Օրվա լրահոսը
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼՈՒ
Վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, թե աճպարարություն չեն համագործակցության վերաբերյալ իր կոչերը: Հ1-ին փետրվարի 26-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Երբ կձեւավորվի նոր կառավարություն՝ մարդիկ կտեսնեն, որ հաղթող նախագահը պատրաստակամություն ունի կառավարության գործունեության մեջ ներգրավել ավելի լայն շրջանակ եւ ոչ միայն՝ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն»: Իսկ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում
Քաղաքական լուծում է պետք Ստեղծված ներքաղաքական իրավիճակից ճիշտ ելքը սա է համարում Հրանտ Խաչատրյանը «Ես եղել եմ Ազատության հրապարակում. այսօր այնտեղ գտնվող մարդկանց որակը ոչնչով չի զիջում մինչ օրս այդ հրապարակում իրենց իրավունքները պաշտպանելու դուրս եկած մարդկանց որակին: Չի կարելի նրանց արեւածաղիկ կամ «պերաշկի» ուտող ներկայացնել, ինչպես անում են մեր պատասխանատու լրատվամիջոցները»,- երեկ «Հայացք» ակումբում
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Հանրահավաքի մասնակիցներն էլ պատասխանեցին Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե՝ «արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը», եւ ցուցարարներին կոչ էր արել «դադարեցնել ապօրինի գործողությունները, չխախտել հասարակական կարգն ու քաղաքացիների անդորրը եւ չկազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը»։ Կրկնելով Ռոբերտ Քոչարյանին եւ ատամներ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՉՍԵՂՄԵԼ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ
ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ստեղծված իրավիճակում հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով: – Դաշնակցության՝ իշխանության կոալիցիայի հետ համագործակցելու հարցը ե՞րբ է լուծվելու: – Մենք դեռեւս չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հետընտրական փուլը դեռ շարունակվում է, եւ երեկ տեղի ունեցավ մեր ընտրված նախագահի ընտրողների վերջնական հանրահավաքը: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն համաձայնագրին, ապա
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
Ժողովրդավարությունը կոմունիզմ չէ, որը կարելի է մի օր կառուցել եւ հետո հանգիստ վայելել նրա բարիքները: Դա չդադարող գործընթաց է: Այսօր Ազատության հրապարակում Հայաստանի անկախության պայմաններում մեծացած առաջին սերունդն է: Բայց հնարավոր չէ պնդել, որ այս երեխան ապրելու է կատարելապես ազատ երկրում: Նրան էլ պայքարի իր բաժինը կհասնի:
Կրկին մուրճի եւ սալի արանքում
Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը Ազգային ժողովում 26.02.2008 Իր պատմության հնագույն ժամանակներից սկսած, այս էլ որերորդ անգամ, ցավոք, Հայաստանը կրկին հայտնվել է մուրճի ու սալի արանքում: Հետեւաբար, նախագահական ընտրություններից հետո առկա կարծր առճակատումը պետք է հանգուցալուծվի խաղաղ, իրավական, քաղաքական եւ քաղաքակիրթ ճանապարհով: Հակառակ պարագայում, ինչպես միշտ, կարող են տուժել շարքային քաղաքացիները, կվտանգվի Հայաստանի միջազգային հեղինակությունը:Դատապարտելով ընտրությունների ընթացքում
Առեւտրականներին կրկին ստիպել են
Երեկ «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներին նույնպես ստիպողաբար տարել են Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված հանրահավաքին: Չնայած Ս. Սարգսյանի կողմնակիցների միտինգը նախատեսված էր ժամը 15-ին, սակայն տոնավաճառի տնօրինությունը արդեն ժամը մեկից սկսած՝ մարդկանց տոնավաճառից հանում էր: Ժամը 14-ի դրությամբ տոնավաճառի պատասխանատուները դարպասներն արդեն կողպում էին, որպեսզի ոչ ոք առեւտուրը շարունակելու համար հետ չգնա: Տոնավաճառ այցելած քաղաքացիները հնարավորություն չունեցան
Հետընտրական անուրջներ
Ժողովրդավարական երկրներում պետության սահմանադրական պարտականությունների մեջ է մտնում ապահովել ընտրությունների օրինական ընթացքը: Պետության իշխանական թեւերը, մասնավորապես՝ դատական ու գործադիր մարմինները պատասխանատու են դրա համար, իսկ երկրի նախագահը, իր հերթին, սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է: Հաշվի առնելով, որ «օրինական» բառը մեր պետության մեջ դեռեւս ինչ-որ վերացական ու անհասկանալի ածական է, փորձենք համադրելով վերոհիշյալ բանական կանոնները, բնութագրել
