Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Ապրում ենք ադրբեջանցիների եւ թուրքերի հետ հարեւանությամբ, վաղ թե ուշ, հաշտության ձեռք ենք մեկնելու». «Հրապարակ»

Սամվել Բեգլարյանն այս էլ երկրորդ անգամ հոդված է գրում իմ դեմ։ Նորից ու նորից շահարկելով «Քիրվա» պատմվածքը։ Իմ մեղքն ինչո՞ւմն է։ Ընդամենը ասել եմ, որ թուրքն էլ ա մարդ։ Իսկ, ըստ նրա, թուրքը մարդ չի, թուրքն ընդամենը թուրք է։ Հայ-ադրբեջանաթուրքական բարեկամական հարաբերությունների մասին գրել են գրեթե մեր բոլոր կլասիկները (Աբովյան, Թումանյան, Չարենց, Մահարի, Վարդգես Պետրոսյան…)։

ԵԽԽՎ նախագահը լրջորեն անհանգստացած է Սավչենկոյի գործով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որտեղ եվրոպացի պաշտոնյան խորը անհանգստություն է հայտնում ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի հանդեպ կայացված դատավճռի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Խորը անհանգստությամբ հետևում եմ դատական գործընթացին։ Քանի որ այսօր դատարանը կայացնելու է իր վճիռը և պատասխանելու է հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը հավատարի՞մ

Դպրոցի տնօրենը հերքում է, որ Փաշինյանն իր վրա ճնշումներ է գործադրել. «Հայկական ժամանակ»

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի փոքր անց Արամ Դանիելյանի տարածած տեսագրությունը Youtube-ից անհետացավ։ Փորձեցինք կապ հաստատել Հրազդանի դպրոցների տնօրենների հետ։ Թիվ 8 դպրոցի տնօրեն Գեորգի Գրիգորյանը, լսելով հարցերը, մասնավորապես՝ ինչու էր Փաշինյանը եկել ձեր դպրոց, ինչ էր ասում, ինչ էր ուզում, արդյոք ձեզ վրա ճնշումներ գործադրե՞լ է, ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս եւ անջատեց հեռախոսը։

Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ խորհրդատվական որոշում է կայացվել

Մարտի 2-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանն ուղղված գրությամբ «Save the Children» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն իր մտահոգությունն է հայտնել «www.shamshyan.com» կայքի միջոցով 2016թ. փետրվարի 27-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Երեխաների խնամքի եւ պաշտպանության Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետեւանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման առիթով: Փետրվարի 28-ին www.shamshyan.com կայքում

Պոեզիայի միջազգային օրը Երևանում նշվեց մեծ շուքով

Մարտի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Պոեզիայի միջազգային օր: Արդեն մի քանի տարի է, ինչ այս օրը Երևանում նշվում է մեծ շուքով: Եղիշե Չարենցի տուն թանգարանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը թանգարանում կազմակերպել էին գրական ցերեկույթ: Միջոցառմանը մասնակցում էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, որոնք ասմունքում էին ինչպես դասական գրողների ստեղծագործություններ, այնպես էլ ժամանակակիցների: Եղիշե Չարենցի

Moody’s գործակալությունը կամա, թե ակամա գնահատել է նաև Սերժ Սարգսյանի խոսքի վարկանիշը և գնահատել է բավական ցածր. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանն արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել Իրանի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու թեմայով, խոսել այդ երկրների գործարարներին գրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին, բոլորովին վերջերս էլ այցելել է Հունաստան և Կիպրոս ու այնտեղ էլ ի թիվս այլ հարցերի՝ քննարկել նաև տնտեսական հարաբերությունները: Բայց տարօրինակ պատկեր է ստացվում՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է այդ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 22-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի

Նարեկ Սարգսյան. «Հին Երեւանի» ընդհանուր արժեքը 100 միլիոնը կգերազանցի. «Հրապարակ»

«Ցավոք սրտի, մեր ասած ժամկետները՝ շինարարությունը սկսելու վերաբերյալ, մասնակի իրականացան։ Այսինքն՝ հիմա մի հատվածում է էնտեղ շինարարություն սկսված։ Այս պահին ընթանում են իրացման աշխատանքներ։ Դա նշանակում է, որ ամբողջ տարածքը, որը մոտ 2.5 հա է կազմում, իրացված է, այսինքն՝ գնված է մարդկանցից այդ տարածքի կեսից մի քիչ ավելին։ Հիմա մյուսներից պետք է գնվեն այդ տարածքները,

Բոլորին պետք է ողջունել

Բոլոր մարդկանց մուտքը քաղաքականություն` անկախ նրանից, որ ճամբարում են նրանք իրենց տեսնում, պետք է ողջունել: Ինչո՞ւ: Որովհետեւ որքան շատ է հրապարակային քաղաքականությունը, այնքան մեծ են շանսերը, որ տարբեր ազդեցիկ խմբերի հակասությունները կլուծվեն հենց այդ` հրապարակային դաշտում: Եվ հակառակը` եթե հակասությունները մնում են ստվերում, ապա դրանք կարող են դրսեւորվել ոչ միայն գաղտնի պայմանավորվածությունների, այլեւ կրակոցների եւ

«Օֆշորի» գործ. Պահանջում են Աշոտ Սուքիասյանի ու նրա հարազատների գույքի վրա կալանք դնել

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը դժգոհեց, որ ճիշտ է, դատարանի կողմնակալության, անաչառության հետ կապված որեւէ բան չենք կարող ասել, փաստեր չունենք, այնուամենայնիվ, դա դատարանի բացն է, եւ դատարանը պարտավոր էր անդրադառնալ այդ փաստին:

