Օրվա լրահոսը

20 հազար ֆունտ` հիմնական կազմում տեղ ունենալու համար

1874 թվականին հիմնադրված անգլիական «Մաքլսֆիլդ Թաուն» ֆուտբոլային ակումբն անցած մրցաշրջանը եզրափակել է կես միլիոն պարտքով եւ գոյատեւելու համար մինչեւ օգոստոս պետք է 100 հազար ֆունտ ստերլինգ հայթայթի: BBC-ի փոխանցմամբ, ֆինանսական ճգնաժամից դուրս գալու նպատակով ակումբը եզակի քայլի է գնացել` թիմի հիմնական կազմի տեղերը 20 հազար ֆունտ ստերլինգով վաճառելու մտահղացումով: Սակայն ակումբի ղեկավարությունը հետագայում հրաժարվել է

Վարչապետը ՀՀ գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները: Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով  կսահմանվի  կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի  հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել

Այծյամ «խփելու» վնասը 250 հազար դրամ է

Որսագողը տուգանքի դատապարտվեց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով

ԵԽԽՎ-ում կրկին հիշատակվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների թեման

Ելույթի համար հերթագրվել էր նաև Հայաստանի պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, սակայն նա այդպես էլ ելույթ չունեցավ:

Շախմատիստ Գաբրիել Սարգսյանն ամուսնացավ

Այսօր՝ հունիսի 28-ին  Գաբրիել Սարգսյանը եւ Լիանա Ավոյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրվեցին: Հայտնում է www.esyes.am-ը: Զույգը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ: Շախմատիստի և Լիանայի պսակադրությանը հետևելու և շնորհավորելու էին եկել Լևոն Արոնյանն ու սիրելին, Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը:     Հեղինակ՝ Արեւիկ Իսաջանյան Լուսանկարները ՝ esyes.am-ի

Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը. Այսուհետ դատավորին կարե՞լի է ասել անշնորհք և հետո պարզաբանել թե անշնորհքը նշանակում է շնորհքից զուրկ

Ցավում եմ, որ Լևոն Իգիթյանի այս պահվածքի համար նախադեպ է ստեղծվում ու նրան ազատություն տալիս ապագայում ևս զրպարտել Երևանում տեղի ունեցող այլանդակությունների դեմ բարձրաձայնողների ուղղությամբ։

«Հույս ունեմ, որ էլի նվերներ կստանամ». Արսեն Սաֆարյան

«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը հայտնի և սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն է: 36-ամյա երգիչը 3 ձայնասկավառակների հեղինակ է, մասնակցել է բազում մրցույթների, արժանացել մրցանակների՝ «Ոսկե քնար» և այլն, ունեցել համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2003 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»… Ձեր սիրած գիրքը: -Վերջին գիրքը, որ կարդացել եմ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկը»-ն է …

Ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի 4 պաշտոնյաներ

Azatutyun.am. Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների` փոխքաղաքապետ Դավիթ Ալավիձեին, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանիին, գնումների ծառայության պետ Ալեքսի Տաբուաշվիլիին եւ Մթածմինդա-Կրծանիսի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դմիտրի Չխեիձեին: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 4 պաշտոնյաները «այլ անձանց հետ» յուրացրել եւ վատնել են

Առանց Արցախի` բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին: Հույն գործընկերոջ

Քաղաքացին ընկել է գետը

Հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱԻՆ

Հուլիս ամսվա եղանակի կանխատեսում

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 25…260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…16 0C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 36…380C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17…190C, բացարձակ նվազագույնը` 5…90C, միջին առավելագույնը` 30…340C, բացարձակ առավելագույնը` 38…430C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում

Մեդալներ` Ուռեկիից

Վրաստանի Ուռեկի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան գավաթի մրցաշարում 8 տարեկանների խմբում հանդես եկած հայաստանցի Արսեն Դավթյանը ինը հնարավորից վաստակել է 8,0 միավոր եւ նվաճել հաղթողի կոչումը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Մուրադյանն արժանացել է երրորդ մրցանակի: Տղաների 12 տարեկանների խմբում երկրորդ տեղն զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, իսկ Աննա Պողոսյանը երրորդն է ճանաչվել 8 տարեկան աղջիկների

«Պոեզիան փողոց է, որտեղ խաղում ես ու չես կարողանում տուն վերադառնալ». Նելլի Սահակյան