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԼՑՎԵԼՈՒ ՀՈՐԴՈՐԸ
ՀՀԿ նախագահի երեկվա ելույթը եւ ԱԺ-ում որոշ հանրապետականների հայտարարությունները տրամագծորեն հակադիր էին: Վարչապետ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում ունեցած իր ելույթում երեկ հայտարարել էր. «Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ՝ մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են»: Թերեւս այս կոչին անհաղորդ մնացին նրա իսկ կուսակիցները, քանզի երեկ այդ հանրահավաքից ԱԺ նիստերի դահլիճ վերադարձած
Կարեւորն ընտրությունը չէ, այլ՝ հետոն
Երբ շրջանառության մեջ մտավ ընտրության թեման, դրանից անբաժան էր ընտրակեղծիքների, ընտրակաշառքների վարկածների քննարկումը: Այդ մտածելակերպը հենց այնպես չի ծնվել, նախորդ բոլոր մակարդակների ընտրությունների հետեւանքն է, որ, ամեն անգամ կրկնվելով, ամրապնդել է այս մտածելակերպը: «Մենք տրամադրված ենք անցկացնել իսկապես լավ ընտրություններ»,- ասաց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ընդունելով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի դիտորդական խմբին: Ի՞նչ է նշանակում «լավ
ՊԱԿԻՍՏԱՆԻՑ ՀԵՏԱՄՆԱՑ, ՍՍՀՄ-ԻՆ ՀԻՇԵՑՆՈՂ
Հայաստանի վիճակը կփոխվի՞ Ռազմական հեղաշրջման արդյունքում ժամանակին իշխանությունը գրաված Պակիստանի ղեկավարությունը կարող է կազմակերպել արդար եւ ազատ ընտրություններ մի երկրում, որտեղ միայն վերջերս դաժանաբար սպանվեց նախկին վարչապետը եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: (Գործող նախագահի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում զբաղեցրեց ընդամենը երրորդ տեղը): Իսկ մենք՝ չենք կարող: Հայաստանում ընտրության ճանապարհով իշխանություն փոխելն ուտոպիա է դառնում: Հանցավոր տարրերի
«Սա վերջն է, եղբայրասպան պատերազմ կլինի»
Երեկ գուժեց հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայացք» ակումբի երեկվա հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն էր, թեման՝ քաղաքական զարգացումների հետեւանքները հասարակության հոգեվիճակի վրա: Կ. Նալչաջյանի խոսքերով, ցանկացած քաղաքական ընտրություն՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթացել, արդեն իսկ սոցիալական ճգնաժամ է: «Հասարակության այսօրվա հոգեբանական ճգնաժամը շատ լավ մտածված մանիպուլյացիայի արդյունք է: Նրանք, ովքեր այսօր ստեղծում են հասարակական տրամադրություններ, շատ
ԴԱՍԱԴՈՒԼ ՈՒ ԵՐԹ ՉԻ՛ ԵՂԵԼ
Պնդում են լսարանների դռները «ընդդիմադիր» ուսանողների վրա փակած բուհերի ղեկավարները Փետրվարի 14-ին պետական բուհերի ռեկտորները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը, բնականաբար, պիտի վերաբերեր Սերժ Սարգսյանին սատարելուն: Ըստ այդ հայտարարության, ռեկտորների համոզմամբ՝ միայն Սերժ Սարգսյանի ծրագրերն են առաջընթաց ապահովող քաղաքականության եւ երկրի կայուն զարգացման երաշխիքը: Հավանաբար, հենց այս տրամաբանությամբ էլ բուհերի ղեկավարներն ամեն գնով խոչընդոտել էին
Մանկավարժներին «քշել» էին հրապարակ
Նրանց ստիպում էին հանդես գալ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի Երեկ Հանրապետության հրապարակում մեկնարկել էր ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ հերթական բեմադրված ակցիան, որին պարտադրել էին մասնակցել նաեւ մանկավարժների՝ հանրապետության մարզերից ու մայրաքաղաքից: Ամենափայլունը Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն էր աշխատել, ձնախառն անձրեւին հրապարակում ներկա էին Երեւանի բոլոր դպրոցների կոլեկտիվները, աչքաբաց տնօրեններից ոմանց ջանքերով հրապարակ էին եկել նաեւ
ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔ
Սերժ Սարգսյանի ձիու քայլը Նախագահական այս ընտրությունները երկրի պատմության մեջ հինգերորդն են՝ 91, 96, 98, 2003 եւ վերջապես՝ 2008: Հինգ ընտրություն, որոնցից միայն առաջինն է օրինական ճանաչվել, իսկ չորսը՝ անօրինական: Այսինքն՝ անկախության պատմության տասնյոթ տարիներից երկրում օրինական իշխանություն է եղել միայն առաջին հինգ տարիներին: Սա արդեն վիճակագրություն չէ, այլ՝ ախտանիշ: Մի ախտանիշ, որ չափազանց շատ
