Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒՆԻ՞, ԹԵ՞ ՉՈՒՆԻ
Հայ-վրացական սահմանի հստակեցման անհրաժեշտությունը վաղուց է եղել, բայց այդ խնդիրը վերջերս սպառնում էր վերածվել միջպետական հարցի, որովհետեւ վրացի սահմանապահները առաջ էին եկել եւ զավթել էին նաեւ Հայաստանի տարածքի մի կոնկրետ հատված Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանն ասաց, թե դա վաղուց էր կանխատեսելի, ու տարակուսանք հայտնեց հայ-վրացական սահմանի թույլ
Գիտական ճշմարտությանը հետամուտ
«Վէմ» հանդեսի երկրորդ ծնունդը Մեր օրերում, երբ ընթանում են ազգի հոգեմտավոր կառուցվածքի խաթարմանն ուղղված լուրջ գործընթացներ եւ ինտելեկտուալ ընթերցողի պահանջները մամուլի էջերում հաճախ են անտեսվում, համահայկական գիտական հանդեսի տպագրությունը կարեւոր իրադարձություն է: «Վէմը»՝ իբրեւ այդպիսին, շարունակությունն է 1930-ական թվականներին Փարիզում Սիմոն Վրացյանի խմբագրությամբ լույս տեսած նույնանուն հանդեսի: Սփյուռքի հայության հիմնախնդիրները խորապես գիտակցող Ս. Վրացյանը, դեռեւս
ԵՐԿԻՐ՝ ԱՌԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱ՞Ն
Համակերպումը անզորության նշան է Եթե մի երկիր իրեն անկախ է հռչակում, ապա նրա առաջին գործը պիտի լինի դիվանագիտություն մշակելը, այնպիսի դիվանագետներ եւ միջազգային իրավունքի մասնագետներ պատրաստելը, որոնք գիտեն իրենց պետական եւ ազգային շահը, մանավանդ որ՝ երկիրն իրեն ազգային պետություն է հռչակել: Նրանք պետք է ոչ միայն սոսկ մասնագետ լինեն, այլեւ ջանան իրենց արհեստավարժությամբ գերազանցել դաշնակից
«Ո՛Չ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՆԱՑՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵՆ»
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում (Շարունակություն) Սկիզբը` Իրավիճակից դուրս գալու ելքը Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից: Դա չարվեց, եւ, անհարմար վիճակից դուրս գալու համար,
«Ո՛Չ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՆԱՑՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵՆ»
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք
Խաղաղություն կա՞, թե՞ ոչ
Սեպտեմբերի 21-ին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) տոնում է Խաղաղության միջազգային օրը: Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ղեկավարությամբ կայացավ «կլոր սեղան»-քննարկում՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան: ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Կոսուելո Վիդալի ձեւակերպմամբ, 2002 թ. սեպտեմբերի 21-ից սկսած՝ Խաղաղության օրը նշվում է որպես Հրադադարի եւ բռնության դեմ պայքարի համաշխարհային օր. «Խաղաղության համար պետք է
Լուսինայի հաջողությունների արդյունքը
Երեկ «Դիսկ պլանետ» ձայնասկավառակների խանութ-սրահում կայացավ երիտասարդ երգչուհի Լուսինայի առաջին «LUCINA» ձայնասկավառակի շնորհանդեսը: «Դեռ մանկուց երգչուհու կարիերիայի երազանք ունեի, բայց անհայտ ուղիներով ընկա ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետ: 2005-ին, ավարտելով ուսումս, տեղափոխվեցի Նյու Յորք՝ երազանքս իրականացնելու ակնկալիքներով եւ հենց այնտեղ սկսեցի կարիերաս: Երկար ու բարդ ճանապարհ եմ անցել՝ աշխատելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք
«ԽԵՆԹԱՆՈՑԻ» ՀՆԱԲՆԱԿԸ
Շուրջ 60 տարի Մայր թատրոնում է դիմահարդար Ռիմա Չիլինգարյանը «… Կզարմանաք, թե ոնց եղավ, որ ես մի հեռո՜ւ, կորած շրջանի (Նոյեմբերյան) անտառի մեջ թաքնված փոքրիկ գյուղից, տասնամյակս դեռ չավարտած, հայտնվեցի Երեւանում եւ ոչ ավել, ոչ պակաս՝ աշխատանքի ընդունվեցի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում…»,- հուշատետրում իր գրառումներն այսպես է սկսում Մայր թատրոնի շուրջ 60 տարվա դիմահարդար
Նժույգ՝ բնության հրաշք եւ ամենալավ ընկեր
