Օրվա լրահոսը
Դանիել Իոաննիսյան. «Ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը գրեթե այլ բան չի մնում անել». «Հայկական ժամանակ»
Ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ձայնը լսելու խոստման լույսի ներքո իշխանությունները հրապարակեցին օրենսգրքի այնպիսի նախագիծ, որում ակնհայտ նահանջ կար հենց ընդդիմության, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության կողմից վերահսկման մեխանիզմների մասով… Բնականաբար, իշխանության ընդդիմախոսները միահամուռ կերպով սկսեցին պահանջել, որ իշխանությունը հետ բերի դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների ու վստահված անձանց իրավունքները եւ ձեռնպահ մնա դրանց սահմանափակումից։ Իշխանությունները, իրենց հերթին, նախ մի քիչ
Կանանց իրավունքների պաշտպանությունը սկիզբ եղավ այն վերածել միջազգային տոնի
Մինչ մարտի 8-ը կկոչվեր Կանանց միջազգային օր, ունեցել է այլ անվանում` Աշխատավոր կանանց միջազգային օր, քանի որ 1908 թվականին այդ օրը Նյու Յորքում տեքստիլ գործարանի աշխատավոր կանայք իրավահավասարության կոչով ցույց արեցին քաղաքի փողոցներում: Այդ ցույցին մասնակցում էր շուրջ 15 հազար կին, որոնց պահանջն էր կրճատել աշխատանքային 16 ժամը եւ տղամարդկանց պես ստանալ հավասարաչափ աշխատավարձ: 1909
ՀԲ-ի այս կանխատեսումը վատագույնն է անցած հինգ տարիների համար. «Ժողովուրդ»
Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակել է ամենամսյա տնտեսական տեղեկագիրը, որում Հայաստանի հետ կապված կանխատեսումները, մեղմ ասած, հուսադրող չեն։ Ըստ ՀԲ-ի՝ մեր երկիրն այս տարի կունենա ընդամենը 2,5 տոկոս տնտեսական աճ, ինչը անգամ նախորդ տարվա համեստ ցուցանիշից՝ 3 տոկոսանոց աճից էլ պակաս է։ Իհարկե, ՀԲ-ի այս կանխատեսումը նորություն չէ, այդ մասին այս կառույցի ներկայացուցիչները հայտարարել էին դեռեւս
Ծեծի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
Քաղաքացի Սմբատ Ա.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի «Ծիրանի» սուպերմարկետի մոտ իր ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել իրեն և պատճառել ֆիզիկական ցավ: Քաղաքացի Սմբատ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա՝
Սևանա լճում հայտնաբերվել են անհետ կորածների դիակները
Մարտի 4-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1973 թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ մարտի 6-ին, ժամը 10-ի սահմաններում, լճից հայտնաբերվել է Ա. Վարդանյանի դիակը, իսկ ժամը 14-ի սահմաններում՝ Ա. Ավետիսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության
Երվանդ Վարոսյան. «Պատասխանատվությունը, ես կարծում եմ, պետք է կրի ոչ միայն Վալերի Պերմյակովը». «Հայկական ժամանակ»
Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ավետիսյանների դաժան սպանության գործով հարցաքննվում են դատակոչված վկաները, որոնց մի մասը հիմնականում ռուս զինծառայողներ են։ Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը երեկ որոշ էական հանգամանքներ է ներկայացրել, որոնք ի հայտ են եկել վկաների հարցաքննության ընթացքում։ – Պարոն Վարոսյան, Ավետիսյանների սպանության գործով արդեն մի քանի վկաներ են հարցաքննվել, որոնց մեծ մասը
Հարավային Կովկասը հույս ունի ավելի սերտ կապեր հաստատել Իրանի հետ
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի փորձագետները զգուշավոր լավատեսությամբ են մոտենում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո Հարավային Կովկասի՝ տնտեսապես շահելու հեռանկարներին: Երեք պետությունների մայրաքաղաքները մեծ ակտիվությամբ ողջունեցին հունվարի 16-ին Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը՝ հույս ունենալով բարելավել արժութային ճգնաժամի եւ նավթի ցածր գների ֆոնին իրենց խարխլված տնտեսությունները: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցները սկսեցին քննարկել այն բոլոր հնարավոր օգուտները,
Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին
Հարգարժան պրն. դեսպան՝ Մենք՝ որպես ամերիկահայեր ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումն օժանդակելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ՝ անձնական նախաձեռնություն ցուցաբերելու համար Հայաստանին մտահոգող այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, տնտեսական մրցակցությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Սակայն միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել,
