Օրվա լրահոսը

ԵԿՄ. Առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը մեկնում են առաջնագիծ

Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության: ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում: Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում

ԵԱՀԿ. «Այս բախումը պետք է դադարեցվի»

ԵԱՀԿ Խորհրդարանական  վեհաժողովի նախագահը եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչի հայտարարությունը

Գյումրեցի ազատամարտիկները գիշերը մեկնեցին Ղարաբաղ

Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, ԵԿՄ-ականների մեծ մասը գիշերը մեկնեցին առաջնագիծ: Այս պահին ճամփա են ընկել Գյումրիում մնացած մի քանի հոգին: «Թուրքը պատասխան պիտի տա իր արարքի համար, իր կյանքով պիտի հատուցի սրա համար»,-ասաց Յուրա Ալեքսանյանը Ղարաբաղ մեկնելուց առաջ: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անմիջապես քայլեր ձեռնարկել իրադրության լիցքաթափման ուղղությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների մասին վերջին հաղորդագրություններից: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ Բան Կի-մունը հակամարտությանն առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ վերջ դնել զինված գործողություններին, և անմիջապես քայլեր ձեռնարկել իրադրության լիցքաթափման ուղղությամբ: ՄԱԿ-ի գլխավոր

Քաղաքացին ընկել է Կիեւյան կամրջի տակ

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է:

ՀՅԴ Ամերիկայի Կեդրոնական Կոմիտենէերը քայլեր կը ձեռնարկեն ԱՄՆ բարձրագոյն շրջանակները մղելու, որ տէր կանգնին Մինսկի խումբի համանախագահի իրենց պատասխանատուութեան

Այսու կը դիմենք նաեւ մեր համայնքի բոլոր ազգային կառոյցներուն եւ հայրենակիցներուն, պատրաստ ըլլալու գործնականապէս սատարել Արցախի ժողովուրդին, անոր անվտանգութեան երաշխաւոր Հայոց Բանակին:

Reuters. «Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում հրադադարի խախտման մեջ» (Տեսանյութ)

Reuters.com-ն անդրադարձել է երեկ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մասնավորապես նշելով, թե զոհվել են տասնյակ մարդիկ. «Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում 1994-ին հաստատված հրադադարի խախտման մեջ»: Վկայակոչված է Ադրբեջանի բանակի պնդումը, թե իրենք հայկական վեց տանկեր են ոչնչացրել: Նաեւ հիշատակված է, որ հայկական ուժերը ադրբեջանական ուղղաթիռ են խոցել: Reuters.com-ի անդրադարձում ներառված է  ԼՂՀ նախագահի

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ադրբեջանը կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը

Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին:

Խաղաղության մեկ օրը Հայաստանում

Ի պատասխան «Առավոտի» կայքում հրապարակված. «Պատերազմի մեկ օրը Հայաստանում» հոդվածի:

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է հայկական դիրքերի հրետակոծումը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար:

Ֆրանսուա Օլանդ. «Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում»

Ֆրանսիայի նախագահն ընդգծում է, որ սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994 թվականին հրադադարի հաստատումից ի վեր, հիշեցնելով, որ այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն շուրջ 30 հազար մարդ էր զոհվել։

Ապրիլի 2-ի ժամը 22-ի հատուկ թողարկումը Արցախի հանրայինի եթերում

Ներկայացնում ենք Արցախի հանրային հեռուստատեսության հերթական հատուկ թողարկումը, որը եթեր է հեռարձակվել ապրիլի 2-ի երեկոյան ժամը 22-ին:

Արցախ է տեղափոխվել հրթիռահրետանային բրիգադ (տեսանյութ). Times.am

Ըստ հավաստի տեղեկությունների` ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ: Մինչև այդ մամուլում հայտնվել էին նաև տեղեկություններ այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին: Այս մասին հաղորդում է Times.am-ը:

«Շփման գծում այս իրավիճակից շատերը փորձում են դիվիդենտներ շահել». Թեւան Պողոսյան

 Ես չեմ զարմանա, որ վաղը ինչ-որ մեկը կոչ անի Թուրքիայում բանակցել: Հակամարտության կողմերն այսօր բանակցում են, եւ բանակցում են առաջնագծում՝ պատերազմի լեզվով:

«ՌԴ-ի կողմից այդքան վաճառված զենքը մի օր պետք է կրակեր, նախ պետք է դա մտածեն». Էդմոն Մարուքյան

Ժամանակին, երբ Հայաստանը դժգոհություն էր հայտնում, որ Ռուսաստանը Ադրբեջանին 4 մլրդ դոլարի զենք է վաճառել, իրենք ասում էին, թե դա չի խախտի բալանսը տարածաշրջանում, եւ դա որեւէ կերպ ուղղված չի Հայաստանի դեմ՝ մեր ռազմավարական գործընկերոջը եւ այլն:

Ղարաբաղ մեկնելու ցանկություն են արտահայտել նաեւ Ռուսաստանի հայերը

Այս պահին էլ Շիրակի մարզի ԵԿՄ կառույց մարդկանց հոսքը չի դադարում. վերջիններս շարունակում են զինվորագրվել առաջնագիծ մեկնելու համար: Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ իրենց հետ կապ են հաստատել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի ԵԿՄ-ականները (ԵԿՄ-ն կառույցներ ունի Ռուսաստանի այս քաղաքներում) ու հայտնել, որ հենց վաղը հետ են վերադառնում  հայրենիք՝ 1-ին գիծ մեկնելու

