Օրվա լրահոսը
Ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում: Հարմարավետ, կանաչ և նորարարական մոտեցումներով «խելացի» քաղաքի ձևաչափը ներկայացնող ցուցադրությունում ներառվել է Լիոնի, Նիցայի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար: Ցուցադրվել է նաև Երևանը 3D ձևաչափով ներկայացվող «Լոկատոր»
Եթե կան տուժածներ լուսանկարում պատկերված անձի գործողություններից, խնդրում ենք դիմել Երևանի քննչական վարչություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով քաղաքացու՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես բանկի աշխատակից և քաղաքացու՝
Կարեն Կարապետյան. «Մի՞թե Դուք պատկերացնում եք ինձ կամ եղբորս Ձեր նշած անգլիական թագուհու կարգավիճակում». «Չորրորդ իշխանություն»
Սամվել Կարապետյանն այսօր շատ ավելի աշխատակիցներ ունի, քան Հայաստանի ողջ պետական ապարատն է:
Դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի բողոքը
Արթուր Սաքունցի կարծիքով՝ դատարանը օբյեկտիվ չմոտեցավ բողոքին
«Այսօրվա մոտիվացված առաջնորդները ապագայի գրավականն են» (ֆոտոշարք)
«Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորում»-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի տարբեր մարզերում և ունի ավելի քան 1000 անդամ: Միավորումը ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը իր գործունեությունը իրականացնում է սկաուտական խմբերում շաբաթական պարապմունքների միջոցով, ինչպես նաև կազմակերպում է ճամբարներ, արշավներ, սեմինարներ, թրեյնինգներ, մշակութային միջոցառումներ, բարեգործական ծրագրեր և մատուցում է ծառայություններ հասարակությանը: Միավորումն
Յոհան Շտրաուսի ռուսական սիրավեպը
Կամ՝ ինչպես ազնվական օրիորդի ծնողները մերժեցին «վալսի արքային» Ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր, «վալսի արքա», բազմաթիվ պարային ստեղծագործությունների եւ օպերետների հեղինակ Յոհան Շտրաուս կրտսերը, ըստ որոշ տեղեկությունների, սրտակեր է եղել: Նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել, սակայն եղել է մի կին, որին չի մոռացել ողջ կյանքում: Ըստ kulturologia.ru կայքի, այդ կինը ռուս ազնվական օրիորդ Օլգա Սմիրնիտսկայան էր: Յոհան
Անկարայի ահաբեկչությունը կազմակերպելու պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը. «Հաբերլեր»
2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմավորումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպության կայքում հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ կազմակերպությունը ստանձնում է Անկարայում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ու հայտնում նաև, որ գործողությունն իրականացրել է Սեհեր Չաղլա Դեմիրը։
Եթե այսպես շարունակվի՝ շուտով (մեղա-մեղա) միմյանց «ակադեմիկոս» էլ կանվանեն. «Չորրորդ իշխանություն»
Երեկ Ազգային ժողովում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանին ասել է «ամեն ինչի մեջ էլ պրոֆեսոր եք», վերջինս էլ հակադարձել է, թե «պրոֆեսորը դո՛ւ ես»։ «ՉԻ»- Էս արդեն չեղավ, պատգամավորները հանրության աչքի առաջ ոտնահարում են կոռեկտության բոլոր սահմանները։ Եթե այսպես շարունակվի՝ շուտով (մեղա-մեղա) միմյանց «ակադեմիկոս» էլ կանվանեն։ Կարծում ենք՝ ժամանակն է, որ ԱԺ
«Մեռաք ուտելով պետական բյուջեն, ի՞նչ կլինի, որ ինձ հասցված բարոյական վնաս էլ պետբյուջեից հատուցեք». Լեւոն Բարսեղյանը՝ ոստիկանությանը (Տեսանյութ)
Օրերս դատարանը «Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության» գործով կայացրել էր Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ վճիռ՝ պարտավորեցնելով ոստիկանությանը կես միլիոն դրամ վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում ակտիվիստի ազատությունից ապօրինի զրկելու համար: Լեւոն Բարսեղյանի իրավունքը խախտել էին 5 տարի առաջ, երբ նա բողոքի էր դուրս եկել ՀՀ անկախության տոնին նվիրված զորահանդեսին ռուսական դրոշների հայտնվելու դեմ: Aravot.am-ի հետ զրույցում
Դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գրիգոր Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ քաղաքացի Գրիգոր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն
Սերգո Կարապետյան. «Ցրտահարության կորուստներից տեղեկություն չկա, դեռ վաղ է»
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ նախորդ գիշեր ամենացուրտ ջերմաստիճանն արձանագրվել է Արմավիրի մարզի Զվարթնոց, Փարաքար ու հարակից բնակավայրերում՝ 5-6 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճան է արձանագրվել նաև Արմավիրի մյուս համայնքներում ու Արարատում: Այս մասին նա հայտարարեց կառավարության այսօրվա նիստի սկզբում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ցրտահարության խնդրին՝ գյուղատնտեսության նախարարին հորդորելով ներկայացնել իրավիճակը: «Այսօր սպասվում են նույն ցուրտ
