Օրվա լրահոսը

Հալէպի մէջ զինադադարը խախտուած է. հայուհի մը զոհուած է. «Եռագոյն»

«Եռագոյն». Այսօր, Մարտ 18-ի յետմիջօրէին, Հալէպի մէջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ խախտեցին զինադադարը ։ Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը յայտնէ Գանձասար շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեան։ Անոնք Պոսթան Փաշայի շրջանէն Նոր Գիւղի շրջանը (Սահաթ Բէժօ) հրթիռակոծեցին, որուն հետեւանքով զոհուեցաւ 1955-ի ծնունդ Նուարդ Ֆուրունճեան-Ասատուրեան եւ վիրաւորուեցան շարք մը քաղաքացիներ։ Բարեբախտաբար վիրաւորներուն վիճակը մտահոգիչ չէ։

Անդրանիկ Քոչարյան. «Մեղրին Լաչինով փոխանակելու գաղափարի հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է». Hraparak.am

«Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Hraparak.am-ի հետ զրույցում փորձում է բացահայտել, թե ինչու են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին կրկին խաղի մեջ մտցնում։ -Պարոն Քոչարյան, ներքաղաքական լճացած իրավիճակում աժիոտաժ է առաջացրել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Արդեն իսկ գտնվել են ողջունողներ,

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

«Թող իմ խոսքի համար ինձ պատասխանատվության ենթարկեն». Բանակում մահացած զինվորի մայր

«Վովա Գասպարյանը՝ հանրապետության ոստիկանապետը, շներին գազազեցնում է ու բաց թողնում ժողովրդի վրա». այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի հաղորդավարի գործով դատական նիստից հետո հայտարարեց բանակում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը: «Իսկ այդ շները ոստիկաններն են, թող իմ խոսքի համար ինձ պատասխանատվության ենթարկեն, եթե կարող են:

Իրան-Հայաստան էլեկտրագծի շինարարության համար ներկրվող ապրանքները մաքսատուրքերից ազատվել են

Մարտի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել մի որոշման նախագիծ, որով Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումները եւ անհրաժեշտ պարագաներն ազատվում են ներմուծման մաքսատուրքերից։ Որոշման նախագծի համաձայն՝ սակագնային զեղչեր ստանալու համար ներմուծողը պետք է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությանը տրամադրի ներկրվող ապրանքների օգտագործման նպատակները հաստատող փաստաթուղթ։ Այս նախագիծը միտված է Իրան-Հայաստան

Սեյրան Օհանյանի կնոջ հայցն ընդդեմ Hzham.am կայքի բավարարվեց

Ըստ փաստաբանի՝ կայքը պետք է հեռացնի նյութերը, հերքում հրապարակի, ներողություն խնդրի եւ գումարային փոխհատուցում տրամադրի

Ընտրակեղծարարը տուգանվեց. հանձնաժողովի նախագահը չի կարծում, որ դիտավորությամբ է կեղծիք եղել. (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի 6-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, տեղ գտած խախտումների գործով հերթական դատական նիստը։ Ամբաստանյալ Հասմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, հանդիսանալով ՀՀ Կենտրոնական ընտրական

Պարզվել է հայր և որդի Պետրոսյաններին դանակահարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Փարաքար գյուղում հայր և որդի Պետրոսյանների դանակահարության հանգամանքները՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մարտի 7-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1997թ. ծնված Վարդան Արմենի Պետրոսյանը և նրա հայրը՝ 1972թ. ծնված Արմեն

«Մի հատ կորի ստեղից, արա’». Վիճաբանություն երթի ժամանակ

Քիչ առաջ միջին տարիքի մի տղամարդ ԵՄ գրասենյակի դիմաց  հավաքված ցուցարարներին փորձեց սադրել ու վեճ հրահրել: «Մի հատ կորի ստեղից, արա»,- տղամարդուն դիմեց ցուցարար կանանցից մեկը ու նրան համարեց փողոցային: Միջամտեցին ոստիկանները՝ երկու կողմերին կոռեկտության կոչեր արեցին: Տղամարդը պնդում էր, որ ցուցարարները խայտառակում են պետությունը. «Ես թույլ չեմ տա խայտառակել մեր պետությունը»: «Նոր Հայաստանի» հետեւորդները

