Օրվա լրահոսը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների վեճը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ պետք է լսվեր ընդդեմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ  Գաբրիելյանի, Ռուբեն Մինասյանի «Էտոն թրայն» ՍՊԸ- «Գլոբալ Հաուսի»  (Լոնդոն)  գործի քննությունը: Սակայն պատասխանողները դատարան չէին ներկայացել, իսկ Սամսոն Ղազարյանը միջնորդեց, որպեսզի

Ադրբեջանի զինծառայողը պայթել է ականի վրա

Ադրբեջանի բանակը եւս մի զինվոր է կորցրել: APA.az-ի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է սահմանում: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գոջաեւ Ջավադ Ջալիլ Օղլուն, որը Օգզուսկի շրջանից էր զորակոչվել ականի վրա է պայթել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ միջադեպի առնչությամբ քննություն է ընթանում: Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ    

Հայաստանի վաճառքը 2014 թվականին

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ 2014 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագրի վավերացումից հետո ներհայաստանյան սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական իրադարձությունների գլխապտույտ հարահոսում անտեսվեց-մոռացվեց-ջնջվեց այն ամոթալի քվեարկությունը, որն ավարտին հասցրեց Հայաստանի Հանրապետության վաճառքը Ռուսաստանի Դաշնությանը: Մինչդեռ դեկտեմբերի 4-ին հաջորդած ներհայաստանյան՝ շուրջ եռամսյա իրադարձությունների խելակորույս շուրջպարը սկսել էր հենց դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի տխրահռչակ քվեարկությամբ: Այդ

Բագրատյանի ու Վարդան Այվազյանի վեճը. «Ա՛յ մարդ, տնտեսագիտություն կա, ես ի՞նչ անեմ, արա՛»

Այսօր ԱԺ նիստում «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «չարաբաստիկ» նախագծի շուրջ դարձյալ սկսվեց թեժ քննարկում: Ինչպես տեղեկացրել ենք, բացի ՀՀԿ-ից, մյուս խորհրդարանական ուժերն ըմբոստացել էին, որ կառավարությունն օրենքն ուզում է անցկացնել 48-ժամյա ռեժիմով, արագացված: Այսօր իր ելությում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր մտահոգությունները ներկայացրեց օրինագծի հետ կապված. «Նախագծի եզրակացության մեջ հստակ

Զիաֆետ Ասկերով. «Մենք չեն կարողանում հասկանալ Իրանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների իմաստը». APA

«Պաշտոնական տվյալներով Իրանի տարածքում 35 միլիոն ադրբեջանցի է ապրում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40 միլիոն: Իրանը հայտարարում է, որ իսլամական, շիական երկիր է: Եթե մենք մուսուլմաններ ենք, եղբայրներ, շիաներ, ապա մենք չենք հասկանում Իրանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների իմաստը»,- այս մասին ըստ APA.az-ի, ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիաֆետ Ասկերովը: Նա նշել

Սամվել Գրիգորյանի բնակարանը մեջ-մե՞ջ են արել

Ավանի թաղապետը բնակհաշվառման է վերցրել, բայց Գրիգորյանների ընտանիքն այդպես էլ իրենց նոր բնակարանը չի տեսել Տասնյակ տարիներ է՝ Սամվել Գրիգորյանին չի հաջողվում պարզել, թե իրեն հասանելիք բնակարանն ում է բաժին ընկել: Ընտանիքի 4 անդամներով՝ ամուսիններով եւ երկու աղջիկներով, երկար տարիներ ընդամենը 19,3 քառակուսի մետրում ապրելուց հետո Գրիգորյանների ընտանիքում բնակարան ունենալու հույս է բացվել, սակայն այդպես

Գազի թանկացումների նախաշեմին. «Չորրորդ իշխանություն»

Մինչդեռ Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ գազի գինը 5 տարի չի բարձրանա Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քաղաքացիների համար նոր անակնկալ է պատրաստել. չի բացառվում, որ առաջիկայում կրկին բարձրանան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները։ Առայժմ այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ, եւ հայտնի չէ, թե դրանք ինչ արդյունք կունենան: Երեկ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել

Կարտոֆիլներով ակցիա՝ ընդդեմ Սերգո Կարապետյանի

Այսօր կառավարության շենքի առաջ մի խումբ ակտիվիստներ կարտոֆիլներով բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի: Ակցիայի մասնակիցներին վիրավորել էր երեկ՝ Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ, նախարարի արած մի արտահայտությունը՝ կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս: Երիտասարդ աղջիկները եւ տղաները որոնք՝ «Նախարար, քո երեխեքին էլ ա կարտոֆիլ մեծացրել», «Նախարար,

Տնտեսական ճգնաժամի իրական պատասխանատուն. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է։ Պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց հունվար ամսվա հիմնական ցուցանիշները, եւ ակնհայտ դարձավ, որ երկիրը հայտնվում է նոր ճգնաժամի մեջ։ Ըստ այդ տվյալների՝ առեւտրաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 19,7 տոկոսով, արտահանումը՝ 21,9 տոկոսով եւ այլն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ամիսներ շարունակ բոլոր պաշտոնյաները միաբերան հայտարարում էին, թե ԵՏՄ-ին

Անշարժ գույքի գների «հանելուկը». «168 ժամ»

Պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալով՝ մարդ երբեմն լուրջ տարակուսանքների մեջ կարող է ընկնել։ Ներկայացված պատկերն իրականությունից կարող է այնքան տարբերվել, որ չհասկանա՝ ի՞նքը Հայաստանում չի ապրում, թե՞ տվյալները կազմողներն ու ներկայացնողները։ Կոնկրետ այս անգամ մեզ զարմացրեցին անշարժ գույքի վերաբերյալ տվյալները։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ անշարժ գույքի գները։ Ներկայացված աղյուսակը վերցրել ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Վիճակագրական ծառայությունն

Սահմանամերձ Կիրանցի երիտասարդները  չեն կարողանում տուն կառուցել

Նրանք պետությունից օգնություն են ակնկալում:   Փետրվարի 24-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը,  դիմելով արտակարգ իրավիճակների եւ  տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց, որ  նախարար Արմեն Երիցյանի սահմանագոտի  այցելության ժամանակ բարձրացվել է իրենց գյուղի համար կարեւոր մի խնդիր: Վերջին տարիներին Կիրանցը բնակչության աճ ունի:  Գյուղում 15 ընտանիք  կա,

Եվրոպայի եռակի չեմպիոնուհին նիհարել է 55 կիլոգրամ

Կանանց գերծանր քաշային կարգում ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Օլգա Կորոբկայի անձնական քաշը 2011 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում 166,6 կիլոգրամ էր: Հիմա նա կշռում է 109-110 կգ: Նիհարելու համար մարզուհին վերանայել է սնվելու կարգը եւ զբաղվել կրոսֆիտով: Նույն 2011 թվականին դոպինգ օգտագործելու համար Կորոբկան որակազրկվել է չորս տարով: Սակայն ավելի ուշ նրա որակազրկումը կրճատվել

Վիգեն Հակոբյան. «Սերժ Սարգսյանը դեռ ամբողջովին չի կարողացել դուրս գալ «գորշ կարդինալի» կերպարից»

«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իշխանության մեջ էին գիտական աշխարհի ներկայացուցիչներ՝ թեկնածուներ, լաբորանտներ… այդ մակարդակի մարդիկ:  Դժվար էր պատկերացնել, որ մինչև 1995 կհայտնվեին այնպիսի մարդիկ իշխանության մեջ, որոնք այսօր լուրջ դերակատարություն ունեն: Փոխվեց կրթական ցենզը. այսօր անհամեմատելի է 1990-1995 խորհրդարանի կրթական ցենզի հետ»,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա՝

Աննա Հարությունյանի «կյանքը սկսվեց»

ՀՀ վաստակավոր նկարիչը ներկայացել է բացառիկ ցուցահանդեսով Ժամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի (լուսանկարում) «Ու կյանքը սկսվեց…» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ 25-ը: Ցուցահանդեսի համակարգողն է Նյու Յորքի եւ Դուբայի բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեզին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Աննա Հարությունյանի 12 աշխատանքներն իսկապես մեծ հետաքրքրություն էին առաջացրել