Լյովա Խաչատրյան. Ովքեր ուզում են մի բան «ձեռք գցեն»՝ ԲՀԿ-ում տեղ չունեն
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանում մարտի 8-ը նշելու եւ կուսակցական «վիրահատությունների» մասին – Մամուլում հրապարակումներ կան, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակն արդեն պատրաստ է, Դուք էլ ընդգրկված եք այդ ցուցակում: – Ես երեք անգամ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Չնայած ես կողմ եմ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, այդ մասին միշտ ելույթներ
Ռուբեն Հայրապետյան. Ֆուտբոլում շատ բաներ կան, որ պետք է չբարձրաձայնվեն. «Հրապարակ»
Ես կարծում եմ՝ պատժելու խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք նվիրված չեն ազգային հավաքականին, չեն հրավիրվի հավաքական։
Նահանջի ճանապարհ Բաքվի համար. «Ժամանակ»
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հաստատակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի փոփոխության հասնելու և Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի գործարկման հարցում: Ազիմովը հայտարարել է, որ այդ մասին առաջարկն արվել է ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիային, և սպասում են արձագանքի: Նրա խոսքով՝ եթե Մինսկի խումբն ամբողջությամբ գործարկվի, ապա Ադրբեջանն այդ պայմաններում շահավետ
Ըստ Շահեն Պետրոսյանի՝ 49 դոլարով թռիչք Երեւանից հնարավոր չէ. «Հրապարակ»
Հիմնադիրները խոստանում են, որ «Արմենիա» ավիաընկերությունն անհավանական ցածր գներով է թռչելու Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Ասիա՝ ընդամենը 49 դոլարով։ Սա շատերին է կասկածելի թվում։ «Նման գներ հնարավոր չեն,- ասում է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը,- միայն օդանավակայանի ծառայությունների գինը՝ գումարած «օդի» հարկը, որ կա, գումարվելով՝ արդեն 50 դոլարից ավելի են»։ Սա կարող է սովորական գովազդային «տրյուկ»
Հայաստանում սեռերի անհավասարության զգալի ցուցանիշ է նորածինների սեռերի անհամամասնությունը. «Ամերիկայի Ձայն»
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, երբ մարդկությունը նշում է կանանց նվաճումներն ու առաջընթացը: Այս տոնը նաև առիթ է հանդիսանում Հայաստանում և աշխարհում կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու համար: Ստելլա Գրիգորյան Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը
Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են: Մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական
Անհարկի զուգահեռներ
«Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն» երեկ բողոքի ցույց էր կազմակերպել՝ ի պաշտպանություն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի: Արդյոք նա կատարե՞լ է իրեն մեղսագրվող դաժան հանցագործությունները՝ դա իրավապահների պարզելու հարցն է: Բայց այն, որ ուկրաինացի զինծառայողին դատում են իր իսկ երկրի տարածքում գործած մեղքերի համար, բայց դա անում է Ռուսաստանի իրավապահ եւ դատական համակարգը` համաձայնեք, արտառոց երեւույթ
«Դուշման Վարդաններ, Թաթուլ Կրպեյաններ այսօր էլ կան». վստահեցնում է Ռուզաննա Կրպեյանը
Այսօր Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 50 տարեկան: Արցախյան ազատամարտի հերոսի տարեդարձը շնորհավորելու համար Եռաբլուրի պանթեոն էին եկել նրա հարազատները, ընկերները: Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը մեր հարցին՝ Դուշման Վարդանի հայրենասիրական ոգին այսօրվա երիտասարդների մեջ կա՞, թե՞ էլ չեն լինելու թաթուլներ ու վարդաններ՝ պատասխանեց. «Երեւանի պետհամալսարանի «Վարդանանք» ակումբում շատ
«Սիրիահայերն ու մյուս քաղաքացիները պիտի մնան Սիրիայում». Վերապատվելի Հարություն Սելիմյան». «Ամերիկայի Ձայն»
Սիրիայում ընդհարումների դադարեցումը շարունակվում է, ինչը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դը Միսթուրայի խոսքերով, Սիրիայում անցած հինգ տարիների ընթացքում գրանցված ամենաերկարատեւ դադարն է։ Սակայն, ասում է նա. «Պետք է ընդունել, որ բոլոր դադարների ու հրադադարների ընթացքում, ինչպես այս դեպքում եւս, որոշ տեղերում մարտերը շարունակվում են, ինչպես Համայում, Հոմսում, Լաթաքիայում ու Դամասկոսում»։ Մինչեւ 2013 թվականին Սիրիայում քաղաքացիական
Գասպարի. «Իմ վրա կապտուկ չկա, բայց դա չի նշանակում, որ բռնություն չկա». (Տեսանյութ)