ՀՀ զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադարը

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ հայտարարությունը. Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն

«Անկախության 25 տարիների ընթացքում պոեզիան իր տեղը զիջեց քաղաքական «մշակույթին»». Էդվարդ Միլիտոնյան

«Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է. տոնի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն նաև  Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ (ՀԳՄ) Էդվարդ Միլիտոնյանը: Պարոն Միլիտոնյանը նշեց, որ վերջին 3 տարում փորձում են պոեզիայի օրը ընդլայնել և հանրապետական նշանակություն տալ. « Պոեզիայի միջազգային օրը հարգանք է աշխարհի գրականության

Ցուցարարները հասել են Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ

Ոստիկանները խոչընդոտում են դեպի Բաղրամյան 26 գնացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների երթը: Ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, դիմելով մասնակիցներին, ասաց՝  «Դուք խախտում եք նախապես նշված երթուղին։ Նախապես չէիք նշել, որ Բաղրամյան պողոտայով է երթն ընթանալու»: «Եթե հավաքը խաղաղ է, անկախ նրանից, որ երթուղին կարող է մի փոքր փոխվել, ոստիկանությունը պարտավոր

«Ռեժիմի հեռացումը թիվ մեկ խնդիրն է». Անդրիաս Ղուկասյան

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահը, հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին իր ձեռքում կուտակել ամբողջ իշխանությունը: Նման տեսակետ այսօր Ազատության հրապարակում հայտնեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը: «Տարիների ընթացքում ՀՀԿ-ն վերածվեց կազմակերպված հանցավոր խմբի, քրեական ռեժիմը պետության բարձրագույն պաշտոնյաների միջեւ համաձայնությունն է՝ երկրում անօրինական հարստացման ու անօրինական սեփականության համար պայմաններ ստեղծելու շուրջ: Բացի

ՀՖՖ նախագահի հրամանով Տորեխոնի և Վերանյանի պատժաչափը փոխվել է. ffa.am

Ս.թ. մարտի 15-ին կայացած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիո Ֆերմին Տորեխոնի և «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Խորեն Վերանյանի ընդհարման պատճառով վերը նշված ֆուտբոլիստները որակազրկվել էին 4 խաղով: Հաշվի առնելով, որ Տորեխոնը և Վերանյանը ընդունել են իրենց մեղքը և զղջացել իրենց արարքի համար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ֆուտբոլիստների որակազրկման պատժաչափը

Լևոն Մկրտչյան. «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել»

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Լ. Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակը կրթության, մասնավորապես, հանրակրթության` որպես ամբողջական շղթայի

Դավիթ Հարությունյանը՝ Զուրաբյանին. «40.000 դոլար կտրամադրենք Ձեր ընկերոջը, որ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում իրականացնի»

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ Զուրաբյանի առաջարկած ձեւաչափը հնարավոր է

Գյուղացիներին սպառնում են զրկել ջրից

Լոռու մարզի Հագվի գյուղի մի խումբ բնակիչներ դիմել էին Civil Voice հասարակական կազմակերպությանը՝ աջակցելու Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու իրենց անհամաձայնությանը: Անարձագանք չթողնելով Հագվիի բնակիչների խնդրանքը Civil Voice հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մարտի 17-ին այցելեցին Հագվի համայնք, տեղում ծանոթանալու խնդրին, որի ժամանական ակամայից տեղի ունեցավ քննարկում՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ Սեդվի էներգո ՍՊԸ ներկայացուցիչների հետ:

Մարտի 21-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի մարտի 21-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ 1 արագաչափ՝ Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից Դավիթ-Բեկ-Միկոյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Մ-5 «Երևան-Արմավիր-Թուրքիայի

«Միգուցե ոստիկաննե՞րը պետք է ներողություն խնդրեն այն մարդկանցից, որոնց քարշ էին տալիս փողոցով». SOS-ի համահեղինակ

