Օրվա լրահոսը

Կոնսերվատորիան հարուստ «բերք» ունի

Ուսանողները մրցանակներ են ստանում, դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են «Առավոտին» հասած տեղեկություններով, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների մի մասը հունվար ամսվա աշխատավարձը ստանալիս հաճելի անակնկալի է եկել, ստանալով 50% բարձր, որոշները՝ նույնիսկ 100: Կոնսերվատորիայում նաեւ մեկ այլ հաճելի փաստ են գրանցել. տարին դեռ նոր է սկսել, բայց տեղական եւ արտերկրյա մրցույթներին մասնակցած բոլոր ուսանողներն էլ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը. «Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ»

Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։

Գագիկ Ծառուկյանը պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Aravot.am-ի հավաստի աղբյուրների վկայությամբ, ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստում որոշում է ընդունվել այսօրվանից հայտարարել շուրջօրյա հանրահավաքներ, որոնց հիմնական պահանջը լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Գագիկ Ծառուկյանը «զադնի» չի դրել (Տեսանյութ) 

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը, որի քննարկման առարկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին ելույթի արձագանքը: Նիստի ավարտից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան լրագրողների բոլոր հարցերի, ասաց, որ քիչ ուշ կտարածվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որից էլ ակնհայտ կդառնան բոլոր հարցերի պատասխանները: Գագիկ Ծառուկյանը

«ԲՀԿ-ն կոպիտ սխալ թույլ տվեց՝ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտ ուղարկելով»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համար ՀՀ նախագահի երեկվա ելույթը ուշացած էր: Նա այսօր «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարը պետք է վաղուց սկսվեր: « Եթե նույնիսկ չլինեին այսքան վտանգավոր մարտահրավերներ, Հայաստանը ավելի վաղ պետք է ազատվեր քրեաօլիգարխիկ համակարգից, ակնհայտորեն Հայաստանի իշխանական համակարգում չափազանց մեծ դեր են կատարում քրեական դեր ունեցող մարդիկ: Նախագահը

Մասնագետներ. «Տեղական սնունդը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը»

Տեղական արտադրանքն ավելի քիչ հավելանյութեր եւ գունանյութեր է պարունակում

Կարեն Գիլոյան. «Նախորդները դարտսի միջազգային ֆեդերացիայում Հայաստանը շատ են վարկաբեկել»

Մարզական լրագրող Կարեն Գիլոյանը 2002 թվականին հիմնադրել է Հայաստանի դարտսի ֆեդերացիան, որի նախագահն է մինչեւ այսօր: Այդ ընթացքում ֆեդերացիան բավականին ջանքեր է գործադրել հանրամատչելի մարզաձեւը հանրապետությունում մասսայականացնելու ուղղությամբ: Ավելի ուշ «Առավոտ» օրաթերթը եւ ՀԱՕԿ-ը մարզաձեւն ընդգրկեցին ԶԼՄ-ների միջեւ անցկացվող սպարտակիադայի ծրագիր, ինչն իր հերթին դարտսի ընդգրկման ոլորտը մեծացնելու լրացուցիչ խթան է: Սակայն մարզաձեւը միջազգային ասպարեզ

«Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 3

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Ի գիտություն մեր հանրության և Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի Բերձորյան ահաբեկչությունը անմիջականորեն ղեկավարել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (առավելապես հայտնի է «Օգանովսկի Սամո» մականունով), ԼՂՀ ՆԳ նախարար Կամո Աղաջանյանը և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը (առավելապես հայտնի է որպես

Քոչարյանի վերադարձը Երևան որևէ կերպ պայմանավորված չէ երեկվա քաղաքական իրադարձություններով. Գրասենյակի ղեկավար. yerevan.today.am

erevan.today.am. Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի երեկվա հայտնի ելույթից հետո շտապ Կիևից վերադարձել է Երևան: Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, և ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը գնացել Կիև. Այս պարզաբանման համար դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Իրոք, Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել Կիև-Երևան չվերթով: Սակայն

Արմեն Մարտիրոսյանը Գագիկ Ծառուկյանի մտավոր ունակությունների մասին

Այսօր Aravot.am-ի այս հարցին` համաձայն չե՞ք Սերժ Սարգսյանի այն պնդումների հետ, որ ժողովուրդը միշտ ասել է՝ Գագիկ Ծառուկյանը հարկերից խուսափում է, որ նա մականունավոր է՝ «Նյութ» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժողովրդի խոսքի հետեւից գնա՞նք, թե ժողովուրդը նաեւ այլ ինչեր է ասում: Եթե մենք ժողովրդին ենք բերում այդ կտրվածքով, ուրեմն ժողովրդի ասածը բոլորի վրա

Նվեր Բեգլարյան. «Վեհիբ փաշան հերքել է Գալիպոլիում թուրքական հաղթանակի առասպելը»

