Օրվա լրահոսը
Արցախը՝ նորից նույն կոտրած տաշտակի առջեւ
Արցախը՝ նորից նույն կոտրած տաշտակի առջեւ Օրեցօր Ղարաբաղի խնդրո շուրջ ստեղծվող իրավիճակը ավելի ու ավելի է նմանվում 1997-98թթ. իրավիճակին, որը բերեց ՀՀ առաջին նախագահի հրաժարականին։ Այն ժամանակ ինչ-որ ելք գտնվեց, իսկ այսօ՞ր… Նախ եւ առաջ դիտարկենք գլխավոր «շահագրգիռ կողմերի» տեսակետները։ ԱՄՆ-ի դեպարտամենտը արեց աննախադեպ խիստ հայտարարություն, որով ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂՀ կառավարությունը եւ ճանաչում է
SEE YOU
SEE YOU Թարգմանաբար՝ հուսանք, կտեսնվենք: Տրանզիտային չվերթերով Մոսկվա ժամանող հայաստանցիների համար անգլերեն այս արտահայտությունը գրեթե փոխարինում է ողջույնին: Մի քանի ժամվա ընթացքում առիթ է ներկայանում SEE YOU կրկնելու երեւի թե տասնյակ անգամ՝ Շերեմետեւոյում եւ «Նովոթելում»: ACCOR-ը՝ հայաստանցիներին «Նովոթելը» ֆրանսիական ACCOR ընկերությանը պատկանող հյուրանոց է: Այս ընկերությունն աշխարհի 90 երկրներում ունի ընդհանուր թվով 3.500 հյուրանոցներ՝ բարձրակարգերից
Ջութակի կոնցերտ
Ջութակի կոնցերտ Լուսամփոփի փոքրիկ արեգակը արշալույսներ չի խոստանում եւ ամաչում է իր հանգչելու եւ խավարի հետ համակերպվելու մարդանման թուլությունից։ Ինքս ինձնից ազատագրվելու մթամած ծրագրավորումը ձախողման ենթարկվեց։ Նախասիրությունները քմահաճ են եւ միայն թաքնագիտորեն հասկանալի։ Հազիվ քեզ գտել ես, ո՞ւր ես քեզ կորցնում։ Ամեն առավոտ կոմպրոմիսից հրաժարվում ենք եւ ասում՝ բարի լույս։ Ամեն երեկո անկողին ենք մտնում՝
«ՄՇԱԿՈՒՅԹ» ԾԻԳ-Ի ՈՒՐԱԳԸ
«ՄՇԱԿՈՒՅԹ» ԾԻԳ-Ի ՈՒՐԱԳԸ «Մշակույթ» ԾԻԳ-ը կոպիտ ուրագով է աշխատում, չգիտեմ ինչ է ստացվելու այդ ամենից, բայց որ եղած թերություններն ի վերջո մի տեղից դուրս են գալու, եւ ամեն ինչ խառնվելու է իրար՝ արդեն պարզ է»,- կարծում է «Արձագանք» ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանը։ Խոսքը վերաբերում է հատկապես թատրոնների ու համերգասրահների ձայնային ու լուսային համակարգերի տեխնիկական լուծումներին
Անպտուղ պատիժներ
Անպտուղ պատիժներ Ո՞րն է տարբերությունը հանցագործի եւ պետության Հաշվի առնելով հանցագործությունների այսօր առկա միտումը, երբ, ըստ պաշտոնատար անձանց հայտարարությունների, հանցագործությունների 48%-ը խարդախություններ են (դատապարտվածների մոտ 50%-ը), որից հետ չեն մնում գողությունները, թվում էր, նոր քրօրենսգրքի նախագիծը պետք է հնարավորինս լրջորեն եւ արմատապես փորձեր լուծում տալ դրանց կանխարգելման եւ կիրառվելիք պատժի արդյունավետության հարցերին։ Քրեորեն հետապնդվող նմանատիպ
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ Գերմանիայում պայմանագրային աշխատանքի մեկնած Անդրանիկ Սարաֆյան- Հասմիկ Ազատյան ամուսինների պատմությունը սկզբում ինձ անհավանական թվաց, սակայն փաստաթղթերը վկայում էին, որ նրանց մտահոգությունը լուրջ հիմքեր ունի: Խոսքը միջազգային «Ֆրիդենսդորֆ» կազմակերպության մասին է՝ այս բարեգործական կազմակերպությունը զբաղված է պատերազմական գոտիների հիվանդ երեխաների բուժման հարցերով: Գաղափարն անշուշտ ոչ միայն մարդասիրական է, այլեւ անչափ շնորհակալ,
«Մամադ չի՞ ուզում ինձ տեսնել»
