Օրվա լրահոսը
Լավրովն էլ է կայունացման կոչեր անում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ եւ կոչ արել՝ ներազդել իրավիճակի վրա՝ բռնության շտապ դադարեցման համար: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական գերատեսչությանը: Հիշեցնենք, որ կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել նաեւ ՌԴ նախագահ Պուտինը, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, հեռախոսային բանակցություններ վարելով
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
«Ամեն ինչ կատարված է, վիճակն այս պահին ստաբիլ է»
«Պատմությունը եվրոպացի դիտորդ չէ»
«Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին` ԸՕ-ի նախագծի մասին – Ակտիվորեն քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, համաձայն որի՝ հաջորդ խորհրդարանում պարտադիր պետք է ներկայացված լինեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ ազգային փոքրամասնությունների մասնակցությունը նախատեսված է Հայաստանում գործող կուսակցական ցուցակներով: Դա ընդունելի՞ տարբերակ եք համարում: – Ես կարծում եմ, որ
ՀՀ զինվորական դատախազը մեկնել է ՊԲ սահմանապահ զորամասեր
Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով քիչ առաջ աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը: Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ զինվորական դատախազի այցը պաշտպանության բանակի զինվորական ստորաբաժանումներ և հաստատություններ: Ի դեպ, զինվորական հաստատություններ այցելելը և մշտապես զինվորների կողքին գտնվելը նրա աշխատանքային գործունեության կարևոր բաղադրիչներից է:
Արցախի հանրային հեռուստատեսության ժամը 13:00-ի արտակարգ թողարկումը
Արցախի հանրային հեռուստատեսությունը այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով: Ներքոբերյալ տեսանյութը Արցախի հանրային հեռուստատեսությամբ ժամը 13-ին եթեր հեռարձակված թողարկումն է:
Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունը պատրաստակամություն է հայտնել կամավորական հիմունքներով մեկնել Արցախ
Հայաստանի Ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը հրավիրել է շտապ խորհրդակցություն կապված Լեռնային Ղարաբաղի սահմանների շփման գոտում առկա իրավիճակի հետ: Խորհրդակցության ընթացքում Հայաստանի Ազատամարտի վետերանների միությունը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի անմարդկային գործողությունները և պատրաստակամությունն հայտնել կամավորական հիմունքներով մեկնել Արցախ` զորակցելու սահմանին գտնվող իր զինվորին: Ազատամարտի Վետերանների Միություն
Նախագահի նստավայրում տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ալյանս»-ը չի մասնակցում 4+4+4 ձեւաչափով քննարկումներին. հրավեր չի ստացել
Փոխարենը, կուսակցությունը համախմբման կոչ է անում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին
«Չեմ ուզում մտածել, որ ՀԱԿ-ը շոու է սարքում»
Լյուդմիլա Սարգսյանը` «4+4+4»-ի եւ այն մասին, թե ինչու ինքը չէր մասնակցում ԸՕ-ի նախագծի մեկ այլ ֆորմատով քննարկմանը – Օրերս մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն առաջարկներ ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Դրանք ներառում էին բոլոր այն հինգ կետերը, որոնք ընդդիմադիր դաշտի բոլոր սուբյեկտների կողմից վիճահարույց են որակվում: Սակայն ՄԻՊ-ի առաջարկներն արժանացան նույն ընդդիմության սուր քննադատությանը: – Ըստ
Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման համար հրատապ քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը:
«Հայկական վերածնունդ»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները
Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստը սկսվել է ԼՂՀ սահմանին տիրող իրավիճակի քննարկմամբ: Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ լարված իրադրությունը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախահարձակ գործողությունները և գտնում է, որ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ ալիևյան
«Ալյանս»-ի փոխնախագահ. «Ցանկացած զինվորի կյանք կարեւոր է մեզ համար»
«Ալյանս» կուսակցությունն իր մտահոգություն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: «Սա յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Այս պահին զերծ կմնանք գնահատականներ տալուց, որովհետեւ սա շատ նուրբ իրավիճակ է: Ցանկացած ոչ ադեկվատ հայտարարություն կարող է սխալ ընկալվել: Հուսով ենք, որ սահմանում լարվածությունը կթուլանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը: «Բոլորին
Գյումրեցի ազատամարտիկները շարժվում են դեպի Ղարաբաղ
Շիրակցի ազատամարտիկները պատրաստվում են մեկնել 1-ին գիծ: Այս պահին նրանք հավաքվել են ԵԿՄ Շիրակի մարզային կառույցում ու կազմ ու պատրաստ սպասում են հրահանգի: Այդ մասին մեզ տեղեկացրեց ԵԿՄ Շիրակի կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանը: Մանրամասները՝ քիչ անց Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամո Շարոյան. «Մենք բոլորս էլ պատրաստ ենք մեր ընդհանուր տան պաշտպանությանը»
Ադրբեջանական կողմն այս գիշեր մեր երկրի սահմանի երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ: Նրանք այդ ընթացքում կիրառել են հրթիռահրետանային արկեր, ինչպես մեր բանակի պաշտպանական դիրքերի, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, գնդակոծելով սահմանամերձ բնակավայրերը: Գտնում եմ, որ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը պետք է անհապաղ արձագանքեն, ռեալ գնահատական տան հարևան պետության զինուժի սադրիչ գործողություններին: Մենք բոլոր հայաստանցիներս
