Օրվա լրահոսը

Ավարտվել է Երևանի կամարանցումների նկարազարդման 2013թ. ծրագիրը

Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ.-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները,

Նոր շրջափուլին՝ նոր մոտեցումներ

Ավարտվեց քաղաքական ցիկլը (շրջափուլը), ավարտվում է նաեւ այս տարվա քաղաքական սեզոնը, եւ շատ հավանական է, որ մինչեւ սեպտեմբեր որեւէ լուրջ իրադարձություն տեղի չի ունենա: Արդյունքներն ամփոփելու ժամանակն է, ու առայժմ փորձենք պարզապես թվարկել քաղաքական հիմնական խաղացողներին: Իշխանության կուսակցության մասին երկար խոսելու անհրաժեշտություն չկա` 20 տարուց ավելի է՝ Հայաստանում իշխում է կոռումպացված չինովնիկների խումբը, որը պարբերաբար

ԵԽԽՎ-ն «դեմ» քվեարկեց «միասեռական քարոզչությունն» արգելող օրենսդրական նախաձեռնությանը

Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվեցին սեռական կողմնորոշման հիման վրա սեռական խտրականության դեմ պայքարին եւ գենդերային ինքնությանը վերաբերող հարցեր: Քվեարկության էր դրվել ՌԴ-ի կողմից ներկայացված «Փոքրամասնությունների շրջանում  ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությանը» վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը:  Վեհաժողովն այն մերժեց: Նշենք, որ այս թեմայով բուռն քննարկումներ ծավալվեցին, որոնցից պարզ էր դառնում, որ ԵԽԽՎ պատվիրակները միտված են պաշտպանել

«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

Հունիսի 29-ին կլրանա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն կնքած ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի տարելիցը: Գործող վարչախմբի ներկայացուցիչները մեկ տարի առաջ կոչ էին անում հանրությանը չշտապել գնահատական տալ ստեղծված իրավիճակին և սպասել արդարադատության համակարգի եզրակացությանը։ Սակայն

Փամփուշտ՝ Երևան-Մին-Վոդի չվերթի ուղևորի մոտ

Հունիսի 26-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մին-Վոդի չվերթի մի ուղևորի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Ուղևորը բերման է ենթարկվել գծային բաժին: Հայտնաբերվածն ուղարկվել

«ԳԱԶել»-ը ինքնաբերաբար առաջ է շարժվել. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 27-ին, ժամը 07.00-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի գերեզմանների մոտ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կայանված տեղից ինքնաբերաբար առաջ է շարժվել, որի ընթացքում վարորդը փորձել է մեքենայի ընթացքը կանգնեցնել, սակայն վայր է ընկնել և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Բաբուխանյանը ԱՄՆ դեսպանին կոչ է անում «քիթը չխոթել» ՀՀ ներքին գործերի մեջ

Որպես թշնամանքի դրսեւորում նա համարեց նաեւ ԱՄՆ Պետդեպի զեկույցը կրոնական ազատությունների մասին, որում իրեն էլ անդրադարձել. «Այո, ինձ էլ են անդրադարձել, բայց ես հպարտանում եմ, որ պայքարում եմ աղանդների դեմ եւ շարունակելու եմ իմ պայքարը»:

Ռուբեն Հակոբյան. «ՀԱՕԿ-ը կայացած ու հզոր կառույց է»

Այդ ամենը պարոն Ծառուկյանն անում է սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ: Բայց կարող էր նաեւ չանել չէ՞:

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ ութերորդ

«Պետական համակարգը լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործին». Հրանուշ Խառատյան

Մեր երկրում ձեւավորված անպատժելիության , ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունը ստիպում է մեզ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ մեկնարկել հանրային արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացը»:

Ըստ «Աշտարակ-Կաթի»՝ իրենց պաղպաղակը մակնշված է եւ առանց բուսայուղի

 «Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հերքում է «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի հրապարակած այն հայտարարությունը, թե «ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին»: Իրականությանը չի համապատասխանում  նաև հրապարակված այն տեղեկությունը, որ  ««Աշտարակ-Կաթ» ընկերության  պաղպաղակում օգտագործվում է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)»: Նախ՝ սփրեդը բուսայուղ չէ, այլ կենդանական ու բուսական ծագում ունեցող  բաղադրիչներով համակցված մթերք, որն ընկերության պաղպաղակներում չի օգտագործվում: Ընկերությունը

Բաբուխանյանը՝ Հայրիկյանի «հակառուսական պոռթկումների մասին»

