Օրվա լրահոսը
ԳՈՐԳԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԿՍՏԵՂԾՎԻ՞
ԳՈՐԳԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԿՍՏԵՂԾՎԻ՞ «Առավոտում» տպագրվել էր հոդված՝ «Հայաստանին գորգի թանգարան պետք չէ» վերնագրով, ուր մշակույթի նախարարության թանգարանների բաժնի պետ Ա. Գալստյանը հիմնավորում էր, թե Հայաստանում առայժմ գորգի թանգարան ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Հրապարակումից հետո ստացվեցին բազմաթիվ արձագանքներ։ Խմբագրություն էր դիմել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը գորգի թանգարանի ստեղծման ակունքներում է դեռեւս 80-ականներից։ Նա
ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ԼՈՒՐԵՐ
ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ԼՈՒՐԵՐ Ընդունելության քննությունների ընթացքում արդեն ի հայտ են գալիս առաջին ուշաթափվողները։ Առայժմ դրանք հանձնաժողովի անդամները կամ նախագահները չեն, այլ՝ բազմաչարչար դիմորդները։ «Հայոց պատմություն» առարկայի քննությունները անցկացվում են Երեւանի ճարտարաշինարարական ինստիտուտում։ Հանձնաժողովը երեկ սովորականից հանգիստ էր, զուտ տեսողական դատողություններով տպավորություն ուներ, թե երեկվա դիմորդները առանձնապես փայլուն չէին։ Ըստ ոտքի վրա արված վիճակագրության, 70-80 դիմորդից
«Ֆայլաբազարում» շարունակում են գործատու որսալ
«Ֆայլաբազարում» շարունակում են գործատու որսալ Մուլտիպլիկացիայի էֆեկտը հիմա, Արտաշես Թումանյանի բնորոշմամբ, «հարակից էֆեկտներ» է կոչվում, որի դրսեւորումը գաջի, քարի, խճի, ավազի արտադրության, արդյունահանման եւ մատակարարման ծավալների մեծանալն է: Այնպես որ, Լինսի հիմնադրամի ծրագրերի շնորհիվ, նախագահի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, ոչ միայն 11 հազար աշխատատեղ է ապահովվել, ոչ միայն մեծածավալ բնակարանա-ճանապարհաշինություն ու մշակութային օբյեկտների վերանորոգում է կատարվում,
ԼՈՊԵՍԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
ԼՈՊԵՍԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ Երեկ Տամպերե-Սիմֆերոպոլ-Երեւան չվերթով ֆուտբոլի Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդ» ակումբը մեկ ժամ ուշացումով ժամանեց Հայաստանի մայրաքաղաք։ Այնպես որ, ֆինն ֆուտբոլիստներն «Անի պլազա» հյուրանոցում տեղավորվելուց անմիջապես հետո մեկնեցին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոն՝ նախապես նշանակված ժամին մարզվելու։ Իսկ մինչ այդ գլխավոր մարզիչներ Օսկար Լոպեսը («Փյունիկ»), Արի Հելմը («Տամպերե»), թիմերի ավագներ Վարդան Մինասյանը, Միկո
Անձնական ու պետական շահերի կոկտեյլ
Անձնական ու պետական շահերի կոկտեյլ Բանավեճը ճշմարտություն ծնելուց հեռու էր «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» միությունը երեկ կազմակերպել էր կլոր սեղան «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» շարքի հերթական թեմայով։ Բանավեճը հետաքրքիր էր, բայց ճշմարտություն ծնելուց շատ հեռու։ Այս անգամ կլոր սեղանի հյուրերը փորձում էին բացահայտել հայ հասարակության եւ Հայ առաքելական եկեղեցու դերը կրոնական հանդուրժողականության երկու՝ Արեւելք-Արեւմուտք մոդելների միջեւ։ Բանախոսը՝
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ «Ցավում եմ, որ Թաթուլ Ալթունյանի հոբելյանի օրը ներկա չէր պետությունը՝ նախագահը, կաթողիկոսը։ Չէր բարեհաճել գալ նաեւ մշակույթի նախարարը, ինչը մեծ անտարբերություն եմ համարում։ Այդպես կարող են չգնալ նաեւ Հրաչյա Ներսիսյանի, Աճառյանի կամ մյուսների հոբելյանին»,- ասում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնի վարիչ Ռուբեն Ալթունյանը։ Նրա կարծիքով, մեր երկրում բացակայում է
