ երկրների դեսպաններ Իգոր Պոպովը, Պիեռ Էնդրյուն եւ Ջեյմս Ուորլիքը) խորը մտահոգություն են հայտնել հրադադարի խախտման եւ շփման գծի երկայնքով լայնածավալ գործողությունների առնչությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտ գոտում: «Մենք խստորեն դատապարտում ենք ռազմական ուժի կիրառումը, եւ ցավ հայտնում մարդկային կորուստների համար, որոնց թվում կան նաեւ խաղաղ բնակիչներ»,-ասված է հայտարարության մեջ: Համանախագահները երկու
Ղարաբաղ գնալու համար մեծ հերթեր՝ Շիրակի մարզի ԵԿՄ գրասենյակում
Այն, ինչ այս պահին կատարվում է ԵԿՄ Շիրակի մարզային գրասենյակում բառերով նկարագրել հնարավոր չէ, տեսնել է պետք. գրասենյակ են գալիս թե՛ մեծ թվով երիտասարդներ, թե՛ տարեց մարդիկ, անգամ կանայք՝ Ղարաբաղ գնալու, հայրենիքը պաշտպանելու համար: Այս գրասենյակում չեն հասցնում անգամ հեռախոսազանգերին պատասխանել. Շիրակի մարզի տարբեր գյուղերից մարտական տրամադրված զանգահարում ու գալիս են գրասենյակ, շատերն էլ զանգահարում
« Հումորի առկայությունը ավելի անմիջական կդարձնի երեկոն». Արամ Mp3
Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Արամ Mp3-ի մենահամերգը: Համերգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Արամ Սարգսյանը (AramMP3), կազմակերպիչ պրոդյուսեր Տիգրան Գալուստյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Գրիգրոյանը, գրաֆիկական դիզայներ Արամայիս Հայրապետյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը: Արամը նշեց, որ հետաքրքիր համերգ է սպասվում. «Համերգի ընթացքում փորձել ենք օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք նոր են
«Ամենավերջին անբարոյականներ են նրանք, որոնք մարդասպան Ենոքյանից կերտում են ռոմանտիկ բանաստեղծի կերպար». Ենոքյանը ընթերցեց Մալյանի գրառումը
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը իրեն զրպարտելու համար 2 միլիոն դրամ է պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանից: Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի հայցի քննությունն էր: Մհեր Ենոքյանը պնդում է, որ 11.11 2015-ին Նարեկ Մալյանն իրեն զրպարտել է facebook-յան գրառմամբ, որն ավելի ուշ արտատպվել
ՀԱԿ. Անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած տարաձայնություններից ՀԱԿ-ը կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման դիրքերում
Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետեւանքով իրավիճակը սրվել է Ղարաբաղյան հակամարտության ողջ սահմանային գծում՝ ուղեկցվելով ծանր տեխնիկայի օգտագործմամբ եւ երկուստեք մարդկային կորուստներով։ Տեւական, սակայն, միայն զինադադարի վրա հենված լինելով՝ անկայուն խաղաղությունը, այս անգամ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններով, կանգնած է խզման վտանգի առջեւ։ Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ իրավիճակը սրելու գործողությունները եւ հայտարարում. Անկախ գործող իշխանության
Աղքատներն անգամ զուգարանի թուղթն են աղբամաններից վերցնում
Երկրի աղքատության ցուցանիշն այնքան լավ չեն արտացոլում պաշտոնական տվյալներն ու պաշտոնյաների՝ տնտեսական աճի մասին կասկածելի հավաստիացումները, որքան մարդկանց՝ գրեթե ամեն մի աղբաման քրքրող տեսարանները: Նկարում պատկերված «հարուստ» աղբով աղբամաններն, այսպես ասած, հարուստների թաղամասում էին՝ Արամի եւ Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ շուրջբոլորը նորակառույցներ են: Տարեց կինն ու տղամարդը աղբամանները քչփորելով իրենց համար հավանաբար պիտանի բաներ էին
Արծրուն Հովհաննիսյան. «Մեր կողմից մեծաքանակ կորուստների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
«Սինջար եզդիների ազգային միավորում»-ը կիրականացնի հաշվառում և ՀՀ ՊՆ-ին կներկայացնի այն ցուցակները, ովքեր պատրաստ են գնալ սահման
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս գործողություններով Ադրբեջան պետությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի
Անի Զախարյանը` ադրբեջանական խոցված ուղղաթիռների մասին. «Ես հումանիստ եմ, բայց պատերազմում խաղի կանոններ կան»
Ըստ «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահի` Ադրբեջանն այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որ հիմնախնդիրը պետք չէ տեղափոխել հույզերի դաշտ
Ադրբեջանական կողմի գործողություններն աննախադեպ են թե ծավալով, թե սպառազինությամբ. փորձագետ
Ադրբեջանական կողմն աննախադեպ գործողություններ է իրականացնում.
