Օրվա լրահոսը

Ութ ձեռքերը նվագեցին ոչ միայն չորս, այլեւ երկու եւ մեկ դաշնամուրի վրա

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կայացած համերգը անկրկնելի նվեր էր հայ երաժշտասեր հանրության համար: Չորս հրաշալի դաշնակահարների՝ Գլորիա Կամպաներին՝ Իտալիայից, Տրիստան Պֆաֆֆին՝ Ֆրանսիայից, Ֆրանսուա-Քսավյե Պոազանին՝ Շվեյցարիայից, եւ Վահան Մարտիրոսյանին՝ Հայաստանից, միավորել էր Հայաստանի պետական կամերային  նվագախմբի «Չորս դաշնամուր» խորագրով համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և  գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը ոչ միայն ղեկավարում էր նվագախումբը՝ դաշնամուրի առջեւ նստած, այլեւ վիրտուոզ կատարում

37-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորեղբոր աղջկան` դեմքը ամբողջովին վնասելով. shamshyan.com

Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը

ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի կապակցությամբ

Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայաստանյան և միջազգային (մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունների համընդհանուր կարծիքով հայաստանյան ընտրությունների գլխավոր արատներն են. ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և այլ անձանց փոխարեն բազմակի քվեարկությունը, ընտրակաշառքը, լցոնումները, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը, վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների օգտագործումը, անպատժելիությունը (ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց

Արա Զաքարյանի պարզաբանումը` Վոլոդյա Ավետիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ չուղարկելու պատճառների մասին

Վոլոդյա Ավետիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ չուղարկելու պատճառի և դրա հետ կապված այլ հարցերի մասին Մամուլում և սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ են կատարվում քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետև՝ ՄԻԵԴ) չուղարկելու մասին: Հաշվի առնելով գործի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանում ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ շրջանառվող մեկնաբանություններին, հայտնում եմ, որ.

Դեսպան. «Չեմ կարող ասել` Բունդեսթագում Հայոց ցեղասպանության դատապարտումն ինչ ընթացք կստանա»

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Մահացած ծննդկանի գործով «Շենգավիթ» բ/կ-ի եւս 3 աշխատակցին մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացվել

Ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ՝ փաստաբան Մարինե Թովմասյանը քննչական մարմնին մի քանի միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանը միջնորդել է մեղադրանքներ առաջադրել «Շենգավիթ» բ/կ հերթապահ բժիշկներից Տիգրան Սարգսյանին, բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանին, բուժգծով  տնօրեն Դավիթ Մխիթարյանին: «Մեր միջնորդությունն այժմ քննարկման փուլում է, քննչական մարմինց մեզ հայտնել են, որ մեր միջնորդությունը կքննարկվի որոշակի հանգամանքներ պարզելուց հետո,

Դիլիջանի զինկոմի որդին շուրջ մեկ ամիս փախուստի մեջ է

Որտեղի՞ց են ձեռք բերվել 2 ինքնաձիգերը

«Շանսերը մեծ էին, որ Մերի Մարգարյանն ու իր փոքրիկը կփրկվեին, եթե Անի Բաբելյանը հոսպիտալացներ ժամանակին». Մահացած ծննդկանի հայր

Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նոր մեղադրյալը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, Aravot.am-ին ասաց, որ փորձագետն իր եզրակացության մեջ գրել է, որ եթե երկու օր շուտ Մերիին կեսարյան հատում անեին, շանսերը մեծ էին, որ ծննդկանն

Յանս Ստոլտենբերգը դրական է գնահատել Հայաստանի և դաշինքի միջև արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները

Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Վահան Շիրխանյանը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել կալանքի երկարաձգման որոշման բողոքի քննությանը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է  Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի կալանքի երկարաձգման որոշման բողոքի քննությունը: Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իր միջնորդությամբ է հետաձգվել. «Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող մի քանի փաստաթուղթ կա, որոնք չունենք , առաջին ատյանի դատարանի որոշումից հետո են ի հայտ

132.6 միլիոն դրամ՝ Հանրային հեռուստաընկերությանը

Կառավարության պահուստային ֆոնդից հեռուստաընկերությանը գումար կտրամադրվի
ԱԱՀ –ի մասով պարտավորությունները կատարելու համար

Նկարիչ. «Բավական է Երեւանից գնալ գյուղ` տեսնելու, թե ինչպես է ապրում կինը» (ֆոտոշարք)

Հայաստանում Գերմանիայի դեսպանատանն այսօր կայացավ «Art+X» ձևաչափի չորրորդ միջոցառումը, որը համադրում է գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես և անդրադարձ որևէ թեմայի: Կանանց միջազգային օրը առիթ է հանդիսացել, որ միջոցառման առանցքում դրվեր կանանց իրավունքների թեման, այդ նպատակով էլ ուշադրության կենտրոնում էր կին արվեստագետը` նկարիչ Դիանա Հակոբյանը, որը ներկայացրեց իր աշխատանքները: Դրանց մի մասի հիմքում Դիանայի աղջկա կերպարն է:

Ծանրորդ Գոռ Մինասյանը ամենայն հավանականությամբ կհռչակվի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հյուսթանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտի 437 կիլոգրամով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ ռուսաստանցի Սերգեյ Լովչեւը ռեկորդային 475 կիլոգրամով դարձավ չեմպիոն: Սակայն դրանից հետո Լովչեւի դոպինգ նմուշում հայտնաբերվեց վերջին սերնդի իպամորելին դոպինգ, ինչի համար նա ժամանակավորապես հեռացվեց IWF-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից: Դրանից հետո Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ ինքը՝

