Օրվա լրահոսը
Սբ. Սարգսի ու աղի բլիթի մասին. ո՞ւմ է ուղղված հավատքդ
Երբ դու ասում ես՝ քրիստոնյա ես, բայց հույսդ դնում ես աղի բլիթի վրա, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի, ապա ի՞նչ ես կարծում՝ Քրիստոսն ինչպե՞ս պիտի նայի քո վարքին ու հույսին: Իսկ երբ վաղը քեզ մի բան պատահի կամ հիվանդանաս, էլի՞ աղի բլիթի վրա ես հույսդ դնելու: Միտքս երեւի հասկանում եք, բայց նախ եկեք տեսնենք, թե
Դպրոցի տնօրեն. «Ես Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ, լրիվ կճշտեք ցուցակը». «Ժողովուրդ»
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, որը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2013 թվականին, իր դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի բողոքի հիման վրա, պարզվում է՝ դպրոցի տնօրեն լինելուց բացի՝ նաեւ բիզնես-գործունեությամբ է զբաղվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տան սեփականատերն է: «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց դպրոցի տնօրենից. «Ով է
Աշոտ Թավադյանը երեք «եւ»-ի կողմնակից է
Տնտեսագետը հիմնավորում է, որ Հայաստանն առավել ծանր վիճակում կլիներ, եթե ԵԱՏՄ անդամ չլիներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 24-ին հովտային գոտիներում‵ թաց ձյուն:Հունվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 24-27-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 24-ին սպասվում է թաց ձյուն,
Պուտինը պարտվում է «հերոսաբար»
Ռուբլու անկումը` «հիանալի առիթ» նոր հնարավորությունների համա՞ր Կրեմլը, պարզվում է, մտադիր է զբաղվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի վերակազմավորմամբ՝ այն դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն: «Ռուսաստանը մտադիր է սերտացնել համագործակցությունը գործընկերների հետ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, G20-ի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ու միջազգային մյուս կառույցների շրջանակում: Մեր երկիրն ակտիվորեն օգտագործելու է տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային ինտեգրման պոտենցյալը ԱՊՀ-ի ու ԵՏՄ-ի
«Ժողովուրդն իր քվեն կտա այն քաղաքական ուժին, որին վստահում է». «Հրապարակ»
Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ – Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ ի՞նչ փոփոխություններ կան, որ առանցքային են ՀՀԿ-ի համար։ Ի դեպ, Դաշնակցությունն արդեն որոշ առաջարկներ արել է այդ թեմայով։ – Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված՝ դեռեւս առաջարկություններ եւ քննարկումներ չկան ներկայացված խորհրդարանում, կարծում եմ, որ առաջիկայում կներկայացվեն, եւ դրանց մասին խոսելու լավ ժամանակներ կունենանք։ Բայց
Սակագինը պետք է նվազեցվի. «Հայկական ժամանակ»
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում է իրականացնել էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»: Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի, անհայտ է: Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձեւավորել է շուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկած պարզաբանման մեջ: Դրանում
Կանանց խորհուրդ Է տրվում նուշ շատ օգտագործել
Նուշը շատ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, օգտակար ճարպաթթուներով: Այն բարելավում է սրտանոթային համակարգը, պահպանում է տեսողությունը, մաքրում օրգանիզմը, նվազեցնում գլխացավը եւ այլն: Ընկույզի այս տեսակի օգտագործումը շատ հաճախ խորհուրդ են տալիս կանանց: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E եւ մագնեզիում, որն անհրաժեշտ է կնոջ առողջության եւ գեղեցկության պահպանման համար: Առանձնանում է նաեւ «նշի կաթի» հատկությունը,
Չի բացառվում, որ ներհհկական անհամաձայնությունների հիմնական գեներատորներից մեկը լինի հենց Հովիկ Աբրահամյանը. «Ժամանակ»
Երեկ հայտնի է դարձել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հաշվին երկօրյա արձակուրդ է մեկնել: Արձակուրդի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: Ամենաուշագրավն այն է, որ Հովիկ Աբրահամյանը իր հաշվին երկօրյա արձակուրդ է մեկնել իշխանական համակարգում կոալիցիոն քննարկումների մեկնարկից հետո: Ավելի ճիշտ՝ այն բանից հետո, երբ այդ հարցը քննարկվեց ՀՀԿ գործկոմի նիստում: Իսկ մինչ այդ, կոալիցիայի մասին
Երբ «երկիրը երկիր» կդառնա. «Հրապարակ»