«Մամադ չի՞ ուզում ինձ տեսնել» Չեն ընտրում ծնողներին, ծննդավայրն ու հայրենիքը – Գիտեմ, ոչինչ չեմ շահելու, բայց մյուս տարիներին մի քանի շրջանավարտ զերծ կմնա ուսուցիչների ու տնօրենների կամայականություններից։ Այսպիսի բաներ կյանքումս չէի տեսել. սկզբում երեխայիս հայերեն գրավորը 19 են գնահատում, իմ բողոքից հետո դառնում է 20, քիմիայի տոմսերի լուծումները ուսուցիչը կանխավ տալիս է մի քանի
ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ Սահմանադրության 24-րդ հոդվածը սահմանում է, որ ամեն ոք ունի տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատություն: Այս հոդվածով նախատեսված իրավունքները սահմանվում են երկրի բոլոր քաղաքացիների համար, սակայն Ալավերդի քաղաքում տեղեկատվություն ստանալ այս կամ այն պետական կազմակերպությունից դժվար է նույնիսկ լրագրողների համար, իսկ սովորական քաղաքացու համար՝ անհնար մի բան։ Ալավերդցի լրագրողները պետական կազմակերպությունից
Բորդյուրապատում կամ մեծ լվացք
Բորդյուրապատում կամ մեծ լվացք Այս օրերին Երեւանը հիշեցնում է շինարարական մի մեծ հրապարակ… Անցյալում խորհրդային ժուռնալիստները հենց այսպես էին սկսում իրենց ռեպորտաժները: Քաղաքը կամ երկիրը նրանք համեմատում էին մի հսկայական շինհրապարակի հետ, որպեսզի ընթերցողին, ռադիոլսողին կամ հեռուստադիտողին ցույց տային, որ սոցիալիստական շինարարությունը եռում է եւ ափերից դուրս է գալիս. այսինքն՝ քաղաք ու երկիր է կառուցվում:
ՎԵՐՄԱԿԻՑ ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՎԵՐՄԱԿԻՑ ՓՈՔՐ ՀԱՅԱՍՏԱՆ Երբ մեկ ամիս բացակայում ես Հայաստանից, ավելի ճիշտ՝ Երեւանից, վերադառնալիս ում տեսնում՝ նույն հարցն ես տալիս՝ «Ինչ կա քաղաքում»։ Բավական չէ, որ հարցի ձեւակերպումն է հետզհետե նեղանում, ավելին՝ պարզվում է՝ ոչինչ չկա, ոչինչ չի կատարվում։ Կամ միայն՝ մահվան դեպքեր, բռնություններ… Վլադիմիր Նազարյանն էր ինքնասպան եղել, հայտնի գործարար վթարից մահացել, Արաբկիրի շրջանում ոստիկանների
ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ Խորհրդային պետություն Խորհրդային պետությունում շուկայի գաղափարը ներկայացվում ու ընկալվում էր որպես անհրաժեշտ չարիք, որի հետ գործ ունենալը ցածր էր խորհրդային մարդու արժանապատվությունից, իսկ առեւտուրը մի կեղտոտ գործունեություն էր, որով ինքնուրույն զբաղվողները համարվում էին սպեկուլյանտներ։ Հարկ է նաեւ նշել, որ շուկա հասկացությունը բավական նեղ ընկալում ուներ ու վերաբերում էր զուտ առեւտրային հարաբերություններին,
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Ցանկություններ եւ իրողություններ 1997թ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի ծրագիր. մայիսին առաջին փաթեթայինը, հուլիսին՝ կողմերի առարկությունների ու վերապահումների հիման վրա փոփոխված երկրորդ փաթեթայինը, իսկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ փաթեթը սկզբունքորեն անհնար է համաձայնեցնել, սեպտեմբերին ներկայացվեց փուլային ծրագիրը: Ադրբեջանը մերժեց երկու փաթեթայինները եւ ընդունեց փուլայինը: Հայաստանը
«ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ՉԿԱ»
«ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ՉԿԱ» Եթե տեղեկություն ունենալն ընդհանրապես ուժի երաշխիք է, ապա առողջապահական բնույթի տեղեկությունը՝ առողջության։ Ի՞նչ տեղեկություն են տալիս այսօր առողջապահության ոլորտի պատասխանատուները ՀՀ քաղաքացուն, ինչպե՞ս են իրենք գնահատում այդ տեղեկատվությունը, այդ տեղեկությունը բավարա՞ր է ՀՀ քաղաքացու համար, որպեսզի նա ազատ ընտրի բուժծառայության վայրը, այն մատուցողին։ Կարելի է արագ պատասխանել՝ առաջին հարցին՝
Հայաստանի գաղութացման բանաձեւը
Հայաստանի գաղութացման բանաձեւը Հայաստանի ռազմավարական նշանակության եւ շահութաբեր օբյեկտների վաճառքի մեկնարկը թվագրվում է 1997 թվականով։ Նախ կապի համակարգի բաժնետոմսերի 90 տոկոսը, ապա՝ գազամատակարարման համակարգի վերահսկիչ փաթեթը (55%) հանձնվեցին օտարերկրյա ընկերություններին։ Չնչին գներով օտարերկրյա ընկերություններին վաճառվեցին ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ գործարաններ, օդանավակայան, ոսկու հանքեր, հյուրանոցային համալիրներ եւ կառավարական շենքեր։ Ռուսաստանին պարտքեր ունեն ԱՊՀ բոլոր երկրները եւ որոշ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Հրապարակված պաշտոնական տվյալների հիման վրա շարունակում ենք ներկայացնել հայաստանյան բանկերի ֆինանսական հաշվետվությունների համեմատական վերլուծությունները։ «HSBC» բանկ Հայաստան ՓԲԸ Վերլուծության հիմքում ընկած են հուլիսի 13-ին հրապարակված բանկի հաշվապահական հաշվեկշիռը եւ ֆինանսական այլ հաշվետվություններում արտացոլված տվյալները: Նախ նշենք, որ բանկը Հայաստնում գործող ամենամեծն է ակտիվների մեծությամբ: Բանկի ակտիվները 30.06. 2002թ. դրությամբ կազմել են 46
Նզովյալ բախտախնդրի էություն
Նզովյալ բախտախնդրի էություն Հայաստանում Քոչարյանին մերժելու առիթների բախվում ես ամեն քայլափոխի։ Երեւանի ողջ կենտրոնը քարուքանդ է արվել՝ ընթացող շինարարության պատրանք ստեղծելու համար: Մինչդեռ չար լեզուներն ասում են՝ պարզապես Քոչարյանի գիտությամբ գումարներ են լվացվում՝ հավանաբար ինչ-որ մասնաբաժին ընտրակաշառքային ֆոնդին տրամադրելու հաշվարկով /եթե Քոչարյանը վերստին նախագահ առաջադրվի/: Լրատվամիջոցները միայն «ականջներ քաշելու» մասին են գրում՝ եւս մեկ անգամ
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է Հունիսի 28-30172ը Թուրքիայի եւ Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաների` մասնավորապես Անահիտ Բայանդուրի ու Մուրադ Բելգեյի նախաձեռնությամբ` Հայաստանի 10 հոգանոց պատվիրակությունը, բաղկացած հասարակական գործիչներից, լրագրողներից, արվեստի եւ գիտության ներկայացուցիչներից, մեկնել էր Ստամբուլ: Կլոր սեղանի շուրջ երկու օր տեւած քննարկումների ընթացքում մասնակիցները փորձում էին միմյանց հասկանալ (փոխըմբռնման պայմաններում պարզաբանել) եւ քննարկել երկու ժողովուրդների հարաբերությունների
Մենք
Մենք Այս կարգախոսի ներքո են համախմբվել մեր զրուցակիցները՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» սպառողների ներկայացուցիչներ Աշոտ Բլեյանն ու Արտակ Զեյնալյանը, որոնք դատարանում են պաշտպանում տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու ու տարածելու իրենց իրավունքը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում հուլիսի 18-ին Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկումից հետո ինքը, որպես «Նոր ուղի» եւ
«Հրանտ Խաչատրյանին «գործի» դնել է պետք»
