Օրվա լրահոսը
Ահաբեկչական երկու ուժգին պայթյուններ ցնցեցին Գամիշլին. kantsasar.com
kantsasar.com. «Գանձասար»-ի թղթակից Յակոբ Սրկ. Պարսումեան տեղեկացուց, թէ Գամիշլիի Մայամի պողոտային մէջ գտնուող «Սթար» ճաշարանին մօտ վայրկեաններ առաջ ահաբեկչական ուժգին երկու պայթումներ ցնցեցին քաղաքը։ Նախնական տուեալներով արձանագրուած են 3 զոհեր, 6 վիրաւորներ, որոնցմէ մէկը՝ հայ։ Վիրաւորներէն մէկուն վիճակը ծանր է։ Շրջանի վաճառատուները նիւթական մեծ վնասներ կրած են։ Այժմ քաղաքացիական պաշտպանութեան ուժերը շրջափակած են տարածքը։ Ըստ
«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել. 168.am
Նախորդ տարի վնասազերծված խմբի գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Լիլիթ Թորոսյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունըչ հեռանալու մասին։ Նյութի մանրամասները կարդացեք 168.am-ի կայքում
Երգահանը՝ հին երեւանցիներին կողոպտելու մասին
Aravot.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան, ակտիվ քաղաքացի Էդուարդ Զորիկյանը խոսելով Հին Երեւանի պատմությունը ջնջելու և, մասնավորապես Արամի 30 շենքի քանդելու մասին ասաց. «Այս ամենն արվում է՝ շահագործելով «գերակա հանրային շահ» հասկացությունը: Բայց մենք մոռանում ենք, որ նման բան կարող է արվել միայն բացառիկ դեպքերում, իսկ մեր իրականության մեջ այս երևույթն ամենուր և անընդմեջ է, ուստի
Վարորդներին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. ՀՀ ոստիկանություն
Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ և դժվարանցանելի են մի շարք ճանապարհահատվածներ: Վարորդներին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են
Սուրիոյ բանակը Լաթաքիոյ հիւսիսային գիւղական շրջանին մէջ իր վերահսկողութեան տակ առած Է 18 գիւղ. yerakouyn.com
Սուրիական բանակը, վերջին երկու օրուան ընթացքին, Լաթաքիոյ գիւղական հիւսիսային շրջանին մէջ, իր վերահսկողութեան տակ առած է 18 գիւղ։ Այս մասին յայտարարած է Սուրիոյ բանակի սպայակոյտը։ Աղբիւրին համաձայն՝ սպաննուած են բազմաթիւ զինեալներ, իսկ ուրիշներ փախուստ տուած են դէպի Թուրքիա: Նշեալ քայլը ամբողջացումն է վերջին քանի մը օրուան ընթացքին շրջանին մէջ Սուրիոյ բանակին արձանագրած յառաջխաղացքին, մասնաւորաբար Նահիաթ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Վերն Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Սուրենավան-Երասխ, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գումրի-Բավրա, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գումրի-Վանաձոր, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ալավերդի, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Մեղրի-Կապան, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները: Արարտի մարզի Արտաշատ
Լեւոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից
Ս.թ. հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը (Colorectal Surgery Institute) և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը (Pacific Shore Medical Group): Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում
Արագ եւ դասական շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգեւատրվեցին (ֆոտոշարք)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որի ավարտին կազմակերպվեց ինչպես արագ, այնպես էլ նախօրեին ավարտված դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, խոսելով արագ շախմատի առաջնության մասին, ուրախությամբ նշեց, որ դրան մասնակցեցին ինչպես ներկայիս մեր պատանի ու երիտասարդ լավագույն շախմատիստները,
Ավտոմեքենանաները արգելափակվել են ձնակույտում
Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 24-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի «Կարմիր» ակումբի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի «Կարմիր» ակումբի մոտակայքում: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս
Օրման. Շատ ուրախ եմ Օզբիլիսի տեղափոխության համար. Sport.Times.am
Sport.Times.am. «Բեշիքթաշի» նախագահ Ֆիկրետ Օրմանն այսօր հանդիպել է թիմի նորեկ Արազ Օզբիլիսի հետ: Օրմանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության առիթով իր ուրախությունն է արտահայտել: «Մենք երկու տարի հետևել ենք Օզբիլիսի խաղին: Նախորդ մրցաշրջանում նա ծանր վնասվածք ստացավ, և խաղադաշտ վերադառնալու համար ժամանակ պահանջվեց: Մենք ցանկանում էինք նրան մեր թիմում տեսնել, իսկ հիմա պայմանագիրը կնքված է:
«ՀՅԴ-ի 7 կետերը Սերժ Սարգսյանին ուղղված վերջնագիր ու նախապայման չեն եղել». ՀՅԴ
