Օրվա լրահոսը
Մեղադրանքը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ
Police.am. Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 18-ին, Արարատի մարզի Դալար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Խատիֆ Կ.-ին, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ
«Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD»
Նման գնահատանքի արժանացրեց Պուչինիի հանրահայտ ստեղծագործության երեւանյան կատարումը օպերային դիվա Հասմիկ Պապյանը Շուրջ 15 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ներկայանում է նաեւ համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների (շուրջ 15) համերգային եւ թատերականացված կատարումներով: Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀԱՖՆ-ն հանդես եկավ հերթական՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված մատուցմամբ,
ՄԻԵԴ-ը առաջիկայում Հայաստանի դեմ բազմաթիվ վճիռներ է կայացնելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը մարտի 18-ի իր համարում գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում Հայաստանի դեմ բազմաթիվ վճիռներ է կայացնելու, քանի որ ՀՀ-ից ուղարկված գործերը վերջին տարիներին արհեստականորեն «քնեցվել» են: Երկու օր առաջ ԵԴ-ն Հայաստանի դեմ հերթական վճիռը կայացրեց, մարտին սա արդեն 2-րդ վճիռն է: Սակայն հատկապես քաղաքական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են Մարտի 1-ի գործերի վերաբերյալ
Մարմնի չափսերին անհամապատասխան հագուստ. Hraparak.am
Hraparak.am-ը սկսել է նոր շարք, վերլուծելու ենք հայտնի գործիչների իմիջը, թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն: Շարքի առաջին «զոհը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր, այժմ մենք անդրադարձել ենք Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Դիզայներ-ոճաբան Նիակրիսին նախապես տրամադրել ենք տիկին նախարարի տարբեր տարիներին արված 20-ից ավելի լուսանկար: Եւ
Միջազգային հանրության անհասցե գնահատականների արդյունքը
Էդուարդ Շարմազանովը սպասում է Մինսկի խմբի արձագանքին
Հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման
Վրաստանի վարչապետը հանդիպել է ադրբեջանցի ավագանիներին. Грузия Online
Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում բնակվող ադրբեջանցի ավագանիների խորհրդի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Վրաստանի վարչապետի և ավագանու անդամների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնց թվում են էթնիկ փոքրամասնություններին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև վրաց հասարակությունում փոքրամասնությունների ներգրավվածությունը։ Վարչապետը իր
Մեռյալ գոտի
Կամ՝ ինչպես որոշ ճապոնացիներ վերադարձան իրենց տները`Ֆուկուսիմայի ատոմակայանի պայթյուններից հետո 2011թ. մարտի 11-ին աշխարհը ցնցվեց Ֆուկուսիմայի (Ճապոնիա) ողբերգությունից: Հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի պատճառով ռադիացիոն ողբերգություն տեղի ունեցավ: 5 տարի անց համացանցում տարածվել է մի լուսանկարչական նախագիծ, որն անհնար է առանց հուզմունքի նայել. մարդիկ վերադարձել են իրենց քաղաքը, որը ոչ այլ ինչ է, քան
Արկադի Տեր-Թադևոսյան. Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ. Artakhpress.am
Artakhpress.am. Ռազմական ոտնձգությունները կեզրափակվեն Ադրբեջանի կայծակնային պարտությամբ: Այս մասին ասաց արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները: «Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները
Հայտարարություն ադրբեջանական գործողություններով քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների խիստ դատապարտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը ապրիլի 1-ից 2-ի գիշերը ձեռնարկել է հարձակողական գործողություններ: Այդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում նաև խաղաղ բնակավայրերը, որոնց հետևանքով, ցավոք, սպանվել են մեկ և վիրավորվել 2 երեխաներ: ՀՀ
Գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանով 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են՝ անհրաժեշտության դեպքում սահման մեկնելու համար. SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով այս պահին 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են ԵԿՄ վարչությունում: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մի հանցագործությունը կարող է նման հանցագործությունների մի ամբողջ շղթայի պատճառ դառնալ. «Հայոց աշխարհ»
Քննչական կոմիտեին օրերս հաջողվեց պարզել «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեին ուղարկված՝ Երեւան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթեցնելու մասին սուտ հաղորդագրության հեղինակին: Հիշեցնենք, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով մարտի 24-ին: Պատկան մարմինների իրականացրած ստուգումների միջոցով պարզվել էր, որ հաղորդագրությունը կեղծ է, որեւէ պայթուցիկ նյութ այդպես էլ չէր հայտնաբերվել ո՛չ օդանավակայանում, ո՛չ էլ