«Հրանտ Խաչատրյանին «գործի» դնել է պետք» Այդպես է կարծում Ազատ Արշակյանը «Սահմանադրական իրավունք» միությունը մեծ ռեզոնանս տվեց ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի՝ որպես ԼՂՀ նախագահի թեկնածուի, առաջադրմանն ու դրա մերժման փաստին: Հ.Խաչատրյանը 89-ի դեկտեմբերի 1-ից ի վեր համոզմունք ունի, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ՀՀ ԳԽ որոշմամբ վերամիավորված են ու հիմնականում այդ է պատճառը, որ ՍԻՄ-ը
«ՄԵՂՐԻԻ ՀԱՐՑԸ ԱՌԱՋ Է ՔԱՇԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ»
«ՄԵՂՐԻԻ ՀԱՐՑԸ ԱՌԱՋ Է ՔԱՇԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ» Ասում է Դավիթ Շահնազարյանը Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը։ Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն առանց վերջինիս շրջապատի, ՄԱԱ հյուրը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, «շրջապատը», այն շրջապատը, որի համար նախկին իշխանություններին փնովում էին, մինչեւ այսօր իշխանության է։ Ա՛յդ
Երեխաների հետ աշխատողներին՝ երեխայական մոտեցում
Երեխաների հետ աշխատողներին՝ երեխայական մոտեցում Ահա այսպես է մտածում Եղվարդի քաղաքապետարանը։ Եղվարդը Կոտայքի մարզի բնակավայրերից է, բնակավայր, որ այսօր քաղաքի կարգավիճակ է ստացել։ Եղվարդի քաղաքապետարանն այսօր ջանում է պահել 3 մանկապարեզ։ Ջանում է, որովհետեւ Եղվարդի թիվ 2 մանկապարտեզը (վարիչ՝ Սիրանուշ Վարդանյան) ունի ընդամենը 27 երեխա եւ 5 աշխատող։ Մոտավորապես նույնքան երեխա ունի նաեւ թիվ 3
Կհանդիպենք հոկտեմբերին
Կհանդիպենք հոկտեմբերին «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով. «Մենք առավել քան համոզված ենք, որ այստեղ այնպիսի մեծ շահեր են գործում, որ ավելի հզոր են, քան Նարեկ Սարգսյանը կամ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Մեր կարծիքը դա է եւ դրա համար էլ դիմում ենք հանրապետության առաջին պատասխանատու անձին»։ Երեկ Ժուռնալիստի տանը կայացած մամուլի ասուլիսն առնչվում էր օպերայի պուրակում
Շարժումը արգելված երգով սկսեցին
Շարժումը արգելված երգով սկսեցին Տարիներ շարունակ արգելված էին հայ ազգային-հայրենասիրական երգերը եւ միայն անցյալ դարի 80-ականների վերջին դրանք մեր ժողովրդի հետ զարթոնք ապրեցին։ Այդ երգերի առաջին կատարողներից ու տարածողներից մեկը երգիչ Ներսիկ Իսպիրյանն էր, որը կարճատեւ այցով հայրենիքում է։ – Ձեր ավանդական ու ավանդապահ ընտանիքում հաց ու ջրի արժեք են ունեցել ազգային-հայրենասիրական երգերը։ – Իրավացի
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՂԵԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՂԵԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ «Այն մարդկանց, ում տվել են մշակույթի ղեկը, հեռու են մշակույթից»,- հայտարարում է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը։ Նրա կարծիքով, հանրապետության 90-110 թանգարանների շենքերը ունեն լուրջ թերություններ, որովհետեւ թանգարանների 99%-ը ընդամենը հարմարեցված է այդ շենքերին։ Ըստ Լ. Բարսեղյանի, հայաստանյան թանգարանները շատ բաներով զիջում են եվրոպական եւ արեւմտյան
Քրիստոսին էլ քվեարկությամբ խաչեցին
