Օրվա լրահոսը
ՌԴ-ի համար սեփական անվտանգության հարցն ավելի կարեւոր է, քան Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելը
Stratfor-ի փորձագետների համոզմամբ` կովկասյան երկու երկրների միջեւ ռազմական հաշվեկշռի վերականգնումը Ռուսաստանի առաջնահերթ նպատակը չէ։
Պետք է զարգացնել մանր և խոշոր եղջերավոր կենդանիների կաշվի մշակումը (Տեսանյութ)
Հայաստանում պետք է զարգացնել մանր և խոշոր եղջերավոր կենդանիների կաշվի մշակումը։ Հայաստանը կաշվի գործարան է ունեցել դեռ Ցարական Ռուսաստանի ժամանակից։ Գործարանը պահպանվել է մինչ օրս։ Ունի արդիական սարքավորումներ, սակայն չի կարողանում կաշի արտադրել և այն օգտագործել կոշիկի արտադրությունում։ Մանրամասները՝ այստեղ
Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների Երևանը
«Երևան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երևանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։ Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն
Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-ների միջեւ
Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ
Կամավորներն այցելեցին Վանաձորի «Տարեցների տուն»
«Կամավորություն+Գործողություն= Փոփոխություն» ծրագիրը նպատակ ունի հասարակության մեջ բարձրացնել կամավորության արժեքը:
Trend. Ադրբեջանից բողոքի նամակ ԵԽ-ին. դուր չի եկել Էդվարդ Նալբանդյանի ելույթը
Էդվարդ Նալբանդյանի ելույթի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նամակ է ուղարկել Եվրոպայի խորհուրդ: Գրում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Նալբանդյանի հունիսի 24-ի ելույթը, որը կապված էր ԵԽ ամառային նստաշրջանի հետ, ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությունը համարել է, որ խախտում է ԵԽ կանոնները՝ իբր թե Նալբանդյանի ասածները համապատասխանում են արտգործնախարարի ելույթին, փոխանակ լինեին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի ելույթին համապատասխան: Այս մասին
Տիգրան Խզմալյան. «Ոչ թե Փակ շուկայի, այլ նախագահի հարցը պիտի լուծենք» (Տեսանյութեր)
Նախախորհրդարանը դատելու է, բոլոր նրանց, ովքեր այս տասնամյակների ընթացքում օրենք են խախտել:
Ռեկորդ` աշխարհի ամենաածանր կոշիկներով
Նյու-Յորքի բնակիչ Աշրիտ Ֆուրմանը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում` 146,5 կգ. կշռող կոշիկներով քայլելով 10 մետր: Աշխարհի ամենաարագավազ մարդը Հուսեին Բոլտն է: Նա 100 մետր տարածությունը կարողանում է անցնել 9,58 վայրկյանում: Շնաձկները մեկ լիտր արյան համը կարողանում են զգալ 100 լիտր ջրի միջից: Օրենքով արգելված է Ավստրալիա մուտք գործել կեղտոտ կոշիկներով: Անդրանիկ Ջալալյան
Կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանի եւ «Առավոտ» թերթի դեմ հայցը մերժվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց Սեդրակ Հովհաննիսյանի՝ ընդդեմ Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գործով վճիռը: Դատարանը մերժեց հայցապահանջը ամբողջությամբ եւ պարտավորեցրեց պատասխանող Հասմիկ Մանասերյանի փաստաբան Արմեն Բաղդասարյանին վճարել 100 հազար դրամ՝ փաստաբանական ծախսերի համար: Հիշեցնենք, որ 81-ամյա
Գյումրու ուկրաինական բիոզուգարանները աշխարհահռչակ հյուրերին կրախի առջեւ չեն կանգնեցնի՞
Աշխարհահռչակ օպերային երգիչների, ջութակահարների ու դերասանների հյուընկալող Գյումրու իշխանությունները ԱՊՀ մշակութային միջոցառումների նախաշեմին ստիպված են եղել գնել նաեւ 10 բիոզուգարաններ: Սակայն դրանք Տաթեւի ճոպանուղու կամ Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղադրվածների պես ոչ թե 170 հազար դոլարանոց են ու չաշխատող, այլ 400 հազար դրամանոց են, նորմալ վիճակում ու շահույթ չհետապնդող: Այսինքն դրանք տեղավորելով քաղաքի կենտրոնական
ՀԱԿ անդամ. «Ոչ մեկս չի մոռացել այս իշխանությունների բնույթը» (Տեսանյութ)
Վճռաբեկ դատարանը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների գործով մայիսի ութին կայացրած որոշումը ուղարկել է կողմերին հունիսի 26-ին, բայց նշել է, որ գործը ուղարկել են կողմերին հունիսի 28-ին: «Սա արվել է ուշացումով, բայց փաստում է այն մասին, որ գործընթացը սկսվել է եւ արդեն կունենանք դատական նիստի նշանակման օրը»,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների
Ռուբեն Հակոբյան. «Օլիմպիական կոմիտեի եւ սպորտի նախարարության արանքով սառը քամի է անցել»
Aravot.am-ի հարցին, թե արդյոք չի՞ թվում, որ ներկայումս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀԱՕԿ-ի միջեւ մի տեսակ անհամաձայնություն կամ հակասություն կա, Հայաստանի օլիմպիական կոմիտեի 1-ին նախագահ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չէի ասի, թե նախարարության եւ օլիմպիական կոմիտեի միջեւ հակասություն կա: Բայց նոր նախարար Յուրի Վարդանյանի, որին հարգում եմ որպես ծանրորդի, օլիմպիական խաղերի չեմպիոնի, որի ռեկորդները
ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը որակապես փոխում է ծառացած խնդիրների առաջնահերթությունները. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի: «Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն
«Հաղթիր, որ ապրես…». Գրական-երաժշտական երեկո փոքրիկ Լիլիթին օգնելու համար
«Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և նրա շուրջը համախմբված մի խումբ մարդիկ կոչ են անում միասին օգնել փոքրիկ Լիլիթին վերադարձնել առողջ մանկությունը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի բեմում հուլիսի 3-ին ժամը 19:00-ին տեղի կունենա բարեգործական գրական-երաժշտական երեկո «Հաղթիր, որ ապրես…» խորագրի ներքո: «Երիկամի քաղցկեղով հիվանդ Լիլիթի մասին համացանցի միջոցով եմ իմացել: Երկար
Արա Կետիկյան. «Բարոյական քայլ չէ Սուրիկ Խաչատրյանին քննադատելը»
ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը վստահեցնում է` իր մարտական ընկեր, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին անասնագողությամբ զբաղվելու կարիք չուներ, որովհետեւ ինքը այդ տարիներին բարեկեցիկ կյանքով էր ապրում: «Երբ սկսվեց շարժումը, Սուրիկ Խաչատրյանն ապրում էր Զապորոժիե քաղաքում եւ բավականաչափ բարեկեցիկ կյանքով: Ինքը վերադարձավ եւ շարժման հենց առաջին օրերին եկավ Հայաստան, Գորիսում սկսեց կազմակերպել ինքնապաշտպանական մարտերը:
ABC. «Սերժ Թանգյանի նոր ալբոմը պատահականություն էր»
Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը «Էյ Բի Սի» ռադիոկայանին պատմել է, որ «Օրկա» դասական երաժշտական ալբոմը որոշել է ձայնագրել իր ընկերներից մեկին հանդիպելուց հետո: «Երբ տարիներ առաջ գրում էի իմ «Imperfect Harmonies» ալբոմը (2010թ.), ես պատահաբար վերջացրի այն «Orca»-ի առաջին երկու գործողություններով, – պատմել է նա,- Նստած լսում էի այն, ու հեռուստատեսությունից ընկերս, որը հետս
Ինչպիսի՞ն է Google ընկերության գրասենյակը Լոնդոնում (Ֆոտոշարք)
Google-ի բոլոր գրասենյակները տարբերվում են իրենց ինքնատիպ դիզայնով։ Ահա այսօր ներկայացնում ենք կազմակերպության նոր գրասենյակը, որը գտնվում է Լոնդոնում։ Գրասենյակն աչքի է ընկնում վառ գույներով։ Գրասենյակի դիզայնի և դեկորացիաների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, առաջարկում ենք դիտել լուսանկարները, քանի որ դրանք շատ հետաքրքիր են։ Գրասենյակը 4 շինություն է զբաղեցնում, որոնցում տեղակայված են մարքեթինգի և ֆինանսական
Վլադիմիր Գասպարյան. «Եթե մեր նման մարդիկ քրտնում են, ուրեմն դատախազությունն ամուր հիմքերում է»
ԱԱԾ-ն պարգեւատրեց նաեւ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանին:
Regnum. «Վրաստանի քաղաքացիների 4%-ը Հայաստանից վտանգ է ակնկալում. հարցում»
Վրաստանի քաղաքացիների 4%-ը Հայաստանին համարում է թշնամի պետություն, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Գռուզիա օնլայն» պարբերականին: Հարցմանը մասնակցել է 3998 հոգի, որոնց 57%-ը Ռուսաստանին է համարում թշնամի պետություն, 30%-ը`բարեկամ: Բարեկամ պետությունների մեջ առաջին տեղը գրավել է ԱՄՆ-ն՝ 41%, նրան հաջորդում են Ադրբեջանն ու Ուկրաինան: Ըստ հարցվածների 6%-ի
Ս. Օհանյան. Թաքցնելու ոչինչ չունեմ (Տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքերով, թափանցիկ է. «Ես թափանցիկ եմ իմ գործունեությամբ ոչ միայն ձեր առջեւ, թափանցիկ եմ իմ ծառայողների, ենթակաների առջեւ» Դա չի նշանակում, որ նախարարի թափանցիկությունը կարող է տարածվել պաշտպանության նախարարության ամբողջ աշխատանքի վրա։ Պետական գաղտնիք կա, անվտանգության հարց կա. «Կամ ես պետք է իմ ամբողջ գործունեությունը, բանակի գործունեությունը բացահայտ ներկայացնեմ հասարակությանը,
Ավարտվեց «Կտեսնվենք Տալլինում» միջոցառումների ցանկը