Անգլիացիները չէին ցանկանում գրավել նեղուցները

«Այսօրվա ԱԺ-ն պետք է ցրվի». Արմեն Մարտիրոսյան

Այս իրավիճակը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ավելի ձեռնտու չէ՞ եռյակին, հաշվի առնելով, որ եթե մարդիկ չէին հավատում, որ Գագիկ Ծառուկյանը պոկվել է իշխանությունից, հիմա կհավատան: Այսօր Aravot.am-ի այս հարցին «Նյութ» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Տա Աստված, որ ձեռնտու լինի, եւ մենք դրական արդյունքով դուրս գանք»: Մեր հարցին՝ իրավական առումով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու

«Թուրքերին արդարացնողները թող նրանց հետ կիսեն իրենց մայրերին, կանանց, երեխաներին»

Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ պետք չէ քննադատել հռչակագիրը Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը, որը միաձայն ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ: Վերոնշյալ փաստաթուղթն ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հայտարարվեց,

Նախագահի կնիքով. asbarez.com

Չհամարձակի՛ս ընդդիմութիւն դառնալ: Կրնաս, արտօնութիւն ունիս ընդդիմութիւն խաղալու, սակայն այն վայրկեանէն, երբ լուրջի առնես դուն քեզ, այն վայրկեանէն, երբ քեզի համար գծուած շրջանակէն դուրս ելլելու փորձեր կատարես, գլխուդ կու տամ այնպէ՛ս, որ չես ալ գիտնար ուրկէ՛ եկաւ հարուածը: Նախագահական կնիքով դաջուած է քաղաքական այս վարքագիծը: Կ՛ընդունի՞ս խաղի այս օրէնքը՝ լա՛ւ, կրնա՛ս ապրիլ, կրնաս նոյնիսկ բարգաւաճ

«Աբովյանում Ծառուկյանին թագավոր են ասում, հավակնություններ ունի Հայաստանի թագավոր էլ դառնա»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը պնդում է, որ իրենք պարտավոր էին քաղաքական դաշտը մաքրել Գագիկ Ծառուկյան երեւույթից, ու պահը հասունացել էր: Այսօր «Փաստարկ» ակումբում նա ասաց, որ ՀՀԿ անդամները միաձայն համաձայնություն են տվել նախագահի երեկ հնչեցված գնահատականներին: «Երեկ ՀՀ նախագահը ձեռքը խփեց սեղանին, անձնավորված մոտեցում չկա, մենք ասում ենք, որ Հայաստանի հանրապետությունը՝ որպես պետություն

Կարող է իշխանափոխությունը արագանա, կարող է ՀՀ-ի՝ Հյուսիսային կորեացումն արագանա». Արմեն Մարտիրոսյան

Պարոն Մարտիրոսյանն իր անձնական տեսակետը հայտնեց. «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որոնք ունեն ժողովրդի որոշակի վստահությունը եւ ամեն մի պաշտոնատար անձ զբաղեցնի այդ պաշտոնն ըստ ստացած քվեի»:

Նախատեսվում է նաեւ եռյակի նիստ

Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր, ժամը 2-ին, ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու նաեւ եռյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգության» նիստ: Եռյակի նիստում, ենթադրվում է, կհստակեցվեն եռյակի հետագա քայլերը՝ կախված ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո Սերժ Սարգսյանի ելույթին ԲՀԿ առաջնորդի պատասխանից: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թոմաս դե Վաալ. Ղարաբաղի հաշտությունը վտանգի տակ է

«Այս տարի պատերազմ կլինի՞ Լեռնային Ղարաբաղում: 1994 թվականից հետո, երբ կնքվեց հրադադարի պայմանագիրը, պատասխանը «ոչ» է: Հայերը եւ ադրբեջանցիները  փոխանակվում են սպառնալիքներով եւ կրակոցներով շփման գծի երկայնքով, սակայն կողմերը ցանկություն չեն հայտնել, որպեսզի իրավիճակը ավելի խորանա»,- գրում է Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Ըստ վերլուծաբանի՝ այս տարի ազդանշանները ավելի տագնապեցնող են:

Ոսկե շղթաների գողության գործով. դատախազի նկատմամբ միջոցներ ձեռք կառնվեն

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել Գեւորգ եւ Հովհաննես Խաչատրյանները: Դատարանում էին նաեւ 3 կին տուժողները՝ Սիրանուշ Պետրոսյանը, Աշխեն Սողոմոնյանը եւ Սուսաննա Օհանյանը: Սակայն մեղադրող Աննա Հովհաննիսյանը դատարանին անհայտ պատճառով չէր ներկայացել եւ դատավոր Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ դիմելու է շրջանի դատախազին՝ նրա նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար: Դատախազի պատճառով