Ա.Դանիելյանը հետաձգում է այսօր նախատեսված նախընտրական հանդիպումները
Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի կողմից Հարգելի՛ ընտրողներ Սիրելի՛ հրազդանցիներ Հաշվի առնելով այսօր Լեռնայինի Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում, ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների արդյունքում, ստեղծված լարված իրադրությունը մենք հետաձգում ենք ապրիլի 2-ին նախատեսված նախընտրական հանդիպումները: Միաժամանակ ուժ և կորով ենք մաղթում մեր սահմանապահ զինվորին և հայտնում բոլոր ժամանակներում և մշտապես
4 երեխաներն առանց մայր են մնացել, մինչդեռ որեւէ բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել
Մեր երկրում բժշկի սխալն ապացուցելը գրեթե անհնար է, հատկապես, երբ հիվանդի հարազատները հաշտվում են դատավճիռ դարձած հիվանդության հետ: Եվ եթե վշտից գլուխները կորցրած՝ նրանք չեն բողոքում եւ մտածում են մի ճար գտնեն, որ հաշմանդամ դարձած հիվանդի կյանքը փրկեն, որեւէ մի վերահսկող կառույց չի հետաքրքրվում, թե իր ոտքով ծննդաբերելու գնացած երիտասարդ կինն ինչո՞ւ է հիվանդանոցից հաշմանդամ
Վլադիմիր Պուտինը կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը.НТВ
Վլադիմիր Պուտինը կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը
Հանրային խորհուրդը հետեւողական է լինելու Կարեն Վարդանյանի սպանության գործի քննության ողջ ընթացքին
Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ Հանրային խորհուրդը խորապես վշտացած է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար, երիտասարդ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի դաժան սպանությամբ: Հանրային խորհրդի սկզբնավորման օրվանից Կարեն Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներում, իր գործուն մասնակցությունն ունեցել հանձնաժողովի ձևավորման գործընթացին: Հանրային խորհուրդը ցավակցում և զորակցում
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին. – հաշվի առնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել անդամների ստույգ քանակը և բերել բարձր մարտական պատրաստականության, – պարբերաբար կապ հաստատել և զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5, – պատրաստ լինել
Բակո Սահակյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ
Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:
Վիճաբանության ժամանակ բահի երկաթե մասով հարվածել է գլխին
Police.am. Ապրիլի 1-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Վարդան Պ.-ն և հայտնել, որ իրենց տան տանիքից վայր է ընկել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 01.30-ին, Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ավտոկայարան տանող ճանապարհին անհայտ անձինք վիճաբանել են Վարդան Պ.-ի
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը չեղարկում է այսօր նախատեսված նախընտրական հանդիպումները
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի հայտարարությունը Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը չեղարկում է այսօր նախատեսված նախընտրական հանդիպումները:
Սպանված զինվորի հայրն ասում է, որ բոլոր խոստումները սուտ են, իրենք գտնվում են ճնշման տակ
«Մեր որդու կորուստը մթագնեց մեր կյանքը: Տառապում ենք անքնությամբ, հոգեկան ծանր ապրումներ ունենք: Կինս դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ, անկողնային վիճակում է: Ես երրորդ խմբի հաշմանդամ եմ»,- ասաց համածառայակցի՝ Դավիթ Խաչատրյանի կողմից 2015 թվականի մայիսի 15-ին ինքնաձիգի կրակոցից սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, որը երեկ «Առավոտում» էր: Նա ասաց, որ որդու զոհվելուց հետո միայնակ
Առանց ծայրահեղությունների
Ամեն անգամ, երբ լարվում է իրավիճակը սահմանին, Հայաստանի ներսում ի հայտ է գալիս երկու տիպի ծայրահեղություն: (Թե ինչ են երբեմն խոսում եւ գրում արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները, չեմ ուզում քննարկել, նրանց մեջ հաճախ խոսում է «աբիժնիկությունը»): Այստեղ՝ Հայաստանում, ծայրահեղությունները երկուսն են՝ «վայ, կորանք, պատերազմ է սկսվել» եւ՝ «հեսա թուրքերին կջարդենք, կփշրենք»: Թե՛ ավելորդ տագնապները եւ
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի այս հերթական քայլը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը
Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումների թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։ Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով
«Բաքվում թեյ ենք խմելու, իսկ Ալիեւն էլ թեյ մատուցելու». Արցախում խուճապ չկա
«Պետք է գնանք պոզերը ջարդենք»
Հաշվիչը առգրավել են, մարմնական վնասվածքներ հասցրել նաեւ տարեց մորը, ընտանիքը թողել առանց լույսի
«Կինո ենք նկարելու, ցույց տանք» Շենգավիթ համայնքի Արտաշատի խճուղու 26 տան բնակչուհին՝ 76-ամյա Թամարա Սիմոնյանն աչքին հարված էր ստացել մարտի 16-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Նա պատմում է, որ առավոտյան մի խումբ մարդիկ, առանց ներկայանալու, հավաքվել են իրենց տնից դուրս գտնվող հաշվիչի մոտ: «Տղայիցս բանալի ուզեցին: Տղաս ասաց, որ տանտերը տանը չէ, եւ զանգեց հեռախոսով
ԼՂՀ ՊՆ. Խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի
Էլեկտրաէնեգիայի սակագնի նվազում է սպասվում. տնտեսագետ
Այս տարվա առաջին երկու ամիսներին տնտեսագետ Գագիկ Մակարյանը տնտեսությունում ակտիվություն է արձանգրել
ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն


















































