Օրվա լրահոսը
«Ներեցեք, բայց ԱԺ-ն լուրջ եւ մեծ կուսակցությունների տեղ է». Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)
Ըստ Դավիթ Հարությունյանի,ԱԺ-ն փոքր կուսակցությունների տեղ չէ: ԱԺ-ն առնվազն այն կուսակցությունների տեղն է, որոնք կարող են ունենալ 80 կուսակցության անդամ եւ ամեն մարզում առնվազն 5 անդամ:
Պարզաբանում. Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում, հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը աջ ստորին վերջույթի միջին մեկ երրորդականի շրջանում առկա ցավերի առկայությամբ ս/թ.-ի փետրվարի 2-ին ենթարկվել է վիրաբույժի խորհրդատվության,
Գասպարիի գործ. Դատավորին՝ «Տպավորությունն այն է, որ Ձեզ մոտ իրավիճակը աֆեկտային է» (Տեսանյութ)
«Նելլի Բաղդասարյանը, մեկը, որին դատախազությունում երկար տարիներ դատախազի օգնականի պաշտոնից հետո հաջողվել է ներթափանցել դատական համակարգ եւ …. »
ՀՔԾ. ավարտվել է փաստաբանի կողմից սուտ մատնություն կատարելու գործով նախաքննությունը
Ն. Մկրտչյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանին:
Թուրքիան անվստահելի երկիր է. Amnesty International
Միջազգային Amnesty International կազմակերպությունը թերի է համարել Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն` հազարավոր փախստականներ վերադառնալու են Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» թուրքական տարբերակը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` Միջազգային կազմակերպությունը թերի է համարում երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, քանի որ, ըստ կազմակերպության, Թուրքիան չի ընկալվում որպես վստահելի երկիր։ Կազմակերպության՝ Եվրամիության հարցերով
Այս տարի ծիրան ուտելո՞ւ ենք. «Չորրորդ իշխանություն»
Կիրակի օրը տեղացած ձյան հետեւանքով եւս ծիրանենու այգիները վնասներ են կրել։
Տնտեսական ակտիվությունը նահանջեց. «Հայոց աշխարհ»
Հունվարին արձանագրված բարձր՝ 5,5 տոկոս աճից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում նահանջել է։ Համաձայն վիճակագրական ծառայության երեկ հրապարակած օպերատիվ տվյալների, տարեսկզբի երկու ամիսներին այն եղել է 4,7 տոկոս։ Դրանով հանդերձ, տնտեսական ակտիվությունն անհամեմատ բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր. 2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում ակտիվությունը 2,5 տոկոս էր։ Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը շարունակում
Բոլորը մասնակցել են ծեծին, բացի Լիսկայից. «Չորրորդ իշխանություն»
Եվ քանի որ Գորիսում ոչինչ չի լինում առանց մարզպետի իմացության կամ մասնակցության, ուստի՝ շատերը կատարվածի հետեւում, այնուամենայնիվ, փորձում են մարզպետին տեսնել՝ նրան կասկածելով որպես ծեծի պատվիրատու։
Արթուր Աղաբեկյան. «Այսօր ամեն արցախցու համար է տեսանելի Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության հաջողությունն ու կարևորությունը»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Առանձնակի կարևորելով հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են և ընթանում են ըստ ժամանակացույցի: «Երևանի և Ստեփանակերտի,
Չար մտադրությամբ տաճար չեն կառուցում. «Հայոց աշխարհ»
Մարտի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այրվեց Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարը, որը կառուցվել էր Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի նախաձեռնությամբ 1995-2002 թվականներին՝ Խոջիվանքի հայկական պատմական տաճարի ու համանուն գերեզմանատան տեղում։ Հանրահայտ է, որ պատմական ճակատագրի բերումով հայ ժողովրդի արեւելյան հատվածի համար 19-րդ դարում «մշակութային մայրաքաղաքի» դեր ստանձնած Թիֆլիս քաղաքը հիմնականում կառուցվել ու եվրոպական տեսք է ստացել
Քաղաքապետարանը պատրաստ է ծառեր ու թփեր տրամադրել ապրիլի 9-ի շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցելու պատրաստակամություն հայտնած բոլոր կազմակերպություններին
Ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի, ինչպես նաև բնապահպանական այլ թեմաներ քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հանդիպել է բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են վերջին տարիներին մայրաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկերի արդյունքները, այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա անելիքները: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ հատկապես տպավորիչ են ծառերի կպչողականության ցուցանիշները, որոնք առանձին ծառատեսակների դեպքում
Երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում. նախնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ. BBC
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի «Զավենթեմ» օդանավակայանում երկու պայթյուն է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ: Երկու պայթյուններից հետո օդանավակայանի ղեկավարությունը որոշել է տարհանել և դեպքերի վայրից հեռացնել աշխատակիցներին և ուղևորներին։ Չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները, փակվել են օդանավակայան տանող բոլոր ճանապարհները, ընդհատվել են մետրոյի և գնացքների՝ դեպի օդանավակայան երթուղիները։ Վարկած
Վահրամ Բաղդասարյան. «Բոլորը հերթ են կանգնում, թե ով պետք է իշխանության հետ համագործակցի». «Իրատես de facto»
Իշխանության հնարավորությունները չեն հերիքում, որ բոլորին պաշտոններ տա
Ալեն Սիմոնյան. «Ինձ համար ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի». «168 ժամ»
Ես վստահ եմ, որ մեր հանրությունը խորը հիասթափություն է ապրել այդ պարտությունների շարանից, որին տարել է ՀԱԿ-ը։
Ավագ երեքշաբթին նշանավորվում է 10 կույսերի առակով
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: Ծաղկազարդով ավարտվեց Մեծ պահքը եւ սկսվեց Ավագ շաբաթը, որտեղ ամեն օրը պատմվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշեց Ավագ երկուշաբթին, որտեղ մեկնաբանվեց այն, որ Հիսուսի խոսքով չորացավ անպտուղ թզենին (Մատթ. ԻԱ
Բաց նամակ-առաջարկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Սևանա լճի մակարդակի վերաբերյալ բնապահպանների և քաղաքացիների կողմից. ՀԲՃ
2010 թվականից առ այսօր՝ այսինքն վերջին 6 տարիների ընթացքում, Սևանա լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 20 սանտիմետրով, ինչն առաջ է բերել բազմաթիվ հարցեր և մեկնաբանություններ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան։ Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես
Մեկը կարո՞ղ է բացատրել, թե որքանով է նպաստավոր պատկերասրահը Մատենադարանի կողքին կառուցելը. «Ժողովուրդ»
Այս օրերին քննարկվում է Հայաստանի ազգային պատկերասրահը տեղափոխելու հարցը։ Դրա ներկայիս շենքի տարածքը փոքր է, եւ այնտեղ չկան բավարար պայմաններ՝ ցուցանմուշներն անվնաս պահպանելու համար։ Պատկերասրահի նոր շենքի համար անհրաժեշտ է 30 հազար քմ տարածք։ Քաղաքաշինության նախարարությունն առաջարկել է ուսումնասիրել Կառավարության ընդունելությունների տան եւ Մատենադարանի հարակից տարածքը։ Մի քանի նախագիծ արդեն իսկ պատրաստ է։ Նախարարության առաջարկած
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Տավուշի մարզ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մարտի 19-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներ: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները: Այցի նպատակն էր գնահատել սահմանամերձ համայնքների բնակչության ընդհանուր պաշտպանվածության աստիճանը քաղաքացիական եւ տարածքային պաշտպանության շրջանակներում, ինչպես նաեւ
Նարինե Միքայելյանը ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր. «Հաբերլեր»
Ղազախստանի խորհրդարանի աշխատանքներին, 107 պատգամավորների շարքում, կմասնակցի նաև Հայկական մշակույթ կազմակերպության նախագահ Նարինե Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ 107 հոգուց բաղկացած խորհրդարանի 98 անդամները երկրի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցելու իրավունք են ստանում Ղազախստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա։ Խորհրդարանի մյուս 9 անդամներին ընտրում է Ղազախստանի ժողովրդի ասամբլեան։
Երեւանը Պէյրութի կեդրոնի ճակատագիրին պէտք չէ՛ ենթարկել. yerakouyn.com