Հայկ Բաբուխանյանը Պարույր Հայրիկյանի կարծիքը, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին եւ նրա վաճառած զենքով, ըստ էության, յուրաքանչյուր հայի սպանելու համար 500$ է ստացել, ոչ միայն չի կիսում, այլեւ համարում է, որ «Դե, դրանք հուզական պահեր են, Հայրիկյանը երբեմն հակառուսական պոռթկումներ է ունենում: Պարզ է, մարդը նստել է Ռուսաստանի տարածքում գտնվող սովետական բանտերում, եւ այլ ընկալում

ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոց-առողջարանից կբռնագանձվի ավելի քան 14 միլիոն դրամ

Վարչական դատարանը հարկայինի հայցը բավարարել է մասնակի

Հայկ Բաբուխանյան. «Այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել՝ որեւէ վտանգ չի սպառնում մեր ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությանը»

Ըստ ՍԻՄ առաջնորդի՝, սակայն վտանգավոր է այն, որ Ադրբեջանը 1 մլրդ դոլարի զենք է գնել, կարեւոր չէ, թե՝ ումից

Բորիս Նավասարդյան. «Հայաստանն ու Թուրքիան պետք է հարաբերությունները կարգավորեն երկկողմանի մակարդակում»

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններ կան ու միտումը հուսադրող է: Խնդիրը նա համարում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Այս իմաստով, նրա կարծիքով, արձանագրությունների վերաբերյալ Հայաստանում ակնհայտորեն կարծիքը փոխվում է դեպի վատը: Այսօր «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ, նա մասնավորաբար, մեջբերեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին, ով

Եթե այսպես շարունակվի

Այսքանից հետո իրավունք չունենք մուննաթ գալ ընտրակաշառք վերցնողների վրա, մանավանդ որ` չվերցնողներն ավելի շատ են: Մանավանդ որ` չվերցնողների մեջ շատ են այնպիսիք, որոնց որևէ մեկը չի հանդգնի ընտրակաշառք առաջարկել:

Գյուղնախարարն էլ լսում եւ ուրախանում է

Հիմա փաստորեն ուրիշներն են մեզ ասում՝ բա գիտե՞ք, դուք արդեն ադքատ երկիր չեք, գարգացող երկիր եք։

Արամ Կարապետյան. «Չհասկացա, դու վարչապե՞տ ես, թե՞ այնտեղ նստած մի նախարար էլ դու ես»

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարցազրույցից: – Օրերս ՎՊ–ի նախագահի բացահայտած փաստերը դժվար է տեղավորել «ամեն ինչ լավ է» տրամաբանության մեջ։ Բայց, ինչպես միշտ, դրա համար պատիժ կրողներին հասարակությունը չի տեսնում։ – Ի՞նչ է նշանակում վարչապետի ասածը նախարարներին՝ ով համաձայն չէ, դիմեք դատախազություն։ Դու կառավարության ղեկավարն ես, վերցրու այդ զեկույցն ամբողջությամբ և կարճ

Գործադիրը մոռացել է թանկացումների մասին

Կառավարությունը թեև հիշել է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 28,5%-ով՝ մինչև Դ45 հազ. բարձրացման արդյունքում առաջացող բյուջետային ծախսերի մասին, սակայն հաշվի չի առել հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի 27% և գազի 18% թանկացման արդյունքում ավելացող ծախսերը։ Սակագների բարձրացման գործոնով պայմանավորված՝ միայն գործադիր, օրենսդիր և դատական համակարգի էներգետիկ ծախսերը երկրորդ կիսամյակում կարող են ավելանալ Դ200 մլն-ով։ Հունիսի 27-ին կառավարությունը փոփոխություններ է

Հայրիկյանը շարունակում է պնդել, որ իր հանդեպ մահափորձի հետեւում կանգնած է ռուսական իմպերիալիզմի ԿԳԲ-ն

Այն, որ Աստծո ողորմությամբ Հայրիկյանը դեռ շարունակում է ապրել, դա նրա համար չէ, որ այսուհետեւ իր կյանքը խնայի եւ չբարձրաձայնի այն վտանգները, որի առջեւ կանգնած է ԱԻՄ-ի շնորհիվ ինքնիշխանություն ստացած Հայաստանը: Այսպես է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, եւ բարձրաձայնում, որ ռուսական իմպերիալիզմի ԿԳԲ-ն դեռ շարունակում է իր քայքայիչ գործունեությունը: Ըստ նրա՝ Ադրբեջանին ՌԴ-ի կողմից

ԵՊՀ ռեկտորը՝ չարաշահումների մեջ կասկածվող հաշվապահների մասին

Բնավորությամբ բավական բարեհամբույր եւ քաղաքավարի կանայք են:

Թուրք փորձագետ. «Բողոքները կարող են Թուրքիայում նոր դարաշրջան ստեղծել»

«Գազի այն թանկացումը, որը եղավ ՌԴ-ին առավելագույնը 300 միլիոն դոլար է տալիս տարեկան: Պատկերավոր ասած`դա «Գազպրոմի» ղեկավարի տասը լանչի գումարն է»,- այսօր «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ խոսելով «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը եւ միջազգային դերակատարները« թեմայի շուրջ, ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Ստեփան Գրիգորյանը չի հասկանում,