Վարդգես Գասպարին ասում է, որ օլիգարխներն օգնում են կալանավայրի «ախպերությանը»
Վարդան Այվազյանն ու Գարեգին Նուշիկյանը առաջարկում են օրենքը փոխել, որ ԵՏՄ-ից ներկրվող մեքենաներից ԱԱՀ չգանձեն
Պատգամավորները վարչապետին ուշացած առաջարկ են անում
Մարտի 8. շնորհավորանքներ երևանյան երկնքում
Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով, էքստրեմալ զգացողությունների սիրահար կանանց և աղջիկներին անակնկալ էր սպասվում Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի և «Սկայբոլ» ընկերության կողմից: Երևանյան համայնապատկերը թռչնի թռիչքի բարձրությունից՝ օդապարիկից տեսնելու հնարավորություն ունեցան բոլոր ցանկացողները: Օդապարիկով անվճար թռիչքը միակ անակնկալը չէր. վայրէջքից անմիջապես հետո համարձակ հայուհիները ստացել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու ծաղիկներ: Կանանցից շատերը
Լեւոն Մկրտչյանը աշխատակազմի նոր ղեկավար կունենա
ԿԳ աշխատակազմի նոր ղեկավարը կլինի Նաիրի Հարությունյանը
25 տարի անց Ադրբեջանից բռնագաղթվածներին սեփականաշնորհում են հանրակացարանի սենյակները
Փախստականներին կնվիրեն զբաղեցրած սենյակները
«Նարեկ» երգչախումբը և «Մենք» ազգագրական պարի համույթը շնորհավորեցին կանանց տոնը
Այսօր Հանրապետության հրապարակը լցվել էր ազգային երգ ու պարով: Նարեկացի Արվեստի Միության «Նարեկ» երգչախումբը և «Կարին» ազգագրական պարի համույթի դուստր խմբերից «Մենք»-ը եկել էին իրենց նվերը մատուցելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և երգ ու պարով մեկնարկելու կանանց միամսյակը: «Նարեկ» երգչախմբի ղեկավար Նարինե Դավթյանը նշեց, որ սա առաջին համագործակցությունն է «Մենք» խմբի հետ, սակայն ոչ վերջինը. «Մենք
Համասյանական ցեխախառն ցնցող համերգի շարունակությունը և երիտասարդական մայրաքաղաքի վախերը
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ գյումրեցի երիտասարդները մտադրված են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարին Գյումրիում նշելու ինքնատիպ միջոցառումներով: «Գիտեք, Գյումրին հռչակվել է երիտասարդության մայրաքաղաք, նաեւ այս տարի սեպտեմբերին մեծ շուքով նշվելու է անկախության 25-րդ ամյակը: Մենք հավաքվել ենք երիտասարդներով, այն երիտասարդներով, որոնք որ գաղափարներով ու կրեատիվ մտքերով միշտ տարբերվել
Մարտի 8. շնորհավորանքներ ու ծաղիկներ կին անցորդներին
Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, վաղ առավոտից Երևանում շարունակվում են տոնական անակնկալները: Արամ Խաչատրյանի արձանի, Կարապի լճի հարևանությամբ և Ազնավուրի հրապարակում ձևավորված տոնական զամբյուղներից, ավանդույթի համաձայն, անցորդ կանանց և աղջիկներին սպասում էր հաճելի անակնկալ՝ ծաղիկների և բացիկների տեսքով: Օրը հագեցած էր, տրամադրությունը՝ տոնական, Երևանի քաղաքապետարանի անակնկալներն էլ՝ սպասված: Կանանց արձագանքն էլ վկայում էր, որ
Լարա Ահարոնյան. Կարծրատիպերը էլ ավելի են խոչընդոտում, որ մենք հասնենք իրական հավասարությանը
Լարա Ահարոնյանի կարծիքով՝ կանանց իրավունքների պայքարը կազմակերպության կամ մի անհատի պայքարը չէ
ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ
Սիրելի կանայք, Ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց: Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման առաքելությունը, որը կատարում եք հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր
Հալէպի մէջ ջուրն ու ելեկտրականութիւնը հասանելի դարձան
Հալէպի մէջ այս օրերուն ծառայութեան ոլորտը նկատառելի բարելաւում արձանագրեց։ Ելեկտրականութիւնն ու ջուրը հասանելի դարձան Հալէպի բոլոր շրջաններուն, վառելանիւթը եւս։ Համացանցի ծառայութիւնը թէեւ կը բանի, սակայն դանդաղ է։ Ապահովական վիճակը եւս զինադուլի յայտարարման օրէն սկսեալ բարելաւուած է, հակառակ զինեալ ահաբեկիչներուն կողմէ արձանագրուած կարգ մը խախտումներուն։ «Գանձասար» պարբերական
Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել. առկա է ընկնելու վտանգ
Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում և չի ցանկանում ինքնուրույն իջնել: Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.).
«Հրադադար. մարդկային կորստի ցավը». «Խնդրում ենք կառավարությանը, որ մինուճար տղաները դիրքեր չբարձրանան»
Աղունիկ Ղուկասյանի կարծիքով՝ կանանց միջազգային օրը կինը իրավունք ունի բարձրաձայնել իր ցավը


















































