Օրվա լրահոսը
Քննությունները շարունակվում են
Քննությունները շարունակվում են Բուհական ընդունելության քննությունները հասնում են կիզակետին։ Արդեն հայտնի են առաջին արդյունքները որոշակի առարկաների գծով, արդեն առարկայական հանձնաժողովները կարծիք են կազմել 2002-ի դիմորդների մասին, դիմորդներն իրենց հերթին՝ հանձնաժողովների մասին են կարծիք ձեւավորում։ Առայժմ խիստ օբյեկտիվ է համարվում անգլերեն լեզվի առարկայական հանձնաժողովը։ Նախորդ օրը զրուցեցինք հանձնաժողովի նախագահ (գրավոր աշխատանքի) Նեւա Կարապետյանի հետ։ Վերջինիս ներկայացմամբ
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԵՐՔՈՒՄ
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԵՐՔՈՒՄ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» գործող օրենքի 24 հոդվածը, ինչպես գիտեք, սահմանում է հերքման եւ պատասխանի մեխանիզմները։ Ըստ այդ հոդվածի, հերքումը հրապարակվում է անվճար, այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կամ ԶԼՄ հերթական թողարկման մեջ, ԶԼՄ նույն միջոցով, նույնկերպ՝ ինչ հերքվող լրատվությունը։ Հրապարակվող հերքման ծավալը չպետք է գերազանցի հերքվող լրատվության ծավալի կրկնակի
Օպտիմալացումը երկար ուսումնասիրությունների
Օպտիմալացումը երկար ուսումնասիրությունների արդյունք է «Առավոտում» լույս տեսած «Դժգոհություններ միավորումից հետո» հոդվածում Պռոշյան գյուղի բուժկայանի աշխատողներն իրենց դժգոհությունն էին հայտնել բուժկայանների միավորման կապակցությամբ։ Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Նաիրիի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Ժորա Գրիգորյանը պարզաբանումներ ներկայացրեց այս առիթով։ Նա բերեց մի շարք փաստեր, որոնք հիմնավորում էին միավորման դրական լինելու հանգամանքը։ Նրա հավաստմամբ, օպտիմալացումը մասնագետների երկար ուսումնասիրությունների
ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ԶԻՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ԶԻՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Աղքատ-հպարտ ժողովրդական խոսքի մեջ մեր նախնիները միանշանակ երկակի իմաստ են դրել. աղքատությունը կարելի է հաղթահարել, եթե կորած չէ հպարտությունը։ Այս օրերին, երբ Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ պարտքի մարման գործընթացը մտել է ավարտական փուլ, արժե մեկ անգամ էլ անդրադառնալ ռուսական կողմին փոխանցվող արտադրական հզորությունների գնին։ Երբ 2 տարի առաջ պարտքը մարելու դիմաց Հրազդանի
ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ի տարբերություն վերջին շրջանում Հայաստանում կառուցվող եկեղեցիների, սբ Համբարձման եկեղեցում հոգեւոր աուրա կա, գուցե՝ որովհետեւ սիրով են կառուցել ու երկյուղով: Ինչպես Ալեքսան Հակոբյանը՝ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը, պատմեց, զգուշանալով արգելքներից՝ ամենուր հայտարարել են եւ հավատացրել, թե միլպետի տուն են կառուցում: Միայն գմբեթի կառուցումից հետո է իսկությունը հայտնի դարձել: Սկիզբը՝ նախորդ համարում Իսկ Գյումրիից
Աբխազիան միայն ռուս-վրացական
Աբխազիան միայն ռուս-վրացական հարաբերությունների հարց չէ Հարցազրույց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայայի հետ «Գոյատեւման» թեսթ Շեւարդնաձեի հետնորդի համար – Ինչի՞ հետ է կապված Վրաստանում այսօրվա լարվածությունը: Թվում է, թե անցած տարվա աշնանային ճգնաժամից հետո ոչ մի դրական բան չի կատարվել: – Վրաստանի պատմության մեջ երկրորդ անգամ վերջերս անցկացվեցին տեղական մարմինների ընտրությունները: Ընտրությունները ուժերի փորձարկում էին:
ԸՆԴԴԵՄ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՑՆԵՐԻ»
ԸՆԴԴԵՄ «ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՑՆԵՐԻ» Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիեւի, պատրաստվում են հերթական հանդիպմանը, հուլիսի 15-ից 19-ը Սեւանի «Մոթել» հյուրանոցում հանդիպեցին երկու երկրների ընդդիմության ներկայացուցիչները: ՀՀՇ նախընտրական շտաբի պետ Դավիթ Շահնազարյանի գլխավորած Իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների «Համաձայնություն» կենտրոնը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր միջազգային սեմինար՝ «Հարավային Կովկաս. տարածաշրջանային
«ԶԲԱՂՎԵՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱ՛ՄԲ»
«ԶԲԱՂՎԵՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱ՛ՄԲ» Գործարարներին մի հանդիպման ժամանակ առաջարկել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խորհուրդ տալով ձեռնպահ մնալ գործարարների կուսակցություն ձեւավորելուց։ Այնուամենայնիվ, ԱԺ պատգամավոր, «ԱրսՕյլ» ընկերության նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է հիմնադրել Միավորված աշխատանքային կուսակցությունը։ -Ինչո՞ւ որոշեցիք հիմնադրել Ձեր սեփական կուսակցությունը։ – Ճշտեմ՝ սեփական կուսակցություն չի լինում։ Կուսակցությունները, որոնք առկա են Հայաստանի քաղաքական դաշտում, իրականացնում են գործընթաց, որի
Պարզաբանում է Վահե Գաբրիելյանը
Պարզաբանում է Վահե Գաբրիելյանը ՀՀ նախագահի մամլո քարտուղարը պատասխանում է «Առավոտի» հարցերին -Եթե նախագահն առաջիկա ընտրություններում վերստին առաջադրվի, ընտրարշավի իր հենարան ու՞մ է տեսնում: Կա՞ն հիմքեր կարծելու (եթե կան՝ որո՞նք են) թե նախագահը կհենվի միաժամանակ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ ՀՅԴ ղեկավարության վրա: Կարծեք թե, վերջիններիս հրապարակային արտահայտություններում առավել փոխադարձ մերժում է նկատելի, քան համագործակցության պատրաստակամություն:
ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
ԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ Շուտով մեկնարկելու են նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, մինչ այդ խորհրդարանական ընտրություններն առաջ չընկնեն: Իսկ ընտրությունների շեմին հասարակության վստահությունն ու աջակցությունը չվայելող ռեժիմը, բնականաբար, պետք է նյարդային ջղաձգումներ ունենա, ինչին ականատես ենք: Այդպիսի, ընդ որում՝ հիստերիկ, ջղաձգման արդյունք էր նախագահ Քոչարյանի թեւավոր դարձած արտահայտությունը խորհրդարանում՝ իր պաշտոնանկության հարցի քննարկումը պահանջող օրենսդիրների ականջը
Կալիֆոռնիայի ազգագրական թանգարանը
Կալիֆոռնիայի ազգագրական թանգարանը 1993 թվականից Լոս Անջելեսում գործում է Արարատ «Հայ Տուն» համալիրը։ Նորակառույց ծերանոցին եւ գողտրիկ եկեղեցուն կից ստեղծվել է նաեւ մի թանգարան, որտեղ ցուցադրվում են մեր պատմությանը եւ մեծ եղեռնին վերաբերող բազմաթիվ եւ հետաքրքիր ցուցանմուշներ։ Դրանց մեծ մասը թանգարանին է նվիրել այսօր արդեն 88-ամյա ճարտարապետ172 շինարար պարոն Լյուտեր Էսկիճյանը։ Թանգարանի էքսպոնատները բազմատեսակ են՝
ՎԱՐՁ ԳԱՆՁՈՂԸ ՋՈՒՐ ՏՎՈՂԸ ՉԷ