Ադրբեջանահայ փախստականների հարցերը լուծելու համար Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել դիմել Ալիեւին. փախստական

Փախստականները վրդովված են՝ մեր իշխանություններին չկարողացանք հասու դարձնել այն, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը պետք է քննարկել բանակցային  սեղանի շուրջ: Դեռեւս 2006 թվականից, երբ հիմնադրվեց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը,  արդբեջանահայ փախստականները ղարաբաղյան հարցի կարգավորումից բացի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից  պահանջեցին  հանդես բերել միասնական մոտեցումներ՝ հայ եւ ադրբեջանցի փախստականների

«Նախարարները պետք է գլխով պատասխան տան». «168 ժամ»

Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից հեղինակած՝ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում կառավարման ճգնաժամի մեջ, իշխանությունն էլ ասում էր՝ ճգնաժամն ընդդիմությունում է։ Ի վերջո, երեկ քվեարկության դրվեց նախագիծը, որն այդպես էլ չընդունվեց։ Կա՞ իրականում կառավարման ճգնաժամ, և ի՞նչ պետք է անել՝ ճգնաժամից դուրս գալու

Խանութից գումար և ապրանքներ գողացողին ձերբակալեցին

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով, Ավանի Նարեկացի թաղամասի իր տնից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ն: Նրա տանը կատարված խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է: Դավիթ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում

«Եվրասիական պրոյեկտներն ակնթարթորեն մի կողմ չեն դրվի, բայց դրանց ապագան լուրջ կասկածի տակ է». «168 ժամ»

Հարցազրույց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, տնտեսական եւ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ – Միջազգային պարբերականները, վարկանիշային գործակալությունները պնդում են, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, նավթի գնանկումը, ռուբլու փոխարժեքի նվազումը հետագայում խոչընդոտելու են Ռուսաստանի տնտեսական աճի հնարավորությանը, ինչը ստիպելու է Պուտինին գնալ կրճատումների։ Վերլուծաբանների կարծիքով՝ ռազմական ծախսերի կրճատումն անհնար է, ոչ այնքան

Խնայբանկում կորցրած ավանդները գրեթե չեն փոխհատուցվում. «Ժողովուրդ»

Արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե աննկատ կերպով Հայաստանում շարունակվում է խորհրդային Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում կորած ավանդների փոխհատուցման գործընթացը։ Ամեն տարի չնչին թվով մարդիկ չնչին չափով փոխհատուցում են ստանում Խնայբանկում կորցրած ավանդների դիմաց։ Գործընթացը, իհարկե, գոհացնող չէ, որովհետեւ այստեղ մեծ անհամամասնություն կա. գրեթե բոլորը Խնայբանկում ունեցել են ավանդներ, իսկ այն սոցիալական խմբերը, որոնց

Դեվիդ Բեքհեմի որդուն կհեռացնեն Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայից

Անցյալում ճանաչված ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի ավագ որդին հոր տաղանդը չունի: «The Daily Mail»-ը տեղեկացնում է, որ 15-ամյա Բրուքլին Բեքհեմը չի ընկել Քաթար մեկնող երիտասարդական թիմի կազմ, ինչը մեկնաբանվում է նրանով, որ տղան վարպետությամբ զգալիորեն զիջում է հասակակիցներին: Հետեւաբար, մրցաշրջանի ավարտին նա կհեռացվի ակադեմիայից: Շատերի կարծիքով Բրուքլին կրտսերն ակադեմիայում է միայն ճանաչված հոր անվան շնորհիվ: Աշոտ

Վարչապետն էլ Իրան-Հայաստան երկաթուղուց հույս չունի

Հարավային երկաթուղու կառուցման ժամկետները կրկին հետաձգվեցին: Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ երկու ամսով հետաձգվում է Հայաստանի Հարավային երկաթուղու (Իրան-Հայաստան երկաթուղի) կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները: Այս մասին նախարարը հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության նիստում: Գագիկ Բեգլարյանը երկաթուղու

