Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը

Հանրապետության Նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական

Տիգրան Հովհաննիսյան. Ի՞նչ է նշանակում, որ տոնավաճառների վարձավճարը պետք է սահմանվի շրջանառության 1.5 տոկոսով (Տեսանյութ)

Տիգրան Հովհաննիսյանը աբսուրդ է համարում այն հանգամանքը, որ վաճառականները եւ տոնավաճառների կազմակերպիչները պետք է իրենց հարաբերությունները պարզեն

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Սույն թվականի մարտի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 և արևելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝

Հետաքննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ

«Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ըստ հիշյալ ապահովագրական ընկերության գրության՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հետաքննիչը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին անհայտ անձի կողմից քաղաքացի Հեղինե Ղ.-ին պատկանող «Honda Fit»

ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի հավաքականի մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ: Առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած էր մարզիչների համար: Հայկական պատվիրակությունը ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիայի» մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպման, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին: Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր

«Սա ի՞նչ է, ի վերջո կոմեդիայի թատրոն չի, չէ՞». Եգորյանը՝ դատավորի «անառողջ ընկալման» մասին. (Տեսանյութ)

Ամեն նախադասությունից հետո ասել՝ «հարգելի դատարան». Ըստ փաստաբան Եգորյանի՝ դատավորը թյուր պատկերացումներ ունի կյանքի մասին:

Վրաստանի համեմատ ավիատոմսերը 23 տոկոսով թանկ կլինեն «Ա1+»

ՀՀ մուտք գործած «Արմենիա» նոր ավիաընկերության խոստումը՝ ապրիլի 21-ից  ընդամենը 49 ԱՄՆ դոլարով Երեւանից դեպի Եվրոպա չվերթերը, կիրականացվեն առանց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած հարկերի: Լրագրողների հետ հանդիպմանը ավիաընկերության բաժնետերերից Թամազ Գաիաշվիլին նշեց, որ օդանավակայանի հարկերի հետ միասին տոմսի արժեքը կկազմի մոտավորապես 100 եվրո: Նրա խոսքերով՝ կանոնավոր թռիչքները ընկերությունը կիրականացնի հիմնականում ՌԴ, մասնավորապես` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով,

Թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ վարվող քաղաքականությունը կվերանայվի

2016 թ. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Վ. Ա.-ը: Վերջինս ներգրավված է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում, ինչն էլ պատճառ է հանդիսանում նրան որպես թմրամոլության հակում ունեցողի հաշվառման վերցնելու համար: Նման պայմաններում դատապարտյալը զրկվում է վաղաժամկետ ազատվելու, մեկուսացվածության առավել ցածր մակարդակով՝ ուղղիչ հիմնարկով փոխարինելու՝ իր իրավունքներից: Հիմք ընդունելով դատապարտյալի դիմումը՝ 2016

«Սանձարձակ, քմահաճ կնոջ պահվածք է». Եգորյանը՝ դատավորին «դուրս շպրտելու» մասին

 Սա աբսուրդ է, սա արդարադատություն չի՝ Տիգրան Եգորյանը մեկնաբանում է դատավոր Նելլի Բաղդասարյանի պահվածքը:

Մեկնարկում է «Կանայք կարող են ավելին» սոցիալական արշավը

Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա, ինչպես նաև կանանց միամսյակի առթիվ իրականացվող բազմաթիվ միջոցառումներին ի հավելումն, ներկայացնում է «Կանայք կարող են ավելին» խորագրով սոցիալական նախագիծը: Նախագծի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնել ու արժևորել կանանց գործունեությունը, որը մեծ դեր ու նշանակություն ունի ինչպես Երևան քաղաքի զարգացման, այնպես էլ մեր հասարակության կյանքի բնականոն ընթացքի ապահովման գործում: Երևանի քաղաքապետարանի

Վարչապետը նոր փոխնախարարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սեւազգեստ մայր. «Հիմա էլ վարկած են պտտում, թե Վալերիկս տանից թմրանյութ է ուզել»