Պոեզիան փողոցն է, մամ… ասում ես` տուն արի, հերիք է… ես ասում եմ` մի քիչ էլ , մի քիչ էլ խաղամ… ու այդպես էլ չեմ վերադառնում… Ահա այսպիսինն է պոեզիան երիտասարդ ստեղծագործող Նելլ Սահակյանի համար: 20-ամյա Նելլը ստեղծագործել է  վաղ հասկից, սակայն ինչպես ինքն է ասում լուրջ գրականությամբ սկսել է զբաղվել վերջերս: Տպագրվել է «Ցոլքեր»

Կուստուրիցայի նախկին օգնականը ֆիլմ է նկարել ու նվիրել մորը

Բելգրադի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետն ավարտած Մոմչիլո Մրդակովիչը երկար տարիներ աշխատել է որպես ռեժիսորի օգնական: Մասնավորապես՝ 1981-ից սկսած, նա եղել է սերբ հանճարեղ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի օգնականը եւ իր մասնակցությունն է ունեցել Կուստուրիցայի «Ընդհատակ» ֆիլմում: «Մամարոշ» (Mamaroš) ֆիլմը Մրդակովիչի ռեժիսորական դեբյուտն է: «Մամարոշ» ֆիլմի (թարգմանաբար՝ «Մամայի բալիկ») իրադարձությունները ծավալվում են 1990-ականների Բելգրադում, եւ ֆիլմի գլխավոր հերոսը

2.800.000 դրամի ոսկյա զարդեր գողացողը 21-ամյա աղջիկ էր

Իջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հայարփի Դ.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Սուսաննա Հարությունյան. Հայ-թուրքական ծրագիրը հայանպաստ ծրագիր է

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագծի ղեկավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի  գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,  փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «Կինոլրագրողներ առանց սահմաննների»  ծրագրի համակարգող Արթուր Վարդիկյանը,  «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համակարգող Գոռ Բաղդասարյանն այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում խոսեցին նախագծի առաքելության, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի ու փառատոնի թարմացված կայքի մասին: Սուսաննա

Թուրքական ծրագիրը կյանքի չի կոչվի

«Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ աչալուրջ լինեն եւ իրենց գործողություններով չաջակցեն թուրքական ծրագրին` Հայաստանը թեթեւ արդյունաբերության, տուրիզմի եւ սպասարկող երկիր դարձնելուն. «Չի լինելու էդպես: Չեք կարող հայի միտքը կտրել, ու ինչքան էլ որ արտագաղթ լինի` մեզ մեր հողից էլ չեք կարողանալու կտրել, ինչպես որ չեք կարողացել հազարամյակներ»: Կարդացեք «Առավոտ»

Այնինչ՝ մեծ եղբայրը մենք ենք

Մոնղոլները իրենց ներխուժումով ե՛ւ Ռուսիան, ե՛ւ նույնիսկ Չինաստանը դարձրեցին միասնական պետություններ: Կարելի է ասել՝ ձեւավորեցին, ամբողջացրին՝ արթնացնելով նրանց մեջ ազգային գիտակցությունը: Քանզի նրանք, մինչ մոնղոլների ներխուժումը, առանձին պետություն-թագավորություններ էին, նույնիսկ քաղաք-պետություններ: Տարիներ շարունակ ես մտովի պատկերացնում եմ, թե ինչ զգացում ունեցան մոնղոլ զորավարներն ու իրենց զինվորները, երբ Դնեպրի ձախ ափից տեսան Կիեւ քաղաքը, նրա ոսկեզօծ

Սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը

«ՓԱՍՏԻՆՖՈ». Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը շուրջ 3 տարի իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, նա, ծառայողական պարտականությունները չկատարելով, դրական

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Ինչպես են հայերը «քցում» հայերին

Նախկին հայ չինովնիկը 600 միլիոն դոլար ներդրում է ունեցել ռուսական «ԱՖԿ սիստեմա» ընկերությունում «Ես շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք հարյուրավոր փաստեր են ներկայացնում նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կատարած թալանի մասին: Մարդիկ, ովքեր մինչ այժմ ինչ-ինչ պատճառներով լռել են, այժմ հստակ փաստեր են ներկայացնում: Մենք տարբեր փաստաթղթեր ու վկայություններ ենք ստանում եւ ՀՀ-ից, եւ ՌԴ-ից,

Ռուբեն Հակոբյան. «Երբ Բարսելոնայի օլիմպիական խաղերից վերադարձանք, նախագահը մեզ հետ հանդիպեց երեք ամիս հետո»