«Ես երջանիկ եմ, որ մանկատանն եմ մեծացել»
«Ես երջանիկ եմ, որ մանկատանն եմ մեծացել» Երեւանի գողտրիկ վայրերից մեկում՝ Քանաքեռի ձորում է գտնվում թիվ 11 գիշերօթիկ դպրոցը։ Այստեղ վերջերս մանկատան սաները նշում էին իրենց 60-ամյա հոբելյանը։ Հավաքվել էին այսօր արդեն տարիքով մարդիկ, որոնք իրենց մանկատան պատերի մեջ դարձել էին կատարյալ երեխաներ։ Ճիշտ է, մանկատան տարիներից մինչ այսօր շատ բան է փոխված շենքում եւ
ՊԱՀՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԽՈՍԻ
ՊԱՀՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԽՈՍԻ Այս տարվա հունվարի 12-ին Արթուր Այվազյանը դուրս գալով Մամուլի տան 15-րդ հարկից (եկել էր «Առավոտ»), ձերբակալվեց Կենտրոնի ՆԳ բաժնի կողմից։ Այնտեղից նրան փոխադրեցին Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան, 1 ամիս հետո՝ ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան։ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) երեկ հացադուլ է հայտարարել։ Պահանջները երկուսն են. նա բացարկ է հայտնում ՀԿԳ
Ջավախեցին խեղդված է հիմնախնդիրներից
Ջավախեցին խեղդված է հիմնախնդիրներից Սոցիալ-տնտեսական բեռի տակ կքած ջավախեցու հիմնախնդիրները սկսում են Ջավախքը Հայաստանի հետ կապող ավտոճանապարհից: Իսկ դրանց «հանդիսավոր» եւ «պաշտոնական» մասն ապահովում է Շիրակի տարածաշրջանի Բավրայի մաքսային կետը՝ ռուսական պետհամարանիշ կրող մեքենաների վարորդներից գանձելով 21 հազար դրամ տուրք։ Իսկ Ջավախքում բնակվող հայերի ավտոմեքենաների մեծ մասը ռուսական պետհամարանիշերով են։ Վիրահայերն անհանգստացած էին, որ մի
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ՄԵՌՆԻ, ԹԵԵՎ ՍԱԱԴԱԹԸ ՄԵԿՆՈՒՄ Է
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ՄԵՌՆԻ, ԹԵԵՎ ՍԱԱԴԱԹԸ ՄԵԿՆՈՒՄ Է «Չորս տարի առաջ, երբ ես նշանակվեցի, չգիտեի անգամ, թե որտեղ է Հայաստանը։ Այժմ չեմ ուզում մոռանալ Հայաստանի տեղը»,- Հայաստանում իր առաքելության վերջին ասուլիսում հայտարարեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը։ Այս շաբաթ նա կմեկնի նոր նշանակության վայր՝ Ալմա Աթա։ Պրն Սաադաթը, ինչպես միշտ, գովեստներ շռայլեց հայաստանյան ԶԼՄ-ների
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ԵՎ ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ԵՎ ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հայաստանի համայնքների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Անկախության ճանապարհին մեր ժողովրդի կրած տառապանքները եւ ունեցած կորուստները, թվում է, մեզ պետք է ավելի զորացնեին, կրկնապատկեին մեր հավաքական ուժը։ Մինչդեռ որոշ հավակնոտ գործիչներ, քաղաքական եւ կուսակցական ուժեր, ցավոք, փորձում են ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ, պայքարում են ոչ թե
Բռնապետական ռեժիմին ինքնատիպ ձեռագրով
Բռնապետական ռեժիմին ինքնատիպ ձեռագրով Պոետին մեղադրում են զրպարտության մեջ «Պոետը բանտում. Արարատի բնակիչը կալանավորվել է, ինչպես ենթադրում են, նախագահին զրպարտող բանաստեղծության համար»,- այս վերտառությամբ հոդվածը, որ հրապարակվել է հուլիսի 24-ի «Արմենիա Ուիքի» շաբաթաթերթում, մասնակի կրճատումներով ստորեւ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: Նշենք միայն, որ հրապարակման հեղինակը Վահան Իշխանյանն է: «Արմենիա Ուիքն» իր հրապարկման մեջ արձանագրել է,