ՀՅԴ-ն համարում է, որ իշխանությունները հիմնականում կատարել են իրենց առաջարկած 7 կետերը: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՅԴ-ականները տվել են իրենց բացատրությունն առ այն, որ այդ հարցն ԱԺ օրակարգից հանված է, իսկ փաստաթուղթը վավերացված չէ, հետեւաբար այդ արձանագրությունները կարելի է մեռած համարել: Բայց բացի Սահմանադրական փոփոխություններից, 100 տոկոս համամասնական ընտրակարգից, հայ-թուրքական արձանագրություններից, 7 կետերից մեկն այն
Դիլիջանի քաղաքապետի խորհրդականն ընդդեմ քաղաքապետի
ՀՀԿ անդամն ընդդեմ ՀՀԿ շրջանային կազմակերպության ղեկավարի
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Երևանի –Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը, Ամասիա–Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհները: ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են
Արագ շախմատի Հայաստանի առաջնությունը բացառիկ ուժեղ կազմ է հավաքել (ֆոտոշարք)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որը հավաքել է մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ: Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մասնակցության հայտ ներկայացրած 54 շախմատիստներից 15-ը գրոսմայստեր է, 13-ը՝ միջազգային վարպետ, ինչպես նաեւ շախմատիստներ, որոնք ունեն ՖԻԴԵ-ի կոչումներ: «Այս առաջնությունը հաջողված է նրանով, որ մասնակցում
Ռուբեն Վարդանյանը՝ Դիլիջանում իր ցանկալի անձին քաղաքապետ «դարձնելու» մասին
Մենք պարզապես ստեղծում ենք պայմաններ, եւ մեզ համար կարեւոր է, որպեսզի Դիլիջանում ընտրվի ոչ թե «Ռուբենի քաղաքապետը», այլ հենց իրենց՝ տեղի բնակիչների քաղաքապետը:
«Միշտ վախեցել եմ, որ որդիս էլ ամբողջ կյանքը տնակում կապրի» (Տեսանյութ)
Գյումրու խոնավ ու կիսաքանդ դոմիկներում, առնետների հարևանությամբ ապրող շատ ընտանիքներ, կարծես վաղուց դադարել են երազել կահավորված ու հարմարավետ բնակարան ունենալ: Սակայն բարեբախտաբար, երբեմն հանդիպում են մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, ավելի քան քառորդ դար սարսափելի պայմաններում բնակվող մարդկանց մոտ հույս և հավատ արթնացնել: Այսօր, Թերեզա Մխիթարյանը նոր ու հարմարավետ, երկսենյականոց բնակարանի բանալիներ հանձնեց,
Յուրաքանչյուր մարդ ինքն է նկարում իր կյանքի նկարը. Սիրանուշ Նազանյան
Կյանքի դժվարություններն ու բարդությունները արվեստով հաղթահարելու կարողությունը` նկարչուհի-մոդելավորող Սիրանուշ Նազանյանը ձեռք է բերել հայրենի բնությունից: Երկու տարեկանում ծնողները նկատել են, որ Սիրանուշը շեշտված գույներով` հստակ դիմանկարներ ու գծապատկերներ է նկարում: Նկարչուհին արդեն երեք տասնամյակ է` իր գործերում սիրտ ու հոգի է դնում, իսկ ապագան տեսնում` իր գույների նման վառ պատկերներով լի: Արմավիրի մարզում` Էջմիածնում, ապրող
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am. Հանրապետության տարածքում` Հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-27-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում` Հունվարի 25-26-ին սպասվում
Նավթ-2016: Ի՞նչ է սպասում Հայաստանին
Մոտ մեկ-մեկուկես տարի, չհաշված երկարատև նախապատրաստական շրջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և մի քանի նրանց գործընկեր երկրներ, հիմնովին ապահովագրելով սեփական տնտեսական կայունությունը, հստակ գործողությունների պլան իրականացրեցին, որի վերջնական նպատակը նավթի համաշխարհային գնի կտրուկ անկում ապահովելն էր: Դա իհարկե իր հերթին ոչ թե ինքնանպատակ էր, այլ հօգուտ ԱՄՆ-ի աշխարհում տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցության անհավասարակշռության
«Ռոստբիֆ»՝ տապակած միս
Ռոստբիֆը տավարի միս է՝ պատրաստված անգլիական եղանակով՝ տապակած մեծ կտորով: Բառացի հենց այդպես էլ թարգմանվում է՝ տապակած տավարի միս: Այս ուտեստը պատրաստում են տավարի ամենանուրբ կտորներից՝ սուկիից կամ որեւէ այլ, ոչ ջլոտ եւ նուրբ կտորից: Ընդ որում՝ ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել սառեցրած միս, միայն՝ թարմը: Սակայն թարմն էլ է հարաբերական հասկացություն: Ընտիր ռոստբիֆ
Սերենա Ուիլյամսը՝ Մարգարիտա Գասպարյանի մասին. «Մարգարիտան ագրեսիվ է խաղում»