Երվանդ Զախարյանին առնչվող բիզնեսի գործով փորձաքննությունը ձգձգվում է

Այդ քարով է կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին: Այնուհետև խորհրդին են

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշ» բաժնի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանին՝ նրան տեղափոխելով մայրաքաղաք ավելի ցածր պաշտոնի: Ծննդով արթիկցի Խորեն Բարխոյանը այս պաշտոնը զբաղեցրեց ուղիղ մեկ տարի առաջ. նա նշանակվել էր անցած տարվա մարտի վերջերին: Նրա փոխարեն ոստիկանապետ է նշանակվել տեղակալը՝ Արթուր Մարտիրոսյանը: Ոստիկանության աշխատողները վերջինս համարում են պրոֆեսիոնալ կադր: Ի

Գազի գինը չի փոխվի

Ռուսաստանից ստացվող բնական գազի գնի վերաբերյալ նախագիծը կառավարությունում է

40 ստերջացված շներ բաց թողնվեցին Երեւանում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից այսօր Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց թողնվեցին ամլացված (ստերջացված) 40 թափառող կենդանիներ։ Մատենադարանի դիմաց գործընթացին ներկա էր նաեւ Aravot.am-ը: «Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերությունը թափառող շների ամլացում իրականացնում է ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով. «Ծրագիրը մեր կողմից մի

Տիգրան Հովհաննիսյանը՝ Դոստուրյանին. Ծառուկյանի նվիրաբերած 10 մլն դրամն ո՞ւր է

«Աստծուն, որ չես հավատում, չունես սրբություն, կարո՞ղ է ես մի հատ բան եմ հորինել»

Գողություն՝ Երևանի խանութներից (Տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խանութներից գողություն կատարած անձանց ինքնությունը։ 2016 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցում գործող խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձը գանձապահի սեղանի վրայից հափշտակել է «Նոկիա» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով քաղաքացուն զգալի

«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը» խորագրով Ցուցահանդեսի բացում Վարշավայում

Մարտի 3-ին Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարշալ Յոզեֆ Պիլսուդցկու անվան գրադարանում տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գորունվալդից մինչև Մոնտե Կասսինո» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լեհաստանի պաշտպանության նախարարության մարշալ Յոզեֆ Պիլսուդցկու անվան գրադարանի և Լեհաստանի հայկական հիմնադրամի կողմից` ՀՀ դեսպանության և ԼՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում

Սերբիայի նախագահ. Ժամանակին ես անձամբ պնդում էի, որ մենք պատվիրակություն ուղարկենք ՀԱՊԿ. Sputnik

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի խոսքերով՝ Բելգրադը մեծ հնարավորություններ ունի համագործակցել և´ ՆԱՏՕ-ի և´ ՀԱՊԿ հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական կայքը։ Նախագահ Նիկոլիչը արտահայտվելով Սերբիա-ՀԱՊԿ հնարավոր համագործակցության մասին՝ ասել է. «Ժամանակին ես անձամբ պնդում էի, որ մենք պատվիրակություն ուղարկենք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով։ Ռուսները մեզանից նման բան չէին պահանջում, չնայած այդ ժամանակ մեր պատվիրակությունը ներկա

Արայիկ Հարությունյան. մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը

Մարտի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Քարին տակ գյուղի և Շուշի քաղաքի համայնքապետների մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանի ներկայացմամբ՝ վերջին տարիներին շոշափելի աշխատանք է կատարվել գյուղի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի շենքերը, ինչպես

Գագիկ Մակարյան. Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել առեւտրականների խնդիրը (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր առեւտուրը խնդիրներ ունի, որոնք գլոբալ լուծման կարիք ունեն

Ավետիք Իշխանյան. Իշխանափոխությամբ մարտի 1-ը չի բացահայտվի

Լուծումն, ըստ Իշխանյանի, իշխանության բնույթի փոփոխությունն է եւ ոչ թե հենց իշխանության ներկայացուցիչների

Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություններ ԱՄԷ-ում

Մարտի 4-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների համատեղ ջանքերով Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Աբու Դաբիի Սբ. Նահատակաց եկեղեցիներում տեղի ունեցան սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություններ՝ ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ: Պատարագներին հաջորդեցին հիշատակի արարողություններ եկեղեցիների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձանների մոտ: Արարողություններին ներկա էին

Զբաղվածության ոչ մի ծրագիր չպետք է ինքնանպատակ լինի. Ա Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 9-ին հանդիպել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում տարածքային կենտրոնների ղեկավարները նախարարին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացրած զբաղվածության ակտիվ ծրագրերի աշխատանքները, ֆինանսական և ոչ ֆինանսական կատարողականները, գործատուների հետ համագործակցության արդյունքները, ծրագրային այլ ցուցանիշներ: Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով կայուն զբաղվածություն և ժամանակավոր զբաղվածություն

Նախագահն այցելել է արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Հանրապետության Նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն. «Հիմա էլ ամենամեծ վտանգը կախված է Թումանյան 25 շենքի գլխին»

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն արվեստագետներին առաջարկել է կարեւոր շենքերի ցուցակ կազմել:

Սերժ Սարգսյան. Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը

Հանրապետության Նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031