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարագացվի. «Ժողովուրդ»

Ոչ իշխանական եռյակին գլխատելով ոչնչացնելուց հետո փաստացի այլեւս ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանին՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը հայտարարելու համար։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է նշանակվել համապատասխան հրամանագրի հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո։ Այսինքն՝ եթե իշխանությունները գործընթացները մի փոքր արագացնեն, ապա ցանկության դեպքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող են

Արթիկցի պատգամավոր Մուշեղ Պետոյանը  ևս դուրս եկավ ԲՀԿ-ի շարքերից

Այս մասին Aravot.am-ին հայտնեց հենց պատգամավորը՝ նշելով, որ այսօր առավոտյան դիմում է ներկայացրել կուսակցության ու խմբակցության շարքերից դուրս գալու: Հիշեցնենք, որ այս պատգամավորը ընտրված է թիվ 36 ընտրատարածքից, որը ընդգրկում է Արթիկը, Մարալիկը ու հարակից գյուղերը: Նա ընտրված է մեծամասնական ընտրակարգով: «Այսուհետ ես կլինեմ անկախ պատգամավոր, այս որոշումը կայացվել է իր ընտրազանգվածի ու թիմակիցների ընդհանուր

Աղվան Վարդանյանը հետին թվով բացահայտում է անում. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ն մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին ներկա չի լինելու։ ՀՅԴ խմբակցության քարտուղարը վստահ է, որ Դաշնակցությունն այն ընդդիմադիր ուժն է, որն իր ոտքերի վրա ամուր կանգնած է։ – Պարոն Վարդանյան, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի

Գնդակոծված համայնքներին 6 միլիոն դրամ

 Ադրբեջանական զինուժի գնդակոծման հետեւանքով տուժել է 6 գյուղի բնակիչների գույքը

Նավթ ու գազ Սեւանո՞ւմ. «Հայկական ժամանակ»

«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերությունը նավթ եւ գազ կորոնի Սեւանա լճի ափամերձ տարածքներում։ Հետազոտման տարածքն ընդգրկում է հիմնականում Հայրավանք, Ծաղկաշեն եւ Նորատուս ափամերձ գյուղերում։ Այս պահին ընկերության կողմից նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանական նախարարությունում փորձաքննություն է անցնում։ «Բլեքսթերզ Էներջի Արմենիան» պետք է իրականացնի երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ եւ փորի մեկ հորատանցք, որի համար

Ոսկու հանքանյութի գողության մեջ մեղադրվողը հաղորդել է, որ ճնշումների ներքո է հայտնել հանցագործության կազմակերպչի և խմբի մյուս անդամների մասին տվյալները

ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի  փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ 6 ժամ պահել են, այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող

Եվրոպայի առաջնությունում Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների մեջ են

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ինը ներկայացուցիչներից չորսը՝ Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Վլադիմիր Պողոսյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ: 240 մասնակիցներից միայն 26 շախմատիստ է, որ երկու հաղթանակ է տոնել եւ նրանց շարքում են Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանն  ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոր խումբ Ազգային ժողովում. «Հայկական ժամանակ»

ԲՀԿ-ական պատգամավոր  Ռուստամ Գասպարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունները, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները քննարկում են խորհրդարանական խումբ ձեւավորելու հարցը։ Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորներին, այդ թվում նաեւ ԲՀԿ– ն լքածներին գտնելու համար մեծագույն ճիգեր են պահանջվում։ Նրանք խուսափում են լրագրողների հետ շփումներից, հեռախոսազանգերին հիմնականում չեն պատասխանում, պատահաբար պատասխանելու դեպքում էլ֊ հայտարարում

Բռնցքամարտի «Ստրանջա»-ի մրցաշարում մեր 7 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի և մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում  է բռնցքամարտի «Ստրանջա»-ի  66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով: Երեկ ասպարեզ ելած մեր 6 բռնցքամարտիկներից 4-ը հաղթեցին իրենց մրցակիցներին: Իր 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կրկին մրցելով Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Վստահ հաղթանակ տոնեց նաև 49 կգ քաշային

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930