Ըստ նրա՝ քննիչը սկզբում ասում էր, թե այդ վարկածը հերքվել է

Գասպարին դատավորին մեղադրեց քրեական հեղինակությունների հետ գործելու մեջ ու պառկեց. (Տեսանյութ)

Մեկ դատական նիստի ընթացքում մոտ մեկ տասնյակի դատական սանկցիայի որոշում կայացվեց:

Հանրապետական շիլաշփոթ՝ 2017-ին. Փաստաբանի կանխատեսումը

Փաստաբան Նորայր Նորիկյանի կանխատեսմամբ, առաջիկա ընտրությունները հանրապետական շիլաշփոթի են վերածվելու եւ չենք կարողանալու այդ շիլաշփոթից դուրս գալ: Այսօր «Հենարան« ակումբում նա ասաց, որ կատարվելու է գունային ընտրություն, քանի որ ընտրողին տրվելու են տարբեր գույների քվեաթերթիկներ. «80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են, եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ 100 հազարավոր ընտրողներին, որ կմտնես եւ կընտրես

Վահագն Սահակյան. Լիցենզավորումը վարորդից գումարներ շորթելու միջոց չէ (Տեսանյութ)

Վահագն Սահակյանի կարծիքով՝ լիցենզավորումը ոչ միայն պետք է պարտադիր լինի եւ շարունակվի, այլ նաեւ հետագայում այն պետք է խստացվի

Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի այցելուների համար հայկական գինու համտես է կազմակերպվել

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 13 զբոսաշրջային ընկերություններ մարտի 9-13-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են ՛՛ITB’2016՛՛ զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսին: ՛՛ITB’2016՛՛-ը 50-րդն է իր պատմության ընթացքում և հոբելյանական ցուցահանդեսին շուրջ 10 000 մասնակիցներ է հավաքել 5 մայրցամաքի 185 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի մասնավոր հատվածից մոտ 200 000 այցելուների են սպասում, որոնց շարքում նաև՝ խոշոր

Վթարային և պլանային ջրանջատումներ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 11-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի, • Նուբարաշեն վարչական շրջանի,

Հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 17.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 1986 թ. ծնված Վահե Հ.-ն, ով 2015 թ. փետրվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն  

Պուտինի ու Ալիեւի «եղբայրական» հարաբերություններին ոչինչ չի սպառնում

Ռուս պաշտոնյաների չծրագրված ու անակնկալ այցերը Բաքու Անցյալ շաբաթ ռուսաստանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Բաքու մեկնեցին: Նախ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն անսպասելիորեն շտապեց Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկելու երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ վկայակոչելով զենքի արտահանմանը մասնակից իր աղբյուրները, հայտնել էր, թե Ռոգոզինից բացի՝ Բաքու են այցելել «Ռոսօբոռոնէքսպորտի», ինչպես նաեւ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային

Մերի Մարգարյանի մահվան գործով նոր մեղադրյալ է ներգրավվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերի Մարգարյանի մահվան գործով նոր մեղադրյալ է ներգրավվել, ով ևս «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեր տեղեկությունների՝ բժշկուհին 2015 թվականի հուլիսի 25-ին առավոտյան եղել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը, սակայն նա նույն օրը բարձր ջերմությամբ ԲԿ դիմած Մերի Մարգարյանին չի հոսպիտալացրել, ինչի հետևանքով

Քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին հաճելի անակնկալ է սպասում

Մարտի 8-յան տրամադրությամբ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» բաժիններ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորելու են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով: Իսկ արդեն դիմում հանձնած առաջին քաղաքացիներին անակնկալը հաճելիորեն զարմացրել է՝ պարգևելով ջերմություն և դրական էմոցիաներ: Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում: Երևանի քաղաքապետարան

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ին

Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահի, հայ երկրպագուի սիրելի Ռոմայի, ընկերների սիրելի Բերեզի՝ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Լեգենդար դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ

Ամառ-ձմեռ ցրտին-շոգին սպասում են Սերժ Սարգսյանին

Դալմայի այգիների հողօգտագործողները 13 տարի նախագահականից՝ կառավարություն, կառավարությունից Երեւանի քաղաքապետարան են գնում, սակայն նրանց կորուստները չեն փոխհատուցվում: Բաց նամակ՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Պարոն նախագահ, ստիպված ենք կրկին դիմել Ձեզ եւ հիշեցնել մեր չարչրկված խնդրի մասին, որն արդեն 13 տարի պետական պաշտոնյաների կողմից չի լուծվում: Խոսքը Ձեր՝ չկատարված հանձնարարականի եւ Դալմայի այգիների հողօգտագործողների մասին

Եվրոպայի առաջնությունում այսօր էլ մեդալ չենք ունենա

Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր էլ անմասն կմնա մեդալներից: 97 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանին հաղթած թուրք Ֆատիխ Յասարլին քառորդ եզրափակչում 0-10 հաշվով պարտվեց ուկրաինացի Վալերի Անդրիյցեւին: Իսկ դա նշանակում է, որ հայ ըմբիշը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Այն, որ ԼՂ խնդիրը լուծված չէ, մեղավոր չեն ոչ միջնորդները, ոչ Երևանը. Է. Նալբանդյանը՝ «Կոմերսանտին»

Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրում է, որ Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում զինված միջադեպերի աճով: Սերժ Սարգսյանի այցի նախաշեմին «Կոմերսանտը» զրուցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի լարվածության և կարգավորման հեռանկարների մասին: Հարցազրույցը կրճատումներով, թարգմանաբար

Թեժ մթնոլորտ՝ Գասպարիի դատին. Դատավորը ծամոն ծամելու համար լրագրողներին է զգուշացնում (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդգես Գասպարիի դատական նիստը բավականին թեժ մթնոլորտում է անցնում: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը բարկացած նկատողություններ է անում Գասպարիին, նրա փաստաբան Տիգրան Եգորյանին, անգամ լրագրողներին՝ ապակուց այն կողմ ծամոն ծամելու համար՝ դիտելով դա անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, նաեւ զգուշացնելով, որ կկիրառի սանկցիա: Տիգրան Եգորյանն արդեն որերորդ դատական նիստն է՝ ինքաբացարկ

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ

Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը:

Անանուն անձից ստացված «օպերատիվ տվյալը» բավարար չէ բնակարանում խուզարկություն կատարելու համար

Ոստիկանության Շենգավիթի բաժնում անցյալ տարի այս օրերին անհայտ անձից «օպերատիվ» տվյալ է ստացվում, թե 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր են գողացվել մի կնոջ բնակարանից: Ոստիկանները ստացված «օպերատիվ» տվյալներով մտնում են նույն տարածքի դատարան, եւ ստանում թույլտվություն՝ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանի բնակարանը խուզարկելու մասին: Խուզարկում են Սեպուհի մոր՝ Սիրուն Նաջարյանի բնակարանը: Որքան էլ Սիրոն Նաջարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան

Չնախապատրաստված գրոհներ եւ պարտություն

Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում 4-10 հաշվով պարտվեց թուրք Ֆատիխ Յասարլիին: Մեր երիտասարդ ըմբիշը, չնայած դրան, վատ տպավորություն չթողեց: Նա գորգում ակտիվ էր, հանդես էր գալիս առաջին համարով: Սակայն Անդրանիկի գրոհները մի տեսակ հախուռն էին ու չնախապատրաստված, որոնցից մրցակիցը կարողանում էր ոչ միայն պաշտպանվել,

«Ստվերը սկսվում է ՊԵԿ-ի դարպասներից, երկրորդ մասը` հարկային մարմիններից» (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանը գտնում է, որ փոքր բիզնեսին լուրջ աջակցություն է պետք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031