Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը։ Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել նման փոխայցելությունների կարևորությունը՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել 2013թ. Ստեղծված Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի գործունեությանը և բարձր գնահատել նրա կողմից տարվող աշխատանքներն

8-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2103», «Օպել» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Եվրոպան եւ մենք. Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է

Պարզապես այդ երկիրը պարբերաբար շեղվում է իր ինքնությունից Վերջին մեկ տարվա ընթացքում «հակառուսական» եւ «ռուսատյաց» մակդիրը ձեռք է բերել այնքան լայն իմաստ, որ դրա տակ հասկանում են ոչ միայն Պուտինի իշխանության քննադատներին, այլեւ ցանկացած մարդու, որն ասում է, թե ազատությունն ավելի լավ բան է, քան ստրկությունը, որ իշխանությունը ցանկացած երկրում պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով

Գուրգեն Եղիազարյան. «Եթե սուտ է ասում Քոչարյանը, դատի տվե’ք»

Գուրգեն Եղիազարյանը վստահ է` Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի բան գիտի

Մեկ տրիլիոն ռուբլի եւ ավելի շրջանառություն ունեցող ռուսական ընկերությունների նկատմամբ կլինեն ԵՄ պատժամիջոցներ. Reuters  

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառելու ռուսական երեք պետական ընկերությունների նկատմամբ՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի և «Գազպրոմնեֆտ»-ի, այդ մասին «Ռոյթերս»-ի ռուսական ծառայությանը հայտնել է իրենց աղբյուրը, որը նշված է որպես եվրոպացի դիվանագետ: Ընկերություններին կարգելվի կապիտալ ներգրավել և վարկային գործարք կնքել Եվրամիության գոտում: Ավելի քան 1 տրիլիոն ռուբլի շրջանառություն ունեցող ռուսական ընկերությունները, որոնց եկամուտի կեսը ստացվում է նավթի վաճառքից կամ

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին 570 000 եվրո փոխհատուցում է տվել. «Փաստինֆո»

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը: «Այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի կողմից խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին

«Կոկա-Կոլա»-ն իր 10 միլիոն դրամի ներդրմամբ պատմության մեջ է գցել Սամվել Բալասանյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Կոկա-կոլա» ընկերությունը «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում պատրաստվում է բարեկարգել ու սպորտային թանկարժեք գույք տեղադրել Գյումրու թիվ 37 դպրոցի բակի մոտակայքում:Ավելի ստույգ՝ այն հատվածում, որը հարակից է դպրոցի ֆուտբոլի դաշտին: Այս ընկերությունը պատրաստվում է 10 միլիոն դրամի ներդրում կատարել, սակայն, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաների դժգոհելով, թիվ 37 դպրոցի տնօրինությունը դեմ է կանգնել այս ծրագրին` մտահոգվելով, որ այն

Դեղերի ոլորտում անկարևոր հարցեր չկան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. գործունեության ծրագրով սեպտեմբերի 8-ից մեկնարկվում է ՀՀ առողջապահության նախարարության դեղամիջոցներով ապահովման համակարգի գործունեության արդյունավետության մեկշաբաթյա դիտարկումը։ «Ուրախալի է, որ մեզ համար ամենաարդիական և նաև խոցելի այս ոլորտը Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը: Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և

Հայերին ծիրան ու դեղձ աճեցնել սովորեցնելու եկած Զիմբաբվեի 2 մասնագետի ետ են ուղարկել 244 հազար դոլարով

«Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես ու ինչու հայերին ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ սովորեցնելու համար Զիմբաբվեից մասնագետ հրավիրեցին Հայաստան: «Գրանտային միջոցների հաշվին իրականացվող ծրագիր էր ու ֆինանսավորողի պահանջով: Կես միլիոն դոլարի դրամաշնորհ էր հատկացրել, ու իր պահանջն էր` մասնագետին աշխատավարձ տալ դրամաշնորհից եւ պայմանագիր կնքել մրցութային կարգով: Մասնագետը պետք է

«ԱՕԿՍ»-ի շենքը պարտավոր են վերադարձնել բժշկությանը». Հարություն Մինասյան

Հոգեբույժ, բժշկա-պատմաբան Հարություն Մինասյանը Հայաստանում հայ բժշկության պատմության թանգարան ստեղծելու նպատակ ունի: Շուրջ երեսուն տարիէ՝ զբաղվում է հայ բժշկությանը վերաբերող նյութերի հավաքմամբ, որի արդյունքում մոտ երեսուն հազար ցուցանմուշ է հավաքել: Սակայն իր ուժերով ստեղծված հավաքածուի համար անհրաժեշտ տարածք չկա: Ասում է, որ իր աշխատավայրի սենյակներից մեկն է վերածել թանգարանի, որտեղ հնարավոր չէ հինգ հազարից ավելի