ՎԱՐՁ ԳԱՆՁՈՂԸ ՋՈՒՐ ՏՎՈՂԸ ՉԷ «Ոչ մեկն իր գլխից ձեռք չի քաշել, որպեսզի կարգադրի, թե անպայման ջրաչափեր գնեք եւ տեղադրեք»,- պաշտոնապես հայտարարեց ջրմուղ-կոյուղու «Մաշտոց» մասնաճյուղի հերթափոխի պետ Լարիսա Ղահրամանյանը։ Մինչդեռ, խմբագրություն զանգահարած Դավիթաշեն թաղամասի բնակիչ, «Փրկենք եւ մաքրենք մեր քաղաքները» հասարակական կազմակերպության ղեկավար Էլիզա Ազնավուրյանը պնդում է, որ Դավիթաշենը ջրազրկելու պատճառը հենց դա է։ Տիկինը
«ԲԱ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ»
«ԲԱ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ» Մենք՝ հայերս, մեզ շատ ենք սիրում։ Այնքան շատ, որ սկսել ենք տառապել համազգային ինքնահավանությամբ։ Իսկ ինքնահավանությունը, ինչպես հայտնի է, երբեք ոչ մի լավ բանի չի բերում։ Բայց, միեւնույն է, սիրահարված ենք ինքներս մեզ։ Անվերջ հիշում ենք մեր պատմական անցյալը, որպես կանոն բաժակաճառերում մտաբերում, որ երկու հազար տարի առաջ
Բալետմայստերը՝ սատանաների ու հրեշտակների միջեւ
Բալետմայստերը՝ սատանաների ու հրեշտակների միջեւ Բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը անհանգստացած է օպերային թատրոնի ճակատագրով։ Նրա կարծիքով, թատրոնը ստեղծագործական անկում է ապրում։ Պետությունը բավարար չի ֆինանսավորում ներկայացումները։ Պարադոքսալ է, Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում չեն դրվում ազգային ներկայացումներ։ Եվս մի ցավոտ հարց, որը բազմիցս բարձրացվել է պետական ատյաններում։ Երիտասարդ բալետի արտիստներին բանակ են տանում, որտեղ նրանք կորցնում են
«ԳՐՈՀՈՒՄ» ԵՆ ՃԱՐՊԻԿՆԵՐԸ
«ԳՐՈՀՈՒՄ» ԵՆ ՃԱՐՊԻԿՆԵՐԸ Բարձրարվեստ երաժշտությունը դուրս է մղվել «Շոու-բիզնեսը կարծես դուրս է մղել լուրջ երաժշտությունը, բայց որքան էլ զարմանալի է, մեր քաղաքի փոքր ու մեծ դահլիճներում երբեմն-երբեմն հնչում են արդի հայ կոմպոզիտորների գործերը»,- ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեղունի Չթչյանը։ Նրա կարծիքով, անկախությունից հետո մեր երկրում բավականին աշխուժացել են ճարպիկ մարդիկ, որոնք պրոպագանդում
Ովքեր են բողոքում քննության արդյունքներից եւ ինչու
Ովքեր են բողոքում քննության արդյունքներից եւ ինչու Օրերս խմբագրությունը ստացել էր մաթեմատիկայի քննական հանձնաժողովին ուղղված մի բողոք, որի հավաստիությունը ճշտելու նպատակով էլ որոշեցինք առավել մանրամասնությամբ ծանոթանալ հենց այդ հանձնաժողովի աշխատանքներին՝ սկսած խնդիրների ընտրությունից ու հարցաթերթիկների կազմումից: Բողոքող Սամվել Մովսիսյանը (մաթեմատիկայի հետազոտող ուսուցիչ) նախ չի թաքցնում, որ մաթեմատիկայի քննությունները միշտ էլ անցել են համեմատական առողջ մթնոլորտում,
ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆՆ ԱՂԵՐՍՎՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ազատագրված տարածքներ կգնա՞ս Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ Արամ Աբրահամյանը՝ ծիծաղելով, թե «Բավական է ինտրիգներով զբաղվես», ազատագրված տարածքների հետ առնչվող ինչ-որ անհասկանալի առաջարկ արեց՝ ոչ այն է՝ այնտեղ մեկնել, ոչ այն է՝ դրանց մասին նյութ գրել։ Սկզբում կարծեցի՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն է ինչ-որ նախաձեռնություն հանդես բերել՝ հերթական անգամ ապացուցելու աշխարհին,
Կամավոր «պայքար» աղբ ու քարի հետ
Կամավոր «պայքար» աղբ ու քարի հետ Այս շոգին, տժժան արեւի տակ աշխատում են ոչ միայն Լինսի հիմնադրամի միջոցներով Երեւանը «քանդող-հավաքողները»։ Նորքի բարձունքներում գործող «Օլիմպոս» կրթահամալիրում քրտինքի ու փոշու մեջ կորած, իրենց հայ տարեկիցների հետ աշխատում են Չեխիայից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Բելգիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից եկած քսան կամավորականներ։ Նրանք ուսանողական փոխանակության ծրագրի շրջանակներում այս տարվա հուլիսի 10-ից
