Օրվա լրահոսը

Ընտրություններին ով ասֆալտ փռեց, ով տանիք սարքեց, ով նիսյաների ցուցակը փակեց, նա էլ կընտրվի. Դոխոյան

Ընտրական նոր օրենսգրքով հնարավոր կլինի ցանկացած տեղամասում ընտրությունները փչացնել:

491 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 491 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 491 դրամ:   NASDAQ OMX Armenia

«Դա լինելու է մեր թաղի Վաչոյի ընտրությունը, չի լինելու քաղաքական». Էդմոն Մարուքյան

Տարածքային ցուցակներում կլինեն միլիարդատերերը, մարզպետները, քաղաքապետերը, սոցիալականի պետերը, բուհերի ռեկտորները, այնպիսի մարդիկ, ովքեր դուրս են գալու ձայն հավաքելու:

Մարտի 8-ին 25-ամյա աղջիկը ծեծի հետեւանքով ձեռքի կոտրվածք է ստացել

Մարտի 9-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օլյա Զ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ Օլյա Զ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ մարտի 8-ին,

Հեղինակավոր միջազգային ITB տուրիստական ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները

Սույն թվականի մարտի 9-13-ը Բեռլինում ընթանում է ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության «Փուլ III» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները: ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

«Արա Աբրահամյանին դաբռո չեն տվել». «Ա1+» (տեսանյութ)

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ընտրական նոր օրենսգրքի, առաջիկա ընտրությունների ու ներքաղաքական իրավիճակի մասին: Վիգեն Հակոբյանի խոսքով՝ քաղաքական դաշտն այս պահին նախընտրական փուլում է: «Սկսած սահմանադրական հանրաքվեից ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստումը մեկնարկել է: Դրա վառ ապացույցն է ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը, իսկ ընդդիմության շրջանում

«Գեներալ Մանվելի ասած՝ չագուչն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ». Սաքունցը մեջբերեց «ՀՀԿ-ի դասականին»

«Բավականին դժվար է էմոցիաները զսպել այս իրավիճակում, բայց միաժամանակ համարում եմ, որ այս իրավիճակում էմոցիաները վատ ընկեր են: Բայց ուզում եմ մեջբերել ՀՀԿ-ի դասականին, որ չագուչն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ է ձեր ձեռքը՝ ոնց ուզեք՝ կխփեք: Այս գործընթացը ընտրական օրենսգրքի ձեւավորման, տեղի է ունենում այս պայմաններում: Ընտրատեղամասում ընտրակեղծիքների դեմն առնողները դիտորդներն են եւ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները

Քաղաքական կուսակցությունների հեռանկարը Հայաստանում պայմանավորվում է երկու կարեւորագույն իրողություններով. 1. Անցումը խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելին քաղաքական դաշտում բացառիկ դերակատար է դարձնում քաղաքական կուսակցություններին՝ ճեղքելով նորագույն պատմության ընթացքում չափից ավելի անհատականացված քաղաքական համակարգերի ավանդույթը` մասնավորապես Հայաստանի Հանրապետության երկու նախկին եւ մեկ գործող նախագահների առեղծվածային եռանկյունին: Այս ռազմավարական իրողությունը գիծ է քաշում նման քաղաքագիտական զարգացումների տակ՝ նոր

ԻՏՁՄ. ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վտանգում է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայության գործունեության վերաբերյալ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը և «ggTaxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով վերը նշված խնդրի մասին, առանձնացրեց

«Հացի փոխարեն խրախճանք եք առաջարկում, ասես մանկական շոուում ենք». Սոնա Այվազյանի կոշտ ելույթը

Դավիթ Հարությունյանը հորդորեց դետեկտիվ պատմություններ չպատմել, թե Վենեսուելայի ընկերության հետ գաղտնի հանդիպել են:

Ինչո՞ւ են Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնի պաշտոնական էջում բացակայում կոնտակտային տվյալները

«Շիրակի զբաղվածության կենտրոնը պաշտոնական էջ ունի եւ հաճախակի տարածում է այնտեղ ներառված բոլոր աշխատատեղերը, որոնք գործում են Շիրակի մարզում։ Սակայն կոնտակտային տվյալներ կամ հասցե, որով կարող ենք առաջնորդվել եւ գնալ այդ աշխատանքին դիմելու, բացակայում են»,- «Մեդիա կենտրոնում» «Երիտասարդների զբաղվածությունն ու միգրացիոն խնդիրները Շիրակի մարզում. պետական և սոցիալական ծրագրեր ու բարեփոխումներ» թեմայով քննարկման ընթացքում ասաց Գյումրու

Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, 11 մարտ: Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Սերբիայից: ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, անդրադարձել է 2016 թվականի փետրվարի 25-26-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում

«ԱԱԾ-ն նոր պետ ունի, թող գտնեն»

«Ես չեմ բողոքել, չեմ էլ պատրաստվում բողոքել: Ես գիտեմ՝ ովքեր են ինձ վրա հարձակվել: Նույնիսկ գիտեմ, որ այն ողորմելի պաշտոնյան, որը կազմակերպել էր դա, այսպես ասած, իշխանությունների վերին ատյանի դաբրոն չուներ: Որոշել էր «լավ» բան անել: ԱԱԾ-ն նոր պետ ունի, թող գտնեն` այդ ո՞վ էր, որ առավոտյան 10-ին եկավ ծեծեց, գնաց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց

Լեւոն Մկրտչյանը նախագահի՝ ԵՊՀ խորհրդի նախագահ լինելու մեջ վատ բան չի տեսնում

Նրա ձեւակերպմամբ, այդպես շեշտվում է ազգային համալսարանի՝ արժեք լինելը:

Նարիշկին. Մտահոգիչ են Թուրքիայից Սիրիայի ուղղությամբ շարունակվող կրակահերթերը

Նարիշկինի խոսքերով՝ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով հատուկ դեր է զբաղեցնում ՀԱՊԿ-ում

ԿԳ նախարարը՝ Լոմոնոսովի անվան համալսարանին կից ավագ դպրոցի մասին. «Այնպես կանենք, որ Լեզվի մասին օրենքը պահպանվի» (Տեսանյութ)

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց Լոմոնոսովի անվան համալսարանի հայկական մասնաճյուղին կից ավագ դպրոցով, արդյոք այն 9 օտարալեզու դպրոցներից մե՞կն է: Նախարարն ասաց, որ տեղյակ չէ եւ անպայման հարցին հետամուտ կլինի: Նաեւ հավելեց, որ ընդհանրապես դրական է գնահատում ավագ դպրոցների՝ համալսարաններին փոխանցելը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ դպրոցներն ավելի լավ վիճակում են:

Շիրակի մարզում գործազուրկների թվի աճը մի շարք հանգամանքների հետ է կապված

Մասնագետներն առանձնացնում են տարածաշրջանային իրավիճակը, դրամ-ռուբլի փոխարժեքի տատանումը, ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումը

Ամեն կուսակցություն իր «գինն» ունի

Սուրեն Սարգսյանը զարմացած չէ, որ ազատամարտիկի տանից զենք են գտնում Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ցավ է ապրում, որ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով ազատամարտիկները դեռ կալանքի տակ են: «Բաց են թողել կազմակերպիչներին, ինչ-որ տերտեր կա, բան կա, ոչի՞նչ, որ մի քիչ արհամարհական եմ ասում: Բայց ստացվեց, որ դա իրենց պատրաստած մարդիկ էին, եւ կազմակերպիչը կարող է գնալ`

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լեւոն Մարտիրոսյան եւ Վահե Էնֆիաջյան

«Առավոտի» կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդման հյուրերն են`ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Զրույցը կընթանա Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:   https://www.youtube.com/watch?v=Kn9BrJdle3g

Ազգային ժողովի պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն

ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չունգ Ուի Հվայի հետ: Շնորհակալություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կորեայի Հանրապետություն այցելելու համար` ԿՀ ԱԺ խոսնակը նշել է, որ

Լեւոն Մկրտչյան. «Երբ ես նախարար էի, Աշոտյանը ուսխորհրդի նախագահ էր» (Տեսանյութ)

 Նա հավաստիացրեց, որ Դաշնակցությունում 7-8 հոգի կան, որ կարող էին իր պաշտոնը զբաղեցնել

Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում

Երեւան, 11 մարտ: «Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը եւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2025 թվականը եւ դրա ընդունումը 2016 թվականին, ինչպես նաեւ արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու եւ տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը: Մեծապես կարեւորում եմ, որ

Գագիկ Մակարյանը՝ գազի գինն իջեցնել-չիջեցնելու մասին. «Մերոնք Ռուսաստանին լավ չեն ճնշում»

Հաշվի առնելով, որ ռուսական կողմը ձգձգում է եւ այդպես էլ չի պատասխանում ՀՀ կառավարության՝ գազի գնի իջեցման խնդրանքին, կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը չի էլ պատրաստվում գինն իջեցնել՝ հատկապես, որ նավթի գները սկսել են փոքր-ինչ բարձրանալ: «Առավոտի» այս հարցին «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Մենք պետք է բանակցությունները շարունակենք եւ Ռուսաստանին

Լեւոն Մկրտչյանը նախարարությանը կրթության համակարգի պահակ որակեց (Տեսանյութ)

Նախարարը խոսեց ավագ դպրոցից ու մագիստրանտական կրթությունից

«Գեներալ Մանվելին ես մարզային հեղինակություն չեմ համարում, ազգային հերոս համաձայն եմ». Դավիթ Հարությունյան

Հավատացեք ինձ, չկա մարզային հեղինակություն, եթե կա՝ ցույց տվեք, որովհետեւ ես ծանոթ չեմ որեւէ մարզային հեղինակության՝ Ավետիք Իշխանյանին հակադարձեց Դավիթ Հարությունյանը:

Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Սերգեյ Նարիշկինի հետ

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության? ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ՝ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի

Վարչապետն ընդունել է հոլանդահայ գործարարների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին: Հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում: Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական

Արա Գյուլեր. Ես լրագրող եմ, լուսանկարիչ չեմ. «Անադոլու»

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի մշակույթի կենտրոններից մեկում բացվել է հանրահայտ լուսանկարիչ, հայազգի Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված թուրք հայտնի գրող Յաշար Քեմալին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև լրատվական գործակալության լրագրողը, որը կարճ զրույց է ունեցել հայազգի լուսանկարչի հետ։ Հայազգի հանրահայտ Գյուլերը խոսել է լուսանկարչի և լրագրողի տարբերությունների

ՀՀ գյուղատնտեսության նախարար. Մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը: «Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», –

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031