«ԴՈՒՔ ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՉԵ՛Ք»
«ԴՈՒՔ ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՉԵ՛Ք» «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» 36 սպառողներին, որոնք բողոքում են տեղեկություններ ստանալու իրենց իրավունքի ոտնահարման դեմ, երեկ միացան եւս 600 անձինք։ Նրանց ներկայացուցիչները երեկ բացարկ հայտնեցին գործը վարող դատավորին։ Թերեւս Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների դատարանի 1-ին ատյանի դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանը մոռացել էր, որ նախորդ նիստն ընդհատել էր, երբ ներկայացվել էր միջնորդություն։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՐԴԻՎ Հենց որ բազմաթիվ քաղաքական ուժեր միաձայն պաշտպանեցին Վաղարշակ Հարությունյանին նախագահի կողմից նրա հասցեին արված անվայել արտահայտությունների համար, Ռոբերտ Քոչարյանը կատարեց հաջորդ քայլը՝ զրկեց մարդուն իր զինվորական կոչումից։ Սակայն պարզվում է, դրա համար հիմքերը նախապատրաստվել էին վաղուց։ Այս տարվա հուլիսի 3-ի շնչակտուր արտահերթերից մեկի ժամանակ ԱԺ-ն չհասցրեց նկատել, որ սեփական ձեռքով ընդունեց հակասահմանադրական հերթական
ԻՍԿ ԿՆՈՋԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԵՏՔ
ԻՍԿ ԿՆՈՋԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԵՏՔ Երեւանից Ջավախք ժամանած պատվիրակությունը օրերս մասնակցեց արդեն ավանդական դարձած Տերյանական եւ Դեմիրճյանական օրերին։ Հայկական պատվիրակությանը տեղ-տեղ՝ զուռնա-դհոլով, տեղ-տեղ՝ պաշտոնապես բարի գալուստ մաղթեցին Նինոծմինդայի ղեկավարությունը, Ախալքալաքի շրջանային գործադիր կոմիտեի անդամները, տեղի մտավորականությունը եւ Թբիլիսիից ժամանած պաշտոնատար անձինք։ Այն, որ Ջավախքի բնակչությունը ամեն տեսակ օգնության կարիք ունի՝ տեսանելի էր նույնիսկ անզեն աչքով։
ԿՈԲԶՈՆԸ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉԵԼ
ԿՈԲԶՈՆԸ ՀՈՒՅՍ Է ՆԵՐՇՆՉԵԼ «Ժամանակին Ալլա Պուգաչովային մի մրցույթի ժամանակ հազիվ տվեցի 3-րդ մրցանակը։ Տեսնո՞ւմ եք հիմա նա ով է…»,- այսպես արտահայտվեց վերջերս Դոնեցկում կայացած ժամանակակից երգի երիտասարդ կատարողների 4-րդ միջազգային «իՏսՏՑՏռ րՍՌՒ» մրցույթի ժյուրիի նախագահ Իոսիֆ Կոբզոնը, առաջին մրցանակը հանձնելով հայ երգչուհի Արմինե Օվոյանին։ Մեծանուն երգչի եւ քաղաքական գործչի խոսքերը կարծես յուրօրինակ մեղքերի թողություն
Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում
Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում Սպիտակ կովը՝ կարմիր «կաշվում» «Առավոտում» պարբերաբար անդրադարձել ենք Վանաձորի առեւտրի կետերում 2000թ. դեկտեմբերից վաճառվող (որպես մարդասիրական օգնություն ուղարկվող) իտալական արտադրության տավարի մսի պահածոների վաճառքին: Այդ հարցին անդրադարձել է նաեւ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» տեղեկագիրը: Թերեւս հրապարակումների արդյունքում Վանաձորի առեւտրի կետերում մթերքի այդ տեսակը զգալիորեն պակասեց, սակայն դրա փոխարեն այն սկսեց տարածվել
«Անգլերեն վազողները հայերեն տոտիկ չեն անում»
«Անգլերեն վազողները հայերեն տոտիկ չեն անում» «Ես դեմ չեմ որեւէ ժանրի եւ որեւէ անհատական- գեղարվեստական մոտեցման, եթե այդ ամենը ճաշակի ու չափի մեջ է։ Ավելին, չեմ ընդունում կարծրացած, պահպանողական վիճակները։ Սակայն գտնում եմ, որ քայլելով ժամանակին համընթաց, պետք է հավատարիմ մնալ երգերի բնօրինակներին,- ասում է երգիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Թովմաս Պողոսյանը։ – Ցանկալի է,
