Օրվա լրահոսը
Ժողովուրդը պատրաստ է ամեն ինչով օգտակար լինել հայ զինվորներին
Կենտրոնական հոսպիտալի առջեւ լրագրողները հերթապահում են՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարեւան երկրի կողմից այս գիշեր սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինվորների առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հոսպիտալում վեց վիրավոր զինվոր կա, որոնցից երեքի վիճակը կայուն ծանր է, մյուսների մասին լրագրողները տեղեկություն չունեն: Հոսպիտալի առջեւ մարդիկ են հավաքված: Նրանք իրենց զորակցությունն
ՊՆ փոխնախարար Դ. Տոնոյանը ընդունել է դեսպանների
Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին: Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու
Ազատամարտիկ. «Ժամանակն է լուրջ պատժելու, մեր երկիրը փորձադաշտ չէ, որ երբ ուզեն, մտնեն խփեն»
Aravot.am-ի հետ զրույցում լրագրող, հրապարակախոս, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին պաշտպանական մարտերից անցնել հարձակվողականի: Նա մասնավորապես նշեց. «Եթե առավոտյան այս ամբողջը չկանգնի, ուրեմն մեր պետությունը թող կոչ անի, գնանք մեր կիսատ գործը անենք: Դեռ Շահումյան, Նախիջևան ունենք ազատագրելու: Եկեք վերջացնենք սրանց հարցերը, թքած էդ միջազգային կառույցների վրա»: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի
ՀՀ-ն պատրաստվում է ճանաչե՞լ ԼՂՀ անկախությունը
Արամ Կարապետյանը`իրավիճակի եւ Սերժ Սարգսյանի ելույթի մասին
ՊԲ հակաօդայինների կողմից խոցված ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը (Տեսանյութ, ֆոտո)
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Թշնամուն պատժելու համար ոտքի են կանգնել շիրակցի երիտասարդները
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությունը ոտքի է հանել Շիրակի մարզի բնակչությանը. կռված ազատամարտիկներից բացի, այստեղ մեծ թվով երիտասարդներ ԵԿՄ գրասենյակից չեն հեռանում՝ պարտադրելով գրանցել իրենց տվյալները Ղարաբաղ մեկնելու համար: Շիրակի մարզի ԵԿՄ կառույցում պատրաստ սպասում են հրահանգի Ղարաբաղ մեկնելու համար: Կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ԵԿՄ-ի համար սա նորություն չէ, առաջին
Լարվածությունը սրելու Ադրբեջանի նախաձեռնության դրդապատճառները. քաղաքագետ
Ապրիլի 2-ը Ադրբեջանը համարում է Քարվաճառի օկուպացիայի օրը ու պետք էր որեւէ ձեւով իր հասարակությանը կերակրել փոքր հաղթանակներով, ինչը չստացվեց: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, Քերի-Ալիեւ հանդիպումը տարօրինակ բնույթ ուներ, որից Ալիեւը չէր կարող հիացմունքով հետ վերադառնալ: «Ալիեւը Վաշինգտոն մեկնելիս ամեն ինչ արեց, որ նախագահների հանդիպում տեղի չունենա ԱՄՆ նախագահությամբ, մտածում էր՝ իրեն շատ լավ կդիմավորեն,
Մարգարիտ Եսայան. «Մենք մեր կռիվը կռվելու ենք»
ՀՀԿ խմբակցության պատգամավորը միջնորդներից քայլեր է սպասում, ոչ թե կոչեր
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակով
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր մտահոգությունն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակի կապակցությամբ։ Յագլանդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես ցնցված և խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաջացած էսկալացիայի հետևանքով։ Եվրոպայի խորհուրդը կոչ է անում երկու կողմերին դադարեցնել ոչ մի տեղ չտանող անիմաստ արյունահեղությունը, բացառել հետագա բռնությունները և
Դավիթ Բաբայան. «Իրավիճակը լարված է, բայց վերահսկելի»
Դավիթ Բաբայանի խոսքերով՝ այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն առաջինն է սկսել մարտական գործողությունները ապացուցելը հեշտ է. «Ադրբեջանական կողմը փորձել է մի շարք հատվածներում ճեղքել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերը, որոշ տեղեր հաջողվել է, բայց այնուհետեւ նրանք հետ են շպրտվել՝ տալով կորուստներ»,- ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով,
Քաղաքական ուժերը դատապարտում են
Հայոց Համազգային Շարժում կուսակցության հայտարարությունը Ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկայի բոլոր միջոցները, այդ թվում` ռազմական ավիացիան, նախահարձակ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` պատճառելով մարդկային կորուստներ: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն արժանի հակահարված են տվել ադրբեջանական դիվերսիոն գործողություններին
Դավիթ Բաբայան. «Միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի»
«Երբ որ Ալիեւը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանել սադրիչներ, սա արդեն ահազանգ է»
Եթե ծնողը քնելուց առաջ երեխայի համար գոնե մեկ հեքիաթ կարդա…
Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է
Դավիթ Բաբայան. Ադրբեջանի իշխանությունն ինքը դարձրել է պետությունը ահաբեկչական, ֆաշիստական
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանը տեսնում է, որ Ղարաբաղի խնդրով, նա չի կարող հաջողություն ունենալ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. ԼՂՀ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. Vesti.ru
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Vesti.ru լրատվական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բորդյուժան, Россия 24 հեռուստատեսությանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը. «ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է իրավիճակին, որը ծավալվում է շփման գծում։ Գիշերային գործողությունները կարող են հանգեցնել խոշորամասշտաբ կոնֆլիկտի։ Դա