SOS հաղորդաշարի թողարկումը որեւէ ոստիկանի ուղղված չի եղել: Այսօր ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական նիստից հետո ասաց հաղորդաշարի համահեղինակ Հայկ Բարսեղյանը: «Եթե մարդիկ ենթադրել են, որ իրենց հետ ենք, սխալվել են: Կոնկրետ անձի անունով չենք ասել, ոստիկանության հայցն իմ կարծիքով անտրամաբանական է, քանի որ Վիլենը ուղղակի տեքստ է ասել, հիմա ես

Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել

Փոխնախարար Արսեն Քարամյան. «Իմ գործընկերներին կոչ եմ անում իրենց մեկնաբանություններում լինել շատ զգույշ»

Այսօր փոխնախարար Արսեն Քարամյանին հարցրին, թե «Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի անգամ նոր փոփոխությունների ֆոնի վրա սոցապ նախարարությունը պատրաստվում է բնակարանային  նոր ծրագրի, որն ավելի շահավետ պայմաններ է առաջարկելու, ի՞նչ կասի այդ մասին, բանախոսը պատասխանեց. «Դա ժողովրդագրական պատկերն» է: Իսկ դա ծրագի՞ր է, թե՞ նախագիծ: Երբ դա ծրագիր կդառնա, կզրուցենք: Ես ինքս ժողովրդագրական հանձնաժողովի գերատեսչական

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը քննարկել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցը

Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ խմբի անդամ IFC-ի տարածաշրջանային տնօրենին

Քննարկվել են ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետն ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտ¬պանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին: Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը նաև

Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մարտի 18-ին ներկայացվել են 2015թ. ընթացքում հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա իրականացված ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ փորձաքննության գործընթացը, արդյունքների վերլուծությունը, միջազգային փորձագետների հետ կատարած աշխատանքները, գործընթացի ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծումները: Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները՝ նշել

«Կապանի անտառտնտեսությունը»  հերքում է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղը պաշտոնապես հայտարարում է, որ տարբեր լրատվական կայքերում տարածված հոդվածները, թե իբր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կատարվել և կատարվում է անտառների սպանդ, բացարձակ հերյուրանք է, որը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Համոզված ենք, որ այդ լուրերը տարածողները չեն կարող մատնացույց անել այդ իբր կատարված սպանդի տեղն անգամ։ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարությունը «Օրհուս»

Ոստիկանությունը հաշտության եզրեր չգտավ «SOS»-ի հետ

Ոստիկանությունն ընդդեմ «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով այսօր ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց, որ Վիլեն Գայֆեջյանը դատաքննության ընթացքում ապացուցի, որ հաղորդման թեման հանրային գերակա շահ էր եւ ինքը ԶԼՄ ներկայացուցիչ է: Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել

«Կանխարգելիչ միջոցառումներն օր առաջ պետք է իրականացվեն»

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ կարևորվեց պետական պատվերի իրականացման համար հատկացված միջոցների արդյունավետ ծախսման հարցը։ Տեղեկացվեց, որ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է հանրապետության բուժհիմնարկներում պետական պատվերի շրջանակներում հիվանդների բուժման գործընթացը, ինչը միտված է պետական բյուջեից հատկացվող միջոցների ճիշտ և արդյունավետ ծախսման ապահովմանը։ Այնուհետև առողջապահության պատասխանատուների հետ քննարկվեցին

Հոգեւորական. «Եկեղեցի կառուցող պաշտոնյայի ճակատը պետք է համբուրել»

«Ապրեն պաշտոնյաները, եկեղեցի կառուցող պաշտոնյաների ճակատը պետք է համբուրել… խաղատներ կառուցողների մասին ասեք…»,-կարծում է Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը: «Ժողովրդի համար եկեղեցի կառուցողները հարգանքի են արժանի, չէ որ մարդիկ գնում են այդ եկեղեցին, մխիթարվում, տոներ տոնում: Բայց միայն պաշտոնյաներով չի: Եկեղեցի կառուցելու փափագ պետք է ունենանք

Զուրաբյան. «Հենց նոր ընկերոջս համար 40.000 դոլար կպցրեցի, եւ պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»

Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելը աստղաբաշխական գումարների հարց չէ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031