Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը՝ աղմկոտ թեմայի մասին

Ըստ գերատեսչության, Պ. Չայ­կովսկու անվան դպրոցի տնօրենն է առաջարկել դպրոցի շենքի հիմնանորոգումը փոխարինել երաժշտական գործիքներով

Ցնցված ենք Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների պատճառով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Բրյուսելում տեղի ունեցած պայթյունի մասին գրում է. «Ցնցված ենք Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների պատճառով: Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելգիայի ժողովրդին: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների ու հարազատների հետ են»:

Դավիթ Հարությունյանը հորդորում է ձեռք բարձրացնել՝ ովքե՞ր են ՀԱԿ-ի հետ պլատֆորմ ձեւավորել (Տեսանյութ)

Հուսով եմ, կարողացաք հաշվել, թե քանի ձեռք բարձրացավ: Այդ ձեռքերը խոսում են լայն կոնսենսուսի մասին: Խոսելով լայն կոնսենսուսի մասին՝ դուք ուզուրպացնում եք այլ ուժերի կարծիքը:

Ջրամատակարարման 1 միասնական եվրոպացի օպերատոր կունենանք. «Ա1+» (տեսանյութ)

2017 թվականից Հայաստանում նախատեսվում է ստեղծել խմելու ջրի մատակարարման մեկ միասնական օպերատոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։ Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ խմելու ջրի մատակարարումը ՀՀ-ում իրականացվում է հինգ ընկերությունների կողմից։ Մշակված նոր ռազմավարությունը, սակայն, թույլ կտա ավելի հեշտ վերահսկել ոլորտը. «Մատակարարող ընկերությունները

Աֆղան գրողի բեսթսելերը թարգմանվել է հայերեն

Ըստ գրականագետ եւ թարգմանիչ Անուշ Սեդրակյանի, «Եվ արձագանքեցին լեռները» վեպը մոտ է հային՝ իր ճակատագրականության սկզբունքով

Բրյուսելում ՀՀ դիվանագետները, ԱԺ պատվիրակությունը չեն տուժել․ ԱԳՆ

Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն. «Տոմսերի վաճառքի հետ կապված նույն բանն անընդհատ չենք կարող ասել»:

Ինչպե՞ս կնայեիք, եթե մեկ անհատի վաճառվի, ասենք, 50 կամ 300 տոմս: Մեկ մարդուն ինչի՞ համար կարող է այդքան տոմս պետք գալ:

Թեժ գիծ՝ Բրյուսելում ահաբեկչությունից տուժած Հայաստանի քաղաքացիների համար

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ստեղծվել է թեժ գիծ Բրյուսելում ահաբեկչությունից տուժած Հայաստանի քաղաքացիների համար՝ +32.2.3484406

Համակարգչային ծրագիր՝ ստորագրված ընտրացուցակները համեմատելու համար (Տեսանյութ)

Դավիթ Հարությունյանն ասաց, որ չեն հրապարակվելու ընտրացուցակները, այլ համեմատվելու են: Համակարգչի մեջ են մտցնում, հատուկ ծրագրով, համակարգիչն է համեմատում, արդյունքներն ասում է: Դրանից հետո համակարգչում ոչնչացվում են տվյալները:

Վաղվանից իրադրությունը կտրուկ կփոխվի. Գ. Սուրենյան. «Ա1+»  (տեսանյութ)

Այս գիշեր Հանրապետության տարածքում բացասական ջերմաստիճանը կպահպանվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Լիարժեք պարզ եղանակ ենք սպասում, ինչի հետեւանքով կրկին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-ից -3-ի սահմաններում, իսկ հողի մակերևույթին նույնիսկ հնարավոր է 2-5 աստիճան ցուրտ»։ Սուրենյանի խոսքով՝ վաղվանից սկսած մինչեւ մարտի 25-ը

«Եթե վստահված անձը 6 հոգու նյարդերի վրա ազդի՝ նրան պետք է հանեն». Դավիթ Հարությունյան