ԿԱՐԵՎՈՐԸ՝ «ԱՆԳՐԱԳԻՏԱՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է»
ԿԱՐԵՎՈՐԸ՝ «ԱՆԳՐԱԳԻՏԱՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է» «Մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն անտեղյակ է սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական, հասարակական հարաբերությունների նոր որակին»: Այս՝ նույն հասարակությանը հայտնի ճշմարտությունն արձանագրելու համար հայ կառավարական եւ հասարակական գործիչներին, տասնամյա փորձից զատ, ընդամենը չորս ամսվա աշխատանքն էր պակասում։ Քանզի ՀՀ կառավարության «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) թիրախները եւ գերակայությունները» թեմայով սեմինարի ժամանակ, ծրագրի 42
«ԱԳՐԵԳԱՏԸ»
«ԱԳՐԵԳԱՏԸ» Մամուլում արդեն հաղորդվել է, որ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասին «Չորրորդ իշխանության» հրապարակմանը որպես պատասխան ՌՈ զինվորները խմբագրություն են ուղարկել արհեստական առնանդամ։ Ռազմական ոստիկանության պետն էլ «Ավանգարդին» տված հարցազրույցում այս արարքի առնչությամբ ասել է. «Եթե կինը կարող է հրապարակայնորեն հայհոյել, զինվորն էլ նրան կարող է պատասխանել տղամարդուն բնորոշ անպարկեշտությամբ»։ Սակայն նշենք, որ «Չորրորդ
Սթափության կոչ
Սթափության կոչ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ռ. Քոչարյանը հուլիսի 22-ին հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի աստիճանից զրկելու մասին։ Սրան նախորդել էր Ռ. Քոչարյանի կողմից հրահրված լկտի եւ անզուսպ քարոզչությունը Վ. Հարությունյանի դեմ, որին, ցավոք, մասնակից դարձան նաեւ մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Վ.
«Շահրեզադեի հեքիաթներ»
«Շահրեզադեի հեքիաթներ» Նրանք ապրում են հանուն ժողովրդի Հայաստանի Նորացված կոմունիստները հրապարակ են հանել իրենց բոլոր ուժերը։ Երեկ Գրողների տան դահլիճում տեղի ունեցավ նորացվածների Կանանց միության հիմնադիր կոնֆերանսը՝ «Հանուն սոցիալական արդարության, հանուն սոցիալիստական արդարության» նշանաբանով։ Մինչ բուն միջոցառմանն անցնելը, ընկեր Յուրա Մանուկյանը որոշ բաներ ասաց լրագրողներին։ Ցանկացած կուսակցություն կերազեր ունենալ նման հռետոր-առաջնորդ, որը կարողանում է բուռն
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ Ասում է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը -ՀՀՇ տարբեր գործիչների արտահայտած անձնական կարծիքներից հետո, թե Լեւոն Տեր Պետրոսյանն անպայման պիտի նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, իշխանության մի շարք գործիչներ հարկ համարեցին նկատել, որ եթե Հայաստանի 1-ին նախագահը լրջմիտ է եւ կշռադատված՝ չպիտի դիմի այդ քայլին, ակնարկելով նրա վարկանիշը, ընտրազանգվածը եւ
ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՆԱԵՎ ԿՐԿՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՆԱԵՎ ԿՐԿՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Մայիսի 19-ին Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելուց եւ դատը շահելուց հետո «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, անակնկալ կերպով, հրաժարվեց մասնակցել արդեն հուլիսի 14-ի վերընտրություններին: Կուսակցությունը հայտարարեց, թե իր կուսակից Վարդան Մակեյանը հանում է թեկնածությունը: Ահա այդ փաստը մասնավորապես ընդդիմադիր մամուլը գնահատել էր իբրեւ ՀՅԴ թեկնածու Հ.Մաթիլյանին
