Օրվա լրահոսը
Էդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղի հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»
«Բանակցություններն ընթանում են բնական հունով, շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»,-ավստրիացի լրագրողի հարցին` Հայաստանի` Եվրասիական միության անդամակցության գործընթացներում ի՞նչ դեր է խաղում ԼՂ հարցը, ավստրիացի գործընկերոջ` Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից ու
Երեք անհաջող մասնակցություն` Տաշքենդում
Տաշքենդում մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրն անհաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Մրցագորգ մտած մեր երեք ըմբիշներն էլ` 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը եւ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը, տարբեր մրցափուլերում պարտություններ կրելով` դուրս մնացին մեդալների համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` en.ia.ru-ի
«Յանի», «Ազիզ», «ախպեր ջան» բառերը թույլ են տալիս ֆիլմերում, իսկ գովազդներում թեթեւ շեղումներն արգելում են (Տեսանյութ)
Ըստ բրենդինգի փորձագետի՝ Լեզվի տեսչությունը կարծրացած մոտեցում է ցուցաբերում
Մեկնարկեց Եվրոպայի ֆուտբոլի 15-րդ առաջնության որակավորման փուլը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Եվրոպայի ֆուտբոլի 2016թ. առաջնության որակավորման փուլի վերջին խմբի անդրանիկ հանդիպումը: Բացումը կատարվեց Հայաստանի և Դանիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպմամբ: Հանդիպումը տեղի էր ունենում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում, որը տեղավորում է շուրջ 38.000 երկրպագու: Հանդիպմանը, իհարկե, ներկա էին Հայաստանի հավաքականի մեծ թվով երկրպագուներ: Հայ ֆուտբոլասերները ժամանել էին Դանիա՝ երկրպագելու իրենց թիմին ոչ
Տուգանքը վճարել է, բայց ԴԱՀԿ-ն մեկ տարի անց քառապատկված տուգանքի թիվ է ներկայացրել
Վճարած 5 հազար դրամը, չգիտես ինչպես, դարձել է չվճարած 25 հազար դրամ Միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն ամեն տարի միլիոնավոր գումարներ են հատկացնում այս կամ այն պետական համակարգում վարչարարությունը բարեփոխելու, քաղաքացիների գործը հեշտացնելու, նրանց բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու նպատակով: Թվում է՝ իր պարտականությունը պետության նկատմամբ բարեխղճորեն կատարած քաղաքացին առավել եւս ոչ մի խնդիր չպետք է ունենա:
Ընդդիմադիր պատգամավորները կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան է թաքցնում
ԱԺ-ում այս պահին քննարկվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը»՝ հրատապ՝ 24-ժամյա ռեժիմով: Օրենքով չափաքանակներ են սահմանվել, թե, ասենք, քիմիական արդյունաբերության ոլորտում լվացող, մաքրող նյութերի արտադրության ինչ չափաքանակ է գործում՝ մինչեւ 50 տոննա, տարեկան քանի գեներատոր, էլեկտրաշարժիչ կարելի է արտադրել եւ այլն: Այդ ամենը համապատասխանեցվել է
1-4-րդ դասարանի բոլոր աշակերտները դասագրքերը ստանում են անվճար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում: Մինչև օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով: Դպրոցներում 1-4-րդ դասարանի բոլոր աշակերտները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների ռուսաց լեզվի դասագրքերը: ՀՀ-ում
ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը կազմակերպել էին միջազգային աշխատաժողով
Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը: Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը նախատեսված
Աբրահամ Խաշմանյան. «Ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ վաղը կհամալրեն երիտասարդականի շարքերը»
Այսօրվա ասուլիսում, պատասխանելով հարցին, թե երեկ Դանիայում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականից կլինե՞ն ֆուտբոլիստներ, որոնք վաղը կհամալրեն մեր երիտասարդականի շարքերը, ավագ մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Երեկ գիշեր հեռախոսազրույց ենք ունեցել Դանիայում գտնվող մեր պատվիրակության հետ: Այո, միացել են. դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որի կարիքն ունենք, Տարոն Ոսկանյանը, որը 25 րոպե խաղաց ազգայինի կազմում եւ լավ էր,
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունները կշարունակեն Նյու-Յորքում. Haqqin.az