Կոկո Շանելը, հնարավոր է, Ֆաշիստական Գերմանիայի գործակալ էր. Daily mail
Ֆրանսիական բարձրաշխարհիկ նորաձևության կարկառուն ներկայացուցիչ Գաբրիել (Կոկո) Շանելը (1883-1971թթ.), հնարավոր է, Ֆաշիստական Գերմանիայի գործակալ էր։ Այս մասին տեղեկացնում է Daily mail-ը՝ հիմնվելով Փարիզի հյուսիսում՝ Վենսեն ամրոցում պահվող ֆրանսիական հատուկ ծառայությունների փաստաթղթերի վրա, որոնք հանրայնացվել են վերջերս։ Հրապարակված փաստաթղթերից մեկում նշվում է, որ 1942-1943թթ. տիկին Շանելը Հանս Գյունտեր ֆոն Դինկլագեի (1935թ. Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանատան կցորդն էր)
«Առաջադեմ», բայց «տեսական» նորմեր
Ընտրական օրենսգրքի նախագծում գրված բառերի եւ իրականության միջեւ հակասություն կա Եվրոպական փորձագետերը, որոնք ծանոթանում են Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, հաստատ վերացած են հայաստանյան իրողություններից: Նրանք մտածում են՝ «էս ի՞նչ առաջադեմ նորմ են գրել նախագծի հեղինակները: Իսկապես, կուսակցական ցուցակներում պետք է լինեն նաեւ ամեն ընտրատարածքի համար «անհատականացված» թեկնածուներ, որպեսզի այդ թեկնածուները ներկայացնեն տվյալ տարածքի շահերը»:
Ավազակային հարձակում Երևանում. անհատ ձեռնարկատիրոջ ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ
ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորք վարչական շրջանում փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով
Սահակ Պողոսյան. «Երբ մարդիկ գնում են, ես նրանց չեմ մեղադրում». «168 ժամ»
Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանի հետ զրուցեցինք արվեստի, «ժամանակակից արվեստագետ» հասկացության, մարդկային հիշողության ու վերաբերմունքի, առաջիկա ցուցադրության ու անելիքների մասին – Հարցազրույցներից մեկում ասել եք, թե երբ մի անգամ գնացիք ԱՄՆ, ունեիք ընդամենը 0.97 ցենտ։ Հիմա, հետադարձ հայացք գցելիս՝ նման ռիսկի կդիմեի՞ք, կգնայի՞ք նույնքան գումարով։ – Իհա՛րկե կգնայի, բայց գնալուց առաջ երևի թե մի քիչ ավելի
Լյուդմիլա Սարգսյան. «Վարդան Օսկանյանն այդ ժամանակ դժբախտություն է ունեցել իշխանություն լինելու. նա ինչ-որ տեղ թիրախ դարձավ» (Տեսանյութ)
«Մարտի 1»-ը կո՞ւլ է գնում քաղաքական շահերին
Բակո Սահակյանը ցավակցություն է հայտնել Ասկերանի շրջանի հոգևոր հովվի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ցավակցական ուղերձ է հղել Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի ընտանիքին: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ասկերանի շրջանի հոգեւոր հովիվ Էմանուել քահանա Վարդանյանի մահվան մասին: Նա եղել է Արցախի այն նվիրյալներից մեկը, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ
Ցուցմունքներ կան գործում առ այն, որ Հարություն Սարիբեկյանը անձամբ պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը. «Ժողովուրդ»
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի նախաքննությունից անցել է 3,5 ամիս, սակայն կան գործով կալանավորված անձինք, որոնք պնդում են, որ իրենք խմբի անդամներից որեւէ մեկին չեն ճանաչել եւ, առհասարակ, կապ չունեն եւ ավելին՝ հրաժարվում են ցուցմունք տալ։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ օրս իրավապահներին ցուցմունք չի տալիս 2015 թվականի դեկտեմբերի 6-ից կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝
Վիլեն Չարչօղլյանի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության էջերում
Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն է կնքել դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Վ. Չարչօղլյանը, 1958 թվականին ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից մինչ օրս Վ. Չարչօղլյանը նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Մեծանուն դիրիժորը տարիներ
Առաջնային մթերքներ, որոնք լավացնում են տեսողությունը
Աչքերը մարդու օրգանիզմի ամենակարեւորագույն օրգաններից են, որի օգնությամբ մարմինը շրջապատող աշխարհի մասին ստանում է 90% տեղեկատվություն: Մասնագետներն առանձնացրել են տեսողության համար 10 լավագույն մթերքների ցանկ, որոնք ներկայացվում է ստորեւ: 1. Գազար Շնորհիվ նրանում պարունակող մեծ քանակության կարոտինի` A-նախավիտամին, բարելավում է տեսողությունը: Գազարը պարունակում է նաեւ ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամին C, B1, B2, կարոտին։ 2.