Դավիթ Բաբայան. Ադրբեջանական նախաձեռնությունը ամբողջովին տապալվել է
Դավիթ Բաբայանի խոսքերով՝ Ադրբեջանը շոշափելի կորուստներ ունի
Ադրբեջանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին. «ՌԻԱ»
Ադրբեջանի Արտաքին գործերի հատուկ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը պարզաբանումներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Հարևան երկրի ԱԳՆ հատուկ ներկայացուցչի խոսքերով. «Հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման համար միջազգային հանրությունը, ՄԱԿ ԳԽ ընդունած 4 բանաձևերի հիման վրա, առաջին հերթին պետք է պաշտոնական Երևանից կտրուկ պահանջի
Սերժ Սարգսյան. Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր: Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Քննչական կոմիտեն ՀԱՊԿ անդամ-պետություններին առաջարկել է համաձայնագիրը լրացնել «Համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ձևավորման և գործունեության կարգը» վերտառությամբ նոր հոդվածով
ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տ.Հովհաննիսյանը մարտի 30-ին Մոսկվայում մասնակցել է «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ- պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների միավորումների ժամանակավոր կացության հետ կապված իրավասության և իրավական օգնության հարցերով» Համաձայնագրի նախագծի քննարկման կապակցությամբ տեղի ունեցած փորձագետների հանդիպմանը: Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի անունից ներկայացվել են
Աղասի Ենոքյան. «ՌԴ-ի համար Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու առիթ է ստեղծվում»
Ըստ քաղաքագետի` այդ պատճառով Պուտինն արագ արձագանքեց ղարաբաղաադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը
Բելառուսի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. «ՏԱՍՍ»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Լուկաշենկոյի ու Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակն ու տեղի ունեցող իրադարձությունները։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ալիևը ներկայացրել է հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մանրամասնությունները։ Բելառուսի
«Հարկավոր է խստագույնս պատժել Ադրբեջանին»
Հայտարարություն Ադրբեջանը մեր դեմ վարում է սողացող և հյուծիչ պատերազմ, որն այսօր արդեն հասցնում է լայնամասշտաբ պատերազմի մակարդակի: Նման զարգացման հեռանկարն անվտանգային, ժողովրդագրական և տնտեսական առումներով անընդունելի է մեզ համար, ուստի ընդամենը մեր դիրքերի պահպանմամբ և հակառակորդի նկատմամբ հարաբերական հաղթանակով բավարարվելու փոխարեն հարկավոր է խստագույնս պատժել նրան՝ խորտակիչ հարվածներ հասցնելու և տարածքային կորուստներ պատճառելու միջոցով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ապրիլի 4-ին Վիեննայում
ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի Պիեռ Անդրեն և ռուս Իգոր Պոպովը կհանդիպեն 2016թ. ապրիլի 4-ին Վիեննայում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից։
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ (Տեսանյութ, լուսանկարներ)
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ
Մոգերինին խաղաղության կոչ է արել ԼՂՀ հակամարտող կողմերին. sputniknews
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և հետևել հրադադարի ռեժիմին։ Այս մասին հայտնում է sputniknews լրատվական կայքը։ Ֆեդերիկա Մոգերինիի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շփման երկայնքով ծավալվող ռազմական գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Ես կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել
ՊՆ. Պետք է ապավինենք մեր ուժին
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հայտարարություն Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության
Քաղաքագետ. «Այն, ինչ կատարվում է, շատ նման է պատերազմի»
Քաղաքական վերլուծաբանները քննարկում են շփման գծում իրավիճակի սրացման պատճառները
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) կոչ է անում ԱՄՆ կառավարությանն ու ԱՄՆ նախագահ Օբամային՝ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում շարունակվող լարված իրավիճակի հանդարտեցման համար։ Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ ասվում է. «Վաշինգտոնում ջերմ ընդունելության արժանանալուց ժամեր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հրահրել է լայնամասշտաբ գրոհներ Արցախի և Ադրբեջանի շփման ամբողջ երկայնքով։ Հաղորդվել
Ենոքյանի քսան տարի առաջվա հարցազրույցը դատարան կներկայացվի
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտպան՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը տեղյակ չէ՝ իր պաշտպանյալը որտե՞ղ է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի մասին զրպարտող տեղեկություններ հրապարակել: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը պնդում էր, ոստիկանապետի խորհրդականը facebook-յան գրառմամբ իր մասին զրպարտիչ տեղեկություններ է տարածել: Փաստաբան Սիրունյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հենց երկու միլիոն դրամ է պահանջել փոխհատուցում, Ենոքյանն ասաց, որ եթե ավելի
«Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի


















