Ունենք օրինակներ, երբ վստահված անձին ասում են՝ ստեղ մի՛ կանգնի, մի՛ նայի, մի՛ շնչի: Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ կարող է պատահի վստահված անձը մի հոգու ներվերի վրա ազդի, բայց 6 հոգի պետք է առնվազն համաձայնության գան ու ասեն, որ նյարդերի վրա է ազդում, որ նրան հանեն:

Շարմազանով. «Եթե Զուրաբյանը «ճնշում» բառից իրեն լավ է զգում, խնդիր չկա, թող ասի, որ մեզ ճնշել է»

«Եթե ընդդիմությունն իրեն «ճնշում» բառից լավ է զգում, թող անունը դնի «ճնշել»: Կարծում եմ` ոչ թե ձեւի վրա պետք է կենտրոնանանք, այլ բովանդակության»,-այսօր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում Հունաստանի անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահին խնդրեցինք մեկնաբանել ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը,  թե ընդդիմությունը ճնշում

Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ-ին. «Ովքե՞ր են հետեւել ինձ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր ԱԱԾ տնօրենին է ուղարկել  հետեւյալ գրությունը.

Դավիթ Հարությունյան. «Քննարկվում է, որ ԶԼՄ-ները կարողանան ներկայացնել, օրինակ, 50 լրագրող» (Տեսանյութ)

Եթե բոլորը լինեն մի ընտրատեղամասում, դա կլինի ժողովրդավարակա՞ն ընտրություն, թե՞ կլինի ծաղր: Կարծում եմ, կլինի ծաղր: Դրա համար փորձել ենք ընտրել պարզեցված մեխանիզմ, ասում ենք՝ 50 ներկայացուցիչներ ընտրեք, թող նրանք էլ շրջեն ընտրատեղամասերը:

Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ընտրական շտաբը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2016 թվականի մարտի 21-ին Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ կապված Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ընտրական շտաբը գրավոր դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որում մասնավորապես ասված է. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի

Գասպարին կրկին բերման կենթարկվի դատարան (Տեսանյութ)

Դատարանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց:

«Պետք է դուրս գալ քառակուսիներից». Տիգրան Համասյան

Ձեզ ենք ներկայացնում Qahana.am կայքի հարցազրույցը վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հետ: -Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ Հայաստանում չեք տեսնում Ձեզ, որ Ձեր մասնագիտությամբ դժվար է կայանալ, ինչ-որ բանի հասնել Հայաստանում: Ինչ-որ բան փոխվե՞լ է: -Ես չեմ ձգտել կայանալ, հայտնի դառնալ Հայաստանում: Կապ չունի, թե արվեստը որտեղ է ծնվել, ստեղծվել: Այն պետք է հասանելի

Էրդողանը կարծես կանխատեսել էր Բրյուսելում տեղի ունենալիք ահաբեկչությունը

2016թ. մարտի 18-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ էր ունեցել «Զոհերի հիշատակման օրվա և Չանաքքալեի ծովային ճակատամարտում հաղթանակ տանելու 101-ամյակի» կապակցությամբ։ Նախագահ Էրդողանի ելույթից որոշ հատվածներ, ինչպես նաև ելույթի ամբողջ տեսագրությունը տեղադրված է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքում։ Թուրքիայի նախագահն իր ելույթում անդրադարձ էր կատարել նաև միջազգային ահաբեկչության խնդրին, ինչպես նաև 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի

Ստորագրված ընտրացուցակները կարող են տրամադրել դատարաններին

Ստորագրված ընտրացուցակները բաց են, բայց պաշտոնական տեղեկություն դրա վերաբերյալ չպետք է հրապարակվի: Դուք կարող եք իմանալ, մյուսը կարող է: Դրա նպատակն այն է, որ լինի պայքար՝ հնարավոր ընտրախախտումների դեմ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում քաղաքային տրանսպորտի ամբողջական վերափոխման համար

