Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանն «ընկա՞ծ» է, որին խփելը բարոյական չէ

Տարիներ-ամիսներ շարունակ մենք հետեւողականորեն գրել ենք ՀՀ նախագահի, վարչապետի, Սյունիքի մարզպետի, Գյումրիի քաղաքապետի, ՀՖՖ նախագահի, տարբեր գեներալների ու օլիգարխների, ԱԺ պատգամավորների եւ նրանց քաջագործությունների մասին: Մեր հրապարակումներով բարձրացրել ենք նրանցից ոմանց պաշտոնաթող անելու, մյուսներին՝ պատժելու, երրորդներին՝ զսպելու հարցը: Բայց այդ ամենն արել ենք, երբ նրանք «ձիու վրա» են եղել՝ վարել-ցանել են հայրենի պետական դաշտը: Երբ

Ո՞վ է հայ-թուրքական սահմանի բացման հիմնական խոչընդոտը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը: – Պարոն Ենոքյան, այս պահին այնպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շուրջ, որ կարծես եկել է ընտրության պահը՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: – Կարծում եմ, որ դա երկու գործոնով է պայմանավորված: Առաջինը, որ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման ժամկետ է

Ստեփան Գրիգորյան. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է ուղղել Թուրքիայի իմիջը

Այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Թուրքիայում`Էրդողանի կառավարության դեմ, ի՞նչ ընթացք կարող են ստանալ, մասնավորաբար, հայ-թուրքական հարաբերությունների հետագա գործընթացի առումով: Պատասխանելով Aravot.am-ի հարցին`«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը դժվարացավ հստակ կանխատեսումներ անել`Թուրքիայում ընթացող գործընթացները կզարգանա՞ն, թե`ոչ. Դա նեղ մասնագետների քննարկման հարց է: Բայց, որ այդ գործընթացներն իրենց հետքը կթողնեն հայ-թուրքական հարաբերությունների

«Միցուբիշի Պաջեռո»-ն Երևան-Մեղրի ճանապարհին ընկել է ձորը. 5-ամյա ուղևորը մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության հայտարարությունը

Երևան, 28 հունիսի 2013 թվական – Հայաստանի վերաքննիչ դատարանը 2013 թ. ապրիլ 5-ի որոշմամբ բեկանել է Երևան քաղաքի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. նոյեմբեր 19-ի որոշումը` ԱՐՄԵՆԱԼ գործարանի սառը գլանման աշխատակիցներին վնասակարության համար հավելավճար հատկացնելու մասին` որպես անհիմն և սխալ: Հայաստանի գերագույն դատական ատյանը` ՀՀ Վճռաբեկ դատարանը, չի ընդունել բողոքը, որը բանվորների անունից

Խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու հայաստանի պատրաստակամությունը

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Ես իմ անուշ Հայաստանի Լացակումած սազն եմ սիրում, Մթնում կորած խրճիթների Թանկուկրակ գազն եմ սիրում:

Հեքիաթներ՝ կառավարության նիստին

Կառավարության երեկվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք հուշում են, որ նա իր անվան հետ կապված օֆշորային սկանդալի հարցում որևէ տրամաբանական արդարացում կամ բացատրություն չունի: «Օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիաներ կան, ինչ հեքիաթներ ասես, որ չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվական միջոցներին»,– ասաց վարչապետը: Օֆշորային

Երկրաշարժ Իրանում

Հունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության

Եվ ո՞ւր ենք մենք այսպես հասնելու

Նույնիսկ թռուցիկ հայացքը բավական է համոզվելու համար, որ Հայաստանի ցանցային լրատվական դաշտը լրջորեն հիվանդ է դեղնախտով։ Եվ դա, ի դեպ, այս կարգի լրատվամիջոցների հիվանդություններից ընդամենը մեկն է։ Բայց, թերեւս, ամենից խորացած ու ծանր ընթացք ունեցողը։ Խոսքն, իհարկե, «լրատվական կայքերի» մի ահռելի մասի հրամցրած «լրատվության» բաղադրության մասին է։ Ավելի «դեղին» դժվար է պատկերացնել։ Բայց, դրա հետ

Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ Hetq.am կայքում հրապարակված տեղեկությունների վերաբերյալ

Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկն, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր

3 մլն դրամ՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ի (Դինո գոլդ մայնինգ քամփնի) տարվա լավագույն աշխատակցին

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ կամ այսուհետ արդեն անվանափոխված «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունն արդեն ավանդույթ է դարձրել ամեն տարի ընկերության տարվա լավագույն աշխատակցին պարգեւատրելու եւ խոշոր դրամական խրախուսանքի արժանացնելու: Այս տարի ընկերությունը տվյալ առիթով կազմակերպած միջոցառման ժամանակ տարվա լավագույն աշխատող ճանաչեց բեռնատարի վարորդ, 13 տարի ընկերությունում իր նվիրված ու պարտաճանաչ աշխատանքով

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրվում է Հարություն Կալենցի գեղանկարների շարքը

Նկարիչ Հարություն Կալենցը (1910-1967) առանձնահատուկ տեղ է գրավումհետպատերազմյան խորհրդահայ գեղարվեստական իրականության մեջ: Արվեստագետը ծնվել է Լիբանանում, որտեղ եւ անցել է նրա վաղ մանկությունը: Կալենցը աշխատում էր 3 հիմնական ժանրերում` նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար: Հայ մեծ նկարչի կյանքի պատմությունը, նկարների շարքը ներկայացվեց այսօր` հունիսի 27-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Խորագիրը` «Հանդիպում արվեստի հետ»: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ»

Ովքե՞ր են դրդում Վլադիմիր Պուտինին 1 միլիարդ դոլարի հարձակողական զենք մատակարարել Ադրբեջանին

3 օր առաջ Գյումրի այցելած ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը զենք մատակարարում Ադրբեջանին, պատասխանել էր. «Դուք գիտեք, Ռուսաստանը առեւտրային հարաբերությունների մեջ է բոլոր երկրների հետ, եւ յուրաքանչյուր երկիր, որը ուզում է գնել, հնարավորություն ունի ըստ օրենքի ձեռք բերել զենք Ռուսաստանից»: Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ

Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը: Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև հանդիպել է ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին: Քննարկվել են Աժ-ում մարտի

Daily Mail. «Ֆեմինիստներին դուր չի գալիս Յուսուֆ Քարշի արած լուսանկարով £5-անոցը»

5 ֆունտ ստեռլինգ թղթադրամի նկարը հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի արած՝ Ուինսթոն Չերչիլի նկարով փոխարինելու որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ֆեմինիստների շրջանում: Գրում է «Դեյլի Մեյլ» թերթը: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի նկարը պետք է փոխարինվի բանտարկյալների իրավունքների պաշտպան Էլիզաբեթ Ֆրայի նկարով, որը շրջանառության մեջ կմտնի 2016թ.: Սակայն այդ որոշման դեմ առցանց ստորագրահավաք է սկսվել, և 46

«Հայկական Հոլիվուդում» մշակույթի տունն ավերված է

Գյուղում 15-20 տների դուռը փակ է

Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկվել է դատախազություն

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը: Վերջինիս փոխանցմամբ, արդեն իսկ օրենքով սահմանված կարգով Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ուղարկված նամակին ընթացք է տրվել: Մասնավորապես, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի բացահայտումները եւ այն

Ai Fax. «Վորոնեժի երկրամասում հայերը զանգվածային ծեծկռտուք են սարքել»

Վորոնեժում Կենտրոնական Մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին մասնակցող ՀՀ քաղաքացիները զանգվածային կռվի մեջ են ներքաշվել: Հաղորդում է «Այ ֆաքս» լրատվական գործակալությունը: Հունիսի 25-ին տեղի ունեցած կռվին մասնակցել են ավելի քան 20 ՀՀ քաղաքացիներ: Նրանք կռվել են իրար դեմ եւ բոլորը «Արսենալ» ընկերության աշխատողներ էին: Երբ դեպքի վայր են մեկնել ոստիկանները, նրանց ներկայությամբ հայերի միջեւ վեճը վերածվել

DW. «Հայաստանի արտագաղթը պարադոքսալ է. սոցիոլոգ»

Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Դոթչ Ուել» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի արտագաղթը պարադոքսալ է: Խոսելով արտագաղթի խոշոր չափերի մասին՝ նա նշել է, որ իրենք երջանկության, հայրենասիրության եւ արտագաղթի վերաբերյալ հարցում են անկացրել: Ըստ հարցման տվյալների, Երեւանի զգալի մեծամասնությունը՝ 82%-ից ավել, իրենց համարում են իսկական հայրենասերներ, ասել է Պողոսյանը: «Ճնշող մեծամասնությունը՝ 69%-ը,

Սեռական փոքրամասնությունների պաշտպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի ընթացքում քննարկվեց սեռական կողմնորոշման հիման վրա սեռական խտրականության դեմ պայքարին եւ գենդերային ինքնությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես եկավ նորվեգացի պատվիրակ Հեկոն Հուգլին, ով իր զեկույցում առաջարկում էր խորացնել պայքարը ԵԽ անդամ երկրներում հանուն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության: Եվրոպացի պատվիրակների կարծիքներն այս հարցում  չէին համընկնում: Շվեդ պատվիրակներից մեկը հանդես եկավ

Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ

Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ: Այսօր՝ 10-րդ տուրում, Էլինան սպիտակներով 43-րդ քայլում առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլու նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում 4,0 միավորով շրջանցեց նրան՝ տեղափոխվելով նախավերջին հորիզոնական: Վաղը եզրափակիչ տուրում Դանիելյանը սեւերով խաղալու է երկրորդ հորիզոնականում ընթացող սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ Երևանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:  

Արդարադատության փոխնախարար. «Աշխատում ենք փոխհատուցման մեխանիզմը ներդնելու վրա»

Այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք» համաժողովի ժամանակ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը համաժողովին ներկա արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց՝ եթե զինվորը երկու տարի շարունակ անազատության մեջ է եղել՝ պարբերաբար ենթարկվելով խոշտանգումների, եւ երկու տարի անց դատարանը արդարացման վճիռ է կայացրել, մի՞թե նա չպետք է փոխհատուցում ստանա՝ անազատության մեջ անցկացրած տարիների եւ խոշտանգումների

Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների

Ամենամասսայական մերսմանը մասնակից է եղել 1282 մարդ

Ամենամասսայական մերսումը, որը գրանցվել է նաև Գինեսի գրքում, անցկացվել է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Միջոցառմանը մասնակից 641 հոգու սպասարկել է 641 մերսող: Գերմանացի Դիթեր Զենֆտը ներկայացրել է իր հեղինակած 6 մետրանոց «Tour Teufel» հեծանիվը: Իր հսկայական չափսերի համար այն դասվում է աշխարհի ամենամեծ հեծանիվների շարքին:   Իսլանդիայում գտնվող Կապույտ ծովածոց անվանումով երկրաջերմային լողավազանի միջին ջերմաստիճանը կազմում

Էդուարդ Շարմազանով․ «Մենք պետք է միավորենք մեր ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում»

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ: Ողջունելով  ՀՀ ԱԺ փոխնախագահին` Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների` դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր` Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու

20-ամյա աղջկա աչքերից արցունքի փոխարեն արյուն է գալիս (Տեսանյութ)

Չիլիի բնակչուհի Յարիթզա Օլիվան (Yaritza Oliva) լուրջ խնդրի առջև է դրել անգամ ամենափորձառու բժիշկներին: Աղջա մոտ ի հայտ է եկել տարօրինակ հիվանդություն, ինչի հետևանքով նա արտասվում է սեփական արյունով: Տեղի բժիշկները ոչ մի բացատրություն չեն կարողանում գտնել կապված աղջկա հիվանդության հետ: Նրանց կարծիքով` հիվանդության առիթ կարող է դառնալ ինչ-որ նոր, դեռևս չհայտնաբերված վարակ, գրում է fedpost.ru-ն:

Կրկին նոր բացահայտումներ Սուրիկ Խաչատրյանի կյանքից

Այդ օբյեկտում է երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի մորաքրոջ թոռը` Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ կացնահարելով սպանել է Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու եւ դիակը նետել Վարարկն գետը եւ դատապարտվել է ընդամենը 13 տարի:

Քեթրին Լիչը և Ջոն Հեֆֆերնը այցելել են Ամուլսարի հանքավայր, Գորայք և Գնդեվազ գյուղեր

Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի: Այցելության ընթացքում Գեոթիմի և Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930