Գիշերային գողին բռնեցին փականը կոտրելու պահին

Փետրվարի 12-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 23 շենքի 2-րդ մուտքում գտնվող նկուղի դռան փականը կոտրելու պահին բռնել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտյոմ Ա.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է 49 սմ երկարությամբ ամրան, որին եռակցված էր 18 սմ երկարությամբ մեկ այլ ամրան: Արտյոմ Ա.-ն հայտնել է, որ

Մի լուսանկարի պատմություն. Ինչպես հյուրընկալվեցինք վարպետին

Այս լուսանկարը նկարել եմ 2013թ. փետրվարին՝ Սոս Սարգսյանի՝ Տերյանի փողոցում գտնվող տանը: Վարպետը վատառողջ էր, երբ հյուրընկալվեցինք նրան՝ Վանուշ Շերմազանյանի ու Արմեն Դավթյանի հետ: Սոս Սարգսյանն ուզում էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրվա առիթով հարցազրույց տալ: Մաթեւոսյանական թեմայով հարցազրույցից նա բխեցրեց, որ հայ մարդը պետք է տեր լինի երկրի, երեխայի, կնոջ, անտառի: Վարպետը մյուս վարպետին՝ Հրանտ

Հայտարարություն. Դեռևս հույս ունենք, որ Արթուր Աղաբեկյանը ներողություն կխնդրի Ժիրայր Սէֆիլյանից

Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք բազմաթիվ դրվագներ հիշելու նրա անցյալ և ներկա կյանքից, որոնք ամենևին էլ չեն նպաստի առաջիկայում Արցախի այսպես կոչված նախագահի աթոռն զբաղեցնելու նրա բաղձալի երազանքի իրականացմանը:

Պայքար «իրատեսների» եւ «ռոմանտիկների» միջեւ. «Չորրորդ իշխանություն»

Ինչպես եւ սպասվում էր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատառումները բուռն արձագանք առաջացրեցին Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում։ Բնականաբար՝ առաջինն ասպարեզ նետվեցին դաշնակցականները, որովհետև սա «հին կռիվ է», եւ բանավեճի թեման էլ շատ ավելի սկզբունքային է ու առանձնապես կապ չունի կոնկրետ այդ «համահայկական հռչակագրի» հետ։ Սա այն բանավեճն է, որը շարունակվում է արդեն

Վահրամ Բաղդասարյան. «Այդ մարդիկ գոնե իրենք իրենց հաշիվ տալի՞ս են՝ ի՞նչ է նշանակում երկրի առաջին դեմք լինելը». «Հայոց աշխարհ»

Արդյոք ի վիճակի՞ են նման պատասխանատվություն ստանձնել, գիտակցո՞ւմ են դրա ամբողջ ծանրությունը, թե՞ ոչ։

Հեշտ միջոց՝ գլխացավի դեմ

Գլխացավը ժամանակ առ ժամանակ անհանգստացնում է շատերին, որի առաջացման պատճառները շատ են՝ սկսած ներքին օրգաններից, նյարդային համակարգից, արյան ճնշման տատանումներից, որը պարբերաբար անհանգստացնելու դեպքում մասնագետները նախ խորհուրդ են տալիս պարզել պատճառը: Տնային պայմաններում ցավը վերացնելու համար խորհուրդ են տալիս կիտրոնի կեղեւը մաքրել ներքին սպիտակ շերտից եւ ներսի մասով դնել քունքի շրջանում ու պահել որոշ ժամանակ:

ԲՀԿ-ի պատասխանը «էմոցիոնալ չի լինելու, բայց միանշանակ  համարժեք կլինի»

Քիչ հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կմեկնարկի ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության անդամները, տարածքային կառույցների ղեկավարները: Պատվիրակներն արդեն ժամանում են եւ հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք միաբերան պնդում են, որ բոլոր հարցերին կպատասխանեն խորհրդի նիստից հետո: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում միայն փաստեց, որ Սերժ Սարգսյանի

 «ԵԱՏՄ-ի անդամակցությունը դրական ազդեցություն կունենա մեր կրթական համակարգի վրա». «Իրատես de facto»

Ինչ վերաբերում է հայերենի ճնշմանը ի հաշիվ ռուսերենի, ապա նման մտավախություններն անհիմն եմ համարում:

…Իսկ Մնացականը բռնել ու կոպիտ կերպով խաթարել է այդ իդիլիան. «Չորրորդ իշխանություն»

Իսկ օբյեկտների բնականոն աշխատանքը խաթարելու համար 4-ից 7 տարին, հասկանալի է, դեռ մի բան էլ քիչ է։

Մարտուն Գրիգորյան. «Վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու». «Ժողովուրդ»

Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ, որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու պարագայում կարող է նաեւ վերանայվի գնդակահարության հարցն, ու այդ սառեցումը դադարեցվի։

Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930