Ե՞րբ է սկսվել մարդու եւ ձիու բարեկամությունը, ավելի ճիշտ՝ համատեղ կյանքը, ոչ ոք չի կարող ասել: Դա գալիս է անհիշելի ժամանակներից: Կապված սպորտի հետ, առաջին հիշատակությունները վերաբերում են հին օլիմպիական խաղերին: Սակայն բնության այս հրաշագեղ արարածը մարդ արարածի հետ ծառայողի կարգավիճակով բարեկամությունը սկզբնապես ընդունել է միանգամայն այլ առաքելությամբ: Դարեր անց մարդու եւ ձիու համագործակցությունը վերածվեց
«ԱՍՏԾՈՒՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵՆՔ»
Այսօր, վաղ առավոտյան, Բելառուսում ուսումնամարզական հավաքն ավարտած Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականը գնաց Մոսկվա, որտեղից մեկնելու էր Դանիա՝ մասնակցելու Հերնինգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: ՌԴ մայրաքաղաքում նրանց միանալու էր հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Նա երեկ ուշ երեկոյան «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ներկայացրեց, թե ովքեր են Դանիայում մտնելու մրցագորգ: Ֆեդերացիան մեր երկրի մարզական դրոշի պատիվը
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԵԺ ԱՇՈՒՆ
Շախմատն ամառայի՞ն մարզաձեւ է, թե՞ ձմեռային: Թերեւս՝ երկուսն էլ Հավանաբար, միջազգային օլիմպիական կոմիտեն այդպես էլ չկողմնորոշվելու պատճառով է, որ այս հրաշք մարզաձեւը չի կարողանում ընդգրկել դրանցից մեկի հիմնական ծրագիր: Բայց վերջին հաշվով դա ՄՕԿ-ի խնդիրն է: Շախմատը եղել եւ մնում է աշխարհի ամենասիրված ու մասսայական մարզաձեւերից մեկը ու իր հեղինակությամբ ամենեւին էլ չի զիջում ուրիշ
«Ես մարդ եմ» փառատոնը՝ Կապանում
«Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան կինոփառատոնը սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի Կապան քաղաքում: Ոչ մրցութային այս կինոփառատոնի ժամանակ կապանցիների համար 3 օր շարունակ կցուցադրվեն խաղաղության եւ մարդու իրավունքների հիմնախնդիրներին նվիրված արտասահմանյան վավերագրական կինոնկարներ: Կապանում կինոփառատոնը կանցկացվի առաջին անգամ՝ կազմակերպիչը՝ «Երկյակ» հասարակական կազմակերպությունն է, որ ընտրվել է մրցույթով: «Երեք տարվա պատմություն ունեցող փառատոնը Հայաստանում 2-րդ տարին է անցկացվում,
Արձագանք «Առավոտին»
«Նոր ակունք» ընկերությունը հերքում է մարզպետարանի տարածած տեղեկությունները «Առավոտի» օգոստոսի 29-ի համարում՝ «Արմավիրի ջուրը ջուր չէ» հրապարակմամբ անդրադարձել էինք Արմավիրի մարզի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին: Հենվելով բացառապես մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության վրա, տեղեկացրել էինք, որ «Նոր ակունք» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները: Այս ամենը ասվել էր մարզպետարանում քննարկման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Նոր
ՕԳՆԵՆՔ, ՈՐ ՕԳՆԵՔ
«Հեյֆեր Հայաստանը» նպաստում է ե՛ւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ե՛ւ համերաշխության ձեւավորմանը Եթե սովորաբար գյուղական համայնքներում մայրաքաղաքից եկած ղեկավարներին դիմավորում են աղուհացով, ապա Նալբանդյանում՝ առատ սեղաններով ու երգ-պարով: Արմավիրի մարզի այս գյուղը մեկն է այն հարյուրավորներից, որի համագործակցությունը «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության հետ՝ արդեն 10 տարվա կենսագրություն ունի: Նպատակը պարզ է. առարկայական նվիրատվությամբ՝ կով, խոզ, հավ, մեղու եւ
ԵՄ-ՈՒՄ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ
«Newsru»-ի մատուցմամբ, Եվրոպական միությունում անհանգստացած են Վրաստանի ազգային փոքրամասնությունների վիճակով: Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Ֆերրերո Վալդներին ուղղած իր նամակում շեշտել է, թե Վրաստանում ազգային փոքրամասնությունները ենթարկվում են լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության: Պատգամավորը մասնավորապես ուշադրություն է հրավիրել Վրաստանի այն տարածաշրջանի վրա, որը հայերով է բնակեցված՝ նկատելով, թե այն զրկված է տարանցիկ
