Օրվա լրահոսը
Ճակատագրեր, որ անհայտության մեջ են
ՀՀ պաշտպանության նախարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին այցելել է Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի առաջ: Այնուհետեւ պաշտպանության նախարարը, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները
«ԷՐԳԵՆԵԿՈՆԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԱՄ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ
Վերջին տարիներին Թուրքիայի ներքաղաքական օրակարգի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը, այսպես կոչված, «Էրգենեկոն» կազմակերպության դեմ հարուցված քրեական գործն է: Համարյա օր չի լինում, որ չձերբակալվեն եւ դատարանի առջեւ չկանգնեն նախկին եւ ներկա բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ եւ այլն: Հարցի բուն էությանն անդրադառնալուց առաջ հարկ ենք համարում պատմական փոքր էքսկուրս կատարել, որպեսզի ընթերցողին պարզ դառնա «Էրգենեկոն»
ՍԽԱԼՆԵՐՈՎ ՆԱԽԱԳԻԾ
Հայերի, ֆրանսիացիների եւ գերմանացիների ուժերով Տեղեկացրել ենք, որ հունիսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի մասնակցությամբ բացվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի նորոգված պոմպակայանը: Պաշտոնյաները եղել են նաեւ Այրումի նորոգվող պոմպակայանում: Պոմպակայանի հիմնանորոգման պայմանագիրը ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 30-ին, աշխատանքները պետք է ավարտվեին 22 ամսում: Այստեղ
ԷԼԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Երեկ վարչական դատարանում «Global gold» ընկերության հայցն էր լսվում՝ ընդդեմ պետական ռեգիստրի: «Global gold»-ը մեղադրում է, որ պետռեգիստրը ապօրինի կարգով հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասը գրանցել է «Կալդերա ռեսուրսիզի» անունով: Ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը վստահեցնում է, որ այդ գործարքը կատարվել է իրենցից գաղտնի, առանց բաժնեմասի օտարման պայմանագրի, կեղծ կնիքի եւ այլ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ: Գրանցումը
Լ. ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Մայիսի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը վճռեց բավարարել Լեւոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը եւ պարտավորեցրեց Հատուկ քննչական ծառայութանը՝ վերսկսել գործի քննությունը: Լեւոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել էին Հատուկ քննչական ծառայության քննիչ Գաբրիել Պետրոսյանի որոշումը: Գ. Պետրոսյանը գործը կարճել էր հանցակազմի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր՝ Խաչատրյան) հունիսի 30-ին կսկսվի
ԲԱԽՎԵԼ ԷՐ
Հունիսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատ Օ.-ն «ԳԱԶ-32029» մակնիշի ավտոմեքենայով Կիեւյան փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա Միքայել Ղ.-ին, այնուհետեւ բախվել 47-ամյա Ռաֆայել Ս.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած Միքայել Ղ.-ն տեղափոխվել է «Ա» բժշկական կենտրոն (հապավումները բացելու համար դիմեք ոստիկանության ՏՎ-ին-խմբ):
Գործատուն՝ որպես կենտրոնական դեմք
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից՝ «Բաց հասարակության ինստիտուտ. օժանդակության հիմնադրամի» հովանավորությամբ իրականացվող «Աշխատանքային իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն հետեւության, որ աշխատողի իրավունքները՝ աշխատանք միայն աշխատանքային պայմանագով, աշխատողի առողջության համար անվտանգ պայմաններ, աշխատանքին համարժեք վարձատրություն, աշխատաժամանակի տեւողություն եւ այլն, կարող են պահպանված լինել հիմնականում գործատուի բարի կամքով միայն: Աշխատողը, որքան
ՆԱԽԱԳԱՀԻ ՆՇԱՆԱԿԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ի՞նչ խնդիր է հետապնդում դատավորի «գործուղումը» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ.12-ին նշանակվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրա եղբոր՝ Տիգրանի բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: Վերջինս եւ իր ներկայացուցիչը, դատարանին անհայտ պատճառներով, բացակայում էին, ի դեպ, 3-րդ անգամ, իսկ ՀՔԾ-ն էլ, որը «մաս է կազմում» պատասխանողի, գրություն
ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ կառավարությունը կքննարկի առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին եւ անօթեւան միայնակ տարեցներին 2011 թվականին մեկ սենյականոց բնակարաններ տրամադրելու հարցը: Ըստ կառավարության պատասխանատուների, սա 2003 թվականից ի վեր նմանատիպ սոցիալական օգնության ամենամեծ փաթեթն է: Նշենք, որ 2003 թվականից առայսօր առանց ծնողական խնամքի մնացած խնամակալների ընտանիքներում գտնվող 6 երեխա է բնակարան ձեռք բերել, իսկ մանկատների 157
Ուռճացվա՞ծ, թե՞ չճշգրտված հերթացուցակ
Ախուրյանում պաշտոնապես գրանցված 182 անօթեւաններից 24-ի գործերն արդեն իսկ մերժվել են Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքում՝ Ախուրյանում «Գլենդել հիլզ» ընկերության կողմից սկսվել է բնակարանաշինություն: Երեկ քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը մարզային իշխանությունների ուղեկցությամբ եկել էր Ախուրյան՝ շինարարության մեկնարկն ազդարարելու, սակայն ի սկզբանե խոսակցությունը ծավալվեց անօթեւանների, այսպես ասած, «ուռճացած» հերթացուցակի թեմայով: Տեսնելով Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն
ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ԷԼ ԵՆ ՃՆՇԵԼ
«Արտասահմանից ներդրումների եւ նոր բիզնեսների առումով Հայաստանը գրավիչ երկիր չէ»,- ըստ tert.am-ի, երեկ ասել է գործարար Վահագն Հովնանյանը։ Նա համոզված է, որ Հայաստանի բիզնես-միջավայրի աշխուժացման համար բազմաթիվ խոչընդոտներ կան։ «Հայաստանի տնտեսությանը, գործարարությանը եւ ներդրումների գրավչությանը բազում խնդիրներ են խոչընդոտում։ Նախ՝ մեծ շուկա չկա, մարդիկ քիչ են, որպեսզի դրսից մարդիկ ավելի շատ ապրանքներ բերեն, նոր ներդրումներ
Երեւանը Ստեփանակերտից օրինակ պետք է վերցնի
Լեռնային Ղարաբաղում շուտով առանց ջրի կորստի շուրջօրյա ջրամատակարարում կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազգաբնակչությանը խմելու ջրով ապահովելը տեղական իշխանություններին հուզող առաջնահերթ խնդիրներից է մնում: Մինչ այսօր ոչ միայն գյուղերն ու շրջկենտրոնները, այլեւ մայրաքաղաք Ստեփանակերտը զրկված են շուրջօրյա ջրամատակարարումից: Մայրաքաղաքում խմելու ջրի խնդրից բացի, հրատապ է կենցաղային կեղտաջրերը քաղաքի սահմաններից հեռացնելու հարցը: Բանն այն է, որ կեղտաջրերն
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԴԺՎԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ
Դրա պատճառը ղարաբաղյան հիմնահարցն է Վերջերս մի խումբ լրագրողներ՝ Հարավային Օսեթիայից, Վրաստանից, Հայաստանից եւ Աբխազիայից, այցելեցին Լեռնային Ղարաբաղի Դրմբոն գյուղում գործող լեռնահարստացուցիչ «Base Metals» կոմբինատ: Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը ներկայացնելով ընկերության աշխատանքները՝ վստահեցրեց, որ իրենք աշխատում են 100%-անոց անվտանգ պայմաններով եւ բնությունը բացարձակ չեն վնասում: Սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որ պղնձի խտանյութն
«ԱՐՄՄՈՆՈՆ»՝ ԱՐՑԱԽԻ 20-ԱՄՅԱԿԻՆ
Հուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 20-ամյակին: Փառատոնի կայացմանն աջակցել են Հայաստանի մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: 5 օրերի ընթացքում ԼՂՀ քաղաքներում խաղացվելու է 18 ներկայացում, որոնցից առաջացած եկամուտը ամբողջությամբ տրամադրվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ «ՀԱՑԻ ԳՈՐԾԸ»
ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում: Նշանակվել է արտադրված հացի նմուշի լաբորատոր փորձարկում, որն անցկացրել է «ՄԱՎԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությունը: Նշված ընկերության 23.06.2011թ. տված No1-125 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ենթարկված հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին: Հիմնադրամը մատակարարում է առաջին տեսակի