«Ինչ տվել են՝ էն էլ բռնել ենք»
Սերժ Սարգսյանին սատարողների ցույցը մարզերի բնակիչների համար հիանալի առիթ էր՝ մայրաքաղաքից առեւտուր անելու: Չբավարարվելով հանրապետության մարզերում կազմակերպված «մինի» ցույցերով՝ վարչապետ Սերժ Սարգսյանի թիմակիցները երեկ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ էին եկել՝ «լեւոնականներին» ցույց տալու, որ իրենք էլ պակաս ակտիվ չեն: «Սերժական» ակտիվիստները ժամանակ առ ժամանակ գոռում էին, թե՝ «Լեւոնը եկել է մեր շեն երկիրն ավերելու, նա մասոն
ԿԱՍԿԱԾԵԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ԱՊԱՑՈՒՑԵԼԸ՝ ՄԵԿ ԱՅԼ
ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ իրենից ավելի շատ ձայներ ստացած 3 թեկնածուները բաժանել են ընտրակաշառք: Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում պարզաբանելով, թե ինչու իրենք չվիճարկեցին նախագահական ընտրությունների արդյունքները՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սա պայմանավորեց ընտրական համակարգի բացթողումներով. «Ընտրակեղծիքները կանխելը, լիարժեք վերահսկելը, այնուհետեւ նաեւ քվեների համապատասխանությունն ընտրողների կամքին ապահովելը՝ այս մասով քաղաքական
Հետախուզվում է
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը հետախուզման մեջ է՝ չնայած նա ոչ մի տեղ չի փախել Նախորդ օրը դատախազության մի խումբ աշխատակիցներ խուզարկել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, այժմ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Սամվել Գեւորգյանի բնակարանը: «Առավոտի» հետ զրույցում Սամվել Գեւորգյանն այդ ամենը «կապիկություն» որակեց. «Խուճապը նրանց մղում է ամենահիմար գործողությունների: Խուզարկության երկու ձեւ կա՝ վնաս տալու
«ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ»
Ասում է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը՝ թերեւս ակնարկելով ընտրությունների արդյունքներն իր ճանաչել-չճանաչելը: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ իր ասուլիսին հասավ 1 ժամ ուշացումով եւ պատճառաբանեց՝ քաղաքացիական համազգեստով 15-20 հոգի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ տեւական ժամանակ շրջափակել էին իր մեքենան՝ «Այն պատրվակով, թե փակ է ճանապարհը, հանրահավաք է ժամը 15-ին, իրավունք չունենք ոչ մեկին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ փետրվարի 19-ին կայացած ազատ, մրցակցային եւ մասնակցային աննախադեպ ակտիվ նախագահական ընտրությունների կապակցությամբ, որտեղ ընտրողների ազատ կամարտահայտման արդյունքում ընտրությունների առաջին փուլում ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: ՄԻԱԿ-ը ողջունում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում արձանագրված էական առաջընթացը, ինչի մասին վկայում է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ. «ՈՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ԴԻՏԱՐԿԵԼ, ԴԱ ԱՐԴԵՆ ԼԱՎ Է»
«Հայաստանի նախագահական ընտրությունները դրական քայլ են գործուն ժողովրդավարության ճանապարհին»: Այս մասին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան: Նրա խոսքերով, չնայած ընտրություններն այդքան էլ հարթ չեն ընթացել, դա դեռ չի նշանակում, թե այն վատ է կազմակերպվել: «Նույնիսկ եթե Հայաստանում կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային
Բերանը կարեց
Հացադուլավոր Սարգիս Ավետյանը բողոքի այս ձեւն ընտրեց Չնայած երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հացադուլավորներին կոչ արեց դադարեցնել հացադուլը, «Առավոտի» հետ զրույցում Հատուկ գնդի վետերանների միության անդամ, երեւանցի Գրիգոր Եղոյանն ասաց, որ ինքը հացադուլը կդադարեցնի մեկ դեպքում՝ «երբ ասեն՝ արի Լեւոնին մեր ձեռքերի վրա տանենք նախագահական նստավայր»: Մասիսցի Դավիթ Աղայանը վրդովված է՝ «Հանրային կոչվող
«ԱԶԱ՛Տ, ԱՆԿԱ՛Խ, ՀԱ՛-ՅԱ՛Ս-ՏԱ՛Ն»
Երեկ ամենահաճախը այս կարգախոսն էին վանկարկում Ազատության հրապարակը, Թումանյան փողոցը, Հյուսիսային պողոտան, Կարապի լճի եւ հրապարակին հարակից բացօթյա սրճարանների տարածքը ողողած մի քանի հարյուր հազար մարդիկ: Ընտրություններից հետո արդեն մեկ շաբաթ եւ այդ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո երրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է օր ու գիշեր: Երեկ հրապարակում հավաքվածների թիվը, ՀՀ առաջին
«ՔԱՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Սերժ Սարգսյանը երեկ համագործակցության կոչ արեց, միաժամանակ հայտարարեց, որ չի «վարանելու տեղը դնել չափն անցածներին»: Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանին սատարողների հանրահավաքը: Մանկավարժները եւ բուժաշխատողները, մարզական դպրոցների սաները, գրադարանների եւ այլ պետական հիմնարկների աշխատողները երեկ հրապարակ էին բերվել դրոշներով, պաստառներով, սակայն չկար ոգեւորություն, մարդիկ կարծես եկել էին «պտիչկա» ստանալու համար: Եվ եթե Սերժ
ՊԱՐԵԼՈՎ ՊԱՏՌՈՒՄ ԷԻՆ
Երեկ Ազատության հրապարակում, հենց հարթակի վրա, իր ոստիկանական գրքույկը պատռեց Կենտրոնի ոստիկանության աշխատակից Աշոտ Թադեւոսյանը: Նա հայտարարեց, թե արդեն մեկ շաբաթ է՝ չի գնում աշխատանքի՝ ավելացնելով, որ որպես ապարանցի՝ ամաչում է իր համերկրացիների համար՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փոխարեն: Իսկ հանրահավաքում հնչող ելույթների արանքում էլ Նիկոլ Փաշինյանն էր պարելով հատիկ-հատիկ պատռում հարթակում կանգնածներին ՀՀԿ-ականների կողմից
Սումգայիթյան ջարդերից քսենոֆոբիա
Երեկ մեկնարկեց «Հանդուրժողականությունը եւ այլատյացությունը հարավկովկասյան տարածաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողովը: Սումգայիթյան ջարդերի խնդրի մասին խոսելիս ղարաբաղյան շարժման ակտիվիստ, հրապարակախոս Զորի Բալայանը նկատեց. «Պիտի սկզբից դատենք ցեղասպանություն իրականացնողներին, հետո խոսենք ապագայի մասին, դիմենք միջազգային ատյաններին: Հակառակ դեպքում՝ ադրբեջանցիները Սումգայիթի փոխարեն խոսելու են Խոջալուի մասին»:Քաղաքագետ Սուրեն Զոլյանն էլ «Քաղաքակրթական հակամարտությո՞ւն, թե՞ միջմշակութային երկխոսություն. խոսքի ազատությունը եւ հանդուրժողականության
Բանտարկվեց հանուն Լեւոնի՞
Փետրվարի 19-ի «քաղաքակիրթ» նախագահական ընտրություններից ՀՀՇ-ական Հարություն Ուռությանին բաժին հասավ Ախուրյանի բանտախուցը, իսկ ՀՀԿ-ին սատարող Սուրեն Ավետիսյանին՝ Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: ՀՀՇ – ՀՀԿ բախումը տեղի էր ունեցել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ուր, ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագահական ընտրությունների օրը, ժամը 14.00-ին, թիվ 36/34 ընտրատեղամասի մոտ հավաքված բազմության ներկայությամբ, Լեւոն Տեր- Պետրոսյանի Անիի տարածքային նախընտրական
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Երեկ իշխանությունները Գյումրիում Սերժ Սարգսյանին պաշտպանող հանրահավաք էին կազմակերպել: Ինչպես միշտ, բոլոր պետական հաստատությունների աշխատակիցներին, ուսանողներին, անգամ տարրական դասարանների աշակերտներին հրահանգել էին՝ առանց ավելորդ առարկությունների մեկ մարդու պես ներկայանալ միջոցառմանը: Ակնհայտ էր, որ միջոցառման նպատակը «համոզիչ» հաղթանակ տարած թեկնածուին իրենց «հավատարմությունն ու անձնվիրությունը» մեկ անգամ եւս ցուցադրելն էր: Չնայած որ այս մեկը նախորդներից տարբերվեց նրանով,
ԵՄԱ դիտարկումների արդյունքները
Հաճախականությունը՝ անձնական, քաղաքական նպատակներին հասնելու միջոց Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող 8 ԶԼՄ-ների երկփուլ (2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների եւ օրենքով՝ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամանակաշրջանը՝ 2008թ. հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 17-ը) մոնիտորինգի ընդհանրացված արդյունքները: Դիտարկվել են «Հ1», «ԱԼՄ», «Արմենիա», «հ2», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաընկերություններն ու
ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Այսպես է կարծում ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը «1995 թվականից սկսած՝ բոլոր հանրաքվեները եւ ընտրությունները լկտիորեն կեղծվել են իշխանությունների կողմից: Այն, որ 2008 թ. նախագահական ընտրությունները պետք է անվավեր համարվեն եւ նշանակվեն նոր ընտրություններ, այլ կարծիք չի կարող լինել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Այս ամենում, սակայն, Սադոյանը մի


















