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը արտգործ նախարարների մակարդակով պայմանավորվել են հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը: Մամեդյարովը նշել է, որ մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կայցելի Երևան և Բաքու՝ խորհրդակցությունների համար: Անդրադառնալով Ուելսում կայացած Հայաստանի, Ադրբեջանի նախագահների
«Ինքնությունը չպարզված անձնավորությունը» քաշել-պոկել էր պարանոցի ոսկյա շղթան
Գագիկ Շահինյանի գործով դատարանն առաջիկայում խորհրդակցական սենյակ կգնա Վարույթն իրականացնող մարմինը, ոչ մի ուղղակի ապացույց չունենալով, հիմնվելով միայն տուժողների եւ տուժող կողմի ընկերների ցուցմունքների վրա, Գագիկ Շահինյանին մեղադրանք է առաջադրել: Պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակից-փաստաբան Անժելա Հոբոսյանը: Մարտի 6–ին Գագիկ Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի խոշոր չափի գույքի բացահայտ
Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն՝ մասնակցելու «Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովին: Միջոցառումը կանցկացվի քաղաք Վլադիկավկազում՝ սեպտեմբերի 9–11-ը, այն
Առաջնորդության դասընթացներ՝ ոչ պետական բուհերի ուսանողների համար
Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Այն նախատեսված էր 15 ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարների և ակտիվ ուսանողների համար։ Երկամսյա ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ ուսումնասիրել են առաջնորդության առանձնահատկությունները, ծանոթացել
Թե ինչպես է Լոռու նախկին մարզպետը պատմամշակութային հուշարձանը մի քանի 100 մետր ներքեւ իջեցրել
Այսօր ԱԺ-ում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը առաջարկեց մշակույթի նախարարությանը, որ պատմամշակութային հուշարձանների ցանկից հուշարձան հանելը ԱԺ-ին թողնեն, ոչ թե կառավարության որոշմամբ անեն: Նրա խոսքերով՝ «Մենք օրենքի նախագիծ ենք մշակում այդ մասին, բայց
Աբրահամ Խաշմանյան. «Մենք սկզբից էլ խմբից դուրս գալու շանս չունեինք»
Վաղը «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի Հայաստան-Բելառուս խաղի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում մեր հավաքականի ավագ մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ սկզբից էլ պարզ էր, որ խմբից դուրս գալու շանս չկար, համենայն դեպս, ինքն այդպիսի վերլուծություն արել է. «Դուք քաջատեղյակ եք, թե ես երբ եմ ընդունել հավաքականը: Մեզ մնում էր մեկ
Ադրբեջանցի փորձագետ. «Ադրբեջանական հանրությունը համարում է, որ պատերազմը դեռ շարունակվում է»
Շահին Ռզաեւի խոսքերով՝ խնդիրը Սարգսյանի եւ Ալիեւի խնդիրն է
Հայ սպան՝ վարկերին գերի
Սեփական փորձից Ակնարկս թերեւս շատ չինովնիկներին զարմանալի թվա, բայց նյութս ցածր օղակներում (դասակ, վաշտ ) ծառայող սպայական կազմի սոցիալական վիճակի մասին է: Երբ սպան ավարտում է բուհը եւ նշանակվում է ծառայության, նույնիսկ պատկերացում չի ունենում, թե ի՞նչ է սպասվում իրեն զորքերում: Ներկայանալով զորամաս՝ նա հանդիպում է բազում խնդիրների, առաջին հերթին՝ սոցիալական: Վարձակալած բնակարանի վարձի փոխհատուցման
«Վերջին շրջանում Ղարաբաղի «կշիռը» մեծացել է». ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը համաձայն չէ հաճախակի հնչող այն տեսակետին, թե Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի՝ եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումներն արդյունք չտվեցին. «Վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ բանակցությունները շատ են ակտիվացել, և Ղարաբաղի «կշիռը» մեծացել է. գերտերությունները փորձում են իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնել ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Ասատրյանը՝ նկատելով, որ
Ավստրիայի ԱԳ նախարարին Հայաստանում սխա՞լ թարգմանեցին
«Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին և տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը»,- այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ավստրիայի Հանրապետության ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի համատեղ ասուլիսին, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ ընդունվեց հռչակագիրը, առավելությունը տրվում է տարածքային ամբողջականությանը, այսպես արձագանքեց Էդվարդ Նալբանդյանը: Այնուհետև մանրամասնեց. «ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվել ԼՂ
Շահեն Հարությունյանին՝ 5 , Շանթ Հարությունյանին՝ 7 տարվա ազատազրկման են դատապարտում