Ի՞նչ ուտել եւ ինչի՞ց հրաժարվել սթրեսի ժամանակ
Ըստ վիճակագրական տվյալների, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդկանց 90 տոկոսն անընդհատ ենթարկվում է ծանր սթրեսի: Ավելին, նրանց մեկ երրորդ մասը ունենում է ամենօրյա սթրես, իսկ մնացածը` շաբաթական 1-2 անգամ: Բացի այդ, հիվանդների 75-90 տոկոսը, ովքեր դիմել են բժշկական օգնության եւ ունեցել են այլ հիվանդության ախտանիշներ, պարզվել է, որ դրանք եւս սթրեսի հետեւանքներ են եղել: Edaplus.info-ն մթերքների
Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ-Գոմորը վրա է հասել. «Հրապարակ»
Երբ հասարակության հույսն «անանիմկաներն» են դառնում, երբ երիտասարդ մարդուն ամեն օր բարեւ տված դրկիցը 20 հազար դոլարի համար սպանում է նրան, հասկանում ես, որ Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ-Գոմորը վրա է հասել։ Սրա կողքին աննշան բաներ են թվում, երբ ընտրությունների նախօրեին քաղաքապետն անապահով ընտանիքներին հասանելիք գումարները բաժանում է իր ընտրաշտաբի անդամներին կամ ապագա ընտրողներին, երբ մի օր
Արկակոծման են ենթարկվում նաեւ բնակավայրերը. կա զոհ եւ վիրավորներ
Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21
Արծրուն Հովհաննիսյան. Մեր ստորաբաժանումները անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ
ՊՆ մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս
«Նոր Հայաստանը» իր սխալ քայլերով պառակտել է ընդդիմադիր դաշտը. «Հայոց աշխարհ»
Հայաստանում ընդդիմադիր ուժերի միավորումը գործնականում բացառվում է, դա են ապացուցել երկու տասնամյակների նրանց անհաջող փորձերը: Եվ այնուհանդերձ, ինչպե՞ս կարող է տեղի ունենալ ընդդիմության համախմբում։ Ոմանք կարծում են, թե դրա համար քաղաքական ստիմուլ է հարկավոր, որպիսին կարող է լինել ժողովրդի վստահությունն ու նրա ներկայությունը հրապարակում: Բայց ժողովրդին այլեւս հեշտ չէ փողոց դուրս բերել, նա կգա միայն
Արծրուն Հովհաննիսյան. Երկու կողմերից էլ զոհեր կան
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»:
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Հին ընկեր, իմ անգին ընկեր, Ինչի՞ ես դուխից ընկել:
Սանձել մեր միջի գազանին
Դեռեւս երեք-չորս տարի առաջ, երբ իմ մասին որեւէ վիրավորական, հայհոյական, խայթող բառ էի կարդում, ձեռքերս ակամա ձգվում էին դեպի համակարգչի ստեղնաշարը` իմ կողմից էլ թունոտ ինչ-որ մի բան գրելու` թող իմանա, որ ես կարող եմ պատասխանել: Երբեմն այդպես էլ վարվում էի: Ժամանակի ընթացքում հասկացա, որ նման ձեւով վրեժխնդիր լինելը եւ ի պատասխան քեզ պատճառած ցավի
Վաշինգտոնում ավարտվել է Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովը. Daily News
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթով փակվել է 2016թ. մարտի 31-ից ապրիլը 1-ը Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության միջազգային չորրորդ գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է Daily News լրատվական կայքը։ Գագաթնաժողովին մասնակցում էին 52 երկրների առաջնորդներ և կառավարության ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի, Եվրամիության, Միջազգային ատոմային էներգիայի գործակալության և Ինտերպոլի ներկայացուցիչները։ Գագաթնաժողովից հետո հրապարակվել է ամփոփագիր, որտեղ նշվել են
ՀՀ ՊՆ. Հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի
Սենոր Հասրաթյան. «Բանակը բանակ է, հասարակությունը՝ հասարակություն»
«Զինվորը պետք է լինի միշտ պատրաստակամ՝ դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգության»
ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ
ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
ԼՂՀ ՊՆ. Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
«Նստած մատդ տնկում, ասում ես`սրտացավը ես եմ». Հրայր Թովմասյանն ու Հովհաննես Մարգարյանն էլ վիճեցին
Երբ Հրայր Թովմասյանը հակադարձում էր Լեւոն Բարսեղյանի բազմաթիվ դիտարկումներին ու փաստարկներին`խորհրդային ինչ որ ֆիլմից դրվագներ պատմելով, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը ցածր ձայնով երգում էր. «Արեգակին պետք է հեռվից նայել, սիրել…»:
«Տղա ե՞նք բերում`դուք Վենետիկի հանձնաժողովը, մենք ԵԱՀԿ/ԺՀՄԻ՞Գ-ը»
Դավիթ Հարությունյանը ձայն խնդրեց: Լեւոն Զուրաբյանը հորդորեց. «Ձանձրալի ելույթներ չունենաք»: «Մենք ձեզանից չենք վարակվում»,- չուշացավ Հրայր Թովմասյանի պատասխանը:
Արմեն Մարտիրոսյանը՝ ՊԵԿ աշխատակիցներին. «Գագիկ Խաչատրյանին ինչո՞ւ եք հրեշ ներկայացնում»
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով օրերս Youtube-ում հայտնված անանուն սկանդալային նամակից, որը Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների անունից ուղղված էր նախագահին, ասաց. «Տղերք, դուք հո լա՞վ գիտեք, որ առանց Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Խաչատրյանը ոչ մի բան էլ չէր կարող անել: Հիմա ինչո՞ւ եք Գագիկ Խաչատրյանին հրեշ եք ներկայացնում: Հո ես չե՞մ ասում, որ


















