Մարգարիտ Եսայանն` Արամ Մանուկյանին. «Մեր մասով արդարությունը պահված է»

ՀՀԿ-ական կանայք մեծահոգի գտնվեցին ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ

Վահան Շիրխանյանը մահից է փրկվել. փաստաբան

Վահան Շիրխանյանի վիրահատությունը հինգ ժամ ուշացնեին՝ մահանալու էր: Այս մասին Aravot.am-ին ասաց Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբաններն այսօր գլխավոր դատախազություն միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով նրա խափանման միջոցը փոխել: Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին ասաց, որ միջնորդությանը կցել են Շիրխանյանի հետազոտության արդյունքները: «Վահան Շիրխանյանն էլի տրոմբ ունի, մյուս ոտքին

Լեւոն Արոնյանը պարտվեց Վիշվանաթան Անանդին

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 66-րդ քայլում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Սա Հայաստանի առաջատար շախմատիստի առաջին անհաջողությունն է մրցաշարում: Մրցաշարի առաջին շրջանում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել հնդիկ գրոսմայստերի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessbase.in-ի

Սյուզան Սիմոնյան. «Ոստիկանը պառկած կանանց ասում էր՝ կանայք, խայտառակ եք անում ձեզ»

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին ոստիկանությունում երեք ժամ են պահել

Սահմանամերձ Ոսկեպարում դղյակներ են կառուցել, որոնք հիմա դատարկ են

Դպրոցի աշակերտների քանակը շատ է նվազել

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Հրազդանի քաղաքապետին. armtimes.com

armtimes.com-ը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պատասխանը Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի տարածած հաղորդագրության: «Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։ Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճնշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։

Ոստիկանության պարզաբանումը` Ավստրալիա թմրամիջոցի ներկրման մասին հրապարակման առիթով

Ավստրալական «The Sydney Morning Herald»-ը հոդված է հրապարակել Ավստրալիա «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման մասին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանը: Հայտնում ենք, որ Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունից ստացված տեղեկատվությամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 11-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում առգրավվել է ճամպրուկ, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2.1 կգ «մետամֆետամին»: Հետաքննության արդյունքում՝ նույնականացվել են Ավստրալիայում ճամպրուկը ստացած Իրանի Իսլամական

Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին խնդրում է Գեւորգ Պետրոսյանի հարցով իրեն չդիմել

«ԲՀԿ-ում Գեւորգ Պետրոսյանի նման կուսակցական չկա»,- ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց իր իսկ կողմից կուսակցությունից հեռացված Գեւորգ Պետրոսյանի քննադատությանը:

Գյուղացիները «գլուխները բռնած» նստած են` ինչպես պետք է մարեն վարկերը

Ցուրտը ոչնչացրել է Արարատի եւ արմավիրի մարզի ծիրանի այգիները

Բացահայտվել է Տավուշի մարզում տեղի ունեցած սպանությունը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մարտի 18-ին Տավուշում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 18-ին՝ ժամը 23.45-ին, «Բերդ» Բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վրեժ Մաթևոսյանը (ծնված 1978թ.) և «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝

Ավազակային հարձակմանը նախորդել է մարդու առևանգումը

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: «Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական և մանկավարժական գործունեությունը մաթեմատիկայի ասպարեզում: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանում շախմատի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր ունեցած մեծ ներդրման վառ վկայությունն են Ձեր միջազգային համբավն ու

Գողացել են «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն

Մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհայտ անձը հափշտակել է «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն: Փողոցի տեսախցիկն արձանագրել է գողության պահը և շունը գողացողի դեմքը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները միջոցառումներ են իրականացնում անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և շանը հայտնաբերելու ուղղությամբ: Լուսանկարներում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ

Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա. ահազանգում է Արամ Դանիելյանի ընտրական շտաբը

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի հայտարարությունը Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը

Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա Գիդո Վեստերվելլեի վաղաժամ մահվան մասին, ով որպես Գերմանիայի դաշնային արտգործնախարար իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ հիշողություններ եմ պահպանում նրա հետ մեր հանդիպումներից և անկեղծ քննարկումներից: Ցանկանում եմ

ՖԱՖ Հայկական առաջին ճակատը արտասահմանցի մարզիչ, ՀՖՖ նախագահի հրաժարական եւ աշխարհի առաջնության ուղեգիր է պահանջում

«Մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել մեր թիմին: Բայց պահանջ ունենք. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելը, ինչի հնարավորությունը ունենք: Եթե ուղեգիր չնվաճենք, դա ձախողում կհամարենք»:

Մեղադրվում են հարազատներով փոխգնդապետին ծեծելու մեջ

4 ամբաստանյալները կալանքի տակ են

Գառնիկ Իսագուլյանը. «Մարտի 1-ին շատ մարդիկ պետք է խոսեին, բայց միայն Օսկանյանը դա վերցրեց իր վրա»

Շատերն էին պարտավոր ելույթ ունենալ։ Բայց, եթե չգտնվեց մեկը, որն իր վրա պատասխանատվություն կվերցներ եւ կխոսեր, նա վերցրեց իր վրա եւ մենք այդ մարդուց պետք է շնորհակալ լինենք:

Համագործակցության հրապարակային առաջարկություն ՊՆ-ից` ՀԿ-ներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաև բաց ու թափանցիկ աշխատանքի իր սկզբունքներին, քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ: Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031