Օրվա լրահոսը

Չնախապատրաստված գրոհներ եւ պարտություն

Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում 4-10 հաշվով պարտվեց թուրք Ֆատիխ Յասարլիին: Մեր երիտասարդ ըմբիշը, չնայած դրան, վատ տպավորություն չթողեց: Նա գորգում ակտիվ էր, հանդես էր գալիս առաջին համարով: Սակայն Անդրանիկի գրոհները մի տեսակ հախուռն էին ու չնախապատրաստված, որոնցից մրցակիցը կարողանում էր ոչ միայն պաշտպանվել,

«Ստվերը սկսվում է ՊԵԿ-ի դարպասներից, երկրորդ մասը` հարկային մարմիններից» (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանը գտնում է, որ փոքր բիզնեսին լուրջ աջակցություն է պետք

Ավետիք Իշխանյանը՝ բանակում սպանությունների մասին. «Ո՞նց կարող է փակ տարածքում տեղի ունեցած սպանությունը չբացահայտվել»

«Ես չեմ բացառում, որ կարող են լինել գործեր, որոնք չեն բացահայտվում։ Այդպիսի քրեական գործեր կարող են լինել փողոցում սպանությունը, ահաբեկչության տարբեր տիպի դրսեւորումները եւ այլն։ Բայց պետական հիմնարկում, այն էլ զինված ուժերում, ոչ պատերազմական գործողությունների ժամանակ, ոչ դիվերսիայի ժամանակ, երբ կատարվել է սպանություն, ապա այդ չբացահայտելը բերում է տարբեր մտահոգությունների»,- «Մեդիա կենտրոն»-ում «Խաղաղ պայմաններում զոհված

Ըստ հաղորդման՝ Հարկային տեսչության ծառայողները պաշտոնեական կեղծիք են կատարել

Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ստուգում են կատարել

«Հիվանդին» վնասազերծած վկա ոստիկանը Ռուսաստանո՞ւմ է

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, օրեր առաջ շարունակվեց Հարություն Մկրտչյանի եւ Արգիշտի Գոմցյանի քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ շտապօգնության մեքենայով «Արմենիա» բուժկենտրոն ալկոհոլային թունավորման ախտորոշմամբ տեղափոխված Հարությունը կաթիլայինը միացնելուց վայրկյաններ անց դուրս է փախչել հիվանդասենյակից, կիսամերկ հարձակվել է անվտանգության աշխատակիցների վրա, շրջել թթվածնի բալոնը, իր ընկերոջ հետ

Ֆրանսիան չի երաշխավորում Հաղթանակի կամարի տակ Խոջալուի համար տեղի ունեցած արարողությունը. CCAF-ի համանախագահների հաղորդագրությունը

Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան Երկուշաբթի, Մարտ 7-ին ընդունուած են Նախկին ռազմիկներու հարցերու պետական քարտուղար Ժան-Մառք Թոտեսքինիի կողմէ: CCAF-ի համանախագահները դատապարտած են Ազէրպայճանի կողմէ ի գործ դրուած քարոզչական արշաւը, ինչպէս՝ Փետրուար 26ին Փարիզի Յաղթանակի կամարին տակ տեղի ունեցած բոցի արծարծման արարողութիւնը, որ կազմակերպուած է ընդառաջելով Ազէրպայճանի դեսպանատան դիմումին: Պաքուի

Ի վերջո, ի՞նչ են ցանկանում կանայք

Աշխարհահռչակ մտավորական, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդին տանջող այս հարցի պատասխանն ունեն հայ կին մտավորականները Կինը ի սկզբանե եղել է, կա ու կմնա առեղծված: Բոլոր ժամանակներում ստեղծագործությունների առանցքում հիմնականում դոմինանտել է կինը: Նրա մասին հորինվել են ասույթներ… թեւավոր խոսքեր, աֆորիզմներ… Օրինակ, սրամիտ Վուդի Ալենը խոստովանել է, որ եթե իրեն հարցնեն, թե ինչ է նշանակում կատարյալ կին,

Ոստիկանությունը՝ 22 տարի առաջ կատարված սպանության հետքերով

Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմեն Շաքարյանցը, ով 1994 թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով (Սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Ա.