Գիտե՞ք երբ «երկիրը երկիր» կդառնա։ Երբ մարդիկ անտարբեր չլինեն, եւ այդ անտարբերությունն արտահայտվի ակտիվ քաղաքացիական կեցվածքով։ Երբ փողոցում ծխախոտի տուփ նետող քաղաքացուն անցորդները կանգնեցնեն եւ ստիպեն վերցնել իր նետած տուփն ու գցել աղբարկղը։ Երբ ընտրությունների նախօրեին ընտրողները ոչ թե ընտրակաշառք վերցնեն, այլ կաշառք բաժանողներին ամոթանք տան ու իրավապահներին դիմեն։ Երբ հանձնաժողովների ընտրակեղծարար անդամներից հարեւան-բարեկամները երես
«Ռոսսելխոզնադզորի» որոշումը պետք է մտահոգի Արտգործնախարարությանը. «168 ժամ»
Հունվարի 20-ից Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ կաթնամթերքի, մսի ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը մտցվել է գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից՝ պայմանավորված Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված իրավիճակով։ Ռուսական իշխանությունները, ըստ պաշտոնական պարզաբանման, մտավախություն ունեն, որ Հայաստանից ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան։ Ֆորմալ առումով ամեն ինչ նորմալ
Նռան հյութը նոսրացնում է արյունը եւ կանխում ինֆարկտը
Նռան հյութն ունի պնդացնող հատկություն, որը նշանակում են աղիքային հիվանդությունների դեպքում: Առաջինը Հիպոկրատն է հիշատակել նռան բուժիչ հատկությունների մասին ու նուռն օգտագործել այդ նպատակով: Օրգանական թթուների մեծ քանակության առկայությունը թույլ է տալիս նռան հյութն արդյունավետորեն օգտագործել սակավարյունության, ենթաստամոքսային գեղձի հիվանդության դեպքում: Խորհուրդ է տրվում հյութն ընդունել 1/2-1 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
ԵԽԽՎ-ի հետ համաքայլ. «Ազգ»
Դիվանագիտական երկրորդ մարտահրավերը Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի (PACE) վճիռն էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ավելի ստույգՙ այդ կառույցի Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնախմբի «բռնության թեժացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրյալ հակահայկական զեկույցը, որն ընդունվել էր ձայների 24-ը 16-ի հարաբերակցությամբ: Զեկույցը պատրաստողը բրիտանացի նախկին խորհրդարանական Ռոբերտ Ուոլտերն էր: Խիստ կողմնապահ (ադրբեջանամետ) զեկուցագրողին փոխարինելու հայկական պատվիրակության
Ռուսաստանի դաշնակցային «ջերմ» արգելքը. անձնական ոչինչ, ուղղակի բիզնես է. «Ժողովուրդ»
Այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, Հայաստանի գործարար աշխարհում հույսեր առաջացան, որ այդ փոփոխությունը կարող է նպաստավոր լինել հայ արտադրողների համար: Ենթադրվում էր, որ ստեղծված իրավիճակը առավել նպաստավոր կլինի հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար, առավել եւս, որ Հայաստանը մեկ տարուց ավել հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Սակայն երեկ տարածված
«Հայաստանի ամբողջ պահանջարկը կարելի է իրանական գազատարով բավարարել». «168 ժամ»
«Մենք` որպես «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերություն, պարտավոր ենք անխափան գազամատակարարում ապահովել Հայաստանին և անում ենք դա: Իսկ Հայաստանը գազ կստանա վրացակա՞ն գազատարով, թե՞ իրանական, շարքային սպառողի համար դա չպետք է նշանակություն չունենա, որովհետև դրանից էապես ոչինչ չի փոխվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Խոսելով Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող
«Այդ Երեւանն անդարձ հեռացավ». «Հայոց աշխարհ»
Երեւանը, իհարկե, կա եւ լինելու է: Բայց այն Երեւանը, որտեղ գերազանցապես սեւ տուֆից շենքեր էին ու իրենց հատուկ միջավայր էին ստեղծում, արդեն չկա: Այդ Երեւանն անդարձ հեռացավ պատմության, հուշերի ու լուսանկարների հին ալբոմների գիրկը։ Արամի 30-ը, ասում են, պատմաճարտարապետական հուշարձան չէր: Պարզապես 19-րդ դարում կառուցված շենք էր: Ուստի, ասում են «ասողները», չարժե այդքան վաշ-վիշ անել,
Ի՞նչ իմաստ ունի «Զվարթնոցի» հին շենքը պահպանելը. «Ազգ»
Ռացիոնալ (տրամաբանական եւ հիմնավորված) մտածողության պակասն այսօր Հայաստանի հասարակական կյանքի գլխավոր խնդիրն է, որին բախվում ենք անընդհատ: Դրա հետեւանքով, միակողմանի տեղեկատվական եւ քարոզչական լրահոսի ազդեցությամբ, այս կամ այն խնդրի առնչությամբ ձեւավորվում է դրա խորքային պատճառները անտեսող հասարակական կարծիք: Նման օրինակներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի շուրջ ստեղծված վիճակն է, որը կրկին դարձել է քննարկումների առարկա
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Մի եղիր ուրագի պես՝ Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ:
«Գերադասելի» մարդիկ չունենք