Ալպինիստները կգնան Իրան
Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան՝ մագլցելու այդ երկրի բարձրագույն լեռը՝ Դեմավենդը, որի բարձրությունը 5671 մետր է: Վերջին 15 տարիների ընթացքում պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա հայկական լեռնագնացության ավանդույթները վերականգնելու առաջին եւ լուրջ փորձն է: Հիշեցնենք,
Հեֆները նոր ընկերուհի ունի
«Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հաստատել է իր նոր ընկերուհու մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Պարզվել է, որ հրատարակության հիմնադրի սիրելին ոչ թե Աննա Սոֆիա Բերգլունդն է, որի մասին գրում էին ամերիկյան լրատվամիջոցները, այլ Շերա Բեչարդը։ Այս մասին Հեֆները գրել է «Twitter»-ի իր բլոգում՝ պատասխանելով ընթերցողների այն հարցին՝ արդյոք Շերան պարզապես «Playboy»-ի մոդե՞լ է, թե՞ ավելին
Ծննդյան տոնը՝ գյուղում
Երգչուհի Ալսուն նշել է իր 28-ամյակը՝ այն փոքրիկ գյուղակում, որտեղ երբեւէ ապրել է իր սիրելի տատը: Dni.ru-ի փոխանցմամբ, ամուսինն ու երեխաները ներկա չեն եղել այս խնջույքին: Երգչուհու ծննդյան տոնին ներկա է եղել 15000 մարդ, չնայած այն բանին, որ գյուղի բնակիչների թիվը 10000-ի է հասնում: Իր ծննդյան տոնին մեծ համերգ կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել երգչուհու
ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Նրանք ոչ մի դեպքում նման վիրահատություն չեն անի Հայաստանում առաջին պլաստիկ վիրահատությունը տեղի է ունեցել 1980-ականներին՝ Միքայելյան ինստիտուտում: Դա եղել է բութ մատի վիրահատություն: Այդ վիրահատությամբ, ինչպես նաեւ դրան հաջորդող պատերազմական գործողությունների արդյունքում մարդկանց ստացած վնասվածքները սկիզբ են դրել Հայաստանում պլաստիկ վիրաբուժությանը: Արդեն 25 տարի Հայաստանում պլաստիկ վիրահատություններ են կատարվում: Այս կապակցությամբ այս օրերին Երեւանի
ՆԱՀԱՆՋ՝ ՈՒԹ ԱՍՏԻՃԱՆ
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակեց ազգային հավաքականների հունիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիան: Հոլանդիան պահպանել է տեղը երկրորդ հորիզոնականում, իսկ ահա Գերմանիան բարձրացել է վեր ու եզրափակում է լավագույն եռյակը: Առաջին տասնյակում, ըստ հաջորդականության, դասավորվել են Անգլիան, Բրազիլիան, Իտալիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Մեքսիկան եւ Արգենտինան: Ֆուտբոլի Հայաստանի
Եվրոպայի լիգան մեկնարկում է
Այսօր հայաստանյան երկու ակումբներ մեկնարկում են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում: Նախորդ առաջնության երրորդ մրցանակակիր «Ուլիսն» արդեն մեկնել է Բուդապեշտ, որտեղ երեկոյան կմրցի տեղի «Ֆերենցվարոշի» հետ: Բրոնզե մեդալակիրը երեկ 40 հոգանոց պատվիրակություն է գործուղել Հունգարիա, որոնց թվում քսանն են ֆուտբոլիստներ: Երեկ երեկոյան մեր թիմն անցկացրել է միակ փակ մարզումը «Ալբերտ» մարզադաշտում, որը միայն 15 րոպե բաց
«RYBKA» լող տուր, լող արա
«Համակարգչային խաղերի միջազգային ասոցիացիան» (ICGA) որակազրկել է շախմատային հանրահայտ «Rybka» ծրագիրը, դրա հեղինակ Վ. Ռեյլիխին եւ երկուսին էլ զրկել 2005-2010 թվականներին նվաճած բոլոր տիտղոսներից: Նշված ժամանակաընթացքում ծրագիրը հաղթել է 2007-2010 թթ. աշխարհի չորս առաջնություններում եւ բլիցի աշխարհի երկու առաջնությունում: ICGA-ն միեւնույն ժամանակ պահանջել է վերադարձնել բոլոր մրցանակները, այդ թվում նաեւ՝ դրամական պարգեւատրումները: ICGA-ի կանոններով, բոլոր
Հայաստանն առաջին տեղում է
Մոսկվայում շարունակվում է շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված պատանեկան թիմային մրցաշարը, որն անցկացվում է վեցերորդ անգամ: Մրցաշարի երրորդ օրը կայացան 5-րդ եւ 6-րդ տուրերը: Հայաստանի պատանեկան հավաքականը, որ հաջող է մեկնարկել մրցաշարում, հերթական հաղթանակը տարավ՝ այս անգամ 3:1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի իր հասակակիցների նկատմամբ եւ շարունակում է միավորների պատկառելի պաշարով միանձնյա գլխավորել