Հովիկ Աբրահամյանը եւս միացավ գյումրեցի 13 անօթեւանների բնակարաններ գնելու ծրագրին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած`Գյումրիի 13 անօթեւանների բնակարաններ գնելու ծրագրի շրջանակում իրականացվող դրամահավաքին: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը այս ծրագրին մասնակցել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ ոչ որպես վարչապետ: Հիշեցնենք նաեւ, որ ծրագրին արձագանքել են շատերը. ԱԺ պատգամավորներ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը,

Միաժամանակյա շախմատի խաղ դպրոցում

Մարտի 4-ին Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում անցկացվեց միաժամանակյա շախմատի խաղ, որին մասնակցեցին դպրոցի տարբեր տարիքի լավագույն շախմատիստները: Գլխավոր մրցավարն էր շախմատի վարպետ Արմեն Պետրոսյանը: Աշակերտների հետ խաղում էր ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: «Այսօրվա հանդիպման նպատակն է ավելի մասսայականացնել շախմատը մեր երկրում վաղ հասակից: Շատ ողջունելի է, որ այժմ դպրոցական առարկա է համարվում նաեւ շախմատը»,-

Իրանցի միլիարդատերը կարող է փրկվել մահապատժից. Bloomberg

Իրանցի միլիարդատեր Բաբեք Զանջանիին մահվան դատապարտելու վճիռը կարող է չեղյալ հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական կայքը։ Իրանի Իսլամական Հանրապետության Արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմուհամմադին, խոսելով Բաբեք Զանջանիին մահապատժի ենթարկելու դատավճռի մասին, ասել է, որ այն կարող է չեղյալ հայտարարվել մեկ պայմանով. «Եթե մեր բանկային հաշվին տեսնենք այն փողը, որը յուրացրել է Զանջանին, կարող ենք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 10-ին, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Մարտի 10-ին, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև: Երևանի

Ծառերի սպանդ՝ Ռադիոտան բակում. «Ա1+»

Այսօր ահազանգ է եղել այն մասին, որ Երևանի կենտրոնում՝ Ռադիոտան բակում, տասնյակ ծառեր են հատվում։ Այդ թվում՝ եղևնիներ, բողբոջած ու նոր-նոր տերևակալած տարբեր ծառեր։ Մանրամասն՝   այստեղ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ

Վարդան Օսկանյան. մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում

Ծանոթանալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին՝ ուզում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումները և գնահատականները: Սկսեմ նրանից, որ հանրությանն ըստ էության ոչ թե 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ է ներկայացվել (ինչպես որ նախատեսված է նոր Սահմանադրությամբ), այլ հիբրիդային, այն է` մեծամասնական ու համամասնական ընտրակարգի խառնուրդ: Ընդ որում` այսօրվա համեմատ մեծամասնական տեղերը փաստացի ավելացել են: Օրենսգրքում տեղ են

Գեւորգ Դոստուրյան. «30 հազար կայանատեղի չլինելու բան է, հնարավոր չէ» (Տեսանյութ)

Դոստուրյանը՝ տաքսիստների պահանջների մասին. «Ավելի է վատացնելու իրավիճակը»

Հարցեր Պահքի մասին-3

Սկիզբը Կարելի՞ է Պահք պահել կոնկրետ նպատակի համար (ասենք՝ երեխա ունենալու, կամ առողջության եւ նման բաներ) Ընդհանրապես՝ այո, կարելի է եւ պետք է Պահք պահել մի բարի նպատակի համար, բայց Մեծ Պահոց շրջանն այլ նպատակ ունի: Մեծ Պահոց շրջանի նպատակը սեփական զղջումն է, որը տանում է անձի փոփոխության: Սա ձեր անձի անհատական փոփոխության ժամանակն է,

Հասնելու են նրան, որ 2016 թվականին Բունդեսթագը դատապարտի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանովը`իր հանդիպումների մասին (Տեսանյութ)

«Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունները միակարծիք են, որ մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն է, ինչը պետք է դատապարտվի»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ԱԺ փոխնախագահը մասնակցել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումներին: «Ես Հանդիպում եմ ունեցել Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրի հետ, որը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու

Եվրոպայի խորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Պուտինի հանդեպ. «ՌԻԱ»

Եվրոպական խորհրդարանի 57 պատգամավոր նամակ է ուղղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։ Պատգամավորների ստորագրած նամակը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ևս 28 հոգու հանդեպ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Պատգամավորների նախաձեռնությունը կապված է Նադեժդա Սավչենկոյի գործի հետ։ Պուտինից բացի, պատգամավորներն