Այս տարվա 77-րդ նիստը
«Հոկտեմբերի 27» քրգործով այս տարի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (մինչ երեկ) հրավիրել է փաստորեն 77 նիստ։ Մարտավարական փոփոխությունների արդյունքում Յու. Բախշյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ժամանակավորապես դատարան չի ներկայանում։ Մշտապես կարող ես դատարանում տեսնել Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի շահերի ներկայացուցիչ-փաստաբաններին, եւ ամբաստանյալներ Ն. Հունանյանի, Ա. Կնյազյանի, Է. Գրիգորյանի եւ
Բարեփոխումների օգուտն ու վնասը
Բարեփոխումների օգուտն ու վնասը Կրթական բարեփոխումների անվան տակ Վանաձորի որոշ դպրոցներում սկսվել են ուսուցիչների կրճատման նախապատրաստական աշխատանքները: 1-ին փուլում ուսուցիչներն զգուշացվում եւ նույնիսկ ստորագրում են ինչ-որ փաստաթղթի տակ, որ իրենք տեղեկացված են: Հաջորդ փուլում, որ պետք է ներառի ուսուցիչների կրճատումը, գլխավոր դերակատարությունը պատկանում է տնօրենին: Վերջինիս հայեցողությունից է կախված, թե ով «առաջնահերթության» կարգով կազատվի աշխատանքից:
ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ 4 ՎԱՐԿ
ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ 4 ՎԱՐԿ «Առավոտ» օրաթերթի ս.թ. հուլիսի 23-ի համարում «Իրականը ռուսական պարտքի մասին» Հայկ Թորգոմյանի հոդվածի առնչությամբ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից լրացման կարգով հայտնեցին. «Հոդվածագիրը, հղում կատարելով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Ֆինանսներ եւ էկոնոմիկա. Հայաստան» ամսագրի ՀՀ արտաքին պետական պարտքի վերաբերյալ 2001թ. սեպտեմբերի 4-ին լույս տեսած հատուկ թողարկմանը, նշում է, որ
«ԱՆՇԵՆ» ԿԱՑԱՐԱՆՆԵՐ
«ԱՆՇԵՆ» ԿԱՑԱՐԱՆՆԵՐ Երեւանի Աջափնյակ համայնքում կա 128 վթարային շենքեր, որոնցից 14-ը չորրորդ կարգի վթարային շենքեր են: «Առաստաղից պոկված սվաղի մի մեծ կտոր ուղիղ գլխիս կընկներ, եթե լվացարանին մոտենայի մի քանի վայրկյան շուտ»,- լացակումած աչքերով պատմեց տասնհինգամյա Ասյան: Առաստաղից ընկնող քարերն ու սվաղի կտորները Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի բնակիչների համար արդեն սովորական են, սակայն զանազան
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԻԱՑՆՈՒՄ Է
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԻԱՑՆՈՒՄ Է Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլում 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերե Յունայթեդ» թիմին եւ օրակարգից հանեց վերջինիս հետ կապված հարցը։ Մինչ երեւանյան հանդիպման սկսվելը, հանրապետության լրատվամիջոցները հայ ֆուտբոլասերներին բավականաչափ մանրամասն ու հանգամանալից տեղեկացրել էին Տամպերեում «Փյունիկի» տարած գեղեցիկ ու համոզիչ հաղթանակի
Րաֆֆու շառավիղներն Ամերիկայում են
Րաֆֆու շառավիղներն Ամերիկայում են Ժամանակին Րաֆֆու անունը բոլորի շուրթերին էր, նրա հայրենաշունչ ստեղծագործությունների ներշնչանքը սովորական մարդուն կարող էր հայդուկ դարձնել, սար ու ձոր գցել, հայի պատիվ պահել։ Եկավ մի ժամանակ եւ մոռացվեցին նրա տիպ ու անտիպ էջերը, անգամ անունը։ Ճակատագիրը ոչ միայն նրա կյանքի, այլեւ ժառանգության նկատմամբ անողոք եղավ։ Այսօր դարձյալ ժամանակն է անցյալի ճիրաններից


















