Մարտի 17-18-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բնակիչների հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված բոլոր հարցերի շրջանակում գերակշռում էին քաղաքային տրանսպորտի վերաբերյալ հարցերը: Երևանի բնակիչներն ահազանգում էին քաղաքային տրանսպորտի անմխիթար վիճակի, իսկ որոշ դեպքերում էլ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում երթուղիների ավելացման, մետրոյի նոր կայարանների բացման, տրոլեյբուսային ցանցի վերակառուցման, ինչպես նաև երթուղային միկրոավտոբուսների անմխիթար վիճակի ու կենտրոնական

Գորիսի ոստիկանապետի նկատմամբ սկսված ծառայողական քննությանը կհաջորդի կոծկումը. իրավապաշտպան

Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով ծառայողական քննությանը կհաջորդի կոծկումը»,- համոզված է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, ոստիկանությունում ծեծը առաջնահերթ խնդիրները  լուծելու ձեւ է. «Դա հրապարակային ու շատ հաճախ անթաքույց է արվում, պարզապես երբեմն նման դեպքերն ի հայտ են գալիս: Ոստիկանապետը թող կարգավորի իր համակարգը, որն իսպառ հեղինակազրկված է»: Իրավապաշտպանի

Դատարանը սանկցիա կիրառեց Գասպարիի պաշտպանի նկատմամբ (Տեսանյութ)

Մեղադրողը անհիմն է համարում ինքնաբացարկի միջնորդությունը

Գալուստ Սահակյան. «Նիստերի ժամանակ հայհոյում էլ են, մարդ էլ են փորձում ինչ-որ բան անել…»

ԱԺ նախագահը՝ ԸՕ-ի նախագծի եւ ՀՀԿ-ական պատգամավորների վարքի մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 24 ժամում մոտ 300 հարց է ստացել բնակիչներից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ հրավիրում է Երևանի բնակիչներին քաղաքի խնդիրների մասին երկխոսության: Ամփոփելով նախաձեռնությունը կարելի է արձանագրել, որ Երևանի բնակիչները 24 ժամում քաղաքապետին ուղղեցին շուրջ 300 հարց, առաջարկ ու մեկնաբանություն թե՛ հանրային հրապարակումների, թե՛ անձնական նամակների միջոցով: Բնակիչների հարցերը բազմաբնույթ էին՝ անձնականից մինչև գործնական, ու ընդգրկում էին քաղաքային

Գասպարիի գործ. Դատավորին. Մեզ մոտ կասկածներ են առաջացել Ձեր հոգեկան առողջության մասին (Տեսանյութ)

«Եզրակացությունը հիմնված է վերը նկարագրված հակասական, փոփոխական, անհավասարակշիռ, կոնֆլիկտային, նյարդային եւ հիստերիկ գնահատվող տարբեր դրսեւորումներից …»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է 0…-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-5 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝

Հովիկ Աբրահամյան. «Պատրաստ ենք քննարկել ընդդիմության ողջամիտ առաջարկները»

Վարչապետը մեկնաբանեց նաեւ Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները

Հայազգի լեգենդը «Հայարտուն» կենտրոնում

2016 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրընկալվեց խորհրդային և վրացական ալպինիզմի լեգենդար հերոս, Էվերեստ լեռան գագաթը նվաճած, Գինեսի գրքի ռեկորդակիր Լևոն (Լյովա) Սարկիսովը: Նպատակը՝ Թբիլիսիի հասարակայնությանը հերոս լեռնագնացի հետ հանդիպումն էր և նրա կյանքի դրվագներին ծանոթացնելը: Հանդիպումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Վադիմ Գորելովը:Դահլիճում

«Ներեցեք, բայց ԱԺ-ն լուրջ եւ մեծ կուսակցությունների տեղ է». Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)

Ըստ Դավիթ Հարությունյանի,ԱԺ-ն փոքր կուսակցությունների տեղ չէ: ԱԺ-ն առնվազն այն կուսակցությունների տեղն է, որոնք կարող են ունենալ 80 կուսակցության անդամ եւ ամեն մարզում առնվազն 5 անդամ:

Պարզաբանում. Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում, հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը աջ ստորին վերջույթի միջին մեկ երրորդականի շրջանում առկա ցավերի առկայությամբ ս/թ.-ի փետրվարի 2-ին ենթարկվել է վիրաբույժի խորհրդատվության,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031