Կարեն Բաբակեխյանի որդին ստացել էր 4 կգ ոսկեղեն. ասում է տուժողը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած տուժող Արտակ Գալստյանի հարցաքննությունը չավարտվեց, քանի որ «Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի ինքնազգացողությունը վատացավ այն ժամանակ, երբ ինքը պետք է հարցեր տար տուժողին: Մինչ այդ հարցեր էին տվել մեղադրողը, դատավոր Գագիկ Պողոսյանը եւ պաշտպան Մնացական Սարգսյանը: Տուժողն ասաց, որ 3 տարի շարունակ տոկոսներ է ստացել:

Սուքիաս Ավետիսյան. «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը կունենա ձայնի իրավունք»

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Նազարբաեւը ԵԱՏՄ-ում Պանթուրքիզմի ծրագիրն է իրականացնում

Հայ-թուրքական գաղտնի բանակցություններ չկան

Վստահ է ՀՀԿ-ական պատգամավորը «Հայ-թուրքական հաշտեցման որեւէ գործընթաց չի ընթանում`ոչ հրապարակային, ոչ էլ ոչ հրապարակային»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին պաշտոնապես Երեւան հրավիրելով՝ արդյոք պաշտոնական Երեւանը չի՞ փորձում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը շարունակել կամ նոր գործընթաց նախաձեռնել: «Ես ողջունում եմ

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին` Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին

Բարև Ձեզ, Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող իմ ավստրիացի գործընկերոջը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար պարոն Սեբաստիան Կուրցին: Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակից: Անդրադարձանք այս հունիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցելության ընթացքում և դրան նախորդած Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերի` Հայաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման

Շարմազանովի տրամադրությունը բարձր է. «Պարոն Փոստանջյան, վա~յ, կներեք»

  ԱԺ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի» քննարկման ժամանակ  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Տաճատ Վարդապետյանին դիմելիս ասաց. «պարոն Փոստանջյան» եւ սկսեց ծիծաղել. «Վայ, կներեք»,- ասաց նա: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որն այդ պահին մոտեցել էր ամբիոնին՝ օրինագծի մասին իրենց տեսակետը հայտնելու՝ արձագանքեց. «Այսօր շատ

Ֆրանսիայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ ԱԺ-ում

Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները: Ֆրանսիացի

Շանթ Հարությունյանը որդուն հորդորեց` «դուխը տեղը պահել» (Տեսանյութ)

Շահեն Հարությունյանի մայրը այսօր անչափահաս որդուն 5 տարվա ազատազրկման դատապարտելու դատախազի ներկայացրած միջնորդությունից անակնկալի է եկել: «Որդուս հարցով մտածում էի, որ այդքան տարիներ չեն տա, ընդամենը հորն է պաշտպանել: Ուղղակի իշխանության պատվեր է, հերթական պատվերն է, այնպես չէ, որ մեծ բաներ էինք սպասում: Բայց սրանով նրանք հաստատում են 15 թշնամի, իրենց հարազատներով»,- դատական նիստից հետո

Նոր կանոնակարգումներ` դատաբժշկության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` նվիրված դատական բժշկության արդի խնդիրներին։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը ներկայացրեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկա վիճակը, կառուցվածքը, գործունեությունը և զարգացման հեռանկարները։ Նա շեշտեց, որ բարդ փորձաքննությունների բաժնի համար խնդրահարույց է նեղ մասնագետների` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին մասնակցության ապահովումը: Կարևորվեց նաև

Ավստրիայի ԱԳ նախարար. «Մեր քննադատական վերաբերմունքը կարտահայտենք Ադրբեջանի իրավիճակի վերաբերյալ»

«Եվրոպան պատրաստ է փոխգործակցել Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են, սակայն կարևոր է նաեւ Եվրոպայի հետ կապերի ընդլայնումը»,-այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: Նա շեշտեց, թե տնտեսական կապերի ընդլայնման մեծ հանրավորություններ կան: Էդվարդ Նալբադյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ավստրիացի նախարարի պատվիրակության

Հայերը՝ վերացող ազգերի թվո՞ւմ

Ահազանգում են մասնագետները Նախորդ օրը կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ամուսնալուծությունների պատճառներն ուսումնասիրելու ու իրեն զեկուցելու հանձնարարականը բավական ակտիվ քննարկման ենթարկվեց սոցիալական ցանցերում: Շատերը, այդ թվում՝ քաղաքական ու հասարակական տարբեր գործիչներ բավական հումորով արձագանքեցին վարչապետի հանձնարարականին՝ ամուսնալուծությունների կանխման վերաբերյալ կեսկատակ-կեսլուրջ իրենց առաջարկները ներկայացնելով: Օրինակ՝ քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում կատակով գրեց.

