Օրվա լրահոսը
Զանգվածային անկարգությունների և ծեծկռտուքի պատճառով հետաձգվել է Թրամփի հանդիպումը ընտրողների հետ. The Guardian
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպումն ընտրողների հետ հետաձգվել է՝ նրա կողմնակիցների և ընդդիմադիրների միջև կայացած քաշքշուկի և ծեծկռտուքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։ Չիկագոյում (նահանգ Իլինոյս) կայանալիք Թրամփի նախընտրական հանդիպումից առաջ լարված մթնոլորտ է ստեղծվել նրա համակիրների և ընդդիմադիրների միջև. վերջինները նպատակ ունեին հանդիպման ժամանակ բողոքի ակցիա իրականացնել
Պելեն անձնական հավաքածուից աճուրդի է հանում 2000 մարզական իր
Դրանց մեջ լինելու են բացառիկ մրցանակներ ու իրեր. աշխարհի չեմպիոնի երեք ոսկե մեդալները, Ժյուլ Ռիմեի գավաթը, գնդակը, որով խփել է 1000-րդ գոլը, գուլպայից պատրաստված ինքնաշեն գնդակը, որով խաղացել է մանուկ հասակում եւ այլ բազմաթիվ իրեր: 75-ամյա ֆուտբոլի արքան հայտարարել է, թե գոյացած գումարի մի մասը փոխանցելու է Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքի մանկական հիվանդանոցին: Աճուրդը կայանալու է
Գասպարին իր պաշտպաններից չի հրաժարվելու
Գասպարին դատարանի որոշումը կամայականության դրսեւորում է համարում
Վանաձորը ճոխ գնումներ կատարելու հարցում գերազանցեց Երևանին. «Ժողովուրդ»
Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երեւանի քաղաքապետարանից փորձում են ետ չմնալ: Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով` այդպիսով գերազանցելով անգամ Երեւանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ է վճարել: Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում եւս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ»
Մոսկվան ազդարարում է, որ ոչինչ անել չի կարող. «Ժամանակ»
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ էլ փորձել է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եղել է այդ ուղղությամբ ակտիվ ջանք գործադրող և այսօր էլ աշխատում է կարգավորման գործընթացին նպաստելու համար, սակայն Ռուսաստանը չի կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում նման հայտարարություն լսելը երևի թե նոր
Կայսեր «անպարկեշտ» թոռնուհին, որ սիրավեպ ուներ Ռեմարկի ու Սենտ Էքզյուպերիի հետ
Ալեքսանդր II կայսեր թոռնուհին՝ Նատալի Պալեյն ընտրեց մի մասնագիտություն, որի պատճառով նրա հարազատները կարմրում էին: Կայսերական տոհմի գեղեցկուհի շառավիղը դարձավ արեւմտյան պոդիումների ու կինոէկրանների աստղը: Նրան անվանում էին Փարիզի թագուհի, նա առաջին իշխանուհին էր պոդիումում, որի գեղեցկությամբ հիացած էին Անտուան դը Սենտ Էքզյուպերին, Ռեմարկն ու Կոկտոն: Նատալի Պալեյը ստիպված էր 1919-ից հետո այլ արիստոկրատների նման
Դավիթ Հարությունյանի եղբայրն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի. «Հրապարակ»
«Շոտլանդական վիսկի ընկերությունն» ընդդեմ «Հայասի» ընկերության» գործը դեռ նախնական դատավարության փուլում է գտնվում, հերթական նիստը նշանակված է ապրիլի 8-ին: Մենք գրել էինք, որ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի․շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։ « Շոտլանդական վիսկի ասոցիացիան» դիմել է դատարան՝ պահանջելով
ԿԲ-ն իր դրական էմոցիաները կիսում է այլոց հետ, բայց ուրախանալու բան այնքան էլ չկա. «Հայկական ժամանակ»
Օրերս ՀՀ կենտրոնական բանկը առաջին հայացքից մի շարքային հաղորդագրություն տարածեց: Բայց դա միայն առաջին հայացքից է շարքային: ԿԲ-ն իր հաղորդագրության մեջ պաշտոնական մի քանի ցուցանիշներ էր բերել՝ կապված այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարների վերաբերյալ: Սա մեզ բոլորիս արդեն հայտնի դարձած տրանսֆերտներն են:
Եթե ամեն ինչ Աստծո ձեռքում է, ապա ո՞ւր մնաց մարդու ազատ կամքը
Հաճախ կարելի է մարդկանցից լսել, որ եթե ամեն ինչ Աստծո ձեռքում է, ապա ո՞ւր մնաց մարդու ազատությունը, ազատ կամքը: Այս մասին Սերժ Մայիլյանի պատրաստած ,Ոսկեփորիկե կամ ,Կրոնական հանրագիտարանե-ում ներկայացված է հետեւյալ մեկնաբանությունը. Աստուած գիտե ամեն ինչ եւ ամեն բան։ Մարդու իմացականությունն ու ճանաչողությունը ժամանակի ընթացքում աճում եւ զարգանում է, մինչդեռ Աստծո գիտությունը նման բանի կարիք
Արտահանումն աճել է. «Ազգ»