ՔՐԴԵՐԸ «ՍԳԱՑԵԼ» ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«News.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Haber 7» կայքէջը, փոխանցում է, որ Իզմիր քաղաքում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամները ուրբաթ օրը բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտարարելու համար, որ կառավարության նախաձեռնությամբ քրդական հարցի կարգավորումը բլեֆ է եւ քննադատել են իշխող կուսակցության ղեկավարությանը՝ խաբեության համար։ Այնուհետեւ քրդական կուսակցության անդամները սգո ծաղկեպսակ են դրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ այդ երկրի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում չի փոխվել»,- «1news.az»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ հիշեցնելով, որ դեռ Բաքվում Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Սեպտեմբերի 17-ին
Որ Մոսկվային սխալ չհասկանան
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Ուկրաինա կատարելիք այցը, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, տեղի չի ունենա: Աղբյուրի ասելով, Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ «չափից ավելի հաճախակի դարձած հանդիպումներ ունենալուց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պաշտոնական Մոսկվան Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրյակին աջակցություն է հայտնում նախագահի թեկնածուներից մեկին»: Միաժամանակ, ինչպես փոխանցում
Իրանում էլի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել
Երեկ Իրանում նշվել է հակաիսրայելական՝ պաղեստինցիների հետ համերաշխության կամ, այլ կերպ ասած՝ Երուսաղեմի օրը: Իրանի ընդդիմությունն այդ օրը յուրովի է նշել: BBC-ի փոխանցմամբ, Իրանում նախագահի նախկին թեկնածու, ընտրություններում պարտություն կրած, բայց միաժամանակ դրանց արդյունքները վիճարկող Մուսաֆիի կողմնակից հազարավոր ցուցարարներ պատեհ առիթն օգտագործել եւ երեկ նորից դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Աղբյուրը, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացնում է,
Խաղարարար տրամադրություններ՝ նաեւ Հյուսիսային Կորեայում
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշում ընդունեց հրաժարվել Արեւմտյան Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայման իր ծրագրերից եւ Իրանի նախագահ Ահմադինեջադն էլ հայտարարեց միջուկային զենք ունենալու գաղափարից հրաժարվելու մասին, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Իրը հայտարարեց, թե պատրաստ է միջազգային հանրության հետ քննարկել իր միջուկային ծրագիրը: Կիմ Չեն Իրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Տարվա լավագույնները
Ինչպես հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության edu.am կայքէջը՝ երեկ ԿԳՆ-ում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն անցկացրեցին ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցում էին մարզային փուլում հաղթող ճանաչված ուսուցիչները, դաստիարակները եւ տնօրենները՝ 34 մանկավարժ ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից: 2009 թվականի «Տարվա
Գումար՝ գնդակի համա՞ր
Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մի քանի 1-ին կուրսեցիներից: Նրանք նշում էին, թե իրենցից 1000-ական դրամ է հավաքվում ֆիզկուլտուրայի դասընթացների համար գնդակներ գնելու համար: Այս մասին պարզաբանում ստացանք ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնից: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը փոխանցեց ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ Հենրիկ
Պրոռեկտորի տեղը դեռ թափուր է
Այս տարվա մայիսին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Մինչ այժմ Մայր բուհում Ա. Քարամյանի զբաղեցրած պաշտոնը թափուր է մնում, ուստի «Առավոտը» ԵՊՀ-ից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է առաջիկայում նոր նշանակում, կամ այլ զարգացում: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը
ՇԱՏ ԽԱՌԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հերթական տնօրենին մեղադրում են ապօրինությունների մեջ եւ, ինչպես բոլորը՝ նա էլ է ժխտում այդ մեղադրանքները Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, նույն գյուղի միջնակարգ դպրոցի ծնողներից մեկը: Նրա համոզմամբ, Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցը տնօրինվում է քրեական անցյալ ունեցող, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Տիգրան Գուլաբյանի կողմից: «Դպրոցը չի կարող ղեկավարվել մի
Չէր արձագանքել
Երեւանի Զավարյան թիվ 57/19 շենքի 35-րդ բնակարանի բնակչի հետ կապված՝ փրկարար ծառայությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ նա չի արձագանքում զանգերին: Նշված բնակարանի դուռը բացելուց հետո հայտնաբերվել է 59-ամյա Արտավազդ Մալիցյանի դին:
Հանձնարարվել է «մաքուր» աշխատել
ՀՀ գլխավոր դատախազությունում երկու օր առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել են հետաքննության եւ նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության, կոռուպցիոն երեւույթների դրսեւորումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կատարած աշխատանքների արդյունքների ու բացթողումների մասին հարցերը, անդրադարձ է եղել նաեւ համակարգում աշխատանքային եւ կատարողական կարգապահությանը: Պաշտոնական հաղորդագրության այս մասում խոսք չի գնացել այն
Դատապարտյալների համեստ սեղանը
«Երեւան» միջազգային կանանց ասոցիացիան երեկ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր տարբեր ժողովուրդների ազգային հուշանվերների եւ կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք: Հայաստանի մշակույթը ներկայացնող հուշանվերների շարքում ներկայացված էին նաեւ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին եւ անչափահաս դատապարտյալների փայտե, կավե-խեցեգործական աշխատանքները: Երեկ այդ կապակցությամբ մինչեւ ժ.18-ն «ազատ էին ազատվել» դատապարտյալ Սիլվա Ասատրյանն ու անչափահաս Կարենը: Նրանց կողքին էր վարպետը՝ տիկին
Զինվորի սպանության գործով
Օգոստոսի 28-ին Վայքի զորամասում դաժան ծեծի ենթարկված, ապա մահացած զինծառայող Արամ Մկրտչյանի գործը գտնվում է ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայության վարույթում: Երեկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ հեռացվել են գնդի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Թումանյանը, ավտոծառայության պետ, մայոր Սամվել Աբգարյանը: Գնդի հրամանատար, գնդապետ Արայիկ Մուրադյանը ճանաչվել է ծառայության համար անհամապատասխան: Երրորդ գումարտակի հրամանատարն
«ԸՆՏԱՆԵԿԱՆ» ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԻԶՆԵ՞Ս
«Բուդկաչու» հոգեբանությամբ դիվանագետներ Արդեն 10 տարի է, ինչ ընտանիքով՝ ամուսնուս եւ 3 երեխաներիս հետ, ապրում ենք Լոս Անջելեսում: Մեր ԱՄՆ տեղափոխվելն ուներ այդ տարիների հայաստանյան իրականության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները. անգործություն, անպատժելիություն, անկանխատեսելի գալիք օր եւ այլն: Միգուցե շատ-շատերի նման ես ու ամուսինս անհրաժեշտ կամք եւ ուժ չունեցանք այդ դժվար օրերին Հայաստանում մնալու եւ «դուրս
ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵ՞Լ Է
ԱՄՆ-ում գործող հայկական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե վերջին ամիսներին Կալիֆոռնիայի հայկական հեռուստաալիքները անընդհատ գովազդում են «American Global» ընկերության ծառայությունները։ Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով, գովազդում էլ ասվում է, թե Հայաստան մշտական բնակության մեկնողները Հայաստանում ազատվում են իրենց անձնական իրերի, կահույքի ու ավտոմեքենաների համար մաքսատուրքի վճարումից։ Ըստ ԱՄՆ հայկական ԶԼՄ-ների, միայն այս տարվա առաջին ութ ամսվա

















































