Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ: 2016 թվականի մարտի  12-ին Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Պետրոսյանը հաղորդում է տվել, որ 2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, կինը «Գյումրու  ծննդատուն» ՓԲԸ-ում «կեսարյան հատումով» ունեցել է արական սեռի երեխա, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, և 2016 թվականի մարտի

Առանց ազգային արժեքների` չենք կարող ունենալ միջազգային կրթական համակարգ. Լեւոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի կարիքների գնահատման հետազոտության քննարկմանը նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ը` “Կրթության բարելավում” վարկային ծրագրի շրջանակում: Բացման խոսքում  նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտում ցանկացած հետազոտություն պետք է նպաստի համակարգում

Կվերանայվեն ավագ դպրոցների զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նախ շնորհավորել է աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերջինիս մաղթել արգասաբեր գործունեություն: Այնուհետև Լևոն Մկրտչյանն աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում

«Այսօր գիտնականին չեն տալիս հնարավորություն իր գործն ավարտելու».Ստյոպա Խոյեցյան

«Մեր ստեղծած բիոէներգիայով և արևի էներգիայով աշխատող, արևից «առավել էներգիա քամող» ֆերմերային բազմաֆունկցիոնալ նորարար սարքավորումները կօգնեն զարգացնել գյուղատնտեսությունն ու շահավետ են պետության համար»,- այս մասին այսօր « Նոյյան Տապան» մամուլի ակումբում խոսեցին Տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ստյոպա Խոյեցյանը և Գուրգեն Մարտիրոսյանը: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ սարքն աշխատում է արևի էներգիայով և ունի երկու տարբերակ. « Սա

Ի՞նչ հեռանկար է սպասվում «պղտոր ջրում ձուկ որսացողներին»

«Հրապարակումների մեծ մասը բամբասանք էր, իսկ մենք բամբասանքները չենք մեկնաբանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով հնչակյան «20 կախաղանների» աճյունները Եռաբլուրում վերաթաղելու առիթով ՍԴՀԿ գաղտնի շրջաբերականին, որը հայտնվեց մամուլում: «ՍԴՀԿ-ն ունի այն ներուժը, որ ներկուսակցական խնդիրները լուծում է կուսակցական ժողովների հարթակում: Մեր ներքին խնդիրները մամուլի համար չեն: Նրանց, ովքեր կփորձեն պղտոր ջրում

Ռոման Ամոյանը Ռիգայում երիտասարդներին կամքի ու վարպետության դաս է տալիս

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ամենափորձառու անդամը՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, Լատվիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պարզապես փայլում է: 33-ամյա մարզիկը, որ վերջին տարիներին վնասվածքների ու կողմնակալ մրցավարների պատճառով ոչ մի կերպ չէր կարողանում տեղը պահպանել մարզաձեւի վերնախավում, Ռիգայում գերազանցեց բոլորի սպասելիքները: Նա միմյանց հետեւից պարտության մատնելով խորվաթ Իվան Լիզատովիչին, վրացի Իրակլի Շավաձեին

ԱՄՆ-ն նույնիսկ Մինսկի համաձայնագրերի կատարումից հետո կպահպանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները. ТАСС

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կպահպանվեն նույնիսկ Մինսկի համաձայնագրերն ամբողջությամբ կատարելուց հետո։ Այս հայտարարությունն, ըստ «ТАСС»-ի,  Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների հարցերով համակարգող Դանիել Ֆրիդը։ «Եթե Մինսկի համաձայնագրերի դրույթներն իրականացվեն Ռուսաստանի կողմից, մենք կշարունակենք պահպանել Ղրիմի անեքսիայի հետ կապված սահմանափակումների փաթեթը։ Սա նշանակում է Ղրիմի՝

Լյուդմիլա Սարգսյանի անունով ապօրինաբար բացվել է ֆեյսբուքյան կեղծ էջ

Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի անունով ապօրինաբար բացվել է կեղծ էջ, որտեղ տեղադրվում և տարածվում են  նրան վերագրվող կեղծ նյութեր և հայտարարություներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Լյուդմիլա Սարգսյանը որևէ առնչություն չունի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված վերոնշյալ էջի հետ, և այդ էջում տեղադրվող և տարածվող

Թուրք ըմբիշին թատրոնն էլ չփրկեց

Աշխարհի կրկնակի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթելով բոլոր մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար մրցակիցը ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովն է լինելու: Որ մեր «Ճերմակ Արջը» 98 կգ քաշային կարգում բոլոր մրցակիցներից մեկ գլուխ բարձր է, նաեւ Ըմբշամարտի միջազգային միությունն է արձանագրում՝ համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում նրա անունը նշելով ամենավերին

Պարականոն կենսագրություն

Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքիյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման՝ չնայած որ մի օր, չասեմ՝ միտումնավոր, թերեւս՝ պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դարձավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած` ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց

Քննիչը վկային գումար էր առաջարկել, ապա՝ կարճել էր գործը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Սարգսյանը թվով չորրորդ քննիչն էր Ռոզա Ավագյանի գործով: Ռ.Ավագյանը տառապել է Երեւանյան հիվանդությամբ, նրան բուժելու նպատակով խորհուրդ են տվել օգտագործել սպիտակ նավթ: ՊՆ աշխատակից Իրինա Սարգսյանը, ըստ հաղորդում տված կնոջ ամուսնու՝ Գրիգոր Միքայելյանի, չորս հազար դոլար գումար է տվել ՊՆ աշխատակցին,

Ո՞րն է Գյումրիում նորածին տղա երեխայի մահվան պատճառը. Շիրակի գլխավոր գինեկոլոգի ու առողջապահության պետի պարզաբանումները

Այսօր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նորածին երեխա է մահացել: Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է երեխայի մահվան պատճառը, կա՞ նախնական բժշկական վարկած: Ի պատասխան մեր հարցի՝ պաշտոնյան ասաց, որ դիահերձումից հետո պարզ կլինի ՝ո՞րն է մահվան պատճառը: «Մինչ դիահերձումը ոչ մի ձեւ, անգամ ամենաուժեղ մտավոր ունակություններ ունեցող

Ի՞նչ է ուզում ՌԴ-ն Հայաստանից

Ավետիք Իշխանյանը վտանգավոր հետեւանքներ է կանխատեսում Որտեղի՞ց է այդ ռազմական փորձագետ լրագրողը ստացել այդ տեղեկությունները: Անհանգստությունից զատ՝ նաեւ նման հարցադրում է առաջացել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մոտ` Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի` մարտի 9-ին «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակած` «Ֆորպոստը՝ հարցերով» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունների մասով: Հոդվածագիրը տվյալներ է

Հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ: 11.03.2016թ.` ժամը 15:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավթի Օհանյանն իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է: Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի արժանացավ Լուսինե Նաջարյանը. (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի ունեցավ բուհի շրջանավարտ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ (1997-2007) Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման արարողությունը։ Մինչ ուսանողի անունը հրապարակելը ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը վերհիշեց Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումները. «Քչախոս եւ առաջին հայացքից խստաբարո այդ անձնավորությունը շատ հարցերի քննարկման ժամանակ հանգուցալուծման էր բերում բոլորիս: Անդրանիկ Մարգարյանը նվիրված էր Պոլկտեխնիկին,

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության

Միհրան Հարությունյանը տհաճ անակնկալ մատուցեց

Այսօր Լատվիայի մայրաքաղաքում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մենք մեդալների ակնկալիքներ ունենք: 66 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը համարվող Միհրան Հարությունյանը որակավորման փուլում 6-4 հաշվով առավելության հասնելով լեհ Գժեգորժ Վանկեի նկատմամբ՝ 1/8 եզրափակչում հանդիպեց մրցագորգի տերերից Նիկիտա Մասյուկսի հետ: Թվում էր, որ մեր ըմբիշը այդ արգելքն էլ առանց լուրջ դժվարության կհաղթահարի, սակայն

«Պարապուրդի մատնված խոսքեր»

ՍԴՀԿ-ն 200-300 հարյուր հոգանոց հանրահավաքներ չի անի «Իրականում ՍԴՀԿ-ն աջակցեց սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եւ մենք շարունակում ենք համոզված լինել, որ խորհրդարանական կառավարման համակարգն այլընտրանք չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը` պատասխանելով հարցին` սահմանադրական բարեփոխումների գործընթացում հնչած նոր եւ թափանցիկ, վստահություն ներշնչող ընտրակարգի մասին խոստումներին համահո՞ւնչ է ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագիծը:

«Գալիս, երեխայի համար մի կիլո շաքարավազ են ուզում, ո՞նց չտամ»

Հարժիս գյուղի խանութը միլիոնների պարտքեր է կուտակել, բայց չի կարողանում համագյուղացիներին «նիսյայով» ապրանք չտալ Ջուլիետա Գրիգորյանը Հարժիս գյուղի բնակիչ է: Արդեն տասը ամիս է՝ աշխատում է նաեւ նույն գյուղի մթերային խանութներից մեկում: Միշտ ժպիտը դեմքին ընդունում եւ ճանապարհում է հաճախորդներին, եթե անգամ գալիս են պարտքով ապրանք տանելու: Թեեւ հաճախ է բարկանում տիկին Ջուլիետան պարտապան համագյուղացիների

Գարնան մաշկային ակնթարթները. խնամք և արդյունք

Գարունը, բանաստեղծաբար, ժպտում է ամենքին ու զարթոնք բերում, միայն թե ձմռան քնից հանում է նաև քնած խնդիրները: Կանանց դեպքում առավել խոցելին մաշկն է. ցրտից պաշտպանող քսուքներն այլևս արդիական չեն, հաստ շերտով տոնային  կրեմներն էլ պետք է սեզոնային անցում անեն: Արևից ու եղանակային փոփոխություններից  դեմքին հայտնվում են կորյակներ, ալերգիկ ցան, ակտիվանում են պեպեններն ու մաշկային հիվանդությունները:

Վրաստանի վարչապետը հայտարարություն է տարածել Վրաստանում մեծ աղմուկ բարձրացրած ինտիմ սկանդալի մասին. Грузия Online

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանում քաղաքական հնչեղություն պարունակող ինտիմ սկանդալի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Խոսելով համացանցում տարածված տեսանյութի մասին՝ վարչապետն ասել է. «Երկու ամիս առաջ ես մեր հայրենակիցներին խոստացա, որ իմ բոլոր քայլերն ու հայտարարությունները կծառայեն մեր պետությանն ու առաջին հերթին մարդուն։ Յուրաքանչյուր անձի պաշտպանությունը պետության պատվի

Դատախազը պահանջեց 10 տարի ազատազրկում, դատարանն արդարացրեց Արտակ Ղուկասյանին

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը երկու օր առաջ հրապարակեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության նախկին աշխատակից, ԵՊՃՀ դասախոս Արտակ Ղուկասյանի դատավճիռը: 2 տարի յոթ ամիս անազատության մեջ գտնվողին դատարանն արդարացրեց, եւ նրան բաց թողեց հենց դատարանի դահլիճից: Արտակ Ղուկասյանն «Առավոտին» ասաց, որ իր համար անսպասելի էր դատավճիռը, չնայած, թե իր, թե պաշտպանի՝ Հակոբ Ճարոյանի

Ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հաուբից տիպի հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ մի օր չի լինի ընդդիմադիր». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօրվանից սկսեց համապետական լսումների արշավը: Մաշտոցի պուրակում կուսակցության խորհրդի անդամները լրագրողներին ներկայացրին իրենց ծրագիրը, մասնավորապես, թե  ինչ են նախատեսում լսումների շրջայցի միջոցով: «Այստեղից մեկնելու ենք Գյումրի, լինելու ենք Երեւանի բոլոր վարչական շրջաններում ու մարզերում, պատրաստվում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների ձայնը լսելի դարձնել ու մարդկանց ներգրավվել քաղաքական գործընթացներում: Խոսելու ենք մարդկանց հետ, գրառելու ենք

Սթոքհոլմի ադրբեջանաթուրքական համայնքը բողոքի ակցիա  է կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի առջև. «Հաբերլեր»

Շվեդիայի ադրբեջանաթուրքական համայնքը խաղաղ բողոքի ակցիա է իրականացրել Սթոքհոլմում տեղակայված Շվեդիայի խորհրդարանի առջև։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են արտահայտել Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նախագծի վերաբերյալ։ Բողոքի ակցիայի ավարտին ցուցարարները նամակ են փոխանցել Շվեդիայի խորհրդարանի ղեկավարությանը, որով պահանջել են չեղյալ հայտարարել 2010թ.  խորհրդարանի ընդունած նախագիծը։

«Կամո Արեյանը խոստացավ, բայց չարեց». քաղաքացի

Մաշտոցի պուրակի հարեւանությամբ բնակվող մի կին այսօր պուրակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից խնդրեց, որ քաղաքապետարանին տեղեկացնեն՝ ինչ-որ քար կամ աստիճան տեղադրեն պուրակ բերող մայթեզրում, որ քաղաքացիները ստիպված չլինեն վերեւից ցատկել: Նա նաեւ պատմեց, որ տարիներ առաջ փոխքաղաքապետ Կամո Արեյանին են նույն հարցով դիմել, նա էլ խոստացել է, բայց խոստումը չի կատարել. «Կամո Արեյանին ասացինք, ասաց

«Մենեջմենթը միայն գումար հայթայթելը չէ»

Օպերային թատրոնի մենեջմենթի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի դիտարկումները Շուկայական տնտեսական հարաբերությունների պայմաններում մշակույթի ոչ պետական մենեջերական կառավարումն առաջնություն է ստանում պետական կառավարման նկատմամբ: Խորհրդային տարիներին մենեջմենթ հասկացություն պարզապես գոյություն չուներ. մշակույթն էլ կառավարվում էր բացառապես պետության կողմից, թեեւ ստեղծագործական կոլեկտիվները անպայման ունենում էին համակարգի տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ ադմինիստրատոր կոչվող կազմակերպիչ: Ինչ վերաբերում

Տուժողներից երեքի պահանջը բավարարվել է. «Հրապարակ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի քրեական մեղադրանքից հանվել է 3 տուժողի էպիզոդ։ «Նրանց վնասը հատուցվել է»,- տեղեկացանք նրա կնոջից։ Մարտի 22-ի նիստին պատրաստվում են վճարել 4-րդ տուժողի գումարը՝ 1 մլն. 200 հազար դրամ։ Մինչ այդ ետ կստանան կալանքը գրավով փոխարինելու համար վճարված գումարը եւ կվճարեն տուժողի գումարը։ Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարանը նրան դատապարտել էր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031