Էստոնիայում հայ արվեստագետները հանդես եկան հայ մշակույթի տարածմամբ Հունիսի 27-ին երեկոյան, Մումբա լաունջ ակումբում (Moumba Lounge Club) տեղի ունեցավ «Կտեսնվենք Տալլինում» հայ-էստոնական մշակութային առաքելության ամփոփիչ երեկույթը (AFTER PARTY “SEE U IN TALLIN” ): Երեկույթին բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթև Սիմոնյանը և ներկայացրեց էստոնիայի մայրաքաղաք Տալլին հայ պատվիրակության այցելության մշակութային արշավի,
Գաբրիել Սարգսյանն այսօր ամուսնանում է
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողությունը։ Համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոնի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Գաբրիել Սարգսյանի ընտրյալը` Լիանա Ավոյանը, նախկինում նույնպես զբաղվել է շախմատով, սակայն այժմ սովորում է Երեւանի գյուղատնտեսական համալսարանում: Նրանց քավորը Սերժ Սարգսյանն է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի տարածած հաղորդագրությունը՝ Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ
Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել և հատկապես մեծ չափով տեղ է գտել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և նրա անմիջական մասնակցությամբ: Երևան քաղաքի գործադիր կոմիտեի դեռևս 1991 թ. ապրիլի 12-ի՝ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծ»- թիվ 6/18 որոշմամբ
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Հ.Հովսեփյան, Տարոնց փողոցների, Արտաշիսյան փողոցի և նրբանցքների, Շիրակի փողոցի և 1-5 նրբանցքների, Բագրատունյաց փող. 1-50 շենքերի, Արարատյան փող. 1-68 շենքերի, Չեխովի 11-ից բարձր, Եղբայրության 17-ից
409.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:
Նշանակություն չունի, թե ում մոտ ինչ բաժնետոմս կառաջանա. քննվում է գերմանացի ներդրողի բողոքն ընդդեմ Ծառուկյանի
hetq.am. Գերմանացի ներդրող, «Իստինվեստոր» ՍՊԸ տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բողոքն այսօր քննվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Այսօրվա նիստին ներկա էին թե հայցվորի, թե պատասխանողի ներկայացուցիչները: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Դանելյանին հարցեր ուղղեղ բերված բողոքի առնչությամբ: Դավիթ Դանելյանը նշեց, որ բողոքի հիմքը բաժնետոմսերի համախմբումն է.
Բաց նամակ Սյունիքից. «Ձեր սիրելի Լիցկան» չափազանց ծանր վիճակի մեջ է դրել մարզը»
Խոսքն, իհարկե, ոչ միայն սոսկ անդաստիարակության, բնածին քրեածին հակումների ու խելացնորության մասին է, որոնք անշուշտ հայտնի չափով առկա են, այլև նրա, որ այդ մարդկանց, տվյալ դեպքում մատնանշված անձի ու նրա ձեռնասունների անզուսպ ու անսանձ վարքագիծը էապես պայմանավորված է նաև այն բանով, որ նրա թիկունքին ՀՀ նախագահը՝ դուք եք կանգնած (դա Սյունիքում երեխան էլ գիտի…) և անհասկանալի պատճառներով շարունակում եք կանգնել…
Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ հայտարարեց
«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի եւ դադարեցնում է աշխատանքը խորհրդարանում: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` պատգամավոր Լեւան Բեժաշվիլին խմբակցության անունից հայտարարել է, թե այն պայմաններում, երբ «իշխանությունները ոչնչացնում են կուսակցական ենթակառուցվածքը Թբիլիսիում», իրենք չեն կարող քննարկել սովորական օրենքներ: «Մենք չենք կարող քննարկել սերիալների արգելման կամ նման
«ՀայՌուսգազարդը» մշակութային մայրաքաղաքին բեմ կնվիրի, աշխարհահռչակ օպերային երգիչն էլ` իր կատարումները
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին կիրակի օրը պատրաստվում է ընդունել արտերկրյա հյուրերի, որոնք, բնականաբար, սովորական մարդիկ չեն լինելու, այլ հայտնի արվեստագետներ, աշխարհահռչակ երգիչ- երգչուհիներ, ջութակահարներ: Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում քաղաքում. մի կողմից Վարդանանց հրապարակում բեմն են պատրաստում, մյուս կողմից՝ քաղաքի փողոցներն են կարգի բերում: Մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի
Ամփոփվել են «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթի արդյունքները
Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ: «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և


















