Ինչպե՞ս են գեներալիտետի գումարները շրջանառվել «չենջերում»

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել տուժող Արտակ Գալստյանը: «Ֆինանսական բուրգի» գործով նա հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին, որը ունեցել է տարադրամի փոխանակման 3 կետ եւ ավազահանք: Որպեսզի իր գումարը 2%-ով շրջանառության մեջ դնի, 100.000 եվրո գումար է տրամադրել ստացականով, հետագա գումարների ներդրման ժամանակ փոխառության պայմանագիր կնքել: Ըստ

Նախորդ ամսվա ընթացքում ստացված բոլոր 9843 գրություններին պատասխանվել է սահմանված ժամկետում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից ստացված դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման գործընթացի նկատմամբ: Նշվել է նաև, որ նախորդ ամսվա ընթացքում ստացված բոլոր 9843 գրություններին պատասխանվել է սահմանված ժամկետում: Մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման

«Անամոթություն է Հայրենիքի համար կռված տղաներին այդպիսի պատիժ տալը» (Տեսանյութ)

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների հարազատներն այսօր դատախազ Գեւորգյանի ներկայացրած պատժաչափերը լսելուց հետո շատ զայրացան: «Որ պետք է դատվեին` սպասում էինք, բայց որ այսքան կտար դատախազը, չէինք սպասում: Որովհետեւ փողոցում ոչ մարդ են սպանել, ոչ էլ մեքենայով ճխլել են: Մարդասպանները ազատության մեջ են, չէ՞ր կարելի ներել, խուժաններին կարելի է ներել, իսկ իրենց չէ՞»,-

Էդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղի հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»

«Բանակցություններն ընթանում են բնական հունով, շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»,-ավստրիացի լրագրողի հարցին` Հայաստանի` Եվրասիական միության անդամակցության գործընթացներում ի՞նչ դեր է խաղում ԼՂ հարցը, ավստրիացի գործընկերոջ` Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից ու

Երեք անհաջող մասնակցություն` Տաշքենդում

Տաշքենդում մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրն անհաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Մրցագորգ մտած մեր երեք ըմբիշներն էլ` 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը եւ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը, տարբեր մրցափուլերում պարտություններ կրելով` դուրս մնացին մեդալների համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` en.ia.ru-ի  

«Յանի», «Ազիզ», «ախպեր ջան» բառերը թույլ են տալիս ֆիլմերում, իսկ գովազդներում թեթեւ շեղումներն արգելում են (Տեսանյութ) 

Ըստ բրենդինգի փորձագետի՝ Լեզվի տեսչությունը կարծրացած մոտեցում է ցուցաբերում

Մեկնարկեց Եվրոպայի ֆուտբոլի 15-րդ առաջնության որակավորման փուլը

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Եվրոպայի ֆուտբոլի 2016թ. առաջնության որակավորման փուլի վերջին խմբի անդրանիկ հանդիպումը: Բացումը կատարվեց Հայաստանի և Դանիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպմամբ: Հանդիպումը տեղի էր ունենում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում, որը տեղավորում է շուրջ 38.000 երկրպագու: Հանդիպմանը, իհարկե, ներկա էին Հայաստանի հավաքականի մեծ թվով երկրպագուներ: Հայ ֆուտբոլասերները ժամանել էին Դանիա՝ երկրպագելու իրենց թիմին ոչ

Տուգանքը վճարել է, բայց ԴԱՀԿ-ն մեկ տարի անց քառապատկված տուգանքի թիվ է ներկայացրել

Վճարած 5 հազար դրամը, չգիտես ինչպես, դարձել է չվճարած 25 հազար դրամ Միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն ամեն տարի միլիոնավոր գումարներ են հատկացնում այս կամ այն պետական համակարգում վարչարարությունը բարեփոխելու, քաղաքացիների գործը հեշտացնելու, նրանց բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու նպատակով: Թվում է՝ իր պարտականությունը պետության նկատմամբ բարեխղճորեն կատարած քաղաքացին առավել եւս ոչ մի խնդիր չպետք է ունենա:

Ընդդիմադիր պատգամավորները կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան է թաքցնում

ԱԺ-ում այս պահին քննարկվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը»՝ հրատապ՝ 24-ժամյա ռեժիմով: Օրենքով չափաքանակներ են սահմանվել, թե, ասենք, քիմիական արդյունաբերության ոլորտում լվացող, մաքրող նյութերի արտադրության ինչ չափաքանակ է գործում՝ մինչեւ 50 տոննա, տարեկան քանի գեներատոր, էլեկտրաշարժիչ կարելի է արտադրել  եւ այլն: Այդ ամենը համապատասխանեցվել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031