Սեռական հարաբերության փաստը չհրապարակելու սպառնալիքով՝ ոսկեղեն է շորթել
Մարտի 15-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, շորթում կատարելու կասկածանքով, Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Կարեն Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. սեպտեմբերին սեռական հարաբերություն է ունեցել 20-ամյա քաղաքացուհու հետ, որից հետո նշված փաստը չհրապարակելու սպառնալիքով՝ վերջինիցս պահանջել և շորթման միջոցով ստացել է
Փետրվարի 26-ից մարտի 11-ը մայրաքաղաքում ծնվել է 752 երեխա
Փետրվարի 26-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 752 երեխա՝ 374 տղա, 378 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 81070 քաղաքացի: Երևանի քաղաքապետարան
Առաքել Մովսիսյանը կարծես թե ավելի ու ավելի անզուսպ է դառնում. «Ժողովուրդ»
Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, փորձում է նման քստմնելի եղանակով հաճոյանալ իր կուսակցապետին։ Եվ դատելով այն հանգամանքից, որ իր փողոցային դրսեւորումներում Առաքել Մովսիսյանը կարծես թե ավելի ու ավելի անզուսպ է դառնում՝ նրա կուսակցապետին հավատարմության նման դրսեւորումները դուր են գալիս։ Իրավիճակի զավեշտն այն է, որ հենց երեկ խորհրդարանն ընդունեց
Քննիչը՝ Առուստամյանի գործի մասին. Տեղի է ունեցել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար
Ադրբեջանական SOCAR-ը պայմանագիր է կնքել կանադական ընկերության հետ. «Հաբերլեր»։
«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը» (SOCAR) պայմանագիր է կնքել կանադական Zenith Aran Oil company ընկերության հետ՝ Մուրադհանլը, Ջեֆերլի, Զերդաբ նավթահորերը վերակառուցելու և շահագործման հանձնելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փախանցմամբ, Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող ցամաքային 3 նավթահորերի վերակառուցման և շահագործման մասին պայմանագիրը ստորագրել են «Ադրբեջանի պետական նավթային ընկերության» ղեկավար Ռովնագ
Արա Ավետիսյան. «Ինչո՞ւ ուսանողը կարող է բացակայել դասերից, իսկ հետո ուսխորհրդի նախագահ լինել». «Հրապարակ»
2000-2011թթ. Արա Ավետիսյանը եղել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար, իսկ 2011 –2014թթ. մարտին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր։ Այժմ նա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի դեֆորմացվող համակարգերի դինամիկայի եւ կապակցված դաշտերի բաժնի վարիչն է։ – Պարոն Ավետիսյան, այսօր թե պետական, թե մասնավոր բուհերում կրթությունը վճարովի է, ինչը բավականին թանկ հաճույք է մեր երկրի
Հայ շախմատիստները Ռեյկյավիկում բարձր տեղեր զբաղեցրին
Իսլանդիայի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Ռեյկյավիկ Օփեն» ներկայացուցչական միջազգային մրցաշարը: Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամները ընդհանուր առմամբ հաջող հանդես եկան: Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակեցին 7,5-ական միավոր եւ 235 մասնակիցների պայքարում զբաղեցրին, համապատասխանաբար, 6-րդ եւ 9-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը նրանցից կես միավոր պակաս ձեռք բերեց ու հանգրվանեց 18-րդ հորիզոնականում: Ռեյկյավիկում էր նաեւ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր
Որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Սիսիանի, Գորիսի, Կապանի և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով,
Իշխանության սահմանից այս կողմ. «Ժամանակ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Ստեփան Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ գործակցելու է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետ: Ընդհանրապես, այդ ապագա կուսակցության մասին Ստեփան Մարգարյանը կարծես թե ավելի շատ բան է ասել, քան Վարդան Օսկանյանը: Մարգարյանը հայտարարել է, որ կուսակցությունում կլինեն հայտնի դեմքեր, և կուսակցությունը լուրջ ներկայացվածություն կունենա խորհրդարանում:
88 տարվա ընդմիջումից հետո Կուբան կընդունի ԱՄՆ նախագահին. The Guardian
2016թ. մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ իր ընտանիքի հետ միասին, կայցելի Կուբա։ Վերջին անգամ, որպես ԱՄՆ նախագահ, Կուբա է այցելել Քելվին Քուլիջը՝ 1928թ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։ Օբամայի պատմական այցի ընթացքում նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, ինչից հետո տեղի կունենա երկու երկրների նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։


















