Մեզանում ամեն ինչ անձնավորված է ընկալվում: Այդպիսին է, հավանաբար, մեր «արեւելյան մենթալիտետը», որից 21-րդ դարում, հավանաբար, պետք է հրաժարվել: Եթե մենք գրում էինք, որ խոզի գրիպը չի նահանջում` ի հեճուկս առողջապահության նախարարության խրոխտ հայտարարությունների այն մասին, թե այն «նահանջում է», դա չի նշանակում, որ մենք ինչ-որ խարդավանք ենք հյուսում առողջապահության նախարարի դեմ: Եթե ես կարծում
Հայկ Կյուրեղյանը Դիտորդական Խմբի միջնորդությամբ դադարեցրել է հացադուլը և ջրադուլը
Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով և կապահովվի նրա անվտանգությունը։
«Լեւոն Իգիթյանի նման մարդկանց պետք է քշել Հայաստանից ու հայտարարել ազգի թշնամի». բնապահպան
«Ողբում եմ, որ մեր երկրում նման ճարտարապետներ կան, ողբալի բան է դա: Դրա մասին մեր հանրությունը պետք է մտածի: Արդյոք մարդիկ, որոնք չեն գնահատում պատմությունը, կարող են ճարտարապետ անվանվել: Եթե հին Երեւանի նկարները թերթեք, կտեսնեք, թե ինչպիսի շենքեր կային Երեւանում, ինչպիսի պատմություն ուներ մեր Երեւանը, երեւանցիները ինչ կերպ էին պահպանում այդ շենքերը»,- Aravot.am-ի հետ զրույցում
«Ազգի փրկություն»-ը միացել է «Հայկական վերածնունդ»-ին
Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ «Ազգի փրկություն» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը և, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել «Ազգի փրկություն»կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը: Հայկական վերածնունդ
Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրենը քննիչին մեղադրել է իր տնից 1 միլիոն դոլար հափշտակելու մեջ
Մեղադրվում են Ներսիսյան տոհմի 5 անդամներ
Շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումն առկախ մնաց
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած տղամարդկանց Հայաստանի առաջնության նախավերջին տուրն անպատասխան թողեց չեմպիոնության հարցը: Երկու առաջատարներից Զավեն Անդրիասյանը միայն կես միավոր վաստակեց Մանուել Պետրոսյանի հետ պարտիայում, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ նրան ու Անդրիասյանին հետապնդող Արման Փաշիկյանը պարտություն կրեցին: Տասը տուրից հետո Զավեն Անդրիասյանը ունի 7,5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 7,0, Արման Փաշիկյանը՝ 6,5: Բրոնզե
Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդականը՝ ԼՂ խնդրի մասին. «Ամերիկայի ձայն»
Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որի վրա փորձում են ազդեցություն ունենալ բազմաթիվ խաղացողներ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով հրաժարական էր տվել 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր: «Յուրաքանչյուրը ազդում է մյուսի վրա, եւ յուրաքանչյուրը նոր գործընկերներ
Լեւոն Զուրաբյանի նամակը ԵԽԽՎ-ի ALDE խմբի անդամներին. ilur.am
ilur.am-ը ներկայացնում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի նամակը ԵԽԽՎ-ի ALDE խմբի անդամներին Սիրելի բարեկամներ, Մինսկի Խմբի համանախագահները`ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանն այսօր, հունվարի 22-ին, նոր հայտարարություն են արել երեքշաբթի օրը, հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկվելիք եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող երկու բանաձեւերի վերաբերյալ: Նոր հայտարարության մեջ նրանք կոչ են արել ԵԽԽՎ-ի անդամներին «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք
«Մինսկի խմբի հայտարարությունը նշանակում է, որ իրավիճակը չափազանց բարդ է». Արմեն Մարտիրոսյան
«2013 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի հետ երկու ժամանոց հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը խնդիր է առաջացրել մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում: Որքան էլ սեւ խավիարի եւ նավթադոլարների մասին խոսք է գնում, իրականում դրանք կարող են աշխատել այն դեպքում, երբ կա բարենպաստ միջավայր»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով, ԵԽԽՎ առաջիկա նիստի օրակարգ
Պոլիտեխնիկը նշեց ուսանողական շինջոկատների 50-ամյակը
Արդեն հինգ տասնամյակ է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ուսանողական շինարարական ջոկատների կազմավորումից, և բուհն այսօր հանդիսավորությամբ նշեց նրանց 50-ամյակը։ «Դա հզոր ուսանողական շարժում էր: Ուսանողական ջոկատները կյանքի դպրոց էին: Կառույց, որտեղ ձևավորվում էին ոչ միայն աշխատանքային հարաբերություններ, այլև կենսակերպ: Համարձակվում եմ ասել, որ անձի ձևավորման որոշակի հիմք էր դրվում այնտեղ: Արդեն


















