Անանդ-Գելֆանդ մրցամարտը հովանավոր ունի
Ռուսաստանի մայրաքաղաքը 1985 թվականից հետո առաջին անգամ կարող է եկող տարվա գարնանը հյուրընկալել շախմատային աշխարհի ամենագլխավոր իրադարձությունը՝ աշխարհի թագի համար եզրափակիչ մրցամարտը, որում չեմպիոնի կոչումը վիճարկելու են Վիշվանաթան Անանդը եւ հավակնորդ Բորիս Գելֆանդը: Այդ նպատակով Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել ՖԻԴԵ: Բայց ցանկությունը դեռ քիչ է: Անհրաժեշտ է ապահովել մի շարք պարտադիր ու
Ո՞Վ ԿԼԻՆԻ ՎԵՑԵՐՈՐԴԸ
Շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի կազմակերպիչները հաստատել են, որ Սան-Պաուլուում եւ Բիլբաոյում կայանալիք «Masters 2011» մրցաշարի եզրափակչում հանդես են գալու Լեւոն Արոնյանը (Հայաստան), աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Առայժմ հայտնի չէ միայն վեցերորդ գրոսմայստերի անունը: Դրան հավակնում են Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը եւ իտալացի Ֆաբիանա Կարաունան:
ՏԱՐԻՆ 370 ՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՆԱ ՍԱՄՈՒԻԼԸ
Եվրոպայի օրն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 9-ին, քանի որ 1950 թվականին՝ հենց այդ օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն իր հռչակագրով կոչ արեց եվրոպական երկրներին միավորել իրենց արտադրությունը՝ որպես եվրոպական դաշնության հիմք: 1985 թվականից մինչեւ այսօր մայիսի 9-ը տոն է եւ եվրոպական երկրների օրացույցներում նշված է կարմիրով: Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց ավելի
ԲԻԶՆԵՍ-ՄՇԱԿՈՒՅԹ՝ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ
Ըստ եվրոպացի երաժիշտների, դասական արվեստին յուրօրինակ ուշադրություն է անհրաժեշտ «Առավոտը» առիթ ունեցավ առաջին անգամ Հայաստանում գտնվող նորվեգացի ճանաչված դիրիժոր Էսպեն Սելվիկից վերցնել բացառիկ հարցազրույց: Առաջին անգամ ենք հանդիպում երաժշտի, ում Նորվեգիայի կառավարությունը հանձնարարել է բիզնեսի եւ մշակույթի ասպարեզում իրականացնել հատուկ ծրագրեր: Մեզ հետ զրույցում Է. Սելվիկը, խոսելով բիզնես-մշակույթ կապի մասին, նախ նշեց, թե ինքը Նանսենի
ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Որոշ բուլղարահայեր ուղղակի զարմացնում են Հայաստանում է Բուլղարիայի Հայ դատի գրասենյակի համանախագահ եւ հայկական համայնքի «Վահան» թերթի քարոզչության պատասխանատու Սահակ Չալըքյանը: Նա «Առավոտի» խնդրանքով պատմեց, թե այսօր ինչ մարտահրավերներ են ծառացած Բուլղարիայի հայ համայնքի առջեւ: Մեր զրուցակիցն ասում է, որ հայկական գոյությունն այդ երկրում շուրջ 400 տարվա պատմություն ունի, գաղթի նոր ալիք է եղել 1915-ից
ԻՍՐԱՅԵԼԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԱՍԱԴԻՆ
Իսրայելի իշխանություններն անձնական նամակ են հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նամակում իսրայելցիները նախազգուշացրել են Ասադին, որ եթե նա փորձի վերսկսել ռազմական գործողություններն Իսրայելի դեմ, իրենց պատասխան թիրախը լինելու է անձամբ նա՝ Սիրիայի նախագահը: News.am-ի փոխանցմամբ, Ասադին նման ուղերձ է հղվել այն պատճառով, որ սիրիական ուժերի բարձր կենտրոնացում է նկատվել երկու երկրների սահմանին: Մասնավորապես սկսվել է
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԷԼԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Չորեքշաբթի լույս գիշերը Եգիպտոսի մայրաքաղաքում նոր բախումներ են տեղի ունեցել: Դրանք այդ երկրում ձմռանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ամենամեծամասշտաբն են եղել: Կահիրեում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 5 հազար մարդ: Երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Ի պատասխան՝ իրավապահները արգելափակել են շենքի մուտքն ու ցուցարարների դեմ արցունքաբեր գազ


















