Քրիստոսին էլ քվեարկությամբ խաչեցին Եվ ոչ ոք իր վրա չվերցրեց պատասխանատվությունը Իբրեւ օրինակ բերելով ՄԱԱ նախագահ, ԵՊՀ դասախոս Նարինե Մկրտչյանի հետ կապված ապօրինությունը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ԵՊՀ դասախոս Արամ Հարությունյանը երեկ դասախոսներին եւ ընդհանրապես ողջ մտավորականությանը կոչ արեց դիմադրել նմանօրինակ ճնշումներին եւ խուսափել չեզոքությունից, քանզի, ինչպես Դանթեն է ասում՝ դժոխքում ամենաշիկացած տեղերը նախատեսված են
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՐԻՑՍ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՐԻՑՍ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ Հարգարժան տերեր, Ձեզ իր խոսքն է ուղղում 50 տարուց ավելի մանկավարժության ասպարեզում աշխատած մանկավարժը։ Ես աշխատել եմ որպես ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն, ժողկրթբաժնի տեսուչ, նախկին լուսավորության նախարարությունում դաստիարակչական աշխատանքների մեթոդկաբինետի վարիչ, ապա դպրոցների գլխավոր վարչության տեսուչ։ Ներողություն եմ խնդրում թվարկմանս համար։ Ես գրում եմ նաեւ 1937, 1949 թթ. բռնադատվածների եւ
Կուսակցական բարձրախո՞ս, թե՞ բիզնես
Կուսակցական բարձրախո՞ս, թե՞ բիզնես Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին՝ 51,8%-ը, ժամանակ առ ժամանակ թերթեր է կարդում. նրանց 14,4%-ը թերթեր կարդում է ամեն օր, 15,6%-ը՝ ամեն շաբաթ, 21,8%-ը՝ երբեմն։ Սույն հետազոտությունը կատարվել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության կողմից՝ IREX/ProMedia-ի ֆինանսավորմամբ։ Ըստ հետազոտողների, մամուլի շուկայի այսօրինակ ուսումնասիրության նպատակն է եղել «բացահայտել, թե
«ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ»՝ «ԱՅԼ ԷՖԵԿՏՆԵՐԻ» ԴԻՄԱՑ
«ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ»՝ «ԱՅԼ ԷՖԵԿՏՆԵՐԻ» ԴԻՄԱՑ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որի «ոտը» բնական տեղումների առումով «խերով» էր մեր բնաշխարհի համար, երեկ վիրավորված շեշտեց, որ իր պաշտոնավարման օրոք Սեւանի ջրի մակարդակը ոչ թե իջել է, ինչպես մամուլում է գրվել, այլ բարձրացել։ Ըստ այդմ, 2002թ. պիկը հասել է 1897 մետր 2 սմ-ի, որը 2 սմ-ով ավելի է, քան
ԵՐԵՔԸ՝ «ԱՌԱՎՈՏ»-ԻՑ
ԵՐԵՔԸ՝ «ԱՌԱՎՈՏ»-ԻՑ Երեւանի Մամուլի ակումբը դարձավ յոթ տարեկան։ Այդ առիթով «Աստաֆյան» կենտրոնում լրագրողական մի ողջ աստղաբույլ էր հավաքվել: Երեկույթին ներկա էին նաեւ մեր երկրում միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցողները անչափ կարեւորեցին ազատ մամուլի դերը հասարակական կյանքում։ Բացի ԵՄԱ-ականներից շնորհավորանքների ու բարեմաղթանքների իրենց բաժինը, ինչպես նաեւ՝ մրցանակներ, ստացան մի խումբ լրագրողներ, ովքեր Հետաքննող
ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿԱԼԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿԱԼԵԼ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 12-ին Բրյուսելում Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության կոմիտեի նիստում ընդունվել է փաստաթուղթ, որով փաստորեն Եվրամիությունը ընդգծել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը»: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հաստատում է այս լուրը՝ ավելացնելով միայն. «Պետք է հաշվի առնել, որ


















