Անկախ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Aravot.am-հետ զրույցում հիշեց, թե ինչպես արդեն Անկախ Հայաստանի մարզիկները 1992 թվականին Բարսելոնայում կայացած 25-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճեցին 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ, սակայն հայրենիքում հերոսները անտեսվեցին: «Ինձ համար մի քիչ անհասկանալի է, երբ ասում են, թե Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկին նվաճվել է 1996 թվականին`

Գարիկ Հայրապետյան. «Անհրաժեշտ է գոնե անապահով խավին անվճար հակաբեղմնավորիչներ տրամադրել» (Տեսանյութ)

Սեռով պայմանավորված աբորտների պատճառով 25 տարի հետո 93 հազար մայր չի ծնվի

Գազի այլընտրանքը առայժմ միայն թանկ էլեկտրաէներգիան է

Գազի սակագնի թանկացումից առաջ, երբ արդեն խոսակցություններ կային, որ ուզած-չուզած՝ այն թանկանալու է, եւ թանկացումից հետո էլ տարբեր մասնագետներ սկսեցին կոչ անել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էներգետիկ ներքին ռեսուրսներին եւ սկսել թափով կիրառել այլընտրանքային էներգետիկան: Հատկապես շատ խոսվեց արեւային էներգիայի լայն կիրառմանն անցնելու մասին. մասնագետները այս հարցում հայցում են կառավարության աջակցությունը, բայցեւ դժգոհում են,

«Վերաքննիչ դատարանը չի ապահովել հավասար մրցակցության սկզբունքը»

Ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը դիմելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ վիճարկելու  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերջերս  կայացրած որոշումը: Այդպես նա մտադիր է վերականգնել իր վստահորդ Լեւոն Մարգարյանի խախտված իրավունքները: Համաձայն գործի նյութերի՝ 2010թ. մարտի 26-ին, ժամը 23-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 137-200-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով

«Ոսկե ծիրանը» արժեհամակարգային երեւույթ է

webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը՝ փառատոնի, կինոյի եւ «հայկական ծուլության» մասին Արդեն երրորդ տարին է, ինչ webtv.am ինտերնետային հեռուստատեսությունը սերտորեն համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: «Առավոտի» հետ զրույցում webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը նշում է, որ համագործակցությունը չի սահմանափակվում համատեղ WebԾիրան online կինոփառատոնով, webtv-ին «Ոսկե ծիրանից» առաջ փորձում է տեղեկացվածության լայն դաշտ ապահովել այն մարդկանց համար,

Ումիտ Քուրտ. «Իմ խորին համոզմամբ, 1915 թվականը ցեղասպանություն էր»

Այն, ինչ կատարվեց 1915 թվականին, դուք, որպես անհատներ, համարո՞ւմ եք ցեղասպանություն: Այսօր «Հարավային կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը հարց ուղղեց ARI շարժման տնօրեն Մերթ Խայհանին եւ  «Turkish Review» պարբերականի գրական խմբագիր Ումիտ Քուրտին: «Իմ խորին համոզմամբ, 1915 թվականը ցեղասպանություն էր»,- ասաց Ումիտ Քուրտը: Նույն համոզմունքը հայտնեց նաեւ Մերթ Խայհան՝ հույս

Կերտելու են Երևանը

Երևան Բրենդ նախագծի շրջանակներում  «Կերտում ենք Երևանը» խորագրով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների» հարթակում, հունիսի 28-ին ժամը 17:00-ին, յոթ նկարիչներ՝ յուրաքանչյուրը մեկ գույնով, մեկ ընդհանուր կտավի վրա պատկերելու են իրենց Երազանքի Երևանը: Նախագծին մասնակցում են մայրաքաղաքի արվեստագետ հասարակության հայտնի ներկայացուցիչներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը,

Շվեյցարացի դիրիժորը Արագած բարձրացավ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերաբացումից հետո շարունակում է «Համերգ ճեմասրահում» նախագիծը՝ արդեն բարձրակարգ տեխնիկայով վերազինված բեմում: Թատրոնի նվագախումբն այս անգամ կղեկավարի շվեյցարացի դիրիժոր, Լյուցերնի օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավարի տեղակալ Միքայել Վենդեբերգը: Համերգը կկայանա հունիսի 29-ին: Օրեր առաջ «Առավոտի» առաջարկին՝ հյուրախաղորդ դիրիժորի հետ վարել հարցազրույց, թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930