Հայաստանի արտաքին առեւտուրն այս տարվա հունվարին հետաքրքրական արդյունք է ցույց տվելՙ արտահանումն աճել է 5,6 տոկոսով, կազմելով 89 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել 22,2 տոկոսով եւ կազմել 153 մլն դոլար: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 242 մլն դոլար, նվազելով 13,8 տոկոսով, ինչը ներմուծման նվազման հետեւանք է: Փաստորեն, 2016-ի հունվարին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռըՙ արտահանման եւ ներմուծման
Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավը դուրս է գալիս ճանապարհորդության (ֆոտոշարք). BBC
Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավը՝ «Harmony of the Seas»-ը Ֆրանսիայի արեւմտյան հատվածում սկսել է ծովային փորձարկումները: Հազարավոր մարդիկ հավաքվել են Սեն-Նազեր քաղաքի նավահանգստում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է 70 մետր բարձրություն ունեցող նավը դուրս գալիս ծով. հաղորդում է «BBC»-ն։ 1 միլիարդ եվրո արժողությամբ ճանապարհորդական նավի պատվիրատուն է ամերիկյան «Royal Caribbean International» ընկերությունը։ Սպասվում է, որ 120.000
Համադրում են ժամացույցի սլաքները. «Հայոց աշխարհ»
Ի՞նչ նպատակ էր հետապնդում նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը, ի՞նչ կարող ենք ակնկալել Սարգսյան–Պուտին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ -Նախ, արձանագրենք, որ սա աշխատանքային այց է, եւ շատ տրամաբանական է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, համագործակցելով միաժամանակ երկու կառույցների՝ ՀԱՊԿ-ի եւ
Օրգանիզմը մաքրեք սխտորաջրի միջոցով
Գարնանը հյուծվածության կամ վիտամինազրկության դեպքեր ավելի շատ են նկատվում: Այդպիսի դեպքերում կարող եք դիմել ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող պարզ բաղադրատոմսերին: Հյուծվածության ժամանակ առաջարկվում է 100 միլիգրամ հալվեի` ալոեի հյութին ավելացնել 500 գրամ մանրացրած ընկույզ, 300 գրամ մեղր, 3-4 կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը լավ խառնել եւ օրական 3 անգամ ուտելուց առաջ ընդունել մեկական թեյի գդալ: Սնուցող
Մենք Թուրքիային ասել ենք՝ ՀՕՊ. «Ազգ»
2015 թ. դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ (Հակաօդային պաշտպանություն) համակարգի ստեղծման համաձայնագիրՙ Կովկասի օդային տարածքը համատեղ պաշտպանելու, Հայաստանի օդային սահմանում արձանագրվող միջադեպերին համատեղ հակազդելու նպատակով: Դա երկարաժամկետ պայմանագրերով, դաշնակցային հարաբերություններով եւ, վերջապես, ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամության ներսում եւ անդամների միջեւ շատ բնական ու տրամաբանական
Սերժ Սարգսյանին չի հաջողվել ավարտել Ռոբերտ Քոչարյանի սկսած գործընթացը.«Ժողովուրդ»
«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ դեռ 2005-ին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են ընթացել: Ավելին` քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Այսինքն՝ 2009-ի գարնանը ֆուտբոլային դիվանագիտությունը սկսելով՝ Սերժ Սարգսյանն իրականում փորձել է ավարտին հասցնել Ռոբերտ Քոչարյանի՝ դեռ չորս տարի առաջ սկսած գործընթացը, որը ընդդիմությունը որակեց որպես Հայոց ցեղասպանության ուրացման փորձ: Այսպես՝ ՀՀ-ում
Կատարյալ անհեթեթություն. «ՉԻ»
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակներին, կարող են նշումներ կատարել, բայց լուսանկարել կամ պատճենահանել չեն կարող: «ՉԻ» – Այ սա իսկապես կատարյալ անհեթեթություն է: Փաստորեն՝ արտագրել կարելի է, բայց լուսանկարել կամ պատճենահանել չի կարելի: Հետաքրքիր է՝ Ո՞ւմ գլխում եւ քանի՞ ձվով ձվածեղ ուտելուց հետո
Խրամչիխինի «շիլան» մերոնք հաճույքով կերան. «Հայոց աշխարհ»
Երկու օր շարունակ հայկական լրատվական դաշտը քննարկում է Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը, որում նա, ոմանց գնահատմամբ, «հույժ գաղտնի» տեղեկատվություն էր հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» շաբաթաթերթում: Բայց ինչպես կայծակնային արագությամբ տարածվեց այս լուրը, նույն արագությամբ էլ պարզվեց ողջ ճշմարտությունը: Նախ՝ հայտնի դարձավ, որ հոդվածագիրը ադրբեջանական հայտնի լոբբիստ է, իսկ հիշյալ շաբաթաթերթի թիկունքում կանգնած է
Նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: Մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Երեկ գիշեր բախտս կարդաց Ծեր գնչուհին՝ անունն Ալիսիա: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ընդմիշտ կոալիցիա:
Կենտրոնանալ 3 կետի վրա
Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման առաջին շաբաթը ցույց տվեց, որ իշխանությունը կտրականապես դեմ է երեք բանի: 1/ Հրապարակել ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակները: Երբեմն վկայակոչվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ այդ ցուցակները չհրապարակելը չի հակասում Հիմնական օրենքին: Այսինքն՝ ցուցակները կարելի է չհրապարակել: Սակայն ՍԴ-ն որոշում չի ընդունել, որ ցուցակները հրապարակելը հակասում է Սահմանադրությանը: Կարծում եմ՝ պետք
Ուրցաձորում առյուծները մարդ են հոշոտել. Սիլվա Ադամյան
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում բնապահպան Սիլվա Ադամյանը ահազանգել է. «Հարգելի գործընկերներ: Սարսափելի լուր ստացանք այսօր Ուրցաձորի առյուծների կացարանից: Պարզվում է կենդանիները մարդ են հոշոտել: Մեր բազմաթիվ պահանջները` ժամանակ առ ժամանակ թարմացնել նյութերը` կապված առյուծների Ուրցաձորի կացարանի հետ, անուշադրության արժանացան»:
Քրեական գործում ներգրավել են պաշտպանի եւ վստահորդի հեռախոսային խոսակցությունների վերծանումները
Լիպարիտ Սիմոնյանը փաստեց՝ դա փաստաբանական գաղտնիքի խախտում է
«Մեր խնդիրը երիտասարդներ բացահայտելն ու նրանց բացահայտվելու հնարավորություն տալն է». Դավիթ Հակոբյան
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական բաց փառատոնի կայքի շնորհանդեսը, մեկնարկեց նաև 2016թ-ի մասնակիցների հայտագրումը։ Կայքի բացման և փառատոնի մասին խոսեց ԱՐՏ ՖԵՍՏ-ի նախագահ Էրիկ Բարսեղյանը. «Կայքում կարող եք գտնել տեղեկատվություն փառատոնի , նրա պատմության, աշխատակազմի, մասնագիտական հանձնախմբի, հայտագրման հետ կապված հարցերի, կանոնակարգի և փառատոնի ծրագրերի մասին: Փառատոնի նպատակը
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը «ասեղների» վրա է. սպասում է դատարանի վճռին
Արսեն Ավետիսյանին չի մտահոգում նոր հայկական ավիաընկերության մուտքը մեր շուկա, մտահոգությունը ռուսականներն են
Պերմյակովը՝ Ավետիսյանների տուն գնալուց առաջ փորձել է ներխուժել այլ տներ եւս. Երվանդ Վարոսյանի պարզաբանումները (Տեսանյութ)
Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը մերժել է հայկական կողմին Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերների ու նրա անմիջական ղեկավար, սպա Նիկիշինի տվյալներն ու գտնվելու վայրի մասին տեղեկություններ հատկացնելը, քանի որ նրանք այլեւս ռազմաբազայում չեն գտնվում: Ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել նրանց անձնագրային տվյալները ճշտել Հայաստանի սահմանային
«Մշակույթի նախարարությունը Գառնիի XI դարի կամարակամուրջը երեսպատել է գազարագույն տուֆով եւ դարձրել «Հյուսիսային պողոտա-կամուրջ»
Գառնեցիները դեմ են Ազատ գետը խողովակի մեջ վերցնելուն
«Վոլոդյա Ավետիսյանը իր գործի՝ ՄԻԵԴ հասնելուն շատ էր սպասում». Գագիկ Սարուխանյան
Անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը փաստի առջեւ է կանգնել: Այս մասին Aravot.am-ին ասաց Ավետիսյանի մարտական ընկեր Գագիկ Սարուխանյանը: Ըստ նրա, իրենք չափազանց հիասթափված են փաստաբան Արա Զաքարյանից, որը Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ չի դիմել ու արդարացրել է արարքը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: «Հիասթափությունն ազդել է նաեւ Վոլոդյայի վրա, մանավանդ, որ մեկուսացված է ու շատ ինֆորմացված չէ,
Նիկոլայ Բորդյուժան դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում
Մարտի 11-ին Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության առջև դրված խնդիրները, դրանց իրականացման ընթացքը և գրանցված արդյունքները: Դասախոսության ավարտին Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների բազմաթիվ հարցերի: ՀՀ ԱԳՆ
Հովիկ Աբրահամյանը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Սերգեյ Նարիշկինի այցը և մասնակցությունը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական ռազմավարական և բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը,


















