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության (ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 30 մլն. 736 հազար) չորրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը այս գիշեր երկու սեթում պարտվեց աշխարհի թիվ մեկ ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին՝ 2-6, 1-6: «Մելբուռն Պարկ»-ի «Լեյվեր Արենա» կորտում կայացած դիմակայությունը տեւել է 55 րոպե: Չնայած, Ուիլյամսի առավելությունը մեծ է եղել, սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (ԼՂՀ տարածքում): Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները: ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են տեղումներ ձյան է տեսքով: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի
Շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի (ՀՇՖ) պաշտոմական կայքը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի 2016 թ. արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մրցաշարին մասնակցության իրավունք ունեն տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները, 231 և ավելի վարկանիշով շախմատիստները, ինչպես նաև Երևանից և հանրապետության մարզերից ընտրություն անցած 10-ական շախմատիստներ»: Աշոտ
Ինչպես պատասխանել մեղադրանքներին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մի հետաքրքիր «գիտափորձ» է կատարել. իր կուսակցության գրասենյակ է հրավիրել բոլոր նրանց, ովքեր սոցիալական ցանցերում «փիս-փիս» բաներ են գրում իր հասցեին, ըստ էության, մեղադրելով նրան «Բաղրամյան- 26»- ին ծախվելու մեջ»: Եկավ միայն մի կին, որի «ադեկվատ» լինելն, իմ կարծիքով, բավականին վիճահարույց է : Նպատակ չունեմ արդարացնել պատգամավորին, հերքել կամ հաստատել
Ռուս ծանրորդ Ալեքսեյ Լովչեւը կմեկնի Մոնրեալ՝ դոպինգ փորձանմուշի «B» սրվակը բացելու
Ռուսաստանցի գերծանր քաշային ծանրորդ Ալեքսեյ Լովչեւը, որը նոյեմբերին Հյուսթոնում անցկացված աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո կասկածվում է դոպինգ (իպամորելին) օգտագործած լինելու մեջ եւ IWF-ի որոշմամբ ժամանակավորապես հեռացվել է ծանրամարտից, մոտ ժամանակներս կմեկնի Կանադա՝ Մոնրեալի հակադոպինգային լաբորատորիայում իր դոպինգ փորձանմուշի «B» սրվակի բացմանը ներկա գտնվելու: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ծանրորդի հայրը, որը նրա անձնական մարզիչն
Ինքնասպանություն. երբ ոստիկան ամուսինը փակել էր պայքարի բոլոր դռները
Ամուսնության 12 տարվա ընթացքում մշտապես ենթարկվելով ընտանեկան բռնության, իսկ ամուսնալուծվելուց հետո 5 տարի շարունակ ապօրինաբար զրկված լինելով սեփական երեխաներին տեսնելու, խնամելու և անգամ նրանց ձայնը լսելու իրավունքից՝ 34-ամյա Էմմա Նազարյանը հունվարի 17-ին դիմեց ինքնասպանության: Երիտասարդ կինը դարձավ ընտանեկան բռնության, իրավական անգործության ու անտարբերության զոհ: Նրա ծնողները պնդում են, որ ինքնասպանության պատճառը տարիներ շարունակ երեք երեխաներից
Զավեն Անդրիասյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը
Գրոսմայստերը շնորհավորանքներ է ընդունում: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը քիչ առաջ ավարտվեց շախմատի Հայաստանի բարձագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնությունը: Եզրափակիչ՝ 11-րդ տուրում, մրցանակային տեղերին հավակնող երեք առաջատարները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ նույն հաջորդականությամբ էլ կազմեցին մեդալակիրների եռյակը: Զավեն Անդրիասյանը համալրեց Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի կազմը:
BBC-ի դեմքը՝ «թեթեւ» թեմաների մասին. «Դու ես որոշում՝ արդյոք հետաքրքիր է դա քեզ»
Լրագրության մեջ «հնաբնակ», ժամանակին BBC համաշխարհային ծառայության եւ Լոնդոնի «Բարբիքան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած սըր Ջոն Թյուսան հունվարի 23-ին «Արմենիա Վայն» գործարանում մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց «թեթեւ» նայել «թեթեւ» թեմաների հանդեպ հանրության մեծ հետաքրքրությանը: Պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, որ այսօր եղանակի տեսության, այս կամ այն քաղաքական գործչի, նավթի գնի անկման
Գյումրիում ծնված Միշա ու Մաշա արջերին տեղափոխեցին, մնացին երեք առյուծները (Ֆոտոշարք)
Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգուց տեղափոխեցին երկու արջերին՝ Միշային ու Մաշային: Այնտեղ մնացին 3 առյուծները՝ մայրը՝ Մերին երկու ձագուկների՝ Զիտայի ու Գիտայի հետ: ՀՀ բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջում, որտեղ լուսանկարներն են տեղադրված արջերին տեղափոխելու պահից, գրված է. «Գյումրու գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը հասցվեցին Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման


















