Թալինում ՀՀԿ-ն կսատարի գործող քաղաքապետին
Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում եւս կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը: Վերջինս նորանշանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի քենակալն (բաջանաղ) է: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին, այսպես ասած՝ ազատ է թողնելու:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ
Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և, հատկապես, երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Ակտիվ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ՝ հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակողական գործողությունները նրանց ուշադրությանը ներկայացնելու
ԼՂՀ-ում վիրավորված երեխաները վերակենդանացման բաժանմունքում են
Մեսրոպ Մարգարյանի խոսքերով՝ ստացված վնասվածքները հետեւանքներ չեն թողնելու
Հ. Նաղդալյան. «Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, բայց, կարծում եմ , այլևս ժամանակն է հստակ բարձրաձայնելու և դատապարտելու Ադրբեջանի պահվածքը և վարվող քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման , խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները , հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի և սանձարձակ
Չստացված ասելիք
Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հավերժությունը կամ վերջանո՞ւմ է արդյոք, եւ ով է, որ դատում է արդար կամ դատում գթությամբ: Չգիտեմ նաեւ, թե ուր է հեռանում անսահմանությունը, եւ որտեղ է, որ այդ անբացատրելի ծիրի մեջ հայտնվում է օրենքը մեր` ապրողներիս համար, որ անտեսի արդարներին եւ դատի մեղավորներին: Եվ այսօր ինչքան էլ մեր հարեւան թուրքերի
Լավրովն էլ է կայունացման կոչեր անում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ եւ կոչ արել՝ ներազդել իրավիճակի վրա՝ բռնության շտապ դադարեցման համար: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչությանը: Հիշեցնենք, որ կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, հեռախոսային բանակցություններ վարելով
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
«Ամեն ինչ կատարված է, վիճակն այս պահին ստաբիլ է»
«Պատմությունը եվրոպացի դիտորդ չէ»
«Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին` ԸՕ-ի նախագծի մասին – Ակտիվորեն քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, համաձայն որի՝ հաջորդ խորհրդարանում պարտադիր պետք է ներկայացված լինեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ ազգային փոքրամասնությունների մասնակցությունը նախատեսված է Հայաստանում գործող կուսակցական ցուցակներով: Դա ընդունելի՞ տարբերակ եք համարում: – Ես կարծում եմ, որ
ՀՀ զինվորական դատախազը մեկնել է ՊԲ սահմանապահ զորամասեր
Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով քիչ առաջ աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը: Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ զինվորական դատախազի այցը պաշտպանության բանակի զինվորական ստորաբաժանումներ և հաստատություններ: Ի դեպ, զինվորական հաստատություններ այցելելը և մշտապես զինվորների կողքին գտնվելը նրա աշխատանքային գործունեության կարևոր բաղադրիչներից է:
Արցախի հանրային հեռուստատեսության ժամը 13:00-ի արտակարգ թողարկումը
Արցախի հանրային հեռուստատեսությունը այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով: Ներքոբերյալ տեսանյութը Արցախի հանրային հեռուստատեսությամբ ժամը 13-ին եթեր հեռարձակված թողարկումն է:
Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունը պատրաստակամություն է հայտնել կամավորական հիմունքներով մեկնել Արցախ
Հայաստանի Ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը հրավիրել է շտապ խորհրդակցություն կապված Լեռնային Ղարաբաղի սահմանների շփման գոտում առկա իրավիճակի հետ: Խորհրդակցության ընթացքում Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի անմարդկային գործողությունները և պատրաստակամությունն հայտնել կամավորական հիմունքներով մեկնել Արցախ` զորակցելու սահմանին գտնվող իր զինվորին: Ազատամարտի Վետերանների Միություն


















