ՀՅԴ-ն զորականչ է հայտարարել

ՀՅԴ անդամ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է. Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը զորականչ է հայտարարել մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին՝ մարտական ստորաբաժանումներ կազմելու և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնելու, մեր երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու

Interfax.ru. «Ստեփանակերտից հաղորդել են 5 ադրբեջանական տանկ շրջափակման մեջ վերցնելու մասին»

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների իրենց աղբյուրները՝ ադրբեջանական զորքերի մի ստորաբաժանում,որի կազմում կար 5 տանկ, հայտնվել է շրջափակման մեջ: «Մեր բանակի հմուտ գործողությունների շնորհիվ՝ Մարտակերտում, հյուսիս-արեւելյան շրջանում, առաջացավ «թաս», որի մեջ հայտնվեց ադրբեջանական զինուժի այդ ստորաբաժանումը՝ հինգ տանկերով: Այժմ միջոցներ են ձեռնարկվում դրանք գերեվարելու կամ ոչնչացնելու ուղղությամբ», – հայտնել է աղբյուրը: Նույն տեղեկությունը

Հրավիրվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Օրակարգում ունենալով մեկ հարց՝ ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Հրադադարից

Բելառուսի ԱԳՆ-ն կոչ է արել ԼՂՀ հակամարտության կողմերին դադարեցնել կրակը. «ՏԱՍՍ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում լարված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Բելառուսի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, խուսափել գործողություններից, որոնք կնպաստեն իրավիճակի հետագա լարմանը և մարդկային զոհերի աճին»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պաշտոնական Մինսկը հույս ունի, որ

Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ պատրաստ են մեկնել առաջին գիծ (ֆոտոռեպորտաժ)

Տղամարդիկ վստահեցնում են, թե կամավոր են մեկնում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում՝ մշակույթի պալատի դիմաց, հավաքվել են մի քանի հարյուր տղամարդիկ: Իրենց իսկ խոսքերով՝ նրանք որպես կամավոր պատրաստվում են մեկնել առաջին գիծ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտից մի խումբ կամավորներ հավաքվել էին նույն այդ հրապարակում՝ Ազատամարտիկների միության շենքի դիմաց եւ հերթագրվում էին առաջին գիծ մեկնելու համար: Տղամադրիկ վստահեցնում

Ժողովուրդը պատրաստ է ամեն ինչով օգտակար լինել հայ զինվորներին

Կենտրոնական հոսպիտալի առջեւ լրագրողները հերթապահում են՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարեւան երկրի կողմից այս գիշեր սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինվորների առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հոսպիտալում վեց վիրավոր զինվոր կա, որոնցից երեքի վիճակը կայուն ծանր է, մյուսների մասին լրագրողները տեղեկություն չունեն: Հոսպիտալի առջեւ մարդիկ են հավաքված: Նրանք իրենց զորակցությունն

ՊՆ փոխնախարար Դ. Տոնոյանը ընդունել է դեսպանների

Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին,  Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին: Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու

Ազատամարտիկ. «Ժամանակն է լուրջ պատժելու, մեր երկիրը փորձադաշտ չէ, որ երբ ուզեն, մտնեն խփեն»

Aravot.am-ի հետ զրույցում լրագրող, հրապարակախոս, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին պաշտպանական մարտերից անցնել հարձակվողականի: Նա մասնավորապես նշեց. «Եթե առավոտյան այս ամբողջը չկանգնի, ուրեմն մեր պետությունը թող կոչ անի, գնանք մեր կիսատ գործը անենք: Դեռ Շահումյան, Նախիջևան ունենք ազատագրելու: Եկեք վերջացնենք սրանց հարցերը, թքած էդ միջազգային կառույցների վրա»: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի

ՀՀ-ն պատրաստվում է ճանաչե՞լ ԼՂՀ անկախությունը

Արամ Կարապետյանը`իրավիճակի եւ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Թշնամուն պատժելու համար ոտքի են կանգնել շիրակցի երիտասարդները

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությունը ոտքի է հանել Շիրակի մարզի բնակչությանը. կռված ազատամարտիկներից բացի, այստեղ մեծ թվով երիտասարդներ ԵԿՄ գրասենյակից չեն հեռանում՝ պարտադրելով գրանցել իրենց տվյալները Ղարաբաղ մեկնելու համար: Շիրակի մարզի ԵԿՄ կառույցում պատրաստ սպասում են հրահանգի Ղարաբաղ մեկնելու համար: Կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ԵԿՄ-ի համար սա նորություն չէ, առաջին

Լարվածությունը սրելու Ադրբեջանի նախաձեռնության դրդապատճառները. քաղաքագետ

Ապրիլի 2-ը Ադրբեջանը համարում է Քարվաճառի օկուպացիայի օրը ու պետք էր որեւէ ձեւով իր հասարակությանը կերակրել փոքր հաղթանակներով, ինչը չստացվեց: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, Քերի-Ալիեւ հանդիպումը տարօրինակ բնույթ ուներ, որից Ալիեւը չէր կարող հիացմունքով հետ վերադառնալ: «Ալիեւը Վաշինգտոն մեկնելիս ամեն ինչ արեց, որ նախագահների հանդիպում տեղի չունենա ԱՄՆ նախագահությամբ, մտածում էր՝ իրեն շատ լավ կդիմավորեն,

Մարգարիտ Եսայան. «Մենք մեր կռիվը կռվելու ենք»

ՀՀԿ խմբակցության պատգամավորը միջնորդներից քայլեր է սպասում, ոչ թե կոչեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031