Գուրգեն Եղիազարյան. «Ես չէի կարող լքել մի կուսակցություն, որը երկու տարուց ավելի դեյուրե գոյություն չունի»

Երեկ ԶԼՄ-ները մեկը մյուսին   հերթ   չտալով «ավետումե   էին՝   Ազգային   անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ «լքել»   է  ՍԴՀԿ-ն։ Սակայն     հիշյալ «ավետիսը» սփռող լրատվամիջոցներից և ո՛չ մեկը  չէր  մանրամասնել, որ    հայտնի դատական գործընթացից հետո Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությամբ ՍԴՀԿ այլևս գոյություն չունի։ «Չկա մարդը, չկա՛ պրոբլեմը» հայտնի բանաձևումի հանգով էլ, քանի որ չէր արձանագրվել փաստը, ապա և չէր

Պարույր Հայրիկյան. «Մեզ սպանել ցանկացող բռնապետությանը մեր «դաշնակիցը» զենք է մատակարարում»

Ըստ Հայրիկյանի՝ դրա դեմ պետք է ընդվզի ողջ հասարակությունը, եւ եթե իշխանությունը դա չի անում, պետք է ցույցեր, մինչեւ անգամ իշխանափոխություն անել

Սերժ Սարգսյանը չի շտապում հրապարակավ որեւէ գնահատական հնչեցնել

Կառավարության ղեկավարի նկատմամբ սկսեց գործարկվել ներիշխանական գործիքակազմը՝ Վերահսկիչ պալատի նախագահի բացահայտումների եւ դրանց հետ կապված Ազգային ժողովի նախագահի հայտարարությունների տեսքով։ Իսկ վերջին օրերին էլ արդեն տարբեր պրոռուսական քաղաքական գործիչներ սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ ստեղծված իրավիճակում Տիգրան Սարգսյանն առնվազն պետք է ժամանակավոր արձակուրդ գնա՝ մինչեւ կպարզաբանվեն նրա անվան հետ կապված սկանդալային դեպքի բոլոր մանրամասները։ Ուշագրավ

Հանրային Խորհրդի, գիտնականների և ԲՈՀ-ի նախագահի մասին

 2011 թվականի սեպտեմբերի 30-ին Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ պրն. Վազգեն Մանուկյանին փոխանցվեց մի դիմում-նամակ (հաշվառման համար Ա-265), որում ասվում էր հետևյալը`  «Սույն թվականի օգոստոսի 26-28 Ծաղկաձորում առավելագույն միջազգային ցուցանիշներ ունեցող երիտասարդ գիտնականների, վարչական աշխատանքի փորձ ունեցող` բարձր-վարկանիշային, ավանդ ունեցող ավագ սերնդի գիտնականների, ՀՀ գիտական հաստատությունների տնօրենների, ՀՀ ԳԱԱ Ազգային ակադեմիայի նախագահության անդամների, տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ

Այսպես շարունակվելու դեպքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը կդադարի իր նախնական նշանակությունն ունենալ

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ կազմի (Դավիթ Հարությունյան, Կորյուն Նահապետյան, Լյուդմիլա Սարգսյան, Թեւան Պողոսյան, Վահան Հովհաննիսյան, Վահան Բաբայան, Հովհաննես Մարգարյան) աշխատանքը, մեղմ ասած, չընկավ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ստացված դիմումների մի մասն ընդհանրապես վարույթ չի ընդունվել, ընդունելու դեպքում էլ ոչ մի պատգամավորի վարքը դատապարտող որոշում չի կայացվել։ Մասնավորապես սպասելի էր, որ նման որոշում կկայացվի

Որտեղի՞ց Աշոտ Սուքիասյանին վարչապետի անձնագիրը

Կարո՞ղ էր Ա. Սուքիասյանն առանց Տիգրան Սարգսյանի գիտության Կիպրոսում նրան ընկերության բաժնետեր դարձնել

Դ. Ափինյանը` Ալիևի հայտարարությունների մասին. «Դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են»

«Այդ հայտարարություններին ուշադրություն մի դարձրեք, դրանք ընդամենը քարոզչական հիմարաբանություններ են, և այդ դատարկաբանությունը կապել ՀՀ արտաքին քաղաքականության հետ, ընդհանրապես իմաստ չունի»,-Aravot.am-ի հարցին` արդյոք Ադրբեջանի նախագահի`Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ հնչեցրած հայտարարությունը նաև ՀՀ արտաքին քաղաքական դաշտում ինչ-ինչ բացթողումների արդյունք է, այսպես պատասխանեց «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը: Նշենք, որ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930