«ՄԱՐՏՆՉԵԼ» Է ԲՈԼՈՐԻ ՕՐՈՔ
«ՄԱՐՏՆՉԵԼ» Է ԲՈԼՈՐԻ ՕՐՈՔ Ոչ մի ղեկավար դռան տեղը ցույց չի տվել ՀՖՆ-ի 2001/2002 թվականների համերգաշրջանի վերջին համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (որտեղ շուտով կսկսվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ) նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՖՆ-ի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Եվգենի Նոնինյանի ծննդյան 55 եւ ՀՖՆ-ում ստեղծագործական գործունեության 35-ամյակներին։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ մի երաժիշտ մի նվագախմբում
ԱՅԴ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԿԱՅԻ՞Ն ԷՐ
ԱՅԴ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԿԱՅԻ՞Ն ԷՐ Հուլիսի 2-ի «Առավոտում» տպագրվել էր «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդագրությունը. «Հովհաննես Մանուկյանի սպանության պատճառները դեռ չեն պարզվել։ Քննիչները դեռ ոչ մի կապ չեն տեսնում այդ սպանության եւ հայտնի հայ ձեռներեց Հովհաննես Հայրապետյանի՝ ավտովթարի հետեւանքով զոհվելու միջեւ»։ Մինչ քննիչները կորոնեին այդ կապը, հանրությունը գիտեր արդեն, որ հայտնի ձեռներեցի յոթի օրը՝ հունիսի 19-ին, ժամը
Քաղաքապետարանը ահազանգեր է ստանում
Քաղաքապետարանը ահազանգեր է ստանում Գործում է 1-08 ծառայությունը Այս ծառայությունը հիմնվել է 1993-ին՝ այն ժամանակվա Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի նախաձեռնությամբ։ 93-ին բազմաթիվ էին առիթները, երբ երեւանցիներին հարկավոր էր իշխանությունների միջամտությունը՝ փողոցներում թափառող կենդանիներին վերացնելուց մինչեւ հովհարային էլեկտրամատակարարման վերականգնում։ Ստեղծվեց մի ծառայություն, որը գրանցում էր բոլոր ահազանգերը եւ ձեռնարկում միջոցներ։ Ծառայությունը քաղաքապետարանի ստորաբաժանում է, ունի 8
ԻՐԱԿԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ
ԻՐԱԿԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ Մասնագետները գործարքն անօրինական են համարում Ինչպե՞ս է գոյացել Հայաստանի պարտքը Ռուսաստանին։ Գազամատակարարման դիմաց կուտակված պարտքերը մարվել են Հայաստանի գազամատակարարման համակարգի վերահսկիչ փաթեթը՝ բաժնետոմսերի 55%-ը ռուսական ընկերություններին վաճառելու միջոցով։ «Գազպրոմը» ներդրումների փոխարեն խոստացել էր 4 տարի շարունակ անվճար գազ մատակարարել Հայաստանին։ Մասնագետները նշում են, որ «գույք՝ պարտքի դիմաց» այդ (առաջին) գործարքն էլ
ՀՈՒՅՍԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀՈՒՅՍԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների հայցի քննության դատական առաջին իսկ նիստը վկայեց, որ թեեւ նախագահ Քոչարյանը միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների անընդհատ խոստանում է կարգավորել այս երկու հեռուստաընկերությունները դարձյալ եթեր վերադարձնելու խնդիրը, գործնականում ներքին հրահանգը դատական ատյաններին չի փոխվել եւ, ըստ ամենայնի, ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես մինչ այդ խոստումներն էր։ Սակայն սպառողների
ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ Քաղաքական ուժերի ու քաղաքացիների մի մասը պարբերաբար բացականչում է՝ «իշխանափոխությո՛ւն, իշխանափոխությո՛ւն»: Մեկը լինի, հարցնի՝ «հանուն ինչի՞»: Ինչպե՞ս թե՝ «հանուն ինչի»: Իհարկե՝ հանուն արդարության: Արդարությունը կհաստատվի հետեւյալ կերպ: Մուշեղ Սաղաթելյանը դուրս կգա բանտից եւ նրա տեղը կնստի Աշոտ Գիզիրյանը: Իսկ քաղմասներում եւ ոստիկանության զանազան այլ «վարչություններում» մնացած սաղաթելյաններն ու գիզիրյանները կշարունակեն խոշտանգել մարդկանց: Կոմբիկորմի
Ավանտյո՞ւրա
Ավանտյո՞ւրա «Հայոց Տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանը ծեծի է ենթարկվել ոչ թե Արաբկիրի ՆԳԲ-ում, այլ իր ծանոթի կողմից: «Հայոց Տուն» միության նախագահ, «Հայոց Տուն» թերթի գլխավոր խմբագիր Վարդան Պետրոսյանին ՆԳ Արաբկիրի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանություն: Մեր ունեցած տեղեկություների համաձայն, ոստիկանները վաղ առավոտյան ներխուժել են Վարդան Պետրոսյանի բնակարան եւ ծեծի ենթարկել նրան, որից հետո
«ՊՈԼԻՑԱՅՆԵՐԸ» ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն
«ՊՈԼԻՑԱՅՆԵՐԸ» ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն ՌԴ Խիմկի քաղաքի դատարանն այս տարվա մայիսին բավարարեց սպառողի հայցը եւ ապօրինի ճանաչելով «TB-6»-ի հեռարձակման դադարեցումը՝ պարտավորեցրեց այն վերսկսել 3 ամսվա ընթացքում։ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների ներկայացուցիչ, Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանի հետ զրույցը սկսեցինք այդ զուգահեռով։ -Ձեր գնահատականով, արդյոք Հայաստանի դատական համակարգը կունենա՞ Ռուսաստանի քաղաքային դատարաններից մեկի համարձակությունը, որը թեեւ
Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿԱ
Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿԱ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը բավականին ուշացումով եւ բավականին դժվարությամբ ըմբռնեց, որ իր գլխավորած խմբակցության անդամին ծեծել են։ Նա հասցրեց նաեւ, իր խոսքերով՝ «ինքնուրույն վերլուծություն» կատարել եւ «փաստարկներ ձեռք բերել, որ ՆԳ համակարգի պատասխանատուի կողմից սահմանադրական նորմ է խախտվել, եւ նա պետք է պատժվի»։ Մի բան, որն ավելի
5-ամյա
5-ամյա հեռախոսացավ Ոչ մեկիս համար նորություն չէ, որ թեեւ ժողովուրդն ունի իրավունքներ եւ պարտականություններ, այնուամենայնիվ, նրա համար բացառված է պարտք ունենալու իրավունքը (դա միայն պետության եւ որոշ չինովնիկների մենաշնորհն է), այլապես նրան կարող են պատժել, ազատազրկել՝ ամեն կերպ ստիպելով փակել պարտքը։ Դեռ «լույսի մարդու» հետ կարող ես լեզու գտնել, որ մի երկու օր համբերի, իսկ
Գողացվել է
Գողացվել է ապրելուս իրավունքը Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արդեն հինգերորդ տարին է, ինչ գտնվում եմ մահապարտների խցում։ Այստեղ հայտնվելուս պատճառները ոչ այնքան կապված են կատարածս հանցանքի հետ, որքան դատական իշխանության կողմից՝ շատ թե քիչ գործող, օրենքների արհամարհման եւ չկատարման հետեւանքով։ Ես որեւէ մեկից չեմ խլել իրեն տրված ապրելու իրավունքը, սակայն Հայաստանի գերագույն դատարանը
ՍԻՐՈ ՈՒ ԽԱՉԻ ԶԻՆՎՈՐԸ
ՍԻՐՈ ՈՒ ԽԱՉԻ ԶԻՆՎՈՐԸ Երեկ Գրողների միությունում կազմակերպվել էր երիտասարդ բանաստեղծ, զոհված ազատամարտիկ Աղվան Մինասյանին նվիրված հուշ-երեկո։ Դեռ տարիներ առաջ՝ 1993-ին, Սիսիան կատարած այցելության ժամանակ Վազգեն Սարգսյանը Իգնատ Մամյանին ներկայացնելով վաղամեռիկ բանաստեղծին՝ ասել էր. «Աղվան Մինասյանը մի հանճարեղ պատանի էր, հրաշալի բանաստեղծ, մեր ժամանակի Միսաք Մեծարենց։ Ափսոս, որ զոհվել է մեծարենցյան տարիքում՝ 22 տարեկանում»։ Նրա


















