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր դատախազ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Նա միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, Շանթ Հարությունյանին՝ 7, Վահե Մկրտչյանին՝ 8,5, Ալբերտ Մարգարյանին՝ 8, Ավետիս Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին եւ Լիպարիտ Պետրոսյանին՝ 6,5, Ալեք Պողոսյանին եւ Հայկ Հարությունյանին՝ 6, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին եւ
Առաքել Մովսիսյանը`լրագրողներին. «Դավայ, յան տվեք սաղդ» (Տեսանյութ)
Գեներալները նույնպես լքեցին «խրամատը»
«Եթե արտագաղթի խնդիրը բարձրաձայնվի, լուծումներ անպայման կգտնվեն».քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հերթական անգամ անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ստորագրված հռչակագրին` ուրույն մեկնաբանություններով: Քաղաքագետը ստորագրված հռչակագրում Արևմուտքին բարձրացնելու միտում է տեսնում, իսկ ՆԱՏՕ-ն բովանդակային առումով համարում է տարածքային ամբողջականություն պաշտպանող մարմին. «Տարօրինակ բան է կատարվում. այսօր ռուսական պետությունը, որը դիտվում է որպես աշխարհակարգը քանդող ուժ, այս կամ այն կերպ ողջունում
Առավոտցիներ. «Արամ Աբրահամյանը «Առավոտը» դարձրեց կադրերի դարբնոց»
«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Արա Գալոյանը «Առավոտը» կարճ դադարից հետո վերսկսում է օրաթերթի 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» ամենշաբաթյա շարքը: Այս անգամ օրաթերթում անցկացրած իր տարիներն է հիշում Արա Գալոյանը: Փիլիսոփայի եւ սոցիոլոգի մասնագիտական կրթություն ստացած Արա Գալոյանը լրագրողական աշխատանքը սկսել է այն ժամանակվա պետական հեռուստաընկերությունում: Այնտեղից հետո աշխատել է «Առավոտում»: «Առավոտ»
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դրական արդյունք չտվեց». Երվանդ Բոզոյան
«Իմ կարծիքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դրական արդյունք չտվեց. տարածաշրջանային առումով այն հիմնականում վերաբերում էր Ուկրաինային, Հյուսիսային Իրաքում ընթացող գործընթացներին, և, ցավոք, Լեռնային Ղարաբաղի բանաձևը էական փոփոխություն չունեցավ: ՆԱՏՕ-ի խնդիրը այդ պրոբլեմներին անդրադառնալն էր այնքանով, որքանով դրանք կապ ունեն Ռուսաստանի հետ: Փաստացի կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս մնաց գագաթնաժողովից, և ընդունվեց մեզ համար ոչ
Ավստրիայի արտգործնախարարը այցելեց ԵՊԼՀ-ի ավստրիական գրադարան
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը Հայաստանի Հանրապետություն կատարած իր պետական այցի շրջանակներում սեպտեմբերի 8-ին այցելեց Երևանի Վ. Բրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարան: ԵՊԼՀ ռեկտոր Գայանը Գասպարյանն իր շնորհակալական խոսքում ասաց. «Այսօր համալսարանի համար կարևոր օր է, մեր համալսարանի գերմանալեզու ուսանողները մշտապես արժանացել են Ավստրիայի ուշադրությանը: Մենք իրականացնում ենք բազմաթիվ կրթական
Աբելյանցիները հոկտեմբերի կեսերին հյուրախաղերով հանդես կգան Վրաստանում
83 տարվա մեջ առաջին անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մամուլի ասուլիս էր հրավիրել:
«ԲՄՎ»-ն Վանաձոր-Երևան ճանապարհին ընկել է ձորը
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել ձորը: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
27 դպրոցը հերքում է՝ հավուր պատշաճի ենք դիմավորել աշակերտներին
«Առավոտի» «Թիվ 27 դպրոցի աշակերտներին դիմավորում էին հավաքարարները» հոդվածից հետո ստացվել է 27 դպրոցի պատասխանը, որի տակ առկա է 50 ստորագրություն: Պատասխանում նշվում է, որ փաստերը իրականությանը չեն համապատասխանում: «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Օհանյանի անմիջական հանձնարարությամբ օգոստոսի 31-ին մաքրվել, պատշաճ տեսքի են բերվել ոչ միայն դպրոցն ու բակը, այլեւ դպրոցին հարող մայթն ու փողոցը։ Սեպտեմբերի
Լեւոն Զուրաբյանը Քառյակի անունից հայտարարություն արեց ԱԺ-ում
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Քառյակի անունից հայտարարություն արեց:
Մհեր Սեդրակյանը խռոված է, իսկ Սեյրան Սարոյանը պատգամավորներին առաջին գիծ կուղարկի
«Կսովորեն, նրանք էլ կսովորեն»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խրամատների մասին խոսեց, իսկ խրամատներին ծանոթ են միայն Սեյրան Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը: Լրագրողի հաջորդ հարցին`ո՞ւր են ուղարկելու մյուս պատգամավորներին, Սարոյանը պատասխանեց. «Առաջին գիծ»: Հիշեցնենք, շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում, ելույթ ունենալով,


















