«Ազդակ»-ի 17 Փետրուար 2016 թիւին «Հայրենի կեանք» բաժինի «Մշակոյթի նշանաւոր գործիչներ կոչ կ՛ուղղեն` պահպանելու պատմամշակութային շինութիւններն ու յուշարձանները» նաեւ «Երկիր»-ի 12 Փետրուար 2016 թիւին մէջ լոյս տեսած «Երեւանը գիւղից եկած, թունդ շպարուած աղջկայ է յիշեցնում. արուեստագէտները պահանջագիր են ներկայացնում» յօդուածը կը ներկայացնէ խումբ մը արուեստագէտներու` Միքայէլ Պօղոսեանի, Արամոյի, Հրանդ Թոխաթեանի, Զարուհի Մուրատեանի, Զաւէն Սարգիսեանի, Լիլիթ
Կոնստանտին Կալաչով. Բաքուն պատրաստ չէ ռիսկի գնալու, քանի որ արդյունքն իրականում անկանխատեսելի է. «168 ժամ»
Իսկ եթե մեծ պատերազմի իրական սպառնալիք Կովկասում չկա, ապա և կարիք չկա որևէ բան էապես փոխելու։
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են
Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են։ Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 տոկոսով։ Հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու
Ընտրական oրենսգրքի վերաբերյալ առաջնային միասնական պահանջներ
Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (և հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաև Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետևյալ կարևորագույն մեխանիզմները (բոլոր
Նույն քննիչը քննում էր Գեւորգ Սաֆարյանի եւ «Նոր Հայաստանի» ակտիվիստների բոլոր գործերը. «Հայկական ժամանակ»
Հունվարի 3-ից կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի մեղադրանքի ձեւակերպումը փոխվել է։ Այս մասին ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը. «Երբ մենք ապացուցեցինք, որ ոստիկաններն, ըստ էության, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, հիմա ավելացվել են նոր տերմիններ, մեջբերում եմ՝ ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ նույն վայրում անցկացվող հավաքի մի շարք մասնակիցների
Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել. «Ժողովուրդ»
Այս տարվա հունվար-փետրվար ամիսների պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով՝ Հայաստանի տնտեսությունը, կարծեք թե, սկսել է շնչել։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,7 տոկոսով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը պարզապես խայտառակ վիճակում էր հայտնվել։ Հիշեցնենք, որ անցած տարվա հատկապես
40 զույգ կոշիկ գողացողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
Մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Յուրա Դ.-ն, ով ներկայացել է
Ֆրանսիայի համը՝ ֆրանսիական խոհանոցի միջոցով
Մարտի 21-ին աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ, որոնց համար սնունդը ոչ միայն հագենալու միջոց է, այլեւ համերի, բույրերի համադրման մի կախարդական աշխարհ, հարգանքի տուրք մատուցեցին ֆրանսիական գաստրոնոմիային (խորտկագիտությանը)՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ հայտնի շեֆ խոհարար Ալեն Դյուկասի հղացած Goût de France/ Good France՝ Ֆրանսիայի համը, միջոցառման շրջանակներում: Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս միջոցառումը համախմբում է
Թուրքիայում շարունակվում են ԶԼՄ-ների հանդեպ հետապնդումները
Լրագրողների պաշտպանության կոմիտեի եզրակացմամբ՝ Թուրքիայում շարունակվում են ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների հանդեպ իրականացվել հետապնդումներ ։ Այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը։ Կոմիտեի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան իր խոսքում մեկնաբանել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի եզրակացությունը. «Վերջին շաբաթներին ԶԼՄ-ների ազատության կտրուկ վատթարացումը Թուրքիայում պահանջում է արագ արձագանքում և մանրակրկիտ փաստաթղթավորում։ Լրագրողները բանտարկվում
Apple-ը թողարկեց սիրված դիզայնով, բայց ավելի հզոր նոր iPhone (ֆոտոշարք)
Մարտի 21-ին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրեց iPhone SE հեռախոսը։ Սարքն իր մեջ ներառել է Apple-ի արդեն գոյություն ունեցող արտադրանքների լավագույն գծերը. 2013 թվականին թողակված iPhone 5s-ի դիզայնը եւ 2015 թվականին թողարկված 6s-ի գործառույթները։ Ամիսներ շարունակ համացանցում խոսակցություններ էին պտտվում նոր սարքի հնարավոր թողարկման մասին։ Լուրեր էին պտտվում, թե նոր մոդելը կրելու


















