Անդրանիկ Գալստյանն այսօր Ռիգայում լուրջ քննություն պետք է հանձնի

Լատվիայի մայրաքաղաքի «Արենա Ռիգա» մարզահամալիրում երկրորդ օրն ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայինների 65 եւ 97 կգ քաշային ըմբիշներին: Հայաստանն այսօր ներկայացուցիչ ունի միայն 97 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Գալստյանը: Մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն իր օգնականների հետ նպատակահարմար է գտել, որպեսզի 65 կգ քաշային, աշխարհի նախկին

Իրանը փորձարկել է Qadr-H և Qadr-F բալիստիկ հրթիռները. «Թասնիմ»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություն է անցկացրել, որի ընթացքում իրականացվել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռների երկրորդ փորձարկումը։ Այս մասին տեղեկացրել է «Թասնիմ» լրատվական կայքը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Qadr-H և Qadr-F տեսակի բալիստիկ հրթիռների փորձարկումը կատարվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հյուսիսում։ Բալիստիկ հրթիռները խոցել են հրթիռի մեկնարկային կետից 1400 մետր հեռավորության վրա գտնվող պայմանական թիրախը։ Կայքի

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվանից հետո Հայաստանը թիմային հաշվարկում ընթանում է 5-րդ տեղում

Երեկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը հանգամանքների թելադրանքով մասնակցում է մի փոքր փոխված՝ երիտասարդացված, կազմով: Մեկնարկային օրը մեր հանրապետությունից մրցագորգ մտան երիտասարդ ըմբիշներ, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 97 կգ քաշային Շամիր Աթյանը: Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում մոլդավացու նկատմամբ առավել քան համոզիչ հաղթանակ տանելուց հետո հաջորդ գոտեմարտում պարվեց

Ցավոք սրտի, ինչպես երեւում է, հավաքականի խաղացողներ-ՀՖՖ հակամարտությունը ավելի է խորացել. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանի հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը՝ Ռոբերտ Արզումանյանը, որոշել է այլեւս հանդես չգալ հավաքականի կազմում։ Թեպետ նա որպես պատճառ նշել էր այն, որ Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո հավաքականին մեղադրել էին, թե խաղը «ծախված» է եղել, ու Արզումանյանն էլ կոնկրետ անուններ չէր նշել, բայց ակնհայտ էր, որ խորքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը չկան «Ընտրական օրենսգրքի» նախագծում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հենց Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի:

Ինչո՞ւ արդյունք չեն տալիս Հայաստան-ԵՄ բանակցությունները

Կողմերը, կարծես թե, չեն անցնում «իրենց բաժին» ճանապարհը Անցած շաբաթ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում ԵՄ պաշտոնյան խիստ դիվանագիտական լեզվով խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, սակայն ինքնին այցելության փաստը որոշ հույսեր է արթնացրել, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում մեր երկրի ու Եվրամիության բանակցությունները նոր լիցք կստանան: Առայժմ տպավորություն կա, որ անցած

Պետական պարտքն ավելացել է չորս անգամ. «Չորրորդ իշխանություն»

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է ահռելի տեմպերով, եւ հիմա այն հատել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը՝ մոտենալով ռիսկային համարվող ՀՆԱ 50 տոկոսին։ Եթե 2007թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին պարտքը 1 մլրդ 448 մլն 905 հազար ԱՄՆ դոլար էր, ապա 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձել 15 մլրդ

Աբրահամ Մանուկյան. «Կուսակցությունը հստակ իր ապագայի ճանապարհացույցը չի կազմել». «Ժողովուրդ»

Վահան Բաբայանը միայն հրաժարվել է մամուլի խոսնակ լինելու պարտավորությունից, ոչ թե կուսակցության քարտուղար լինելուց։

ԱՄՆ նախագահի ընտրություններ 2016. Միչիգանի և Միսիսիպիի փրայմերիզների արդյունքները. BBC

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը վստահ հաղթանակ է տարել իր կուսակից հակառակորդների դեմ ԱՄՆ Միչիգան և Միսիսիպի նահանգներում: Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իր կուսակից Բերնի Սանդերսի դեմ պայքարում հաղթել է Միսիսիպիում, իսկ ահա Միչիգանում հաղթել է Սանդերսը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի լրատվական կայքից։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության մեկ այլ նախագահի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031